Jump to content

Լյուբեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Բնակավայր
Լյուբեկ
գերմ.՝ Lübeck
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՀամայնքՇլեզվիգ-Հոլշտայն
Ներքին բաժանումLübeck's Old City?, St. Jürgen?, Moisling?, Buntekuh?, Lübeck-St. Gertrud?, Lübeck-Schlutup?, Kücknitz?, Տրավեմյունդեի շրջան, Lübeck-St. Lorenz Nord? և Lübeck-St. Lorenz Süd?
Մակերես214,21 կմ²
ԲԾՄ13±1 մետր
Բնակչություն219 044 մարդ (դեկտեմբերի 31, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ4502, 4508 և 451
Փոստային դասիչ23552–23570
Ավտոմոբիլային կոդHL
Պաշտոնական կայքluebeck.de
Լյուբեկ (Գերմանիա)##
Լյուբեկ (Գերմանիա)

Լյուբեկ (գերմ.՝ Lübeck [ˈlyːbɛk]), քաղաք Գերմանիայի հյուսիսում (Շլեզվիգ Հոլշտայն երկրամասի հարավ–արևելք)։ Բալթիկ ծովի վրա գտնվող նահանգիստներից մեկը մոտ է Տրավե գետին։ Պատմության մեջ հայտնի է որպես Հանզայի խոշորագույն կենտրոն։

Հիմնական տեսարժան վայրերը ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ–ի Համաշխարհային ժառանգության ցանկի մեջ։ Բնակչությունը մոտավորապես 214 հազար է (2005 թվականի տվյալներով 1992 թվականին 216 հազար էր)։

Անվանում

Հիմնադրվել է 1143 թվականին սլավոնական ավերված (1138) Լյուբեշ բնակավայրի մոտ և նրա անունով կոչվել Լյուբեշ։ Անվանումը կապված է սլավոներեն любичи բառի հետ, որն առաջացել է սլավոնական իշխան Լյուբի (Լյուբոսլավ, Լյուբոմիսլ և այլ անձնանունների փոքրացուցիչ ձևը) անվանն ավելացնելով կախյալներ կամ հետևորդներ նշանակող - ичи վերջածանցը։

Ավելի ուշ միջին գերմաներենով վերաիմաստավորվել է Lutzelbeke «փոքր առու»[2]։

Աշխարհագրություն

Քաղաքը գտնվում է Հյուսիս–Գերմանական դաշտավայրում, Տրավե գետի ափին, որը թափվում է Բալթիկ ծովի Տրավեմյունդե շրջան։ Քաղաքի հին հատվածը գտնվում է բլրի վրա և շրջապատված է Տրավեի և Վակենիցի ջրերով։ Տվյալ լանդշաֆտը բլրային տարածք է։ Շահեկան աշխարհագրական դիրքը միշտ խթանել է քաղաքի զարգացումը և դարձել Միջնադարում նրա կտրուկ աճի պատճառը։

Այսօր Լյուբեկը բաժանվում է 10 շրջանների, որոնց մեջ հաշվվում է 35 համայնք։

Պատմություն

Քաղաքը հիմնադրվել է XII դարում այդ ժամանակ ոչ մեծ գյուղական–հողային տարածքում՝ Բուկու, որ գտնվում է մի փոքրիկ անտառային թերակղզու վրա՝ Տրավե և Վակենիտց գետերի միջև։

Տրավե գետից վեց կիլոմետր ներքև՝ փոքրիկ թերակղզու վրա, VII-VIII դարերում գտնվում էր Լյուբիցե առևտրական գյուղակը, որ XI դարում դարձավ Նակոնիդների արքայատոհմի նստավայրը։ Որոշ ժամանակ անց վերացրին արքայատոհմը, իսկ Լյուբիցեն այրեցին և ավերեցին։ Բնակիչների մնացած մասը տեղափոխվեցին Բուկու և այնտեղ էլ գերմանացի վերաբնակիչների հետ հիմնեցին «նոր» Լյուբեկը։ Լյուբիցեն անհետացավ երկրի երեսից և միայն XIX դարի վերջում այն կրկին հայտնաբերվեց հնէաբանների կողմից։ Մեր օրերում պատմաբանները Լյուբիցեն անվանում են «Նախկին Լյուբեկ» (գերմ.՝ Alt Lübeck

