Մասնակից:Yelena 02/Ավազարկղ1
Yelena 02/Ավազարկղ1 |
---|
Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգ,(անգլ.՝ Elizabeth Barrett Browning, ), Վիկտորիանական դարաշրջանի անգլիացի բանաստեղծուհի: Հայտնի է Մեծ Բրիտանիայում և Միացյալ Նահանգներում: Հիշատակվել է ինչպես իր կյանքի օրոք,այնպես էլ մահվանից հետո: Նրա գործերը նորովի ուշադրության արժանանացան 1970-ականների ֆեմինիստական շարժման և 1980-ականների ընթացքում անգլերենով ստեղծագործող կին գրողների՝ ավելի մեծ ճանաչում ստանալուց հետո:
Դարհեմ կոմսությունում ծնված, տասներկու երեխաներից ավագը՝ Էլիզաբեթ Բարեթը ստեղծագործել է տասնմեկ տարեկանից: Նրա մոր բանաստեղծությունների ժողովածուն կազմում է ցանկացած անգլիացի գրողի դեռահաս տարիքում ունեցած հավաքածուներից մեկը: Նա հիվանդացավ 15 տարեկանում՝ ամբողջ կյանքում տառապելով գլխի և ողնաշարի ուժեղ ցավերով: Հետագայում, նա նաև թոքերի հետ կապված խնդիրներ ունեցավ, հավանաբար՝ տուբերկուլյոզ: Ցավերի դեմ նա վաղ տարիքից լաուդանում է ընդունել, ինչը, համեմատաբար բացասաբար է ազդել նրա՝առանց այն էլ թուլացած առողջության վրա:
1840-ական թվականներին Էլիզաբեթը գրական հասարակությանը ներկայացվեց իր հեռավոր զարմիկի և խնամակալ՝ Ջոն Քենյոնի շնորհիվ։ Նրա դեռահաս շրջանի բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1838 թվականին: Էլիզաբեթի ստեղծագործական գործունեությունը ծաղկում է ապրել 1841-ից մինչև 1844 թվականները: Նա գրել է բանաստեղծություններ,արձակ և կատարել թարգմանություններ: Նա պայքարում էր ստրկության վերացման համար և նրա արշավն օգնեց ազդել երեխաների աշխատանքի օրենսդրության բարեփոխման վրա: Նրա բեղմնավոր արդյունքը` Ուորդսվորթի մահից հետո, նրան դարձրեց Թենիսոնի մրցակիցը՝ որպես բանաստեղծի դափնեկրի թեկնածու:
1844 թվականի Էլիզաբեթի՝ «Բանաստեղծություններ» հատորը, նրան մեծ հաջողություն բերեց: Այն արժանացավ գրող՝ Ռոբերտ Բրաունինգի հիացմունքին։ Նրանց նամակագրությունը, սիրո տածումը և ամուսնությունը գաղտնի են կատարվել, Էլիզաբեթի հոր դեմ լինելու պատճառով: Հարսանիքից անմիջապես հետո, նա, իսկապես, զրկվեց հոր ժառանգությունից: 1846 թվականին զույգը տեղափոխվում է Իտալիա, որտեղ Էլիզաբեթն ապրում է մինչև մահ։ Էլիզաբեթը մահացել է 1861 թվականին, Ֆլորենցիայում[1][2]: Նրա բանաստեղծությունների՝ ավելի ուշ գրված ժողովածուն հրատարակել է ամուսինը Էլիզաբեթի մահից անմիջապես հետո:
Նրանք ունեին որդի՝ «Պեն» անունով /Ռոբերտ Բարեթը, ծնված՝ 1849–1912 թվականներին/: Մինչև տեսողությունը կթուլանար, Պենը իրեն նվիրեց նկարչությանը: Նա նաև ստեղծեց իր ծնողների ձեռագրերի և հուշանվերների մի լայն տեսականի, բայց Պենի վաղաժամ մահից հետո, դրանք հանրային աճուրդի արդյունքում վաճառվեցին տարբեր հայտատուների և այդպես ցրվեցին նրա մահից հետո: Արմսթրոնգ Բրաունինգի գրադարանը նրա հավաքածուի մի մասը վերականգնել է, իսկ այժմ այնտեղ է պահվում Բրաունինգի հուշանվերների՝ աշխարհի ամենամեծ հավաքածուն[3]:
Էլիզաբեթի գործերը մեծ ազդեցություն ունեցան ժամանակի այնպիսի նշանավոր գրողների վրա, ինչպիսիք էին՝ ամերիկացի բանաստեղծներ Էդգար Ալլան Պոն և Էմիլի Դիկինսոնը։ Նա նշանավորվեց այնպիսի բանաստեղծություններով, ինչպիսիք են «Ինչպե՞ս եմ քեզ սիրում» 43-րդ սոնետը, գրված՝ 1845 թվականին, և «Ավրորա Լեյ»-ը գրված՝ 1856 թվականին:
Կյանքը և կարիերան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղեկություններ ընտանիքի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]1655 թվականից Էլիզաբեթ Բարեթի ընտանիքից ոմանք ապրում էին Ջամայկայում: Նրանց եկամուտը հիմնականում ստացվում էր Կարիբյան ավազանի՝ իրենց պլանտացիաներում գտնվող ստրուկների աշխատանքից: Էդվարդ Բարեթը (1734–1798) հյուսիսային Ջամայկայի Սինեմոն Հիլլի, Քորնուոլի, Քեմբրիջի և Օքսֆորդի կալվածքներում ուներ տասը հազար հեկտար (42 կմ²) սեփականություն: Էլիզաբեթի մորական պապն ուներ շաքարի պլանտացիաներ, որոնք մշակում էին՝ Աֆրիկայից գնված ստրուկները, ուներ նաև ջրաղացներ, ապակու գործարաններ և նավեր, որոնք առևտուր էին անում Միացյալ Թագավորության՝ Ջամայկայի և Նյուքասլի միջև[2]:
Ընտանիքը ցանկանում էր, որ ժառանգաբար փոխանցվի իրենց ազգանունը՝ պայման դնելով, որ Բարեթը միշտ պետք է լինի որպես ազգանուն: Եղել են դե��քեր, երբ ժառանգությունը տրվել է այն պայմանով, որ ազգանունն օգտագործվի շահառուի կողմից: Անգլիական ազնվականությունը և «սքվիրեարխիան» /վերնախավը/ երկար ժամանակ խրախուսում էին այդ տեսակ անվանափոխությունը: Հաշվի առնելով այս խիստ ավանդույթը՝ Էլիզաբեթն իր օրինական փաստաթղթերում օգտագործում էր «Էլիզաբեթ Բարեթ Մուլթոն Բարրետ» անունը, և մինչ ամուսնանալը, նա հաճախ ստորագրում էր «Էլիզաբեթ Բարեթ Բարրետ» /կամ՝ «ԷԲԲ» նիշերը, որոնք նա հարսանիքից հետո էլ կարողացավ պահպանել/[2]: Էլիզաբեթի հայրը նախընտրեց ընտանիքը մեծացնել Անգլիայում, իսկ նրա բիզնես-ձեռնարկությունները մնացին Ջամայկայում: Էլիզաբեթի մայրը՝ Մերի Գրեհեմ Քլարկը, նույնպես ուներ պլանտացիաներ, որոնք մշակում էին բրիտանական Վեստ Ինդիայում ստրկացած մարդիկ։
Վաղ շրջանի կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Բարեթ Մուլթոն-Բարեթը ծնվել է Անգլիայի Դուրհամ կոմսությունում՝ Քոքսհո և Կելլո գյուղերի միջև, հավանաբար 1806 թվականի մարտի 6-ին՝ Քոքհո Հոլում։ Նրա ծնողներն էին՝ Էդվարդ Բարեթ Մուլթոն-Բարեթը և Մերի Գրեհեմ Քլարկը։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ երբ Էլիզաբեթը մկրտվել է մարտի 9-ին, նա արդեն երեք-չորս ամսական է եղել, և այդ հանգամանքը թաքցվել է, քանի որ նրա ծնողներն ամուսնացել էին 1805 թվականի մայիսի 14-ին[4]: Թեև, նրան արդեն մկրտել էր իրենց ընտանիքի ընկերը՝ Էլիզաբեթի կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, նա, արդեն իսկ հրապարակայնորեն, 1808 թվականի փետրվարի 10-ին Կելլոեի ծխական եկեղեցում կրկին մկրտվեց, միևնույն ժամանակ, իր կրտսեր եղբոր՝ Էդվարդի հետ միաժամանակ[5]: Վերջինս ծնվել էր 1807 թվականի հունիսին՝ Էլիզաբեթի ծննդյան օրվանից ընդամենը 15 ամիս անց։ Անհատական մկրտությունը կարող էր անհավանական թվալ ավանդական ընտանիքի համար, ինչպես նաև, եղբոր / որին - ճանաչում էին որպես Բրո/ ծնունդը, որը նշվում էր մեծ տոնակատարությամբ՝ Կարիբյան ավազանի ընտանեկան պլանտացիաներում, մինչդեռ, Էլիզաբեթինը` ոչ:
Էլիզաբեթը տասներկու երեխաներից ավագն էր, ընտանիքում կար ութ տղա և չորս աղջիկ: Երեխաներից տասնմեկն ապրեցին մինչև իրեց չափահաս տարիքը, իսկ, աղջիկներից մեկը մահացավ երեք տարեկանում, երբ Էլիզաբեթն ութ տարեկան էր: Բոլոր երեխաները մականուններ ունեին՝ Էլիզաբեթին Բա էին անվանում: Նա հեծնում էր իր պոնիին, գնում էր ընտանիքի հետ զբոսանքի, շփվում էր շրջանի մյուս ընտանիքների հետ և մասնակցում տնային թատերական ներկայացումներին: Ի տարբերություն, իր եղբայրների ու քույրերի, նա այնքան հաճախ էր գրքերի մեջ խորասուզվում, որ, անգամ կարող էր հեռանալ իր ընտանեկան առօրյա կյանքից:
1809 թվականին ընտանիքը տեղափոխվեց հինգ հարյուր հեկտար տարածքով Հոուփ Էնդ կալվածք, որը մոտ էր Հերեֆորդշիրում գտնվող Լեդբերիի Մալվերն Հիլզին[2]: Նրա հայրը վրացական /Գեորգիան/ տունը վերածեց ախոռների և շքեղ թուրքական դիզայնով առանձնատուն կառուցեց, որը նրա կինը նկարագրում էր, որպես՝ «Արաբական գիշերային ժամանց»-ից մի բան:
Ինտերիերի արույրե ճաղավանդակները, մարգարիտով զարդարված կարմրափայտե դռները և նրբորեն փորագրված բուխարիները, ի վերջո լրացվեցին շքեղ կանաչապատմամբ՝ լճակներով, գրոտոներով, կրպակներով, սառնարան տնակով, ջերմոցով և տնից այգիներ տանող՝ ստորգետնյա անցումով[6]: Հոուփ Էնդում անցկացրած ժամանակաշրջանը, հետագայում Էլիզաբեթին ոգեշնչեց՝ 1856 թվականին «Ավրորա Լեյ»-ը գրելու համար: Այն Էլիզաբեթի ամենահավակնոտ աշխատանքն էր, որը մինչև 1900 թվականը հրատարակվել է ավելի քան 20 անգամ, բայց չհրատարակվեց նրա կյանքի օրոք՝ 1905-1978 թվականն ընկած շրջանում[6]:
Նրան և ավագ եղբորը տանը կրթել և դասավանդել է Դենիել Մաք Սուայնին[7]: Չորս տարեկանից Էլիզաբեթը սկսել է ոտանավորներ գրել[8]: Հոուփ Էնդում մնալու ընթացքում նա ինտենսիվորեն պարապող դեռահաս էր[9]: Նա պնդում էր, որ վեց տարեկանում արդեն վեպեր էր կարդում, ութ տարեկանում հետաքրքրվել է Պապի արած Հոմերոսի թարգմանություններով, տասը տարեկանում սովորել է հունարեն և տասնմեկ տարեկանում գրել իր սեփական հոմերոսյան էպոսը ՝ «Մարաթոնի ճակատամարտը» բանաստեղծությունը[2]:
1820 թվականին պարոն Բարեթը գաղտնի հրատարակեց «Մարաթոնի ճակատամարտը», էպիկական ոճի բանաստեղծությունը, բայց բոլոր տարբերակները մնացին ընտանիքում[8]: Մայրը իր դստեր պոեզիան հավաքեց «Էլիզաբեթ Բ. Բարրետի բանաստեղծությունները» ժողովածուների մեջ: Հայրը նրան անվանել է «Հոուփ Էնդի վաստակավոր /դափնեկիր/ բանաստեղծ» և խրախուսել նրա գործունեությունը, որի արդյունքը, ցանկացած անգլիացի անչափահաս գրողի դեպքում հավաքածուներ ուենանլն է: Մերի Ռասել Միթֆորդը նկարագրել է երիտասարդ Էլիզաբեթին այս անգամ, որպես «թեթև, նուրբ կազմվածքով, արտահայտիչ դիմագծերի վրայով սահող ալիքավոր մուգ գանգուրներով, խոշոր, քնքուշ աչքերով, մուգ թարթիչներով, խիտ հոնքերով և արևի ճառագայթի նման ժպիտով»:
Մոտավորապես այս ժամանակ Էլիզաբեթը սկսեց պայքարել մի այնպիսի հիվանդության դեմ, որն այն ժամանակվա բժշկակությունը չէր կարողանում ախտորոշել[2]: Բոլոր քույրերի մոտ այդ ախտանիշը հանգեցրել է մահվան, միայն Էլիզաբեթի մոտ այն երկար տևեց: Հենաշարժողական խնդիրների պատճառով նա ուներ գլխի և ողնաշարի ուժեղ ցավեր: Տարբեր կենսագրական աղբյուրներում այդ խնդրի պատճառը կապված է ձիավարման վթարի հետ, ենթադրվում է, որ նա փորձել է իջնել ձիուց և ընկել է, բայց այս վարկածը հաստատող որևէ ապացույց չկա: Նրան ուղարկեցին Գլաուսթեր Սպայ՝ ապաքինվելու համար: Նա բուժվել է ողնաշարի խնդրի դեմ, քանի որ բացակայում էին մեկ այլ ախտորոշմանը նպաստող ախտանիշները: Այս հիվանդությունը շարունակվեց նրա ողջ կյանքի ընթացքում[6]: Ենթադրվում է, որ այդ բուժումը թոքերի հիվանդության հետ կապ չուներ, որը զարգացավ 1837 թվականից[2]:
Նա ցավի դեմ սկսեց ընդունել ափիոններ, լաուդան /ափիոնի եփուկ/, որին հաջորդեց մորֆինը, որը, սովորաբար, նշանակում են: Չափահաս տարիքից նա, արդեն իսկ, կախում ուներ դրանցից: Վաղ տարիքից դրանց օգտագործումը, հավանաբար, թուլացրեց նրա առողջական վիճակը: Կենսագիրներից Ալեթեա Հայթերը, ենթադրում էր, որ այս կախվածությունը նպաստել է նրա վառ երևակայությանը և այն պոեզիային, որը նա էր ստեղծել[2][10]:
1821 թվականին նա կարդում էր Մերի Ուոլստոնկրաֆտի «Կանանց իրավունքների արդարացում»-ը,որը գրվել էր 1792 թվականին, այսպիսով նա դարձավ Ուոլսթոունկրաֆտի քաղաքական գաղափարների ջատագովը[2]: Դասական գրողների և մետաֆիզիկայի նկատմամբ երեխայի մտավոր հետաքրքրությունները արտացոլվել են կրոնական հայացքների մեջ, որը նա հետագայում նկարագրել է, որպես «ոչ թե մեղմ քրիստոնյայի խորը հավատ, այլ էնտուզիաստի վայրի հայացքներ»[11]: Բարեթների ընտանիքը հաճախում էր մոտակա այլախոհների մատուռում անցկացվող հավաքներին, իսկ Էդվարդն ակտիվ էր աստվածաշնչյան և միսիոներական հասարակությունում:
Էլիզաբեթի մայրը մահացավ 1828 թվականին, և թաղվեց Լեդբերիի Սուրբ Միքայել եկեղեցում, իր դստեր՝ Մարիամի կողքին։ Էլիզաբեթի մորաքույրը՝ Սառա Գրեհեմ-Քլարկն օգնում էր երեխաներին խնամել, և նա բախվեց Էլիզաբեթի ուժեղ կամքի հետ։ 1831 թվականին մահացավ Էլիզաբեթի տատիկը՝ Էլիզաբեթ Մուլթոնը։ Դատական գործընթացներից և ստրկության վերացումից հետո պարոն Բարեթը կրեց մեծ ֆինանսական և ներդրումային կորուստներ, ինչը նրան ստիպեց վաճառել Հոուփ Էնդը: Թեև ընտանիքը երբեք աղքատ չի եղել, սակայն պարտատերերին գոհացնելու համար տարածքը գրավադրել և վաճառել են։ Նա միշտ գաղտնի էր պահում իր ֆինանսական գործարքները, ընտանիքի հետ չէր քննարկում իրավիճակը, և ընտանիքին չէր լքում այն միտքը, որ նրանք դեռ պետք է տեղափոխվեին Ջամայկա:
1833-1835 թվականներին Էլիզաբեթն իր ընտանիքի հետ ապրում էր Սիդմութի Բել Վյուում: Այդ հողատարածքն այժմ վերանվանվել է Սիդեր Շեյդ և վերամշակվել է: Սիդեր Շեյդի մուտքի մոտ գտնվող կապույտ հուշատախտակը վկայում է նրա նախկին գոյության մասին: 1838 թվականին, Հոուփ Էնդի վաճառքից մի քանի տարի անց, ընտանիքը բնակություն հաստատեց Լոնդոնի Մերիլբոն քաղաքի Ուիմփոլ փողոց, 50 հասցեում[2]:
1837-1838 թվականներին բանաստեղծուհին կրկին հիվանդացավ՝ թոքերի տուբերկուլյոզային խոցի ախտանիշներով։ Սույն թվականին, իր բժշկի պնդմամբ, նա Լոնդոնից տեղափոխվեց Դևոնշիրի ափին գտնվող Տորքեյ քաղաք։ Նրա նախկին տունն այժմ Ռեգինա հյուրանոցի մի մասն է կազմում: Այնուհետև երկու դժբախտություն պատահեց: 1840 թվականի փետրվարին նրա եղբայրը՝ Սամուելը, Ջամայկայում տենդից մահացավ, այնուհետև, հուլիսին նրա սիրելի եղբայր Էդվարդը /Բրոն/ նավագնացության վթարի ժամանակ խեղդվեց Տորքեյում։ Այս իրադարձությունները լուրջ ազդեցություն ունեցան Էլիզաբեթի՝ առանց այն էլ փխրուն և թույլ առողջության վրա։ Նա իրեն մեղավոր էր զգում, քանի որ հայրը հավանություն չէր տվել Էդվարդի՝ Տորքեյ կատարած ուղևորությանը: Նա գրեց Միթֆորդին. «Դա շատ մոտ փախուստ էր խելագարությունից՝ բացարձակ անհույս խելագարությունից»[2]: Ընտանիքը վերադարձավ Ուիմփոլ Սթրիթ 1841 թվականին։
Հաջողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուիմփոլ փողոցում Էլիզաբեթն իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր տան վերնահարկի՝ իր սենյակում։ Նրա առողջական վիճակն սկսեց բարելավվել, բայց նա իր ընտանիքի անդամներից քչերին էր տեսնում[2]: Նրանցից մեկը Ջոն Քենյոնն էր՝ ընտանիքի հարուստ ընկերը և հեռավոր զարմիկը, որն ինչպես նաև, արվեստի ջատագով էր: Նա մխիթարվում էր Մերի Միթֆորդի նվիրած Ֆլաշ անունով սպանիելով[12]: Վիրջինիա Վուլֆը հետագայում գեղարվեստականացրեց շան կյանքը, վերջինիս դարձնելով իր՝ 1933 թվականին գրված «Ֆլաշ.Կենսագրություն» վեպի գլխավոր հերոսը:
1841-1844 թվականներին Էլիզաբեթը ականավոր գործունեություն ծավալեց պոեզիայի, թարգմանության և արձակի մեջ։ 1842 թվականին Բլեքվուդում հրատարակված «Երեխաների լացը» պոեմով նա դատապարտում էր երեխաների աշխատանքը և նպաստում՝ երեխաների աշխատանքային բարեփոխումներին, հիմք ընդունելով Լորդ Շաֆթսբերիի 1844 թվականին գրված՝ «Տասժամյա օրինագիծ»-ը[2]: Մոտավորապես, միևնույն ժամանակ նա հանդես եկավ Ռիչարդ Հենրի Հորնի «Դարաշրջանի նոր ոգին» աշխատության մեջ, քննադատական արձակ ստեղծագործություններով, այդ թվում նաև Թոմաս Քարլեյլի մասին գովասանքի էսսեով:
1844 թվականին նա հրատարակեց բանաստեղծությունների երկհատորյակը, որը ներառում էր «Աքսորի դրաման», «Բանաստեղծների տեսիլքը» և «Լեդի Ջերալդինի սիրո երկրպագումը» և երկու կարևոր քննադատական էսսեներ Դը Աթենեումի՝ 1842 թվականի համարների համար։ Ինքնահռչակ «Քարլեյլի երկրպագու» պատճենը Էլիզաբեթը ուղարկեց նրան, որպես «հիացմունքի և հարգանքի տուրք», որը նրանց միջև նամակագրություն առաջացրեց[13][14]: «Քանի որ Բարեթ Բրաունինգն ՝ իր քույրերից ակնկալվող որևէ տնային պարտականություններով ծանրաբեռնված չէր, այժմ նա կարող էր ամբողջությամբ նվիրվել հոգևոր կյանքին՝ մշակել հսկայական նամակագրություն, ազատ կարդալ»[15]: Գրական կյանքում նրա բեղմնավոր ներդրումը, 1850 թվականին՝ Ուորդսվորթի մահից հետո դարձրեց նրան Թենիսոնի մրցակիցը՝ որպես բանաստեղծի դափնեկրի թեկնածու[2]:
Ուիմփոլ փողոց 50 հասցեում ամրացված է Էլիզաբեթի անունը կրող Արվեստների թագավորական միության կապույտ հուշատախտակը[16]:
Ռոբերտ Բրաունինգ և Իտալիա
[խմբագրել | խմբագրել կոդը]1844 թվականի Էլիզաբեթի «Բանաստեղծություններ» հատորը նրան դարձրեց երկրի ամենահայտնի գրողներից մեկը: Այն ոգեշնչեց Ռոբերտ Բրաունինգին գրել Էլիզաբեթին: «Ես սիրում եմ ձեր բանաստեղծություններն իմ ամբողջ սրտով, սիրելի՛ միսս Բարեթ», գրել է Ռոբերտը՝ գովաբանելով նրա «թարմ տարօրինակ երաժշտությունը, հարուստ լեզուն, նուրբ պաթոսը և ճիշտ ու նոր չքնաղ միտքը»[2]:
1845 թվականի մայիսի 20-ին Քենյոնը իր սենյակում հանդիպում կազմակերպեց՝ Բրաունինգի և Էլիզաբեթի միջև: Այդպիսով սկսվեց գրական աշխարհում ամենահայտնի համագործակցություններից մեկը: Էլիզաբեթը մեծ քանակությամբ ստեղծագործություններ ուներ արդեն, բայց Բրաունինգը մեծ ազդեցություն ունեցավ նրա հետագա գրական գործունեության վրա: Բարեթի ամենահայտնի ստեղծագործություններից երկուսը՝ «Պորտուգալացիների սոնետներ»-ը և «Ավրորա Լեյ»-ը գրվել են Բրաունինգի հետ ծանոթանալուց հետո[17]: Ռոբերտի «Տղամարդիկ և Կանայք»-ը նույնպես այդ ժամանակվա արդյունքն էր։
Որոշ քննադատներ նշում են, որ նրա գործունեությունը որոշ առումներով քայքայման մեջ էր, մինչև Բրաունինգի հետ ծանոթանալը: «Մինչև 1845 թվականին կսկսվեին նրա և Ռոբերտ Բրաունինգի հարաբերությունները, հասարակական քննարկումների մեջ մտնելու, սոցիալական հարցերի և պոեզիայի գեղագիտական հարցերի շուրջ Բարեթի ունեցած պատրաստակամությունը, որն այդքան ուժեղ էր իր երիտասարդության տարիներին, սկսեց աստիճանաբար նվազել, ինչպես նաև վատացավ նրա ֆիզիկական առողջությունը: Որպես ինտելեկտուալ ներկայություն և ֆիզիկական էակ՝ Էլիզաբեթը դառնում էր իր սեփական ստվերը»[15]:
Ռոբերտ Բրաունինգի և Էլիզաբեթի միջև համակրնքն ու ամուսնությունը տեղի են ունեցել գաղտնի, քանի որ նա գիտեր, որ իր հայրը դեմ կլինի: Սուրբ Մարիլեբոն ծխական եկեղեցում գաղտնի պսակադրությունից հետո նրանց մեղրամիսն անցավ Փարիզում, այնուհետև, 1846 թվականի սեպտեմբերին տեղափոխվեցին Իտալիա, որը մինչև Էլիզաբեթի մահը, դարձավ նրանց հիմնական բնկության վայրը: Էլիզաբեթ Ուիլսոնը՝ տիկնոջը հավատարիմ սպասուհին, ականատես է եղել նրանց ամուսնությանը, նա նաև ուղեկցել է զույգին Իտալիա[2]:
Պարոն Բարեթը՝ ինչպես իր յուրաքանչյուր ամուսնացած երեխաներին կզրկեր, այնպես էլ Էլիզաբեթին զրկեց ժառանգությունից: Էլիզաբեթը կանխատեսել էր իր հոր զայրույթը, բայց չէր սպասում իր եղբայրների երես թեքելուն[2]: Սակայն, Էլիզաբեթը մի քիչ գումար ուներ, դրա համար զույգը Իտալիայում բավականին հարմարավետ էր ապրում: Բրաունինգները բավականին հայտնի և հարգված էին: Էլիզաբեթի առողջականը աստիճանաբար լավացավ, ունեցել էր չորս վիժումներ, բայց 1849 թվականին՝ 43 տարեկան հասակում, նա որդի լույս աշխարհ բերեց՝ Ռոբերտ Վիդեման Բարեթ Բրաունինգին, որին նրանք կոչում էին Պեն։ Վերջինս, մեծանալով, հետագայում, ամուսնացավ, սակայն օրինական երեխաներ չունեցավ։
Ամուսնու պնդմամբ Էլիզաբեթի «Բանաստեղծություններ»-ի երկրորդ հրատարակությունը պարունակում էր սիրային սոնետներ, որի արդյունքում Էլիզաբեթի հանդեպ՝ ժողովրդի ունեցած համակրանքը մեծացավ, նա, իհարկե, արժանացավ նաև քննադատական վերաբերմունքի, այսպիսով, հաստատվեց նրա գեղարվեստական դիրքը։ Ամուսնության տարիներին նրա գրական համբավը զգալիորեն գերազանցում էր իր բանաստեղծ ամուսնու հանդեպ ունեցած համբավին: Ֆլորենցիայի իրենց տան այցելուների համար, Էլիզաբեթը միշտ ավելի մեծ գրավիչ էր համարվում[18]:
Զույգը սկսեց ծանոթությունը արվեստագետների և գրողների լայն շրջանակի հետ, այդ թվում՝ Ուիլյամ Մեյքփիս Թեքերեյի, Հարիեթ Բիչեր Սթոուի և քանդակագործ՝ Հարիետ Հոսմերի հետ, որը, ինչպես Էլիզաբեթն է գրում, թվում էր, թե «կատարյալ էմանսիպացված կինն» էր: 1849 թվականին նա հանդիպեց Մարգարետ Ֆուլերին, 1851 թվականին՝ Թոմաս Քարլեյլին, 1852 թվականին՝ ֆրանսիացի վիպասան Ժորժ Սանդին, վերջինիս տաղանդով Էլիզաբեթը դեռ վաղուց էր հիանում։ Ֆլորենցիայում նրա մտերիմ ընկերներից էր գրող Իսա Բլագդենը, ում նա խրախուսում էր վեպեր գրել[19]։ Նրանք Փարիզում հանդիպեցին Ալֆրեդ Թեննիսոնին, իսկ Ջոն Ֆորսթերին, Սամուել Ռոջերսին և Քարլեյլներին հանդիպեցին Լոնդոնում, հետագայում ընկերացան նաև Չարլզ Քինգսլիի և Ջոն Ռասկինի հետ[2]:
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ընկերոջ՝ Հանթերի, հետո արդեն՝ հոր մահից հետո, սկսեց վատթարանալ Բարեթ Բրաունինգի առողջական վիճակը։ Բրաունինգները Ֆլորենցիայից տեղափոխվեցին Սիենա՝ բնակություն հաստատելով Վիլլա Ալբերտիում։ Տարված լինելով իտալական քաղաքականությամբ՝ Էլիզաբեթը 1860 թվականին թողարկեց քաղաքական բանաստեղծությունների մի փոքրիկ հատորյակ՝ «Բանաստեղծություններ Կոնգրեսից առաջ» վերնագրով, «որոնց մեծ մասը գրված էր՝ արտահայտելու իր համակրանքը 1859 թվականի կռիվների բռնկումից հետո իտալական գործի վերաբերյալ»[20]: Դրանք Բրիտանիայում բարկություն առաջացրեցին, և պահպանողական Բլեքվուդ և Սեթրդի Րիվյու ամսագրերը Էլիզաբեթին անվանեցին ֆանատիկոս: Նա այս գիրքը նվիրել էր ամուսնուն։ Նրա վերջին աշխատանքը «Երաժշտական գործիք»-ն էր, որը հրատարակվել է հետմահու։
1860թվականի նոյեմբերին մահացավ Բարեթ Բրաունինգի քույրը` Հենրիետան: Զույգը 1860-ից՝ 1861 թվականների ձմեռը անցկացրեց Հռոմում, որտեղ Բարեթ Բրաունինգի առողջական վիճակը վատացավ, և նրանք՝ 1861 թվականի հունիսի սկզբին վերադարձան Ֆլորենցիա[2]: Ցավը մեղմելու համար մորֆին օգտագործելով՝ Էլիզաբեթը աստիճանաբար թուլացավ։ Նա մահացավ 1861 թվականի հունիսի 29-ին ամուսնու գրկում: Վերջինս ասել է, որ Էլիզաբեթը մահացավ ժպտալով, աղջկա երջանիկ դեմքով… Նրա վերջին խոսքն էր՝ «Գեղեցիկ»[2]: Նրան թաղեցին Ֆլորենցիայի անգլիական բողոքական գերեզմանատանը[21]: «Երկուշաբթի՝ հուլիսի 1-ին, փակվել էին Կասա Գայդի շրջակայքի խանութները, և արտասովոր ցույցերով սգում էին Էլիզաբեթի մահը»[9]: Նրա հիվանդության պատճառը դեռ պարզ չէ։ Մեր օրերի որոշ գիտնականներ ենթադրում են, որ Էլիզաբեթի հիվանդությունը կարող էր լինել պարբերական հիպոկալեմիկ կաթված, մի գենետիկ խանգարում, որն առաջացնում է թուլություն և Էլիզաբեթի թվարկած շատ այլ ախտանիշներ[22]:
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեթ Բրաունինգի առաջին հայտնի բանաստեղծությունը՝ մարդու նկատմամբ բռնության դաժանության մասին, գրվել է վեց կամ ութ տարեկանում[23]: Բնագիրը, որի աճուրդի դեմ բողոքի ալիք էր բարձրացել, ներկայումս գտնվում է Նյու Յորքի հանրային գրադարանի Բերգ հավաքածուում: Ճշգրիտ ամսաթիվը հակասական է, քանի որ 1812 թվականի «2»-ը գրված է մեկ այլ հատվախի վրա, որը քերծված է[20]:
Էլիզաբեթի առաջին անկախ հրապարակումը եղել է 1821 թվականի մայիսին Դը Նյու Մոնթլի Մեգզինում՝ «Քառյակներ՝ ոգևորված Հունաստանի ներկա վիճակի մասին մտորումներով» վերնագրով[2]: Երկու ամիս անց, դրան հաջորդեց՝ «Մտքերն արթնացան՝ խորհելով մի կտոր արմավենու մասին, որն աճում է Աթենքի Ակրոպոլիսի գագաթին»-ը[20]:
Նրա առաջին բանաստեղծությունների ժողովածուն՝ «Այլ բանաստեղծություններով էսսե մտքի մասին» լույս է տեսել 1826 թվականին և արտացոլում էր նրա կիրքը Բայրոնի և հունական քաղաքականության նկատմամբ[20]: Դրա հրապարակումը գրավեց հունարեն լեզվի կույր գիտնական՝ Հյու Ստյուարտ Բոյդի և մեկ այլ հույն գիտնական՝ Ուվեդեյ Փրայսի ուշադրությունը, որոնց հետ հետ նա մշտապես նամակագրություն էր ունենում[2]: Մյուս հարևանների թվում էր Քոլուոլից՝ տիկին Ջեյմս Մարտինը, ում հետ նա նամակագրության մեջ է եղել իր ողջ կյանքի ընթացքում: Հետագայում, Բոյդի առաջարկով, նա թարգմանեց Էսքիլեսի «Պրոմեթևս Բունդ»-ը, որը հրատարակվել է 1833 թվականին, իսկ վերաթարգմանվել՝ 1850 թվականին։ Իրենց ընկերակցության ընթացքում Բարեթը ուսումնասիրել է հունական գրականություն, ներառյալ՝ Հոմերոսի, Պինդարոսի և Արիստոփանեսի գործերը[2]:
Էլիզաբեթը դեմ էր ստրկությանը և հրապարակեց երկու բանաստեղծություն՝ «Փիլգրիմս Փոյնթից փախած ստրուկը» և «Անեծք ազգի համար»-ը, որոնք ընդգծում էին դրա սահմանման բարբարոսությունը և ցույց էին տալիս դրա վերացման գործում՝ Էլիզաբեթի աջակցությունը: Առաջինը պատկերում է մի ստրկացած կնոջ, ում հայհոյել, ծեծել, բռնաբարել և հղիացրել էին իր ստրկատերերը[2]: Չնայած այն հանգամանքին, որ Էլիզաբեթի հայրը կարծում էր, թե ստրկության վերացումը կկործանի իր բիզնեսը, Էլիզաբեթը ցույց տվեց իր ուրախությունը՝ ստրուկների գործնականում «ազատ» լինելու շուրջ, երբ բրիտանական խորհրդարանում ընդունվեց ստրկության վերացման մասին օրենքը:
Այս բանաստեղծությունների հրապարակման ամսաթիվը վիճելի է, սակայն բանաստեղծությունների մեջ՝ ստրկության վերաբերյալ Էլիզաբեթի դիրքորոշումը պարզ է, որը, հանգեցնել է նրա և հոր միջև կապի խզմանը: 1855 թվականին նա Ջոն Ռասկինին գրել է. «Ես պատկանում եմ արևմտյան Հնդկաստանի ստրկատերերի ընտանիքին, և եթե հավատայի ասեկոսեներին և հայհոյանքներին, պետք է վախենայի»: Նրա հայրն ու հորեղբայրը չազդվեցին՝ 1831-ից 1832 թվականների բապտիստական պատերազմից և շարունակում էին ստրուկներ ունենալ մինչև «Ստրկության վերացման ակտ»-ի ընդունումը[2]:
Լոնդոնում Ջոն Քենյոնը Էլիզաբեթին ծանոթացրեց մի խումբ գրական գործիչների, այդ թվում՝ Ուիլյամ Ուորդսվորթի, Մերի Ռասել Միթֆորդի, Սամուել Թեյլոր Քոլրիջի, Ալֆրեդ Թենիսոնի և Թոմաս Քարլեյլի հետ: Էլիզաբեթը շարունակում էր գրել՝ իր ներդրումն ունենալով տարբեր պարբերականներում: Հայտնի են՝ «Մարգարետի սիրավեպը», «Փեյջի սիրավեպը», «Պոետի ուխտը» և այլ ստեղծագործությունները։ Նա նամակագրում էր ունենում այլ գրողների, այդ թվում՝ Մերի Ռասել Միթֆորդի հետ, որը դարձավ Էլիզաբեթի մտերիմ ընկերուհին, ով աջակցում էր Էլիզաբեթի գրական գործունեությանը[2]:
1838 թվականին իր անունով լույս տեսավ Էլիզաբեթի հասուն պոեզիայի առաջին հատորը՝ «Սերաֆիմը» և այլ բանաստեղծություններ, որը լույս տեսավ:
«Պորտուգալիայից սոնետներ»-ը տպագրվել է 1850 թվականին, սակայն, վերնագրի ծագման մասին կան վեճեր: Ոմանք ասում են, որ դա վերաբերում է տասնվեցերորդ դարի պորտուգալացի բանաստեղծ Լուիս դե Կամյեսի սոնետների շարքին։ Այնուամենայնիվ, «իմ փոքրիկ պորտուգալացի»-ն, Էլիզաբեթի ամուսնու՝ Բրաունինգի նվիրած ընտանի կենդանու անուն էր, և դա կարող է որոշակի կապ ունենալ[24]:
«Ավրորա Լեյ» չափածո վեպը, նրա ամենահավակնոտ, և, թերևս, երկար բանաստեղծություններից ամենահայտնին է, որը լույս է տեսել 1856 թվականին: Սա մի կին գրողի պատմություն է, որը կերտում է իր ճանապարհը կյանքում՝ հավասարակշռելով աշխատանքը և սերը և հիմնված Էլիզաբեթի սեփական փորձի վրա: Սա մի կին գրողի պատմություն է, որը կերտում է իր կյանքի ճանապարհը՝ համատեղելով աշխատանքը և սերը: Այն հիմնված է Էլիզաբեթի սեփական կյանքի փորձի վրա: «Ավրորա Լեյ»-ը կարևոր ազդեցություն ունեցավ Սյուզան Բ. Էնթոնիի՝ ամուսնության և անկախ անհատականության հետ կապված, կանանց ավանդական դերերի մասին մտածելակերպի վրա[25]: Դը Նորթ Ամերիքան Րիվյուն բարձր է գնահատել Էլիզաբեթի բանաստեղծությունը, ասելով. «Միսիս Բրաունինգի բանաստեղծությունները, մեծ գիտելիքներով, հարուստ փորձով և հզոր հանճարով, մի խոսքով բոլոր առումներով կնոջ խոսքեր են, որոնք համախմբում են կնոջ՝ բնության կողմից տրված այն ուժը, որը երբեմն կարծում են, թե հատուկ է տղամարդուն»[26]:
Ոգեշնչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարեթ Բրաունինգի ստեղծագործությունների մեծ մասը ունի կրոնական թեմա: Նա կարդացել և ուսումնասիրել էր այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են Միլթոնի «Կորուսյալ դրախտ»-ը և Դանթեի «Դժոխք»-ը։ Նա իր գրության մեջ ասում է. «Մենք ցանկանում ենք, որ Քրիստոսի արյան հագեցվածության զգացումը մեր՝ բանաստեղծներիս, հոգիների վրա լաց լինի, հոգեվարքը դարձնելով վերածնում, ի պատասխան, մեր մարդկության Սֆինքսի անդադար ողբին: Երբ դրա փառքը եղել է առավելագույնը, դրանցից ինչ-որ բան ընկալվել է արվեստում: Այդ բանից հետո, ինչ-որ տենչանք կարելի է տեսնել հույն քրիստոնյա բանաստեղծների մեջ, մի բան, որը շատ ավելի ուժեղ ազդեցություն կունենար[27]: Նա կարծում էր, որ «Քրիստոսի կրոնը ըստ էության պոեզիա է՝ փառաբանված պոեզիա: Նա իր բանաստեղծություններից շատերում ուսումնասիրել է կրոնական կողմը, հատկապես իր վաղ ստեղծագործություններում, ինչպիսիք սոնետներն էին:
Նա հետաքրքրված էր աստվածաբանական բանավեճով, սովորել էր եբրայերեն, նաև եբրայերեն կարդացել է Աստվածաշունչը[28]: Օրինակ՝ հենց նրա «Ավրորա Լեյ»-ը ներկայացնում է կրոնական պատկերներ և ակնարկում ապոկալիպսիսի մասին: Քննադատ Սինտիա Շեյնբերգը նշում է, որ «Ավրորա Լեյ»-ի և նրա ավելի վաղ գրված՝ «Կույս Մարիամը մանուկ Հիսուսին» ստեղծագործության կին կերպարները վկայակոչում են Մարիամին, Մովսեսի քրոջն ու խնամակալին[29]: Երկու բանաստեղծություններում էլ՝ Մարիամի մասին այս ակնարկներն արտացոլվում են այնպես, ասես Բարեթ Բրաունինգն ինքն է քաղել հրեական պատմությունից, միաժամանակ, իրեն հեռու մնալով դրանից, որպեսզի պահպանի վիկտորիանական դարաշրջանի քրիստոնյա կին բանաստեղծի մշակութային նորմերը[29]:
1843 թվականից մինչև 1844 թվականները վերապատվելի Ուիլյամ Մերրիի հետ ունեցած նամակագրության մեջ՝ նախասահմանման և բարի գործերի միջոցով փրկության վերաբերյալ, Բարեթ Բրաունինգը իրեն ներկայացնում է, որպես միաբան. «Իմ անձնական կարծիքները հաշվի առնելով՝ ես բապտիստ չեմ, այլ՝ միաբանության քրիստոնյա»[30]:
Բարեթ Բրաունինգի ինստիտուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1892 թվականին, Հերֆորդշիրի Լեդբերիում, Բարեթ Բրաունինգի պատվին ինստիտուտ կառուցելու համար անցկացվեց դիզայնի մրցույթ: Բրայթվեն Բինյոնը հաղթեց 44 այլ դիզայններին: Բինյոնի նախագիծը հիմնված էր փայտաշեն շուկայական տան կառուցման վրա, որը գտնվում էր հողամասի դիմաց: Դիզայնավորումն ավարտվեց 1896 թվականին: Սակայն, Նիկոլաուս Պևսները այդքան էլ տպավորված չէր այդ ոճով: 1938-ից մինչև 2021 թվականները, երբ քաղաքի համար տրամադրվել էին գրադարանային նոր հարմարություններ, տունը սկսեց օգտագործվել, որպես հանրային գրադարան, իսկ այժմ այն հանդիսանում է Լեդբերիի պոեզիայի փառատոնի կենտրոնակայանը[31]: 2007 թվականից ի վեր,այն ընդգրկված է II դասարանի ծրագրում[32]:
Քննադատական ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպե՞ս եմ քեզ սիրում:
Ինչպե՞ս եմ քեզ սիրում:
Հիմա կհաշվեմ…
Հոգուս ձգվող խորության, բարձրության ու լայնության չափով,
Կատարյալ գրավչության անհասանելի զգացումով,
Արեւի ու լույսի կարիքի չափով,
Ազատության իրավունքի չափով,
Գովաբանությունից մաքրվածի չափով,
Իմ հին վշտերի, դեռ մանկական հավատի մեծ կրքի չափով,
Սրբերիս հետ կորած ու գտնված անսահման սիրո չափով,
Ողջ կյանքիս ժպիտների ու արցունքների չափով…
Եւ թող բարեգութ լինի Աստված,
Քեզ ավելի ուժգին պիտի սիրեմ
Կյանքիս դադարից հետո…
Թարգմանությունը՝ Էդիթ Մարգարյանի
Բարեթ Բրաունինգն իր կյանքի ընթացքում մեծ ժողովրդականություն էր վայելում Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում[17]: Էդգար Ալան Պոն ոգեշնչվել է Էլիզաբեթի «Լեդի Ջերալդինի համակրանքը» բանաստեղծությունից և հատուկ փոխառել է բանաստեղծության չափի ոճը, իր՝ «Ագռավը» բանաստեղծության համար[34]: 1845 թվականի հունվարին Պոն վերանայել էր Բարեթ Բրաունինգի աշխատանքը և Բրոդվեյ Ջորնալ պարբերականում գրել էր. «նրա բանաստեղծական ոգեշնչումն ամենաբարձր մակարդակում է, մենք ավելի շքեղ բան չէնք կարող պատկերացնել:Նրա արվեստի զգացողությունը ինքնին մաքուր է»[35]: Էլիզաբեթն, ի պատասխան, գովաբանեց «Ագռավ»-ին, իսկ Պոն իր՝ 1845 թվականի «Ագռավը» և այլ բանաստեղծությունների ժողովածուներ նվիրեց Էլիզաբեթին՝ նրան անվանելով «իր սեռի մեջ ամենաազնիվը»[36]:
Բարեթ Բրաունինգի պոեզիան մեծ ազդեցություն ունեցավ Էմիլի Դիկինսոնի վրա, ով հիանում էր նրանով, որպես մեծ ձեռքբերումների հասնող կին: Միացյալ Նահանգներում և Բրիտանիայում նրա համբավը ի հայտ եկավ՝ սոցիալական անարդարության, ԱՄՆ-ում ստրկության, օտարերկրյա կառավարիչների կողմից իտալացիների նկատմամբ անարդարության և երեխաների աշխատանքի դեմ նրա դիրքորոշման շնորհիվ[2]:
1899 թվականին Լիլիան Ուայթինգը հրապարակել է Բարեթ Բրաունինգի կենսագրությունը, որտեղ Էլիզաբեթին նկարագրում է, որպես «ամենափիլիսոփայական բանաստեղծ» և պատկերում է նրա կյանքը, որպես «Կիրառական քրիստոնեության Ավետարան»։ Ուայթինգի համար «արվեստը՝ հանուն արվեստի» տերմինը չի վերագրվում Բարեթ Բրաունինգի ստեղծագործությանը, քանի որ նրա յուրաքանչյուր բանաստեղծություն ունի առանձնահատուկ նպատակաուղվածություն, և ստեղծվում էր ավելի «ազնիվ տեսլականով»: Այս քննադատական վերլուծության մեջ Ուայթինգը Բարեթ Բրաունինգին ներկայացնում է, ով օգտագործելով դասական գրականության գիտելիքները, շնորհված՝ հոգևոր գուշակության ինտուիտիվ նվերով[37]: «Էլիզաբեթ Բարեթ Բրաունինգ»-ում Անջելա Լեյթոնը ենթադրում է, որ Բարեթի կերպարը, որպես «կանացիության բարեպաշտ պատկերագրություն», մեզ շեղել է նրա բանաստեղծական նվաճումներից: Ռուդոլֆ Բեսիերի 1931 թվականի «Վիմփոլ փողոցի Բարեթները» պիեսը, Լեյթոնը վկայակոչում է՝ ապացուցելով, որ 20-րդ դարի գրական քննադատությունը տուժել է Բարեթ Բրաունինգի ստեղծագործության նկատմամբ վերջինիս ժողովրդականության հետևանքով, ոչ թե բանաստեղծական անճարակության պատճառով[38]: Պիեսը հանրաճանաչ դարձավ դերասանուհի Քեթրին Քորնելի շնորհիվ: Այն Քորնելի համար դարձավ անփոխարինելի դեր։ Այն ունեցավ, ինչպես գեղարվեստական, այնպես էլ կոմերցիոն հսկայական հաջողություն, անգամ այն վերարտադրվեց մի քանի անգամ, երկու անգամ էլ ադապտացվեց ֆիլմերում: Այնուամենայնիվ, Սամփսոնը, այն համարում է Էլիզաբեթի առասպելների՝մասնավորապես վերջինիս, իբրև բռնակալ հոր հետ ունեցած սարսափելի հարաբերությունների՝ մասին կեղծ պիես[39]:
Քսաներորդ դարի ընթացքում Բարեթ Բրաունինգի պոեզիայի գրական քննադատությունը մնաց սակավ, մինչև որ կհայտնաբերվեին կանանց շարժման մասին նրա բանաստեղծությունները։ Նա մի անգամ ինքն իրեն նկարագրել է՝ ասելով, որ հակված է մերժելու կանանց իրավունքների մի քանի սկզբունքներ՝ Մերի Ռասել Միթֆորդին և նրա ամուսնուն ուղղված նամակներում առաջարկելով կանանց մեջ ինտելեկտի թերարժեքության հանգամանքի առկայությունը: «Ավրորա Լեյ»-ում, նա, սակայն, ստեղծեց ուժեղ և անկախ կնոջ կերպարը, ով ընդունում է և՛ աշխատանքը, և՛ սերը: Լեյթոնը գրում է, որ, քանի որ Էլիզաբեթը մտել է այպիսի գրական աշխարհ, որտեղ ձայնը և բառապաշարը գերակշռում են տղամարդկային ընկալմանը, նա «սահմանված է միայն առեղծվածային հակադրությամբ այն ամենին, ինչն առանձնացնում է տղամարդ սուբյեկտիվ գրողից․․․»[38]: Նրա ստեղծագործությունների հինգհատորյակը լույս է տեսել 2010 թվականին, առաջինը՝ ավելի քան մեկ դարվա ընթացքում[20]:
Ստեղծագործությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1820: The Battle of Marathon: A Poem. Privately printed
- 1826: An Essay on Mind, with Other Poems. London: James Duncan
- 1833: Prometheus Bound, Translated from the Greek of Aeschylus, and Miscellaneous Poems. London: A.J. Valpy
- 1838: The Seraphim, and Other Poems. London: Saunders and Otley
- 1844: Poems (UK) / A Drama of Exile, and other Poems (US). London: Edward Moxon. New York: Henry G. Langley
- 1850: Poems ("New Edition", 2 vols.) Revision of 1844 edition adding Sonnets from the Portuguese and others. London: Chapman & Hall
- 1851: Casa Guidi Windows. London: Chapman & Hall
- 1853: Poems (3d ed.). London: Chapman & Hall
- 1854: Two Poems: "A Plea for the Ragged Schools of London" (by Elizabeth Barrett Browning) and "The Twins" (by Robert Browning). London: Chapman & Hall
- 1856: Poems (4th ed.). London: Chapman & Hall
