Կոմունիստը (ֆիլմ)
Կոմունիստը ռուս.՝ Коммунист | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | պրոպագանդիստական ֆիլմ |
Թվական | 1957 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Յուլի Ռայզման |
Սցենարի հեղինակ | Եվգենի Գաբրիլովիչ |
Դերակատարներ | Եվգենի Ուրբանսկի, Վալենտին Զուբկով և Սոֆյա Պավլովա |
Երաժշտություն | Ռոդիոն Շչեդրին |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 111 րոպե |
Հաջորդ | Քո ժամանակակիցը |
«Կոմունիստը» (ռուս.՝ «Коммунист»), 1957 թվականի խորհրդային դրամատիկական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Յուլի Ռայզմանի կողմից, խորհրդային կինոյի դասական ֆիլմերից մեկն է։ Պատմություն է շարքային կոմունիստի մասին, որն անմնացորդ նվիրված է իր գործին, խորհրդային առաջին շինարարություններից մեկի մասնակիցն է։
Սյուժե
Վասիլի Գուբանովը շարքային կոմունիստ է, խորհրդային առաջին շինարարություններից մեկի մասնակից։ Ֆիլմը պատմում է նրա բարեխիղճ և ազնիվ աշխատանքի, նրա կարճ, բայց վառ կյանքի մասին։ Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում 1919 թվականին։
Երիտասարդ կոմունիստ Վասիլի Գուբանովը եկել է մասնակցելու նորաստեղծ Խորհրդային Հանրապետության համար կարևորագույն օբյեկտ հանդիսացող էլեկտրակայանի կառուցմանը։ Կոմունիստ, պատերազմի մասնակից Վասիլի Գուբանովը Շատուրի էլեկտրակայանի շինհրապարակում ղեկավարում է պահեստը և իր աշխատանքին է նվիրվել ամբողջությամբ, կողքից նույնիսկ թվում է, թե ծանր աշխատանքում նման եռանդը մարդկային հնարավորություններից վեր է։ Եվ եթե շոգեքարշը կանգ է առնում վառելիքի պակասի պատճառով, Վասիլի Գուբանովը մենակ նետվում է անտառ՝ փայտ կտրելու։ Բայց կոմունիստի կյանքն ավարտվում է շատ վաղ։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Եվգենի Ուրբանսկի | Վասիլի Գուբանով |
Սոֆյա Պավլովա | Անյուտա Ֆոկինա |
Բորիս Սմիռնով | Լենին |
Եվգենի Շուտով | Ֆեոդոր Ֆոկին |
Սերգեյ Յակովլև | Դեիս Իվանովիչ |
Վալենտին Զուբկով | Ստեպան |
Վիկտոր Կոլպակով | կարգալույծ քահանա |
Վլադիմիր Ադլերով | Զիմնի |
Իվան Կաշիրին | շոգեքարշի մեքենավար |
Արկադի Սմիռնով | Խրամչենկո |
Լեոնիդ Ենգիբարյան | էպիզոդ |
Ստեպան Բորիսով | կոմկուսի անդամ |
Նկարահանող խումբ
- Ֆիլմի տնօրեն՝ Յուզեֆ (Զուսման) Ռոգոզովսկի
- Սցենարի հեղինակ՝ Եվգենի Գաբրիլի
- Բեմադրող ռեժիսոր՝ Յուլի Ռայզման
- Կոմպոզիտոր՝ Ռոդիոն Շչեդրին
- Կոստյումների նկարիչ՝ Վալենտին Պերելյոտով
Պարգևներ
- 1958 - Վենետիկի միջազգային կինոփառատոն (պատվավոր դիպլոմ — Յուլի Ռայզման)
- 1959 - Համամիութենական կինոփառատոն (առաջին մրցանակ արվեստի ֆիլմերի բաժնում - Յուլի Ռայզման)
- 1959 - Համամիութենական կինոփառատոն (առաջին մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար - Յուլի Ռայզման)
- 1959 - Համամիութենական կինոփառատոն (առաջին մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար - Եվգենի Ուրբանսկի)
Նկարահանումներ
Ֆիլմի նատուրալ նկարահանումներն անցկացվել են Պերեսլավլ-Զալեսսկի քաղաքում[1]։ Ի սկզբանե Վասիլի Գուբանովի դերի համար հրավիրվել է Վալենտին Զուբկովը, որը, ի վերջո, բացասական դեր է խաղացել՝ մարմնավորելով Ստեպանին[2]։ 1967 թվականին Յուլի Ռայզմանը նկարահանել է «Քո ժամանակակիցը» երկսերիանոց ֆիլմը, որտեղ գլխավոր հերոսը կոմունիստ Վասիլի Գուբանովի որդին է։
Ծանոթագրություններ
- ↑ Радио Маяк, передача Историческая минута(չաշխատող հղում)
- ↑ Книга Актеры Советского Кино, VI, 1970
Արտաքին հղումներ
- «Коммунист» на сайте «Энциклопедия отечественного кино»
- Вокруг кино. Коммунист
- Плохой сигнал. О фильме "Коммунист"
|