Ռուրի մարզից գերմանացիների հոսքը գնալով ավելանում էր և հիմնադրումից մի քանի տարի անց Լյուբեկը ուներ ամրոցայի պատեր, փողոցներ և թաղամասեր, եկեղեցիներ, քաղաքային ինքնակառավարում և նույնիսկ քաղաքային օրենքներ։ Այստեղ տեղափոխվեց նաև Օլդենբուրգի եպիսկոպոսը։

1226 թվականին Լյուբեկի սենատը Սրբազան Հռոմեական կայսրությունից գնեց ազատ կայսերական քաղաքի կարգավիճակը։

1361 թվականից Լյուբեկը դարձավ գերմանական Հանզայի կենտրոն, որի կազմի մեջ տարբեր ժամանակներում մտել է մոտ 200 քաղաք։ Հանզեյան քաղաքների վերջին հավաքը անցկացվել է Լյուբեկում 1630 թվականին՝ ավանդական ձևով։ Այս ամենից հետո «Hansestadt» (Հանզեյան միության քաղաք) նախածանցը պահպանեցին միայն Համբուրգը, Լյուբեկը և Բրեմենը։ Հանզեյան միության վերականգնման վերջին անհաջող փորձը կատարվեց 1669 թվականին։

Նապոլեոնական պատերազմներից հետո Լյուբեկը մնում է (Բրեմենի, Համբուրգի և Մայնե Ֆրանկֆուրտի հետ) պահպանված չորս ազատ քաղաքներից մեկը։ Հենց այդ կարգավիճակով Լյուբեկը 1815 թվականին մտնում է կրկին ձևավորված Գերմանական միության կազմի մեջ, իսկ 1871 թվականին՝ Գերմանական կայսրության կազմի մեջ։ Ինքնություն պետական միավորի կարգավիճակը պահպանվեց նաև Վեյմարյան հանրապետության ժամանակ։

Լյուբեկի համայնապատկերը 1572 թվականի Երկրային աշխարհի քաղաքային քարտեզի վրա

1933 թվականին՝ Գերմանիայում նացիստների իշխանության գալուց հետո, Լյուբեկը կորցրեց ազատ քաղաքի իրավունքներն ու արտոնությունները, իսկ 1937 թվականի ապրիլի 1–ին կորցրեց ինքնիշխանությունը և մտցվեց Շլեզվիգ Հոլշտայն պրովինցիայի կազմի մեջ։ Պրովինցիայից առանձին երկրամասի վերափոխումից հետո էլ Լյուբեկը մնաց Շլեզվիգ Հոլշտայնի կազմում։

Տեսարժան վայրեր

Լյուբեկի պատմական կենտրոն Հին քաղաքը՝ իր հուշարձաններով, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[3]։

Հոլշտինյան դարպասներ

Հոլստենտոր

Հոլստենտոր (գերմ.՝ Holstentor,Հոլշտինյան դարպասներ), քաղաքի արևմտյան դարպասների պահպանված մասը, որոնց միջով քաղաք էին մտնում Յուտլանդիա թերակղզու հյուսիս–արևմուտքից և հյուսիսից, այսինքն՝ Հոլշտայն պրովինցիայից, Շլեզվիգ դքսությունից և Դանիայի թագավորությունից։

Իրենց ճարտարապետական ինքնատիպության շնորհիվ՝ դարպասները դարձել են քաղաքի խորհրդանիշը։ Ու գոթական ոճի շինությունը քաղաքի պահպանված մնացորդներից մեկն է, որ կառուցվել է XV դարում և ավերվել XIX դարի կեսերին։

Այսօր դարպասների ներսում քաղաքի պատմական թանգարանն է։

Սուրբ Մարիա եկեղեցի

Սուրբ Մարիա եկեղեցին կառուցվել է 1250-1350 թթ․՝ աղյուսե գոթիկային բնորոշ ոճով։ Համարվել է ֆրանցիսկանցիների հոգևոր կենտրոններից մեկը։ Շինությունը հիացնում է իր չափերով և զարդանախշերի գեղեցկությամբ ու պարզությամբ։ Եկեղեցու գլխավոր զարդարանքը 125 մետրանոց երկու ծայրաձողերն են։ Սուրբ Մարիա եկեղեցու շինություններից մեկում կանգնեցված է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին նվիրված հուշարձան՝ կոտրված զանգ՝ ընկած Լյուբեկի ռմբակոծության ժամանակ՝ 1942 թվականի մարտի 28–ի լույս 29–ի գիշերը։

