Դեմիեն Շազել
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծնվել է | հունվարի 19, 1985[1][2][3][…] (39 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Փրովիդենս, ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան և Փրինսթոնի ավագ դպրոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ֆրանսիա |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, օպերատոր-բեմադրիչ, կինոպրոդյուսեր և ռեժիսոր |
Ամուսին | Օլիվիա Համիլթոն |
Պարգևներ | |
IMDb | ID ID 3227090 |
Դեմիեն Շազել (անգլ.՝ Damien Chazelle, հունվարի 19, 1985[1][2][3][…], Փրովիդենս, ԱՄՆ), ամերիկացի անկախ ռեժիսոր և սցենարիստ, ով հայտնի է «Մոլեգնություն» և «Լա-Լա լենդ» ֆիլմերով։
Կենսագրություն
Ծնվել է Փրովիդենսում։ Նրա մայրը՝ Սիլիան՝ գրող է և պատմության պրոֆեսոր Նյու Ջերսիի քոլեջում։ Նրա հայրը՝ Բերնար Շազելը, ծնվել է ֆրանսիական Կլամարում, դիսերտացիան պաշտպանել է Յելում և ներկայումս հայտնի գիտնական է ինֆորմատիկայի ոլորտում։ Դեմիենը կյանքի վաղ տարիներին տարված էր կինոյով, բայց որոշ ժամանակ անց որոշում է զբաղվել երաժշտությամբ ու ձգտում է դառնալ ջազային, հարվածային գործիքներ նվագող Princeton High School միջնակարգ դպրոցում։ Շազելի համոզմամբ,նա ուներ պահանջկոտ ուսուցիչ, որից էլ ծնվեց Թերենս ֆլետչերի կերպարը «Մոլեգնություն» ֆիլմում. Գլխավոր հերոսի տարբերությամբ, Շազելը հասկանում էր, որ նա այնքան տաղանդավոր չէ, որպեսզի դառնա հանրահայտ երաժիշտ և միջնակարգ դպրոցից հետո վերադառնում է կինո, անվանելով այն իր «առաջին սեր»։ Նա սովորել է Հարվարդի համալսարանի կինոյի բաժնում և ավարտել է այն 2007 թվականին։
Կարիերա
Շազելի դեբյուտը որպես ռեժիսոր և սցենարիստ, կայացել է «Գայը ու Մեդլինըայգում նստարանի վրա» ֆիլմով։ Շազելը ռեժիսոր Էդ Գաս-Դոնելլի «Սատանայի վերջին վտարումը։ Երկրորդ գալուստ» ֆիլմի երկրերդ սցենարիստ էր։ Նա սցենար է գրել «Տոնական ավարտ» թրիլլերի համար, որտեղ բեմից վածեցող դաշնակահարը նվագում էր մահու սպառնալիքի տակ։ Հարցազրույցներից մեկում Շազելն ասել է որ նա «վարձով սցենարիստ» էր ու ցանկանում էր գրել իր սեփական պատմությունը։ Շազելը նկարագրել է «Մոլեգնություն» որպես ուրիշ սցենարով տարված լինելու արդյունք։
«Ես ուղղակի կարծում էի, որ այն չի աշխատի, որ այն պետք է թողնել ,ու գրել ավագ դպրոցում ջազային հարվածային գործիքներ նվագողի մասին»։
Նա հայտարարեց, որ չէր ուզում ցույց տալ սցենարը, որովհետև այն չափից շատ անձնական էր, ու «նա այն արկղում դրեց». «Մոլեգնություն» հետաքրքրեց պրոդյուսերներին, բայց նրանցից ոչ ոք այդպես էլ չցանկացավ նկարահանել այդ ֆիլմը։ 85 էջանոց սցենարը մտավ «Լավագույն սցենարների սև ցուցակ»։ Վերջ ի վերջո պրոդյուսերները, այդ թվում նաև Հելեն Էսթաբրուկը, ով հրավիրեց Ջոնաթան Քիմբլ Սիմոնսին Թերենս Ֆլեթչերի դերի համար, համաձայնեցին։ Կարճամետրաժ ֆիլմը, որ ստեղծվել էր որպես կոնսեպցիայի ապացույց, ընդունվել էր «Սանդենս» կինոփառատոնում։ Ֆինանսավորումը աճում էր, և 2014 թվականին այն բավականին հավանության արժանացավ։
«Մոլեգնությունը» շահեց կինոփառատոնի լավագույն կարճամետրաժ ֆիլմի մրցանակ 2013 թվականին և 2014 թվականին նրան պարգևատրեցին որպես լիամետրաժ ֆիլմ։ Ֆիլմը ստացավ նաև Գրան Պրի և հանդիսատեսի համակրանք ամերիկյան կինոյի փառատոնում, Դովիլում 2014 թվականին։ 2015 թվականի հունվարին լիամետրաժ «Մոլեգնություն ֆիլմը» ստացավ «Օսկարի» 5 նոմինացիա, ներառելով նաև լավագույն ադապտացված սցենարի մրցանակը, և դրանցին երեքը հաղթող ճանաչվեցին։ Շազելը հանդես եկավ որպես «Կլովերֆիլդ, 10» ֆիլմի սցենարիստ, էկրան բարձրացած 2016 թվականի մարտի 11-ին։ Նրան առաջարկեցին տվյալ ֆիլմի ռեժիսոր դառնալ Ջ. Ջ. Աբրամսի փոխարեն, բայց նա մերժեց, քանի որ մտադիր էր աշխատել «Մոլեգնություն» ֆիլմի վրա։ Նրա «Լա-Լա Լենդ» մյուզիքլը Ռայան Գոսլինգի և Էմմա Սթոունի մասնակցությամբ բացեց Վենետիկյան կինոփառատոնը 2016 թվականի օգոստոսի 31-ին։ Այն մտավ ԱՄՆ-ի սահմանափակ վարձույթ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին։ Ֆիլմն արժանացավ քննադատների հավանությանը։
