Jump to content

Կախարդական այգին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
19:24, 2 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Կախարդական այգին
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
ՍցենարիստՎլադիմիր Դանիլով
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Եվգենի Վեսնիկ, Լեոնիդ Պիրոգով, Վլադիմիր Վլադիսլավսկի և Էրաստ Գարին
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Տրուսով
ԵրաժշտությունՎիտալի Գևիկսման
ՕպերատորԵկատերինա Ռիզո
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1962

«Կախարդական այգին» (ռուս.՝ «Чудесный сад»), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ ստեղծվել է 1962 թվականին ղազախական ժողովրդական հեքիաթի մոտիվներով, Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի էկրանավորումը[1]։

Շատ հնում երկու աղքատ ղազախներ տափաստանում գանձ են գտնում։ Նրանք չեն իմանում, թե ինչ անեն այդ ոսկին և գնում են ծեր իմաստունի մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Իմաստունն իր հերթին հարցնում է իր աշակերտների կարծիքը։ Նրա ավագ աշակերտը Երմեկն ասում է, որ ոսկին պետք է տալ խանին։ Մյուս աշակերտն առաջարկում է այն նորից թաղել հողում։ Կրտսեր աշակերտ Հասանն ասում է, թե այդ փողով ինքը կգներ լավագույն ծառերի սերմերը և տափաստանում կաճեցներ մեծ ու ստվերախիտ այգի։ Այդ ժամանակ ուսուցիչը Հասանին ուղարկում է խանության մայրաքաղաք՝ սերմեր բերելու։ Տղան դժվարին ճանապարհ է անցնում. տախաստանում նրան սպասում էր Երմեկը, որը կախարդանքի միջոցով երկու անգամ փորձում է նրանից խլել ոսկին։

Տափաստանում Հասանը հանդիպում է թռչունների վանդակներով բեռնված քարավանի, որոնց տանում էին խանի պալատ՝ կերակուր պատրաստելու։ Տղան ամբողջ ոսկին տալիս է նրան, որպեսզի ազատեն թռչուններին։

Այդ ժամանակ նենգամիտ Երմեկը, վերածվելով օձի, մտնում է խանի պալատ և նրան պատմում գտնված գանձի և տղայի հանդուգն արարքի մասին։ Խանն իր ռազմիկներին հրամայում է բռնել և գլխատել տղային։ Սակայն վերջին պահին Հասանին փրկում են մեծ արծիվները և նրան տանում տուն։ Ազատություն ստացած թռչունները, ի նշան երախտագիտության, նրան օգնում են տնկել և աճեցնել գեղեցիկ ու ծաղկուն այգի։

Դերերը հնչյունավորել են

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վլադիմիր Վլադիսլավսկի – իմաստուն
  • Կլարա Ռումյանովա – Հասան
  • Եվգենի Վեսնիկ – Երմեկ
  • Լեոնիդ Պիրոգով – խան
  • Էրաստ Գարին – քարավանատեր

Առաջին մուլտֆիլմն է, որտեղ հնչում է Կլարա Ռումյանովայի ձայնը։

Վերաթողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուում.

  • «Կախարդական հեքիաթներ» (ռուս.՝ Волшебные сказки), թողարկում 2, «Սոյուզմուլտֆիլմ» (տեղայնացնող՝ «Крупный план»), սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Сердце храбреца» (1951), «Կախարդական այգին» (1962), «Հրաշքներ օրը ցերեկով» (1978), «Կապարդական դեղ» (1982), «Խորամանկության երեք պարկ» (1954), «Ճանապարհորդ գորտը» (1965)։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Фильмы-сказки: сценарии рисованных фильмов». Выпуск 8.. — М.: Искусство, 1964. — 224 с. — 100 000 экз.[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Сергей Капков. Александра Снежко-Блоцкая // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]