Jump to content

Դպրոցական նստարանի արձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Դպրոցական նստարանի արձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Լեհաստան
ԲնակավայրՎարշավա
Նյութբրոնզ
 School desk monument Վիքիպահեստում

Դպրոցական նստարանի արձան, քանդակագործական բրոնզե կոմպոզիցիա է, որը տեղադրված է Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում՝ Կոսցյուշկոյի առափ, տուն 35 հասցեով։

Պատմություն

2010 թվականի նոյեմբերի 19-ին Լեհ ուսուցիչների միության շենքի դիմաց տեղադրվել է 20-րդ դարի առաջին կեսի դպրոցական նստարան՝ ի պատիվ միության 105-ամյակի և ի նշանավորումն միության պատվիրակների 40-րդ ազգային կոնգրեսի բացման[1]։ Հուշարձանի հանդիսավոր բացմանը ներկա են եղել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխվարչապետ Վալդեմար Պավլակը և Վարշավայի քաղաքապետ Հաննա Գրոնկևիչ Վալցը[2][3]։ Քանդակագործ Վոյցեխ Գրինևիչի խոսքով՝ կոմպոզիցւնիան նախատեսված է անցորդների մոտ դպրոցական տարիների, ուսուցիչների և երիտասարդության չարաճճիությունների հիշողություններ արթնացնելու համար։

Նկարագրություն

Կրկնակի դպրոցական գրասեղանը 1905 թվականի գրասեղանի պատճենն է, որն այժմ գտնվում է Պիլաշկովի Լեհ ուսուցիչների միության թանգարանում[1]։ Պատճենը պատրաստված է մեծ խնամքով և ուշադրությամբ մանրուքների վրա։ Սեղանի վրա կան տետրեր, փետուրե գրիչ, գոտիով կապած գրքերի կապուկ, դպրոցական մեծ համրիչ և թանաքաման՝ նրա համար նախատեսված անցքով։ Նստատեղի հետևի մասում անհայտ առաջինդասարանցին փորագրել է նետով խոցված սիրտ։ Սիրո խոստովանության այդպիսի խորհրդանիշ է առկա նաև տետրերում։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Pomnik Ławki Szkolnej / pomnik / Wojciech Gryniewicz» (լեհերեն). PUSZKA / warszawska mapa street artu i sztuki publicznej. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  2. «Wyborcza.pl». warszawa.wyborcza.pl. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  3. «Pomnik Ławki Szkolnej odsłonięty | Warszawa - oficjalny portal stolicy Polski» (անգլերեն). www.um.warszawa.pl. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.