Եկատերինա Ստրիժենովա
Եկատերինա Ստրիժենովա | |
---|---|
Ծնվել է | մարտի 20, 1968[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտ |
Քաղաքացիություն | Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասանուհի, հաղորդավար և հեռուստահաղորդավարուհի |
Ժանրեր | Կինեմատոգրաֆիա |
Ամուսին(ներ) | Ալեքսանդր Ստրիժենով |
ekaterina-strizhenova.ru | |
Եկատերինա Վլադիմիրովնա Ստրիժենովա (ռուս.՝ Екатерина Владимировна Стриженова, մարտի 20, 1968[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի, Ռուսաստանի Առաջին ալիքի «Բարի առավոտ» ծրագրի հաղորդավար 1997 թվականից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկատերինա Ստրիժենովան (օրիորդական ազգանունը՝ Տոկման) ծնվել է 1968 թվականի մարտի 20-ին Մոսկվայում։ Հայրը՝ լրագրող, գրող Վլադիմիր Իլարիոնովիչը Տոկմանը[2][3][4], մահացել է քաղցկեղից, երբ Եկատերինա Ստրիժենովան եղել է վեց տարեկան, իսկ նրա քույրը՝ Վիկտորյան, տասներկու։ Մայրը՝ Վալենտինա Յակովլևնան, մասնագիտությամբ բանասեր է։ Երեսունվեց տարեկանում կորցնելով ամուսնուն՝ նա մենակ է դաստիարակել երկու դուստրերին։ Դասավանդել է ռուսերեն՝ որպես օտար լեզու, ապա աշխատել է Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայում[5]։
Տասնհինգ տարեկան հասակից Եկատերինա Ստրիժենովան նկարահանվել է մանկական հեռուստահաղորդումներում, ինչպիսիք են՝ «АБВГДейка», «Будильник» «Весёлые нотки»[6], վարել է մանկական համերգներ ու ներկայացումներ։ Այդ ժամանակ էլ սկսել է հաճախել Մոսկվայի «Калинка» պարի մանկական անսամբլ[5][7][8]։
Կինոյում Եկատերինա Ստրիժենովայի նորամուտը եղել է իններորդ դասարանցի Տանյա Կոռնիլովայի գլխավոր դերը ռեժիսոր Բորիս Դուրովի «Առաջնորդ» (ռուս.՝ «Лидер») ընտանեկան մելոդրամայում, որ էկրան է բարձրացել 1984 թվականին։ Այդ ֆիլմի նկարահանումների ժամանակ Սոչիում Կատյան ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ալեքսանդր Ստրիժենովի հետ, ով նույնպես կատարում էր այդ ֆիլմի գլխավոր դերերից մեկը[5][7]։
Եկատերիա Ստրիժենովան ավարտել է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։ Խաղացել է Անտոն Չեխովի թատրոնի «Մետրո» (ռուս.՝ «Подземка») ու «Համլետ» ներկայացումներում[9], ինչպես նաև հանդես է եկել Կինոդերասանի պետական թատրոնում։
1997 թվականից Եկատերինա Ստրիժենովան վարում է «Բարի առավոտ» («Доброе утро») հաղորդումը Ռուսաստանի Առաջին ալիքով։ 1997 թվականին նա նկարահանվել է երգիչ և կոմպոզիտոր Ալեքսանդր Շևչենկոյի «Будет всё, как ты захочешь» և «Ей одной» տեսահոլովակներում։
2007 թվականին ավարտել է Պրակտիկ հոգեբանության ու հոգեվերլուծության ինստիտուտի գեշտալտ թերապիայի բաժինը[7]։
2008 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի ապրիլ մասնակցել է Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան-2» նախագծին, որտեղ նրա զույգը եղել է գեղասահորդ Ալեքսեյ Տիխոնովը։ Սեպտեմբերին՝ մարզումներից մեկի ժամանակ, Եկատերինա Ստրիժանովան ստացել է երկու կողերի կոտրվածք, սակայն շարունակել է ելույքները՝ հասնելով մինչև շոուի եզրափակիչ[5][10]։
