Jump to content

Արթուր Ֆադեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Արթուր Ֆադեն
անգլ.՝ Arthur Fadden
Դիմանկար
Ծնվել էապրիլի 13, 1894(1894-04-13)
ԾննդավայրԻնգեմ, Քվինսլենդ, Ավստրալիա
Մահացել էապրիլի 21, 1973(1973-04-21) (79 տարեկան)
Մահվան վայրԲրիսբեն, Ավստրալիա
ԳերեզմանMount Thompson Crematorium
Քաղաքացիություն Ավստրալիա
Կրոնպրեսբիտերականներ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և հաշվապահ
ԱմուսինIlma Fadden?
Զբաղեցրած պաշտոններԱվստրալիայի վարչապետ, Member of the Queensland Legislative Assembly?, Ավստրալիական Ներկայացուցիչների պալատի անդամ, Ավստրալիայի ֆինանսների նախարար, Minister for Infrastructure and Transport?, Ավստրալիական Ներկայացուցիչների պալատի անդամ և Ավստրալիայի ֆինանսների նախարար
ԿուսակցությունNational Party of Australia?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ[1] և Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետ-կոմանդոր[2]
 Arthur Fadden Վիքիպահեստում

Արթուր Ուիլյամ Ֆադեն (գերմ.՝ Arthur Fadden, ապրիլի 13, 1894(1894-04-13), Ինգեմ, Քվինսլենդ, Ավստրալիա - ապրիլի 21, 1973(1973-04-21), Բրիսբեն, Ավստրալիա), ավստրալիացի քաղաքական գործիչ, երկրի տասներեքերորդ վարչապետը։

Կենսագրություն

Ֆադենը կնոջ՝ Իլմայի, և դստեր՝ Բեթիի հետ պարահանդեսում. 1951 թվական

Արթուր Ֆադենը իռլանդացի ներգաղթյալների՝ Ռիչարդ և Էնի Ֆադենների տաս երեխաներից (7 տղա, 3 աղջիկ) ավագն էր։ Ռիչարդ Ֆադենը Ուոլքերսթոնի (Մակկայ) ոստիկանությունում սպա էր։ Իր միակ պաշտոնական կրթությունը ստացել է Ուոքերսթոնի հանրային դպրոցում։ 15 տարեկանում Արթուրն սկսել է աշխատել շաքարեղեգի ֆերմայում, իսկ հետո սկսել է աշխատել Պլեյստոյի շաքարի ջրաղացում։ 18 տարեկանում նա դարձել է դպիրի օգնական Մակկայի քաղաքային խորհրդում, իսկ 21 տարեկանում՝ դպիր։ Նա ուսումնասիրել է հաշվապահական հաշվառում և 1918 թվականից սկսել է Թաունսվիլում աշխատել որպես հաշվապահ[3]։ Այնտեղ նա հետաքրքրություն է ցուցաբերել քաղաքականության նկատմամբ և 1930 թվականին դարձել է Թաունսվիլի քաղաքային խորհրդի անդամ։

1916 թվականին ամուսնացել է Իլմա Թորնբերի հետ։ Նրանք ունեցել են չորս երեխա՝ Գորդոնը, Ջոնը, Մավիսը և Բեթին[3][4]։ Նրա ավագ որդին՝ Գորդոնը, մահացել է նրանից առաջ. նա մահացել է 1956 թվականին՝ 34 տարեկանում։

Քաղաքական կարիերայի ավարտից հետո Ֆադենը գրել և հրատարակել է իր հուշագրությունները՝ «They Called Me Artie» (1969)[3]:

Թոշակի հանգիստ տարիներից հետո նա կյանքից հեռացել է 1973 թվականի ապրիլի 21-ին՝ Բրիսբենում՝ իր 79-րդ տարեդարձից երկու շաբաթ անց։

Քաղաքական կարիերա

1932-1935 թվականներին Արթուր Ֆադենը Քվինսլենդ նահանգի խորհրդարանում էր[3]։

1936-1958 թվականներին Ֆադենը դաշնային խորհրդարանի անդամ էր՝ առաջադրված ագրարային կուսակցությունից։ Նա հաջորդաբար ներկայացնում էր Դարլինգ Դաունս շրջանը (անգլ.՝ Darling Downs, 1936-1949 թվականներին) և Մաքֆերսոնը (անգլ.՝ McPherson, 1949-1958 թվականներին)[3]։

