Չմենի
Չմենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Cotoneaster L.
Medik., 1789
|
||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
Cotoneaster integerrimus Medik., 1793, nom. nov. |
||||||||||||
Տեսակները | ||||||||||||
չմենի սեվապտուղ, ամբողջաեզր, հայկական | ||||||||||||
|
Չմենի (լատին․՝ Cotoneaster), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի տերևաթափ և մշտադալար թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է մոտ 100 (այլ տվյալներով՝ 30-60) տեսակ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր, մինչև 3(5) մ է։ Տերևները պարզ են, ամբողջական, հերթադիր։ Ծաղկաբույլը ողկուզանման է կամ վահանանման, ծաղիկները՝ հազվադեպ մեկական, մանր, սպիտակ կամ վարդագույն։ Ծաղկում է մայիս-հուլիսին։ Պտուղները մանր են, խնձորանման, կարմիր կամ սև՝ ալրանման միջուկով։ Ուտելի են։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում՝ 7 տեսակ՝
- չմենի սեվապտուղ (Cotoneaster melanocarpus),
- Չմենի ամբողջաեզր (Cotoneaster integerrimus),
- չմենի հայկական (Cotoneaster armena) և այլն։
Տարածվածությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզև այլ մարզերում։ Աճում է քարքարոտ լեռնալանջերին, անտառեզրերին, նոսրանտառներում և այլն։ Հայկական չմենի բնաշխարհիկ է, հանդիպում է Արարատյան դաշտի նախալեռն, գոտում (Գեղարդ, Բարձրաշեն) և Վայքում (մինչև 1600 մ և բարձր)։
Քիմիական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերմերը պարունակում են ամիգդալին, տերևները՝ վիտամին C, պտուղները՝ շաքարանյութեր։ Ցրտադիմացկուն է և լուսասեր, հողի նկատմամբ՝ ոչ պահանջկոտ։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարելի է օգտագործել չոր, քարքարոտ լեռնալանջերի անտառապատման համար։ Գեղազարդիչ է։
Վերջերս, գիտնականները պարզել են, որ չմենիի թուփը, մասնավորապես Cotoneaster franchetii տեսակը, կլանում է մթնոլորտի աղտոտվածությունը։ Ըստ հետազոտողների խիտ երթևեկություն ունեցող ճանապարհներին չմենիի թփերը առնվազն 20% -ով ավելի արդյունավետ են աղտոտումը ներծծում, քան օրինակ՝ ալոճենու կամ հսկայական թույայի թփերը[1]։
Որոշ տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Cotoneaster acutifolius Turcz.
- Cotoneaster adpressus Boiss.
- Cotoneaster apiculatus Rehd. et E.H.Wilson
- Cotoneaster bullatus Boiss.
- Cotoneaster dammeri C.K.Schneid.
- Cotoneaster divaricatus Rehd. et E.H.Wilson
- Cotoneaster franchetii Boiss.
- Cotoneaster horizontalis Decne.
- Cotoneaster integerrimus Medik.
- Cotoneaster melanocarpus Fisch. ex Blytt
- Cotoneaster microphyllus Wall. ex Lindl.
- Cotoneaster mongolicus Pojark.
- Cotoneaster multiflora Bunge
- Cotoneaster neopopovii Czern.
- Cotoneaster pannosus Franch.
- Cotoneaster salicifolius Franch.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Media, P. A. (2021 թ․ փետրվարի 18). «Experts identify 'super-plant' that absorbs roadside air pollution». the Guardian (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Wu Zhengyi, Peter H. Raven, Deyuan Hong (Hrsg.)։ Flora of China. Volume 9: Pittosporaceae through Connaraceae, Science Press/Missouri Botanical Garden Press, Beijing/St. Louis 2003, ISBN 1-930723-14-8, S. 85.
- Andreas Roloff, Andreas Bärtels: Flora der Gehölze. Ulmer, Stuttgart (Hohenheim) 2008, ISBN 978-3-8001-5614-6, S. 226-238.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Кизильник на сайте USDA NRCS». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չմենի» հոդվածին։ |
|
|