Jump to content

Ամերիկյան արծաթափայլ որոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ամերիկյան արծաթափայլ որոր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Քարադրանմաններ
Ընտանիք Որորներ
Ցեղ Որորներ
Տեսակ Ամերիկյան
արծաթափայլ որոր
Լատիներեն անվանում
Larus smithsonianus, 1862
Հոմանիշներ

Larus argentatus smithsonianus
American herring gull
Smithsonian gull
Larus argentatus smithsonianus

Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 35669
NCBI 35669
EOL 1049581

Ամերիկյան արծաթափայլ որոր (լատին․՝ Larus smithsonianus), խոշոր որոր, որը գալիս է Հյուսիսային Ամերիկայից։ Համարվել է Արծաթափայլ որորի ենթատեսակ։ Շատ նման է արծաթափայլ որորին[1]։

Հասուն առանձնյակների մոտ մեջքի և թևերի փետուրները մոխրագույն են, ոտքերը՝ բաց վարդագույն։ Երիտասարդների մարմինն ունի գորշագույն-դարչնագույն երանգավորում։ Պոչն ավելի մուգ գույն է։

Այս թռչունները բնակվում են զանազան վայրերում, այդ թվում՝ ջրամբարներ, բնակելի տարածքներ, աղբավայրերում։ Սնվում է անողնաշարավոր կենդանիներով, ձկներով և այլն։ Բնադրում է ջրային տարածքներին մոտ, ձվադրում են մոտ 3 ձու։

Դասակարգում

Որպես նոր տեսակ, այս թռչունն առաջին անգամ հայտնաբերվել է 1862 թվականին ամերիկացի օրնիտոլոգ Էլիոտ Կոուսիսի կողմից՝ հիմնվելով Սմիթսոնյան համալսարանից վերցրած փորձանմուշների վրա։ Ավելի ուշ այն վերադասակարգվել է որպես արծաթափայլ որորի ենթատեսակ։ 2002 թվականի մի հետազոտությունից հաստատվել է, որ Ամերիկյան արծաթափայլ որորը չի առնչվում Եվրոպական որորի հետ[2]։ Դաշնային իշխանությունները, ինչպես Բրիտանիայի օրնիտոլոգների միությունը, ներկայումս ճանաչում են այն որպես առանձին տեսակ[2]։

Նկարագիր

Հասուն առանձնյակը ձագի հետ, Էլիստոն, Նյուֆաունդլենդ
Արուն և էգը, Հյուսիսային Կալիֆորնիա

Ամերիկյան արծաթափայլ որորը ամրակազմ, ծանր, լայն թևերով, լայն կրծքավանդակով թռչուն է[3]։ Արուներն ունեն 60-66 սմ երկարություն և 1050-1650 գրամ քաշ։ Էգերի մարմնի երկարությունը 53-62սմ է, իսկ քաշը՝ 600-900գրամ։ Թևերի բացվածքը կազմում է 120-ից մինչև 155[1][4]։ Համաձայն ստանդարտ չափումների, թևերի երկարությունը տատանվում է 41.2-ից մինչև 46.8 սմ-ի սահմաններում, կտուցը՝ 4.4-6.2 սմ, իսկ թաթերը՝ 5.5-7.6 սմ[1]։

Հասուն առանձնյակն ունի սպիտակ գլուխ, պոչ, ազդրեր և բաց մոխրագույն մեջք։ Թևերը նույնպես բաց մոխրագույն են։ Սրունքներն ու ոտքերն ունեն բաց վարդագույն երանգ, բայց կարող են երբեմն ստանալ այլ երանգավորում, օրինակ՝ լինել դեղնավուն։ Կտուցը դեղին է և կա կարմիր բիծ։ Ձմռան ամիսներին գլուխը, պարանոցը դարչնագույն են։

Երիտասարդ թռչուններից պահանջվում է 4 տարի, որպեսզի ձեռք բերեն հասուն առանձնյակներին բնորոշ փետրածածկ։ Այս ընթացքում նրանք անցնում են մի քանի փուլերով, որի ընթացքում ձևավորվում է փետրածածկը և արտաքին տեսքով կարող են լինել շատ բազմազան։ Առաջին ձմռանը թռչունները մոխրագույն-շագանակագույն են՝ մուգ պոչով և դարչնագույն ազդրերով՝ մուգ բծերով։ Գլուխը հաճախ ավելի բաց ��ույն ունի, քան մարմինը։

Ձայն

Այս տեսակը չունի երգեցիկ ձայն, բայց մշտապես ձայներ է արձակում։ Նրա ձայն նման է երկար զանգի։ Ձայն արձակելիս գլուխը շարժում[5]։ Ձագերը ձայներ են արձակում՝ կանչելու համար իրենց ծնողներին, վտանգավոր իրավիճակներում և սոված ժամանակ։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Gulls: Of North America, Europe, and Asia by Klaus Malling Olsen & Hans Larsson. Princeton University Press (2004). ISBN 978-0691119977.
  2. 2,0 2,1 Sangster, George; J. Martin Collinson; Alan G. Knox; David T. Parkin & Lars Svensson (2007) Taxonomic recommendations for British birds: 4th report Արխիվացված 2012-12-16 archive.today, Ibis, 149 (4): 853-857.
  3. Dubois, Philippe J. (1997) "Identification of North American Herring Gull", British Birds, 90:314-324.
  4. Pierotti, R. J. & T. P. Good (1994) Herring Gull (Larus argentatus), The Birds of North America Online (A. Poole, Ed.). Ithaca: Cornell Lab of Ornithology. Retrieved 31 October 2008. [Subscription required]
  5. Stokes, Donald & Lillian Stokes (1996) Stokes Field Guide to Birds: Eastern Region, Little, Brown & Co.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան արծաթափայլ որոր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամերիկյան արծաթափայլ որոր» հոդվածին։