Jump to content

Մուրսիայի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:49, 6 Ապրիլի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մուրսիայի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և հուշարձան
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունՄուրսիա[1]
Դավանանքկաթոլիկություն
ԹեմRoman Catholic Diocese of Cartagena?
Հիմնական ամսաթվերը1291
Ժառանգության կարգավիճակԻսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածԱնարատ հղիություն
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն
Հիմնադրված1291
Բարձրություն95 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Murcia Cathedral Վիքիպահեստում

Մուրսիայի տաճար (իսպ.՝ Iglesia Catedral de Santa María en Murcia), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Իսպանիայի Մուրսիա քաղաքում։ Դա միակ տաճարն է Իսպանիայում, որը ներառված է Նոր Կարթագենի Հռոմեական կաթոլիկ թեմում[2]։

Արագոնայի քրիստոնյա թագավոր Խաիմե I-ը նվաճեց քաղաքը։ Չնայած նրան, որ քաղաքի մուսուլմանների հետ կնքել էր պայմանագիր, որի համաձայն նրանք իրավունք չունեին ոչնչացնել մզկիթները, Խաիմեն գրավեց Մեծ մզկիթը՝ Մարիամ Աստվածածնին նվիրելու համար։ Եկեղեցու կառուցումը սկսվել է 13-րդ դարում, այն նույն վայրում, որտեղ գտնվում էր Մեծ մզկիթը։ 1385 թվականին սկսվեց հիմնադրումը, իսկ 1388 թվականին դրվեց առաջին քարը։ Սակայն շինարարությունը սկսվեց 1394 թվականին և ավարտվեց 1467 թվականի հոկտեմբերին։ Այնուամենայնիվ, տաճարը շարունակում էր զարգանալ մինչև 18-րդ դարը, ինչը նշանակում է, որ տաճարը կառուցված է տարբեր գեղարվեստական ոճերով։

Զանգակատուն

Զանգակատունը կառուցվել է 1521-1791 թվականներին, կանգնած է 90 մետր բարձրության վրա և ունի 95 մետր բարձրություն հողմացույցի հետ միասին։ Իսպանիայում ամենաբարձր զանգակատունն է։ Աշտարակն ունի հինգ հարկ։ Աշտարակում միավորված է ոճերի մելանժ։

  • Առաջին հարկը հիմնադրել են Ֆրանցիսկոն և Ջակոբո Ֆլորենտինոն, կառուցված է Վերածննդի ճարտարապետական ոճով և զարդարված է իսպանական պլատերեսկո ոճով։
  • Երկրորդը հիմնադրել է Խերոնիմո Քուիժանոն (Jerónimo Quijano), ունի նույն ոճը։
  • Երրորդ հարկը բարոկկո ոճով է կառուցված, որի պատերը ռոկոկո ոճով են, իսկ գմբեթը՝ նեոդասական։ Վերջինս Վենտուրա Ռոդրիգեսի աշխատանքն է։
  • Չորրորդ հարկում կան չորս պահոցներ՝ Conjuratorio։

Մուրսիայի տաճարի ինտերիերը հիմնականում ձևավորված է գոթական ճարտարապետական ոճով։ Կազմված է մեկ նավից, աբսիդից և երեք մատուռներից։ Մատուռները նվիրված են այն հովանավոր սրբերին, եպիսկոպոսներին և ազնվականներին, ովքեր անմիջական մասնակցություն են ունեցել տաճարի կառուցմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Diocesis de Cartagena». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրսիայի տաճար» հոդվածին։