Եկատերինա Ստրիժենավոյի հագուստները հիմնականում կարում է նրա քույրը՝ մոդելագործ Վիկտորյա Անդրեյանովան, ով ավարտել է Մոսկվայի Ա. Կոսիգինի անվան պետական տեքստիլ համալսարանը[7]։
2010 թվականի դեկտեմբերից մինչև 2011 թվականի դեկտեմբեր Եկատերինա Ստրիժենովան եղել է «ITALIA — Made in Italy» ամսագրի գլխավոր խմբագիրը։
2013 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 11-ը Ստրիժենովան վարել է Առաջին ալիքի «Կողմ և դեմ» (ռուս.՝ «За и против») հաղորդումը Ալեքսանդր Գորդոնի հետ միասին[11]։
2013 թվականի նոյեմբերի 25-ին Առաջին ալիքով սկսել է «Նրանք և մենք» (ռուս.՝ «Они и мы») հեռուստանախագիծը՝ նվիրված կանանց ու տղամարդկանց փոխհարաբերություններին։ Նախագիծը վարել են Եկատերինա Ստրիժենովան ու Ալեքսանդր Գորդոնը[12][13]։
2014 թվականի սեպտեմբերի 15-ից Եկատերիա Ստրիժենովան վարում է Առաջին ալիքի «Ժամանակը ցույց կտա» (ռուս.՝ «Время покажет») նախագիծը նախ Պյոտր Տոլստոյի[14], ապա Արտյոմ Շեյնինի, իսկ 2017 թվականից՝ Անատոլի Կուզիչևի հետ։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամուսին – Ալեքսանդր Ստրիժենով (ծնվել է 1969 թվականի հունիսի 6-ին), կինոյի և թատրոնի ռուս դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր։ Ծանոթացել են դեռ դպրոցում սովորելու տարիներին Սոչիում։ Ամուսնացել են չափահաս դառնալուց անմիջապես հետո[15],
- Դուստր – Անաստասիա (ծնվել է 1988 թվականին), սովորել է Մեծ Բրիտանիայում։ 2013 թվականին ամուսնացել է ֆինանսիստ Պյոտր Գրիշչենկոյի հետ, ում հետ միասին ապրում է Նյու Յորքում[16][17],
- Դուստր – Ալեքսանդրա (ծնվել է 2000 թվականին), երեք տարեկան հասակից զբաղվել է գեղարվեստական մարմնամարզությամբ Իրինա Վիների մոտ։ Զբաղվել է պարով «Տոդես» բալետում[6]։ Նկարահանվել է հոր «Любовь-морковь» (2007), «Յուլենկա» (2009), ինչպես նաև ռեժիսոր Զինովի Ռոյզմանի «Ամեն մեկն ունի իր պատերազմը» (ռուս.՝ «У каждого своя война», 2010)[16] ֆիլմերում։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխատանք հեռուստատեսությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]1997 թվականից Եկատերինա Ստրիժենովան վարում է «Բարի առավոտ» (ռուս.՝ «Доброе утро») հաղորդումը Ռուսաստանի Առաջին ալիքով։
Նկարահանվել է «Colgate Total» ատամի մածուկի գովազդային հոլովակում, վարել է «Նրանք և մենք» (2013-2014), «Ժամանակը ցույց կտա» հաղորդումները Ռուսաստանի Առաջին ալիքով։ Կատարել է Մայրիկի դերը «Սեզամ փողոց» մանկական հեռուստաշոուում (1996-1998)։
Դերեր թատրոնում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարդուկ-Ջարդուկը» – Մաշա
- «Մեծարում» – Սաննի Հեյնզ
- «Համլետ» – Օֆելյա (Անտոն Չեխովի թատրոն)
- «Մետրո» («Подземка»), Անտոն Չեխովի թատրոն
- «Նրա սիրուհու որդիները»
- «Ненормальная. Ненормальная? Ненормальная!!!»