Սուրբ Հակոբ եկեղեցի

Սուրբ Հակոբ եկեղեցին (գերմ.՝ St.Jakobi/Jakobikirche), կամ ինչպես նախկինում էին անվանում՝ «նավաստիների եկեղեցին», հայտնի է իր XV դարի Բրյոմզե խորանով , XIV դարի որմնանկարներով և XVI դարի երկու հրաշալի երգեհոններով։ Եկեղեցու հյուսիսային զանգակատանն է գտնվում հուահամալիր–մատուռը։

Եկեղեցու աշտարակը սկզբում երկու հարկի բարձրություն ուներ։ Այն նման էր Սուրբ Մարիա եկեղեցու ծայրաձողին։ Դետմերը նկարագրել է իր ժամանակգրության մեջ, որ 1375 թվականին աշտարակը փլվեց Սուրբ Հոգու հիվանդանոցի բակի վրա։ 1628 թվականին աշտարակը՝ զանգերի հետ միասին, վերանորոգվեց, 1636 թվականին էլ վերանորոգվեցին պատերը։ Ծայրաձողը վերանորոգվեց 1657 թվականին։ Աշտարակի վերին մասին 1901 թվականին հարվածեց կայծակը, որն էլ լիովին այրեց ծայրաձողը։

Լյուբեկի մայր տաճար

Լյուբեկի մայր տաճար

Լյուբեկի մայր տաճար, Լյուբեկի եպիոսկոպոսության մայր տաճարը և Բալթիկ ծովի շրջանի ամենախոշոր կրոնական շինությունը։ Տաճարը կառուցվել է 1230 թվականին և լրջորեն վնասվել 1942 թվականին՝ գնդակոծությունների պատճառով։

1160 թվականին Հերոլդ եպիսկոպոսը տեղափոխեց եպիսկոպոսության մայրաքաղաքը Օլդենբուրգից Լյուբեկ։ 1173 թվականին Լյուբեկի հիմնադիր Հենրիխ Առյուծը դարձավ մայր տաճարի կառուցման պատվիրատուն։ Որպես եպիսկոպոսական եկեղեցի՝ այն նվիրված է Հովհաննես Մկրտչին։

Քաղաքապետարան (Rathaus)

Քաղաքապետարանի կառուցումը Լյուբեկում սկսվել է XIII դարում։ Այն առանձնանում էր իր գեղեցկությամբ՝ քաղաքի աղյուսե տների ֆոնի վրա։ Ներկայումս Լյուբեկի Քաղաքապետարանը ամենահինն է ողջ Գերմանիայում։

Սուրբ հոգու հիվանդանոց

Սուրբ հոգու հիվանդանոցը (գերմ.՝ Heiligen-Geist-Hospital) կառուցվել է 1280 թվականին Լյուբեկի վաճառականների նվիրատվությունների համար և կարող է ընդունել մինչև 170 ծեր և աղքատ մարդկանց։

Սուրբ հոգու հիվանդանոց

Հիվանդանոցային համալիրը ներառում է հիվանդանոցը և եկեղեցին՝ XIV դարի գեղանկարներով։ Սուրբ հոգու հիվանդանոցը մինչ օրս պահպանված միջնադարյան հաստատություններից լավագույններից մեկն է։ Իր կարգավիճակով հիվանդանոցն աշխատել է մինչև 1970 թվականը։ Ներկայումս հիվանդանոցի մասը փոքրիկ ապաստարան է։

Հիվանդանոցի արևմտյան մասում գտնվում է հիվանդանոցային եկեղեցին, որ կառուցվել է 1286 թվականին։ Այն զարդարված է XIV դարի «Քրիստոսը և Մադոննան գահի վրա», «Ամենակարող Աստված» և այլ նկարներով ու զարդանախշերով։

Գրական մարգարիտը

Լյուբեկում է ծնվել և մեծացել Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Մաննը։ Գրողի մի քանի ստեղծագործություններում գործողությունները ծավալվում են նրա հարազատ քաղաքում, իսկ այսօր քաղաքի գլխավոր փողոցներից մեկում է գտնվում «Բուդենբրոկների տունը» թանգարանը («Հենրիխ և Թոմաս Մանների կենտրոնը» (գերմ.՝ Heinrich und Thomas Mann Zentrum))։

Քաղաքում բացվել է Հյունտեր Գրասի կենտրոնը, որտեղ գտնվում են Նոբելյան մրցանակակրի մի քանի նկարներ և քանդակներ։

