Jump to content

Բրամ Մուլենար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Բրամ Մուլենար
հոլ.՝ Bram Moolenaar
Դիմանկար
Ծնվել է1961
ԾննդավայրԼիսե, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Մահացել էօգոստոսի 3, 2023(2023-08-03)[1][2]
Մահվան վայրՍանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրթությունԴելֆտի տեխնիկական համալսարան (1985)[3]
ԵրկերVim և A-A-P?
Մասնագիտությունծրագրավորող և ինժեներ-էլեկտրիկ
ԱշխատավայրԳուգլ և Océ?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmoolenaar.net
Ստորագրություն
Изображение автографа
 Bram Moolenaar Վիքիպահեստում

Բրամ Մուլենար (1961, Լիսե, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ - օգոստոսի 3, 2023(2023-08-03)[1][2], Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա), հոլանդացի ծրագրային ապահովման ինժեներ և ակտիվիստ, ծրագրային ղեկավարման համակարգի ստեղծող, բարեսիրտ և խիստ ղեկավար[6]: Բրամ Մուլենարը ստեցծել է համակարգչային տեքստային խմբագրիչ: Բրամ Մուլենարը աջակցում էր Ուգանդայում ՁԻԱՀ-ի զոհերին աջակցող հասարակական կազմակերպությանը և օգտագործում էր ծրագրային ղեկավարման համակարգը ժողովրդականության, նվիրատվություններ ներգրավելու համար:

2006 թվականի հուլիս ամսից մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիսը, Բրամ Մուլենարը, աշխատել է Գուգլ՝ ամերիկյան տեխնոլոգիական ընկերության Ցյուրիխի գրասենյակում՝ Գուգլ օրացույցի վրա[7][8]: Բրամ Մուլենարը իր ժամանակի մեծ մասը ծախսում էր ծրագրային ղեկավարման համակարգին աջակցելու վրա[9]:

Վաղ մանկություն և կրթություն

Բրամ Մուլենարը ծնվել է 1961 թվականին Նիդեռլանդների Լիսս քաղաքում [8]: 1985 թվականին Բրամ Մուլենարը ավարտել է Դելֆտի տեխնոլոգիական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրատեխնիկ մասնագիտությամբ[10]:

Վիմ՝ ծրագրային ղեկավարման համակարգ

The opening screen of Vim
ծրագրային ղեկավարման համակարգի բացվող էկրան

1988 թվականին Բրամ Մուլենարը ձեռք է բերել նոր սերնդի համակարգիչ։ Քանի դեռ չէր տեղափոխվել, ծանոթ լինելով ծրագրային ղեկավարման համակարգին, Բրամ Մուլենարը փորձարկեց ծրագրային ղեկավարման համակարգի մի քանի կրկնօրինակներ, այդ թվում ՝ Սթիվին: Բրամ Մուլենարը վերցրեց Սթիվիի սկզբնաղբյուրը և բարելավեց այն: Նոր սերնդի համակարգիչների ծրագրային ղեկավարման համակարգին համապատասխանելու համար Բրամ Մուլենարը, ի վերջո, ավելացրեց լրացուցիչ գործառույթներ, ինչպիսիք են բազմաթիվ մակարդակների հրամանների չեղարկումը[10]: Բրամ Մուլենարի ստեղծած ծրագրային ղեկավարման համակարգի առաջին տարբերակը թողարկվել է 1988 թվականին Ֆրեդ Ֆիշի հանրային սկավառակի վրա։  Մի քանի օգտվողներ ծրագրային ղեկավարման համակարգը տեղափոխել են այլ հարթակներ, ինչպիսիք են համակարգիչների համար Մայքրոսոֆթ բազայի սկավառակի վրա հիմնված ԴՈՍ օպերացիոն համակարգը և Յունիքս բազմաֆունկցիոնալ և բազմապրոֆիլ օպերացիոն համակարգը: 1992 թվականին Բրամ Մուլենարը օպերացիոն համակարգի 1.22 տարբերակը բարելավեց և վերանվանեց նոր անունով[10][11]:

Բրամ Մուլենարի ստեղծած ծրագրային ղեկավարման համակարգն աշխատում է բաց կոդով և նախատեսված է բարեգործության համար: Բրամ Մուլենարի ծրագրային ղեկավարման համակարգից օգտվողները խրախուսվում են Հոլանդիա ֆոնդին նվիրատվություն կատարելու համար[10]: Վիմ՝ ծրագրային ղեկավարման համակարգի ստեղծումից ի վեր լիցենզավորվել են Բրամ Մուլենարի մի շարք այլ ծրագրեր[12]: Վիմ՝ ծրագրային ղեկավարման համակարգն արժանացել է մի քանի մրցանակների[13], և համարվում է ամենատարածված տեքստային խմբագրիչներից մեկը[14][15][16]:

Այլ ձեռնարկություններ

Բրամ Մուլենարի կողմից մշակված այլ ծրագրային գործիքները ներառում են՝ Փայթոն ծրագրավորման լեզվում գրված ծրագրային ապահովման կառուցման գործիքը, որը կոչվում է Ա-Ա-Փ, նման է ծրագրի կատարմանըին, և զիմբու ծրագրավորման լեզվի գործիքները, որոնք շեշտը դնում են ծրագրերի ընթեռնելիության վրա[8]:

Բրամ Մուլենար Յունիքս բազմաֆունկցիոնալ և բազմապրոֆիլ օպերացիոն համակարգի հոլանդական օգտագործողների խմբի անդամ էր, որը օպերացիոն համակարգի ստեղծման և, ընդհանուր առմամբ, բաց կոդով ծրագրային ապահովման զարգացման գործում ունեցած ներդրման համար Բրամ Մուլենարին շնորհեց իր 25-ամյակի մրցանակը[17]:

Բարեգործություն

Բրամ Մուլենարը Ուգանդայի Կիբալա քաղաքում հիմնված ոչ կառավարական կազմակերպություն փաստաբանն էր: Բրամ Մուլենարը հիմնել էր ոչ կառավարական կազմակերպությունը ՁԻԱՀ-ից մահացած երեխաներին աջակցելու համար: 1994 թվականին Բրամ Մուլենարը կամավոր դարձավ որպես ջրի և սանիտարական ինժեներ Կիբալեի մանկական կենտրոնում: Հաջորդ քսանհինգ տարիների ընթացքում Բրամ Մուլենարը մի քանի անգամ այցելեց Կիբալեի մանկական կենտրոն։  1995 թվականին Բրամ Մուլենարը ստեղծել է բարեգործական ծրագիր։ 1997 թվականին Հոլանդիայի բարեգործական ծրագիրը ներգրավվեց մոտավորապես 2000 ԱՄՆ դոլար, իսկ մեկ տարի անց՝ 4000 ԱՄՆ դոլար[10]: 1999 թվականին նվիրատվություններից ստացված հասույթը կազմել է մոտավորապես 7000 ԱՄՆ դոլար[18]: Վերջին անգամ 2020 թվականին՝ նախքան COVID-19 համաճարակը Բրամ Մուլենարը այցելել է Կիբալեի համայնքային կենտրոն[8]:

Հիվանդություն և մահ

2022 թվականի հոկտեմբեր ամսին Մուլենարը հայտնել է առողջական խնդիրների մասին[8]:

2023 թվականի օգոստոսի 5-ին Մուլենարի ընտանիքը հայտարարեց[19], որ Մուլենարը մահացել է դրանից երկու օր առա՝ 62 տարեկան հասակում, արագ զարգացող հիվանդության պատճառով[8]: Բրամ Մուլենարի հուղարկավորությունը տեղի է ունեցել Նիդեռլանդների Լիսս քաղաքում, 2023 թվականի օգոստոսի 16-ին[20]: Վիմ՝ ծրագրային ղեկավարման համակարգը կշարունակվի բարելավվել համահեղինակ Քրիստիան Բրաբանդտի կողմից[8]:

Հետմահու Փառք

Բրամ Մուլենարը հետմահու պարգևատրվել է Եվրոպական ՍՖՍ 2024 մրցանակով, ՍՖՍ-ը ազատ ծրագրային ապահովման համաժողով է, որը կազմակերպվել է 2004 թվականից Եվրոպական ազատ ծրագրային ապահովման հիմնադրամի և աշխարհում ամենատարածված օպերացիոն համակարգերից մեկի՝ Բոլցանո-Բոզենի Լինուքս, յունիքսանման օպերացիոն համակարգի միջոցով[21]:

Ծանոթագրություններ

Մեջբերումներ

  1. 1,0 1,1 1,2 Message from the family of Bram MoolenaarGoogle Groups, 2023.
  2. 2,0 2,1 2,2 Mourning Bram Moolenaar — 2023.
  3. Vim, an open-source text editor — 2002.
  4. https://es.linkedin.com/in/bram-moolenaar-56b5a55
  5. Vim developer Bram Moolenaar posthumously receives the European SFS AwardFSFE, 2024.
  6. Rehman, Rafeeq Ur; Paul, Christopher (2003). The Linux development platform: configuring, using, and maintaining a complete programming environment. Prentice Hall PTR. էջեր 37–. ISBN 978-0-13-009115-4. Վերցված է 30 March 2011-ին.
  7. Rehman, Rafeeq Ur; Paul, Christopher (2003). The Linux development platform: configuring, using, and maintaining a complete programming environment. Prentice Hall PTR. էջեր 37–. ISBN 978-0-13-009115-4. Վերցված է 30 March 2011-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Proven, Liam (7 August 2023). «RIP Bram Moolenaar: Coding world mourns Vim creator». The Register. Արխիվացված օրիգինալից 8 August 2023-ին. Վերցված է 7 August 2023-ին.
  9. «Yahoo! Groups». groups.yahoo.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 9 November 2020-ին. Վերցված է 31 March 2018-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Moolenaar, Bram (15 January 2002). «Vim, an open-source text editor». free-soft.org. Արխիվացված օրիգինալից 5 August 2023-ին. Վերցված է 5 August 2023-ին.
  11. Moolenaar, 2000, էջ 4
  12. «charityware . info | for developers and users who care». charityware.info (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 28 April 2009-ին. Վերցված է 31 March 2018-ին.
  13. «Vim». Moolenaar.net. Արխիվացված օրիգինալից 12 November 2011-ին. Վերցված է 10 February 2012-ին.
  14. Jacob Gube. «The 15 Most Popular Text Editors for Developers». Sixrevisions.com. Արխիվացված օրիգինալից 18 January 2012-ին. Վերցված է 10 February 2012-ին.
  15. «14 Most Popular Text Editors for Linux | TuxArena Blog». Tuxarena.blogspot.com. April 2009. Արխիվացված օրիգինալից 13 March 2012-ին. Վերցված է 10 February 2012-ին.
  16. «Best Text Editors». Lifehacker.com. 1 May 2008. Արխիվացված օրիգինալից 8 November 2011-ին. Վերցված է 10 February 2012-ին.
  17. «NLUUG Award». 2008. Արխիվացված օրիգինալից 13 April 2011-ին. Վերցված է 9 November 2011-ին.
  18. Marshall, 2002, էջ 103-104
  19. «Message from the family of Bram Moolenaar». Վերցված է 2024-02-13-ին.
  20. Axon, Samuel (8 August 2023). «Rest in peace Bram Moolenaar, author of Vim and hero of many developers». Ars Technica. Վերցված է 8 August 2023-ին.
  21. «Vim developer Bram Moolenaar posthumously receives the European SFS Award». FSFE. 2024-11-08. Վերցված է 2024-11-09-ին.

Մեջբերված աշխատանքներ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրամ Մուլենար» հոդվածին։