Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսս (նորվ.՝ Moss), քաղաք և կոմունա Նորվեգիայում։ 2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 30 988 մարդ[2]։
Մոսս կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ 1943 թվականի հուլիսի 1-ին Ելյոյ գյուղական կոմունան ներառվել է Մոսս քաղաքի կազմում։
Գտնվում է Նորվեգիայի հարավ-արևելքում՝ երկրի մայրաքաղաք Օսլոյից 60 կմ հարավ, Օսլո-ֆյորդայի ծովափին։ Վարչականորեն Մոսսը գտնվում է Օսթֆոլ ֆյուլքեում։
Մոսսում կա մեծ նավահանգիստ, ինչը հնարավորություն է տալիս Նորվեգիայի տարբեր մասերից և մայրցամաքից ամեն տարի ընդունել ավելի քան 2000 նավ։ Մոսսը վաղուց դարձել է արդյունաբերական կենտրոն, այն ներկայումս ունի մոտ 250 արդյունաբերական ձեռնարկություն՝ ներառյալ համազգային նշանակություն ունեցող մի քանի ընկերություն, ինպիսիք են՝ Պետերսոն Ա․ Ս․ (թուղթ և բջջանյութ), Helly Hansen (անջրաթափանց հագուստ) և Տրիո-Վինգ (Վինկարդ
կողպեք)։
1720 թվականին դառնալով առևտրական կենտրոն՝ Մոսսը պահպանել է այդ նշանակությունը մինչ օրս՝ սպասարկելով մոտ 50 հազար գնորդ՝ քաղաքից և շրջանից, մինչև անգամ Օսլոյից։
Մոսսը հայտնի է իր քանդակներով, որոնցից 60-70-ը ցրված է ամբողջ քաղաքում։ Այդ է պատճառը, որ ոմանք Մոսսն անվանում են «քանդակների քաղաք»։ Մոսսում կա 4 պատկերասրահ, որոնք արվեստի սիրահարներին հնարավորություն են ընձեռում ծանոթանալ նորվեգական և սկանդինավյան գեղանկարչությանը։