1940 թվականին Ֆադենը կուսակցությունում երկրորդ մարդն էր։ Այս ժամանակաշրջանը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, բնութագրվում է Ավստրալիայում քաղաքական անկայունությամբ։ Երբ 1940 թվականի հոկտեմբերին ագրարային կուսակցությունը չկարողացավ ընտրել իր առաջնորդին (հիմնական թեկնածուներն էին Էրլ Փեյջը և Ջոն Մաքյուենը), Ֆադենը զբաղեցրեց առաջնորդի պաշտոնակատարի պաշտոնը։ 1941 թվականի մարտի 21-ին նա դարձավ կուսակցության գործող առաջնորդը՝ մնալով իր պաշտոնում 17 տարի[3]։

1940 թվականին Ֆադենը հաջորդաբար զբաղեցրել է մի շարք նախարարական պաշտոններ Ռոբերտ Մենզիսի կառավարությունում։ Նա եղել է գանձապետի օգնական-նախարար, պարենի և զարգացման նախարար, քաղաքացիական ավիացիայի նախարար, գանձապետ։ 1941 թվականի հունվարին Ֆադենը դարձել է վարչապետի տեղակալ, իսկ նույն թվականի օգոստոսի 28-ին՝ Ավստրալիայի վարչապետ այն բանից հետո, երբ Մենզիսը հրաժարական տվեց։ Ֆադենը վարչապետ է մնացել միայն երկու ամիս։ 1941 թվականի հոկտեմբերին նա կորցրել էր երկու անկախ պատգամավորների աջակցությունը, ինչից հետո իշխանության եկավ լեյբորիստական կուսակցությունը՝ Ջոն Քերթինի գլխավորությամբ[3]։

1949 թվականին Ռոբերտ Մենզիսը վերադարձավ իշխանության, իսկ Ֆադենը կրկին դարձավ վարչապետի տեղակալ և գանձապետ։ Նա մնացել է գանձապետ 1949-1958 թվականներին։ Այս ժամանակահատվածը բնութագրվում է տնտեսության բուռն աճով, երկրի բնակչության թվաքանակի ավելացմամբ, արդյունաբերական զարգացմամբ[3]։

1951 թվականին նա առաջին անգամ Մեծ Բրիտանիայի գաղտնի խորհրդի կողմից օծվել է որպես Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի շքանշանի ասպետների հրամանատար (KCMG)[5]: 1958 թվականին նրա կարգավիճակը բարձրացվել Է մինչև Մեծ Խաչի ասպետի (GCMG)[6]:

Մեծարանք

Պատկերասրահ

Հետագա ընթերցում

  • Arklay, T. (2014) Political Silhouette, Australian Scholarly: Melbourne. 978 1 925003 84 0.
  • Fadden, Arthur (1969), They Called Me Artie, Jacaranda Press
  • Colin Hughes|Hughes, Colin A (1976), Mr Prime Minister. Australian Prime Ministers 1901-1972, Oxford University Press, Melbourne, Victoria, Ch.14. 0-19-550471-2

Ծանոթագրություններ

  1. Australian Honours Search Facility
  2. Australian Honours Search Facility
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Արթուր Ուիլյամ Ֆադենը Ավստրալիայի Ազգային թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. Fast facts: Arthur Fadden Արխիվացված 2019-03-11 Wayback Machine - National Archives of Australia. Retrieved 22 March 2018.
  5. It's an Honour - Fadden KCMG Արխիվացված 2 Հոկտեմբեր 2008 Wayback Machine
  6. It's an Honour - Fadden GCMG Արխիվացված 2 Հոկտեմբեր 2008 Wayback Machine
  7. «Arthur Fadden». Australian Coin and Stamp Company. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. «Australian Stamps - Year 1975». Australia Postage Stamps. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.
  9. «Sir Arthur Fadden». Monument Australia. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  10. «Sir Arthur Fadden Memorial Garden» (PDF). Centenary Suburbs Historical Society. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Ֆադեն» հոդվածին։