The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ենթասահարական Աֆրիկա, կամ Արևադարձային Աֆրիկա, Սև Աֆրիկա, Սահարայից հարավ Աֆրիկա (անգլերեն՝ Sub-Saharan Africa), Սահարայից դեպի հարավ գտնվող աֆրիկյան մայրցամաքի մասը։ Այս մասը բնակեցված է սևամորթ ազգերով և այդ պատճառով երկրամասի ամենաառաջին անվանումը «Սև Աֆրիկա» անվանումն է։
Աֆրիկյան մայրցամաքի բաժանում վերագրում են մոտավորապես մ.թ.ա. 3-րդ հազարմյակի կեսին, երբ Սահարան սկսել է չորանալ, դառնալով ժողովրդի անհաղթահարելի խոչընդոտ մշակութային շփման համար։ Այդ պահից միակ միացնող օղակը դարձավ Նեղոսի հովիտը, որի երկարությամբ ծագել են մի քանի քաղաքակրթություն, որոնք Հին Եգիպտոսի ուժեղ ազդեցման տակ են եղել։
Արևադարձային Աֆրիկայում մ.թ.ա. 1-ի հազարամյակում տարածվում է երկաթի մետաղագործությունը։ Այստեղ չի ծագել բրոնզի դարի մշակույթը, և այդ պատճառով տեղի ունեցավ անմիջական անցում նոր քարե դարիցերկաթե դար։ Երկաթե դարի մշակույթները տարածվել են Սև Աֆրիկայի և արևմուտքում (Նոք), և արևելքում (Զամբիայի հյուսիս-արևելքը և Թանզանիայի հարավ-արևմուտքը)։ Երկաթի տարածումը օժանդակել է նոր շրջանների յուրացմանը, նախ և առաջ արևադարձային անտառների, որը պատճառ դարձավ, որ Արևադարձային և Հարավային Աֆրիկայում բանթու լեզվով խոսող ցեղերը ճնշեն դեպի հյուսիս և հարավ եթովպական և կապոիդական մարդացեղերին։
Ըստ ժամակակից վարչական բաժանման Ենթասահարա կազմում կա 48 պետություն՝