- «Дамочка, или превратности любви» – Օլգա (Թատերական գործակալություն «Арт-Партнер ХХI»)
- «Ընտրությունների օր» – Վիկտորյա Ալեքսանդրովնա
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1984 | ֆ | Առաջնորդ | Лидер | Տանյա Կոռնիլովա |
1985 | ֆ | Ապահովագրական գործակալ | Страховой агент | Վադիմի կինը |
1987 | ֆ | Փրկեք մեր հոգիները | Спасите наши души | ուսուցչուհի |
1989 | ֆ | Սվետիկ | Светик | Օլյա |
1990 | ֆ | Ուզենամ՝ կսիրեմ | Захочу — полюблю | Լիդիա |
1991 | ֆ | Փախուստ դեպի աշխարհի ծայրը | Побег на край света | Մարիա |
1992 | ֆ | Ճանապարհ դեպի ոչ մի տեղ | Дорога никуда | Ռոենա Ֆուտրոզ |
1992 | ֆ | Դիպուկահարը | Снайпер | Լյուսի |
1992 | ֆ | Հրացանակիրները քսան տարի անց | Мушкетёры двадцать лет спустя | Մադլեն |
1992 | ֆ | Семь сорок | Մարգո | |
1993 | ֆ | Մահվան հրեշտակներ | Ангелы смерти | Իրինա, դիպուկահար |
1993 | ֆ | Ամերիկյան պապ | Американский дедушка | Ինգա |
1993 | ֆ | Կա-կա-դու | Ка-ка-ду | Սոնյա |
1993 | ֆ | Купание принцев / Prinzenbad | Լիզա | |
1993 | ֆ | Աննա թագուհու գաղտնիքը, կամ Հրացանակիրները երեսուն տարի անց | Тайна королевы Анны, или Мушкетёры тридцать лет спустя | Մադլեն |
1994 | ֆ | Ծովահենների կայսրություն | Империя пиратов | Զանա |
1997 | ս | Կոմսուհի դե Մոնսորո | Графиня де Монсоро | Ժաննա դե Սեն-Լյուկ դե Բրիսակ |
1998 | ֆ | Մու-մու | Му-му | |
2003-2008 | ս | Կոբրա։ Հակաահաբեկչություն | Кобра: Антитеррор | |
2003 | ս | Ուրիշ կյանք | Другая жизнь | Կատյա |
2005 | ֆ | Յուրային | Свой человек | Մարինա Մորոզովա |
2005 | ֆ | 180 և բարձր | От 180 и выше | Վերա |
2006 | ֆ | Классные игры | Սվետլանա | |
2007 | ֆ | Любовь-морковь | Անաստասիա | |
2007-2009 | ս | Ճակատագրի շրջադարձեր | Повороты судьбы | Իննա Լավրովա |
2008 | ֆ | Արձագանք անցյալից | Эхо из прошлого | Վիկտորյա Ռյաբինինա |
2009 | ֆ | Ամռանը ես նախընտրում եմ... հարսանիք | Летом я предпочитаю… свадьбу | ОՕլգա Վիկտորովնա |
2010 | ֆ | Ես ես չեմ | Я не я | Լենա |
2010-2011 | ս | Այստեղ ինչ-որ մեկը կա | Здесь кто-то есть | Ելենա Պոգոդինա |
2011 | ֆ | Սեր ու մի քիչ տաքդեղ | Любовь и немного перца | Լարիսա |
2011 | ֆ | Обрыв | Պոլինա Կրիցկայա | |
2011 | ս | Ամեն մեկն իր պատերազմն ունի | У каждого своя война | Նինա |
2012 | ֆ | Մայրեր | Мамы | կամեո |
2012 | ս | Փախուստ (2-րդ եթերաշրջան) | Побег (2-й сезон) | Ժաննա |
2012 | ս | Շապովալով | Шаповалов | Աննա Դեսյատնիկովա |
2012 | ֆ | Սպիտակ մավր, կամ Ինտիմ պատմություններ իմ հարևանների մասին | Белый мавр, или Интимные истории о моих соседях | Օլգա |
2013 | ս | Ոչ կանացի գործ | Не женское дело | Մարգարիտա Վարվինա |
2013 | ֆ | 100 միլիոնի սպանություն | Убийство на 100 миллионов | Ալիսա |
2014 | ս | Կուպրին | Куприн | Ելենա Վիկտորովնա Ռովինսկայա |
2014 | ֆ | Իմ երազանքի պապիկը | Дедушка моей мечты | Մաշա Բելկինա[6] |
2014 | ֆ | Մեր սրտի տնակը | Домик в сердце | Էլեն |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2010 թվական – Բլագովեշչենսկում անցկացվող «Амурская осень» կինոյի և թատրոնի VIII ռուսական բաց փառատոնի մրցանակ «Կնոջ լավագույն դերակատարում թատրոնում» անվանակարգում – ռեժիսոր Նադեժդա Պտուշկինայի «Ненормальная. Ненормальная? Ненормальная!!!» անտրեպրիզային ներկայացման մեջ դերակատարման համար[18][19][20],
- 2010 թվական – «Светский журналист года» (Մոսկվա) մրցանակի դափնեկիր «Մասնագիտության մեջ ունեցած ներդրման համար»[21][22][23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Избранные биографии. Токмань». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ «Токмань Владимир Илларионович, 1937—1976». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 9-ին.