Լյուբեկում է ծնվել հայտնի գերմանացի փիլիսոփա Հանս Բլյումենբերգը։

XIX դարի առաջին կեսի ընթացքում Լյուբեկը ռուս ճանապարհորդների համար յուրօրինակ «դեպի Եվրոպա դարպասներ» էր ծառայում։ Պատճառն այն է, որ քաղաքում գտնվում էր առաջին նավահանգիստը, որտեղ դադար էին առնում ռուսական մարդատար նավերը, և հենց Լյուբեկն էլ դառնում էր նրանց տեսած առաջին եվրոպական քաղաքը։ Սրա հետ է կապված Պյոտր Անդրեևիչ Վյազեմսկու հայտնի հումորը․ մի անգամ Պուշկինը ընկերների շրջապատում երկար ժամանակ խոսում էր՝ ընդդեմ Եվրոպայի, լսելով դա՝ բանաստեղծի ընկերը՝ Ա․ Տուրգենևը պատասխանեց․ «Մեկնի՛ր, սիրելիս, գոնե Լյուբեկ»։

Լյուբեկը և մարցիպանը

Լյուբեկի տեսարժան վայրերից մեկը մարցիպանի սրահն է «Café Niederegger»–ում՝ տեղադրված Լյուբեկի քաղաքապետարանի դիմաց՝ քաղաքի կենտրոնում։ Սրճարանի հաճախորդները կարող են հետևել հետաքրքրիր «արձանիկների» պատրաստմանը և վայելել «սպիտակ ոսկու» համը։

Քույր քաղաքները

Հայտնի բնակիչները

  • Պրոկոպիյ Ուստյուժսկիյ - նախկին հանզեյան վաճառական։
  • Ռոբերտ Քրիստիան Բերթոլդ Ավե–Լալեման - բժիշկ, մեծ ներդրում է ունեցել բրազիլական առողջապահության մեջ։
  • Ֆրիդրիխ Քրիստիան Բենեդիկտ Ավե–Լալեման - կրիմինալիստ և գրող։
  • Ռիխարդ Էդուարդ Յոն (1827-1889) - գերմանացի գիտնական, քրեական իրավունքի մասնագետ։ 1870-1875 թվականներին եղել է Լյուբեկի հանզեյան վերին ատյանի դատարանի անդամ։
  • Գոթֆրիդ Ալբերտ Կոլռեյֆ (1749-1802) - Սանկտ Պետերբուրգի վիրաբուժական դպրոցի ֆիզիկայի դասախոս
  • Գոթֆրիդ Կնելեր (1648-1723) - պորտրետիստ։
  • Ռեյմեր Կրոկ (?-1596) - Լյուբեկի ժամանակագիր։
  • Իոհան Գերման Ցիգրա (1775-1857) - Ռուսաստանում գիտական այգեգործության պիոներ։
  • Իոահիմ Յունգ (1578-1657) - գերմանացի գիտնական։
  • Դիտրիխ Բուկստեհուդե (1637-1707) - օրգանահար, բարոկկայի ժամանակաշրջանի երգահան, ում իր ուսուցիչն էր համարում Յոհան Սեբաստյան Բախը։
  • Թոմաս Մանն (1875-1955) - գերմանացի գրող, Նոբելյան մրցանակակիր։
  • Հենրիխ Մանն (1871-1950) - գերմանացի գրող։
  • Էրիխ Մյուզամ (1878-1934) - բանաստեղծ, դրամատուրգ, հասարակական գործիչ։
  • Վիլլի Բրանդտ (1913-1992) - գերմանացի քաղաքական գործիչ, Գերմանիայի բունդեսկանցլեր, Սոցիալիստական ինտերնացիոնալի առաջնորդ։
  • Հյունտեր Գրասս (ծնվ.1927) - գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Ծանոթագրություններ

  1. Alle politisch selbständigen Gemeinden mit ausgewählten Merkmalen am 31.12.2023 (գերմ.)DESTATIS, 2024.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  3. «Լյուբեկ․ Գերմանիայի հանզեյան քաղաք». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 16-ին.

Գրականություն

  • Lübeckische Geschichte. (под ред. Prof. Antjekathrin Graßmann) Verlag Schmidt-Römhild. 4. Aufl., Lübeck, 2008, - 942 S. ISBN 3-7950-1280-5
  • Lübeck-Lexikon. Die Hansestadt von A bis Z. (Hrsg. A. Graßmann) Verlag Schmidt-Römhild, Lübeck, 2006. - 409 S. ISBN 3-7950-7777-X

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուբեկ» հոդվածին։