Jump to content

Կարմիր աստղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:03, 22 Մայիսի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարմիր աստղ (այլ կիրառումներ)
Կարմիր աստղ
Կարմիր աստղ

Կարմիր աստղ, հերալդիկ նշան, Խորհրդային Միության կարմիր բանակի խորհրդանիշը[1]։ Եղել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության, ինչպես նաև Վարշավայի պայմանագրի կազմակերպության անդամ մի շարք պետությունների ազգային խորհրդանիշների՝ դրոշի և զինանշանի վրա։

Ներկայումս կարմիր աստղը պատկերված է Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի[2], Ղազախստանի և այլ պետությունների զինված ուժերի խորհրդանշանների վրա։ Կարմիր աստղն առկա է նաև մի շարք պետությունների (նախկինում՝ ոչ խորհրդային) և նրանց վարչական միավորների զինանշանների վրա։

Կարմիր աստղն օգտագործվում է ոչ միայն քաղաքական, այլ նաև սպորտային նկատառումներով։ Ռուսական Մոսկվա քաղաքը ներկայացնող ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի պատկերանիշի հիմնական բաղադրիչներից է։

Կարմիր աստղը Խորհրդային Ռուսաստանի և ԽՍՀՄ-ի խորհրդանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային Ռուսաստանում դրա անվան տակ հասկանում էին աշխարհի պրոլետարիատի միասնությունը բոլոր հինգ մայրցամաքներում։ Բոլոր հինգ աստղերն առանձին իմաստով խորհրդանշում են մոլորակի հինգ մայրցամաքները։

Կարմիրը վարձու բանվորական հեղափոխության գույնն է։ Հինգ մայրցամաքները համատեղված էին մեկ նպատակով և սկզբունքով։ Սովետական Մեծ Հանրագիտարանն այս խորհրդանիշը մեկնաբանում է որպես կոմունիզմի հաղթանակի խորհրդանիշ։ Կոմունիզմի կամ համայնավարության հաղթանակն այն է, որ սոցիալիզմը կամ ընկերվարությունը տարածվեց բոլոր հինգ մայրցամաքներում։

Այդ տեսանկյունից կարմիր աստղը նաև կոմունիստական ինտերնացիոնալի խորհրդանիշն է։ Խորհրդային Միությունում կարմիր աստղը խորհրդանշում է աշխատանք։ Կարմիր աստղը խորհրդանշում է աշխատանքի միջոցով պատերազմի, սովի, աղքատության և ստրկության դժվարություններից ազատումը։

Իր տեսքով նման է հին հունական պանտագրամմայի։ Խորհրդային իշխանությունները սկզբնական շրջանում ուղղափառ եկեղեցու նկատմամբ վարում էին կրոնահալած քաղաքականություն։ Կարմիր աստղը նաև այդ հալածանքների խորհրդանշանն է։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր աստղը օգտագործվում էր որպես հաղթանակի, քաջության և խիզախության նշան։ Հայտնի է «Նայի՛ր, ընկե՛ր, Կարմիր աստղ» արտահայտությունը, որն այս շրջանում դարձավ թևավոր խոսք։

Պատմական դրոշներ, զինանշաններ և խորհրդանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կարմիր աստղ՝ խորհրդային կարմիր բանակի խորհրդանշան
  2. «Детям об армии › Плац › Բելառուսի Հանրպատության Զինված ուժերի հերալդիկ նշաններ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.