- ↑ Владимир Илларионович Токмань | Либрусек
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Екатерина Стриженова: «Я в маму — однолюб» (+ ФОТО из семейного альбома). // 7days.ru
- ↑ 6,0 6,1 6,2 Анна Немолякина. Екатерина Стриженова привезёт в Баку свой спектакль. Сайт «Москва-Баку» // moscow-baku.ru (24 июля 2015 года)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Краткая биография Екатерины Стриженовой. Фильмы, спектакли и программы с участием актрисы. // afisha.ru
- ↑ Официальный сайт детского ансамбля танца «Калинка» (Москва). Արխիվացված 2018-10-07 Wayback Machine // dance-kalinka.ru
- ↑ Екатерина Стриженова. Краткая биография. Официальный сайт Театра Антона Чехова // chekhov.ru
- ↑ Марта Черемнова. Екатерина Стриженова: «Вряд ли я пожалею о своём участии в „Ледниковом периоде“». Արխիվացված 2017-06-21 Wayback Machine Издате��ьский дом «Мир новостей» // mirnov.ru (№ 2 (784) от 29 декабря 2008 года)
- ↑ Программа Первого канала. Шоу «За и против». // vokrug.tv
- ↑ Надежда Шульга. Стриженова и Гордон постараются «понять и простить». Газета «Комсомольская правда» // kp.ru (25 ноября 2013 года)
- ↑ «Они и мы» — новый проект Первого канала. «Они и мы» — это передача о том, чего хотят женщины, о чём говорят мужчины и, главное, как тем и другим понимать друг друга. // vokrug.tv (25 ноября 2013 года)
- ↑ «Человек из телевизора. Политика для домохозяек — абсолютное ноу-хау Первого канала». Радиостанция «Эхо Москвы». 2014 թ․ սեպտեմբերի 20.
- ↑ Ольга Шаблинская. Екатерина и Александр Стриженовы: «Мы вместе 30 лет!». Газета «Аргументы и факты» // aif.ru (7 марта 2012 года)
- ↑ 16,0 16,1 Ольга Александрова. Дочки Екатерины Стриженовой очень похожи на маму. Газета «Комсомольская правда» // kp.ru (23 октября 2015 года)
- ↑ Алла Занимонец. Екатерина Стриженова: «Не могу привыкнуть к тому, что я тёща!». Известная телеведущая рассказала в интервью о том, как выдавала замуж старшую дочь. ООО «ТН-Столица» // tele.ru (5 февраля 2014 года)
- ↑ Илья Игнатов. Чем запомнилась восьмая «Амурская осень». Газета «Комсомольская правда» в Приамурье // amur.kp.ru (27 сентября 2010 года)
- ↑ В Приамурье завершился 8-й фестиваль кино и театра «Амурская осень». // primamedia.ru (27 сентября 2010 года)
- ↑ «Амурская осень» подвела итоги. В Благовещенске состоялась церемония закрытия VIII Открытого российского фестиваля театра и кино. // vokrug.tv (27 сентября 2010 года)
- ↑ Наталия Гулькина наградила Екатерину Стриженову. В клубе отеля «Метрополь» состоялась ежегодная церемония награждения премией «Светский журналист года».(չաշխատող հղում) Газета «Комсомольская правда» (Беларусь) // kp.by (1 декабря 2010 года)
- ↑ Милена Жарова. Стриженова стала журналистом года. // dni.ru (30 ноября 2010 года)
- ↑ Анатолий Петрович. Светский журналист года (2010). // msk-times.ru (2 декабря 2010 года)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եկատերինա Ստրիժենովա (անգլ.) Internet Movie Database կայքում
- Лица Первого канала. Екатерина Стриженова. Биография. «Первый канал» // 1tv.ru
- Екатерина Стриженова. Биография. // 7days.ru
- Екатерина Стриженова. Фильмография. Արխիվացված 2018-10-03 Wayback Machine // ruskino.ru
- Стриженова Екатерина Владимировна. Биография. Сайт "Актёры советского и российского кино " // rusactors.ru
- Екатерина Стриженова: «Раз в неделю я не ночую дома». // 7days.ru (1 мая 2013 года)
- Елена Есаулова. Екатерина Стриженова: «Не представляю жизни без моего мужа». Արխիվացված 2017-09-27 Wayback Machine Газета «Городские новости» (Красноярск) // gornovosti.ru (17 июля 2014 года)
- Ольга Поликанова. Екатерина Стриженова: «Все должны меня любить». Արխիվացված 2015-11-25 Wayback Machine Сайт «Питерский микрорайон» // piter-m.ru (25 января 2007 года)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Ստրիժենովա» հոդվածին։ |
|