Աբեդի Պելե
Քաղաքացիությունը | Գանա և Ֆրանսիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 5, 1964[1][2][3] (60 տարեկան) | ||
Ծննդավայր | Dome, Ga East Municipal District, Մեծ Աքրա, Գանա[4] | ||
Հասակ | 174 սանտիմետր | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Աբեդի Այու (անգլ.՝ Abedi Ayew, առավել հայտնի է Աբեդի Պելե անունով, անգլ.՝ Abedi Pele, նոյեմբերի 5, 1964[1][2][3], Dome, Ga East Municipal District, Մեծ Աքրա, Գանա[4]), գանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, մտնում է ՖԻՖԱ 100 ցանկի մեջ։ Հայտնի է որպես Գանայի հավաքականի խաղացող և թիմի ավագ։ 1991, 1992, 1993 թվականներին ճանաչվել է Աֆրիկայի տարվա ֆուտբոլիստ։
Կենսագրություն
Աբեդի Պելեն Եվրոպայում աֆրիկյան ֆուտբոլի առաջին ներկայացուցիչներից մեն էր, կարերիայի մեծ մասը խաղացել է Ֆրանսիայում, որտեղ օգնել է «Մարսել» ակումբին 1990-ական թվականների վերջին հաջողության հասնել եվրոպական առաջնություններում։
1982 թվականին Լիբիայում կայացած Աֆրիկայի ազգերի գավաթից հետո հեռացել է Գանայից, որպեսզի պայմանագիր կնքի շվեյցարական «Ցյուրիխ» ակումբի հետ, սակայն երիտասարդ Աբեդին այնտեղ չի հարմարվել և ստիպված է եղել վերադառնալ Աֆրիկա։ Միայն չորս տարի հետո նա իր առաջին պրոֆեսիոնալական պայմանագիրն է կնքել եվրոպական «Նյոր» ակումբի հետ։ Մեկուկես տարի հետո Աբեդի Պելեն վայր է հայտնվել է Մարսելի «Օլիմպիկ» ակումբում։ Դրան հաջորդել են «Լիոն», իտալական «Տորինո» ակումբները, որտեղ Աբեդին արժանացել է «Տարվա լավագույն օտարերկրացի» կոչմանը։ Այնուհետև խաղացել է «Մյունխեն 1860» ակումբում, որը դարձել է գանացի ֆուտբոլիստի եվրոպական կարերիայի պսակը։ Պելեն հեռացել է, որպեսզի 2-ամյա պայմանագիր ստորագրի Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ-Այն» ակումբի հետ։ Այստեղ նա ճանաչվել է արտասահմանցի լավագույն խաղացողներից մեկը, որը մասնակցել է այս արաբական երկրի առաջնությանը։
Ձեռքբերումներ
Ալ-Սադդ
- Քաթարի գավաթակիր։ 1983
Ռեալ Տամալե Յունայթեդ'
- Բենինի չեմպիոն։ 1985
Լիլլ
- Ֆրանսիայի չեմպիոն։ 1989, 1990
- Ֆրանսիայի գավաթակիր 1989
Մարսել
- Ֆրանսիայի չեմպիոն։ 1991, 1992
- Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ 1993
- Չեմպիոնների գավաթի եզրափակիչի մասնակից։ 1991
Ալ-Այն
- Արաբական Միացյալ Էմիրությունների գավաթակիր։ 1999
Գանայի հավաքական
- Աֆրիկայի գավաթակիր 1982
- Աֆրիկայի փոխչեմպիոն 1992
Անձնական
- 1992 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ (ըստ CAF-ի)
- 1991, 1992 թվականների Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ (ըստ «Afrique Football’s»-ի)
- 1991, 1992, 1993 թվականների Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ (ըստ «France-Football»-ի)
- Ըստ IFFHS-ի երրորդ տեղն է գրավում 20-րդ դարի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստներ տասնյակում
- Ըստ BBC-ի` Աֆրիկայի տարվա մարզիկ (1)։ 1992
Անձնական կյանք
Նրա եղբայրները` Կվամե Այուն և Տրատա Այուն, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ են։ Որդիները` Անդրե Այուն (Վեստ Հեմ Յունայթեդ), Ջորդան Այուն (Սուոնսի Սիթի) և Աբդուլ Ռահիմ Այուն («Եվրոպա») ևս զբաղվում են պրոֆեսիոնալ ֆուտբոլով։
Վիճակագրություն
Ակումբ | Խաղաշրջան | ||
---|---|---|---|
Խաղեր | Գոլ | ||
Ռեալ Տամալե Յունայթեդ | 1980 | 11 | 0 |
1981 | 12 | 7 | |
1982 | 23 | 14 | |
Ալ-Սադ | 1982-83 | 8 | 7 |
Ցյուրիխ | 1983-84 | 18 | 9 |
Դրագոնս դե լ'Ուեմե | 1984 | 8 | 11 |
Ռեալ Տամալե Յունայտեդ | 1985 | 19 | 7 |
Նյոր | 1986-87 | 32 | 14 |
Մյուլուզ | 1987-88 | 16 | 5 |
Մարսել | 1987-88 | 5 | 0 |
1988-89 | 4 | 0 | |
Լիլ | 1988-89 | 24 | 7 |
1989-90 | 37 | 9 | |
Մարսել | 1990-91 | 32 | 5 |
1991-92 | 36 | 12 | |
1992-93 | 35 | 6 | |
Լիոն | 1993-94 | 29 | 3 |
Տորինո | 1994-95 | 32 | 10 |
1995-96 | 17 | 1 | |
Մյունխեն 1860 | 1996-97 | 25 | 1 |
1997-98 | 25 | 1 | |
Ալ-Այն | 1998-99 | 20 | 17 |
1999-00 | 11 | 11 | |
Կարիերայի վերջնական արդյունք | 479 | 157 |
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.ligue1.fr/joueur?id=abedi-pele-ayew
- Նոյեմբերի 5 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գանայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գանայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Գանացի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լիլի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Օլիմպիկ Լիոնի ֆուտբոլիստներ
- Տորինոյի ֆուտբոլիստներ
- Մյունխեն 1860-ի ֆուտբոլիստներ
- Օլիմպիկ Մարսելի ֆուտբոլիստներ
- ՖԻՖԱ 100
- Ցյուրիխի ֆուտբոլիստներ
- Նյորի ֆուտբոլիստներ