- 1856: Aurora Leigh. London: Chapman & Hall
- 1860: Poems Before Congress. London: Chapman & Hall
- 1862: Last Poems. London: Chapman & Hall
Հետմահու հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1863: The Greek Christian Poets and the English Poets. London: Chapman & Hall
- 1877: The Earlier Poems of Elizabeth Barrett Browning, 1826–1833, ed. Richard Herne Shepherd. London: Bartholomew Robson
- 1877: Letters of Elizabeth Barrett Browning Addressed to Richard Hengist Horne, with comments on contemporaries, 2 vols., ed. S.R.T. Mayer. London: Richard Bentley & Son
- 1897: Letters of Elizabeth Barrett Browning, 2 vols., ed. Frederic G. Kenyon. London:Smith, Elder,& Co.
- 1899: Letters of Robert Browning and Elizabeth Barrett Barrett 1845–1846, 2 vol., ed Robert W. Barrett Browning. London: Smith, Elder & Co.
- 1914: New Poems by Robert Browning and Elizabeth Barrett Browning, ed. Frederic G Kenyon. London: Smith, Elder & Co.
- 1929: Elizabeth Barrett Browning: Letters to Her Sister, 1846–1859, ed. Leonard Huxley. London: John Murray
- 1935: Twenty-Two Unpublished Letters of Elizabeth Barrett Browning and Robert Browning to Henrietta and Arabella Moulton Barrett. New York: United Feature Syndicate
- 1939: Letters from Elizabeth Barrett to B.R. Haydon, ed. Martha Hale Shackford. New York: Oxford University Press
- 1954: Elizabeth Barrett to Miss Mitford, ed. Betty Miller. London: John Murray
- 1955: Unpublished Letters of Elizabeth Barrett Browning to Hugh Stuart Boyd, ed. Barbara P. McCarthy. New Heaven, Conn.: Yale University Press
- 1958: Letters of the Brownings to George Barrett, ed. Paul Landis with Ronald E. Freeman. Urbana: University of Illinois Press
- 1974: Elizabeth Barrett Browning's Letters to Mrs. David Ogilvy, 1849–1861, ed. P. Heydon and P. Kelley. New York: Quadrangle, New York Times Book Co., and Browning Institute
- 1984: The Brownings' Correspondence, ed. Phillip Kelley, Ronald Hudson, and Scott Lewis. Winfield, Kansas: Wedgestone Press
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «poets%org-ebb
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 Marjorie Stone, "Browning, Elizabeth Barrett (1806–1861)", Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, 2004; online edition, October 2008.
- ↑ Hunt, Alan (8 October 2001). «Browning Database To Be Launched During Library's Jubilee». Baylor University. Վերցված է 4 August 2021-ին.
- ↑ Sampson, Fiona (2021). Two Way Mirror: The Life of Elizabeth Barrett Browning. Profile Books, p 33
- ↑ Taplin, Gardner B. "Elizabeth Barrett Browning." Victorian Poets Before 1850. Ed. William E. Fredeman and Ira Bruce Nadel. Detroit: Gale Research, 1984. Dictionary of Literary Biography Vol. 32. Literature Resource Center. Web. 7 December 2014.
- ↑ 6,0 6,1 6,2 Taylor, Beverly. "Elizabeth Barrett Browning." Victorian Women Poets. Ed. William B. Thesing. Detroit: Gale Research, 1999. Dictionary of Literary Biography Vol. 199. Literature Resource Center. Web. 5 December 2014.
- ↑ Dorothy Mermin (1989), Elizabeth Barrett Browning: The Origins of a New Poetry, University of Chicago Press, 978-0226520391, pp. 19–20.
- ↑ 8,0 8,1 "Browning, Elizabeth Barrett: Introduction." Jessica Bomarito and Jeffrey W. Hunter (eds). Feminism in Literature: A Gale Critical Companion. Vol. 2: 19th Century, Topics & Authors (A-B). Detroit: Gale, 2005. 467–469. Gale Virtual Reference Library. Web. 7 December 2014.
- ↑ 9,0 9,1 Taplin, Gardner B. The Life of Elizabeth Browning New Haven: Yale University Press (1957).
- ↑ Hayter, Alethea (1962). Mrs. Browning: A Poet's Work and Its Setting. Faber and Faber, pp. 61–66.
- ↑ Everett, Glenn (2002). Life of Elizabeth Browning.
- ↑ Elizabeth Barrett Browning; Mary Rose Sullivan; Mary Russell Mitford; Meredith B. Raymond (1983). The letters of Elizabeth Barrett Browning to Mary Russell Mitford, 1836–1854. Armstrong Browning Library of Baylor University. ISBN 978-0-911459-00-5. Վերցված է 22 October 2011-ին.
- ↑ Raymond, Meredith B.; Sullivan, Mary Rose, eds. (1983). The Letters of Elizabeth Barrett Browning to Mary Russell Mitford 1836–1854. Vol. 1. Waco, Tex.: Armstrong Browning Library. էջ 378.
- ↑ Raymond, Meredith B.; Sullivan, Mary Rose, eds. (1983). The Letters of Elizabeth Barrett Browning to Mary Russell Mitford, 1836–1854. Vol. 2. Waco, Tex.: Armstrong Browning Library. էջ 438.
- ↑ 15,0 15,1 Mary Sanders Pollock (2003). Elizabeth Barrett and Robert Browning: a creative partnership. Ashgate Publishing, Ltd. ISBN 978-0-7546-3328-0. Վերցված է 22 October 2011-ին.
- ↑ «Barrett, Elizabeth Barrett (1806–1861)». English Heritage. Վերցված է 23 October 2012-ին.
- ↑ 17,0 17,1 Elizabeth Barrett Browning (15 August 1986). Sonnets from the Portuguese: A Celebration of Love. St. Martin's Press. ISBN 978-0-312-74501-1.
- ↑ Foundation, Poetry (25 May 2023). «Elizabeth Barrett Browning». Poetry Foundation (անգլերեն). Վերցված է 25 May 2023-ին.
- ↑ "Isa Blagden", in: The Brownings' Correspondence. Retrieved 13 May 2015. Արխիվացված 4 Մարտ 2016 Wayback Machine
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 Elizabeth Barrett Browning (2010). "The" works of Elizabeth Barrett Browning. ISBN 978-1-85196-900-5.
- ↑ «Poetsgraves.co.uk».