Շազելը կնկարահանի ռիմեյք, «Առաջին մարդը» Ռայան Գոսլինգի մասնակցությամբ։ Այն պատմում է Նեյլ Արմսթրոնգի մասին, որի սցենարիստը կլինի Ջոշ Սինգերը։
Ֆիլմագրություն
Տարի | Ֆիլմ | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | Նշումներ ու մրցանակներ | RT |
---|---|---|---|---|---|---|
2009 | Գայը ու Մեդլինը այգում նստարանի վրա | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Ռեժիսորական դեբյուտ նաև օպերատոր,մոնտաժող |
90 % |
2013 | • Սատանայի վերջին վտարումը։ Երկրորդ գալուստ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | Սցենար Էդ Գաս Դոնելլիի հետ համատեղ | 16 % |
• Տոնական ավարտ | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | 78 % | ||
2014 | • Մոլեգնություն | Կաղապար:Այո | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | հիմնված է նրա կարճամետրաժ ֆիլմի վրա Նոմինացիա «Օսկար» լավագույն ադապտացված սցենար Նոմինացիա BAFTA լավագույն ռեժիսորական աշխատանք Նոմինացիա Critics’ Choice Movie Awards լավագույն օրիգինալ սցենար Նոմինացիա լավագույն ռեժիսորական աշխատանք, մրցանակ «Անկախ ոգի» |
94 % |
2016 | • Կլովերֆիլդ, 10 | Կաղապար:Ոչ | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | Սցենար համատեղ Ջոշ Քեմփբելի և Մեթթ Շթուքենի հետ | 90 % |
• Լա-Լա Լենդ | Կաղապար:Այո | Կաղապար:Ոչ | Կաղապար:Ոչ | Մրցանակ «Ոսկե Գլոբուս» լավագույն ռեժիսուրա Մ��ցանակ «Ոսկե Գլոբուս» լավագույն սցենար Մրցանակ Critics’ Choice Movie Awards լավագույն ռեժիսուրա Մրցանակ Critics’ Choice Movie Awards օրիգինալ սցենարի համար Մրցանակ Detroit Film Critics Society Award լավագույն ռեժիսուրայի համար Մրցանակ Florida Film Critics Circle Award լավագույն ռեժիսուրայի համար Մրցանակ St. Louis Gateway Film Critics Association Award լավագույն ռեժիսուրայի համար Մրցանակ Washington D.C. Area Film Critics Association Award լավագույն ռեժիսուրայի համար Մրցանակ Washington D.C. Area Film Critics Association Award լավագույն օրիգինալ սցենարի համար Նոմինացիա Florida Film Critics Circle Award լավագույն սցենար Նոմինացիա Online Film Critics Society Award լավագույն ռեժիսուրա Նոմինացիա Online Film Critics Society Award լավագույն օրիգինալ սցենար Նոմինացիա «Ոսկե Առյուծ» Վենետիկյան կինոփառատոն նոմինացիա San Francisco Film Critics Circle Awardլավագույն ռեժիսուրա Նոմինացիա San Francisco Film Critics Circle Award լավագույն օրիգինալ սցենար Նոմինացիա «արբանյակ» լավագույն ռեժիսուրա Նոմինացիա «արբանյակ» լավագույն օրիգինալ սցենարի համար Նոմինացիա St. Louis Gateway Film Critics Association Award լավագույն սցենարի համար Նոմինացիա Vancouver Film Critics Circle Award լավագույն ռեժիսուրա ՆոմինացիաAACTAլավագույն ռեժիսուրա Նոմինացիա AACTA լավագույն օրիգինալ սցենար Նոմինացիա Լոնդոնյան շրջանի կինոգետների մրցանակ լավագույն ռեժիսուրա նոմինացիաԼոնդոնի կինոգետների մրցանակ լավագույն սցենարի համար Նոմինացիա մրցանակ ԱՄՆ Գիլդի սցենարիստների լավագույն օրիգինալ սցենար Մրցանակ BAFTA լավագույն ռեժիսուրա Նոմինացիա BAFTA լավագույն օրիգինալ սցենար Մրցանակ «Օսկար» լավագույն ռեժիսուրա Նոմինացիա «Օսկար» լավագույն օրիգինալ սցենար |
93 % |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Bauer P. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Արտաքին հղումներ
«Damien Chazelle interview, Blacklist».
«Sweeney, Sarah A movie as a mirror. Harvard Gazette (May 14, 2015)».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմիեն Շազել» հոդվածին։ |
|
- Հունվարի 19 ծնունդներ
- 1985 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Լավագույն ռեժիսոր Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ լավագույն սցենարի համար
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