- ↑ Buchanan, A; Weiss, EB (Autumn 2011). «Of sad and wished-for years: Elizabeth Barrett Browning's lifelong illness». Perspect Biol Med. 54 (4): 479–503. doi:10.1353/pbm.2011.0040. PMID 22019536. S2CID 32949896.
- ↑ Browning, Elizabeth Barrett (30 July 2009). «On the Cruelty of Forcement to Man Alluding to the Press Gang». Elizbeth Barrett Browning Selected Poems. ISBN 9781770481237.
- ↑ Wall, Jennifer Kingma. «Love and Marriage: How Biographical Interpretation affected the Reception of Elizabeth Barrett Browning's "Sonnets from the Portuguese" (1850)». The Victorian Web. Վերցված է 2 January 2015-ին. «the title was actually a reference to a term of endearment Robert had for Elizabeth, my little Portuguese, a reference to her dark complexion»
- ↑ Alma Lutz (1959). Susan B. Anthony Rebel, Crusader, Humanitarian. Boston, Beacon Press.
- ↑ Elizabeth Barrett Browning (2001). Aurora Leigh, and other poems. Women's Press. ISBN 978-0-7043-3820-3.
- ↑ «Biog». Victorianweb.org. 18 July 2005. Վերցված է 18 October 2010-ին.
- ↑ Linda M. Lewis (January 1998). Elizabeth Barrett Browning's spiritual progress: face to face with God. University of Missouri Press. ISBN 978-0-8262-1146-0. Վերցված է 22 October 2011-ին.
- ↑ 29,0 29,1 Galchinsky, Michael (1 January 2003). «Women's Poetry and Religion in Victorian England: Jewish Identity and Christian Culture (review)». Victorian Studies. 45 (3): 551–553. doi:10.1353/vic.2003.0122. ISSN 1527-2052. S2CID 201755414.
- ↑ Wörn, Alexandra M. B (2004). «"Poetry is Where God is": The Importance of Christian Faith and Theology in Elizabeth Barrett Browning's Life and Work». Victorian Religious Discourse. էջեր 235–252. doi:10.1057/9781403980892_11. ISBN 978-1-349-52882-0.
- ↑ Garner, Chloe. «Ledbury Poetry Festival moves into The Barret (sic) Browning Institute». poetry-festival.co.uk. Արխիվացված է օրիգինալից 11 February 2021-ին. Վերցված է 3 November 2021-ին.
- ↑ «Barrett Browning Institute, Ledbury». britishlistedbuildings.co.uk. Վերցված է 22 September 2014-ին.
- ↑ "Ինչպե՞ս եմ ես քեզ սիրում"
- ↑ Dawn B. Sova (2001). Edgar Allan Poe, A-Z: The Essential Reference to His Life and Work. Checkmark Books. ISBN 978-0-8160-4161-9.
- ↑ Jeffrey Meyers (5 September 2000). Edgar Allan Poe: His Life and Legacy. Cooper Square Press. էջ 160. ISBN 978-0-8154-1038-6.
- ↑ Dwight Thomas; David Kelly Jackson (1 September 1995). Poe Log: A Documentary Life of Edgar Allan Poe, 1809–1849. G K Hall. էջ 591. ISBN 978-0-7838-1401-8.
- ↑ Whiting, Lilian. A study of Elizabeth Barrett Browning. Little, Brown and Company (1899)
- ↑ 38,0 38,1 Angela Leighton (1986). Elizabeth Barrett Browning. Indiana University Press. էջեր 8–18. ISBN 978-0-253-25451-1. Վերցված է 22 October 2011-ին.
- ↑ Sampson, Fiona (2021). Two Way Mirror: The Life of Elizabeth Barrett Browning. Profile Books, pp 4–5
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Barrett, Robert Assheton. The Barretts of Jamaica – The family of Elizabeth Barrett Browning (1927). Armstrong Browning Library of Baylor University, Browning Society, Wedgestone Press in Winfield, Kan, 2000.
- Elizabeth Barrett Browning. "Aurora Leigh and Other Poems", eds. John Robert Glorney Bolton and Julia Bolton Holloway. Harmondsworth: Penguin, 1995.
- Donaldson, Sandra, et al., eds. The Works of Elizabeth Barrett Browning. 5 vols. London: Pickering & Chatto, 2010.
- The Complete Works of Elizabeth Barrett Browning, eds. Charlotte Porter and Helen A. Clarke. New York: Thomas Y. Crowell, 1900.
- Creston, Dormer. Andromeda in Wimpole Street: The Romance of Elizabeth Barrett Browning. London: Eyre & Spottiswoode, 1929.
- Everett, Glenn. Life of Elizabeth Browning. The Victorian Web 2002.
- Forster, Margaret. Elizabeth Barrett Browning. New York: Random House, Vintage Classics, 2004.
- Hayter, Alethea. Elizabeth Barrett Browning (published for the British Council and the National Book League). London: Longmans, Green & Co., 1965.
- Kaplan, Cora. Aurora Leigh and Other Poems. London: The Women's Press Limited, 1978.
- Kelley, Philip et al. (Eds.) The Brownings' Correspondence. 29 vols. to date. (Wedgestone, 1984–) (Complete letters of Elizabeth Barrett Browning and Robert Browning, so far to 1861. This edition is now complete for Elizabeth.)
- Leighton, Angela. Elizabeth Barrett Browning. Brighton: The Harvester Press, 1986.
- Lewis, Linda. Elizabeth Barrett Browning's Spiritual Progress. Missouri: Missouri University Press. 1997.
- Mander, Rosalie. Mrs Browning: The Story of Elizabeth Barrett. London: Weidenfeld and Nicolson, 1980.
- Marks, Jeannette. The Family of the Barrett: A Colonial Romance. London: Macmillan, 1938.
- Markus, Julia. Dared and Done: Marriage of Elizabeth Barrett and Robert Browning. Ohio University Press, 1995.
- Meyers, Jeffrey. Edgar Allan Poe: His Life and Legacy. New York City: Cooper Square Press, 1992: 160.
- Peterson, William S. Sonnets from the Portuguese. Massachusetts: Barre Publishing, 1977.
- Pollock, Mary Sanders. Elizabeth Barrett and Robert Browning: A Creative Partnership. England: Ashgate Publishing Company, 2003.
- Richardson, Joanna. The Brownings: A Biography Compiled from Contemporary Sources. Folio Society, 1986.
- Sampson, Fiona. Two Way Mirror: The Life of Elizabeth Barrett Browning. Profile Books, 2021.
- Sova, Dawn B. Edgar Allan Poe: A to Z. New York City: Checkmark Books, 2001.
- Stephenson Glennis. Elizabeth Barrett Browning and the Poetry of Love. Ann Arbor: UMI Research Press, 1989.
- Taplin, Gardner B. The Life of Elizabeth Browning. New Haven: Yale University Press, 1957.
- Thomas, Dwight and David K. Jackson. The Poe Log: A Documentary Life of Edgar Allan Poe, 1809–1849. New York: G. K. Hall & Co., 1987: 591.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թվային հավաքածուներ
- Works by Yelena 02/Ավազարկղ1 in eBook form at Standard Ebooks
- Elizabeth Barrett Browningի գործերը Գուտենբերգ նախագծում
- Works by Yelena 02/Ավազարկղ1 at LibriVox (public domain audiobooks)
- Works of Elizabeth Barrett Browning at Online Books Page
- Selected poems by Elizabeth Barrett Browning
Ֆիզիկական հավաքածուներ
- Browning Family Collection at the Harry Ransom Center at The University of Texas at Austin
- Digitized Browning love letters at Baylor University
- Elizabeth Barrett Browning Արխիվացված 15 Մայիս 2017 Wayback Machine at the British Library
- Robert Browning and Elizabeth Barrett Browning Collection. General Collection, Beinecke Rare Book and Manuscript Library, Yale University.
- Այլ աղբյուրներ
- Profile of Elizabeth Barrett Browning at PoetryFoundation.org
- Elizabeth Barrett Browning profile and poems at Poets.org
- The Brownings: A Research Guide (Baylor University)
- [1] www.florin.ms, website on Florence's 'English' Cemetery, with Elizabeth Barrett Browning's tomb by Frederick, Lord Leighton.
- Poems by Elizabeth Barrett Browning at English Poetry