Jump to content

Ֆեմինիստական արվեստ շարժում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:43, 2 Մարտի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ֆեմինիստական արվեստ շարժում, վերաբերում է միջազգային մակարդակով ֆեմինիստների ջանքերին և վերջնարդյունքներին՝ ուղղված արվեստի ստեղծմանը, որն արտացոլում է կանանց կյանքն ու փորձառությունը, ինչպես նաև ժամանակակից արվեստի ստեղծման և ընկալման հիմքի փոփոխությունը։ Այն նաև փորձում է կանանց ավելի տեսանելի դարձնել արվեստի պատմության և արվեստի գործնական բնագավառներում։ Այն նաև միտում ունի ֆեմինիստական շարժման ներքին մտքերն ու նպատակները պատկերավոր դարձնելու՝ բոլորին ցույց տալու և արվեստի մեջ իմաստ հաղորդելու համար, օգնել է կառուցել նրանց դերը, ովքեր շարունակել են խարխլել արվեստի աշխարհի «հիմնական (և հաճախ առնական) պատմությունը»[1]։ Համապատասխանելով ֆեմինիզմի ընդհանուր զարգացումներին և հաճախ ներառելով ինքնակազմակերպման այնպիսի մարտավարություն, ինչպիսին է գիտակցության բարձրացումը, շարժումն սկսվել է 1960-ական թվականներին և ծաղկել ողջ 1970-ական թվականներին՝ որպես այսպես կոչված ֆեմինիզմի երկրորդ ալիքի արդյունք։ Այն անվանվել է «հետպատերազմյան ժամանակաշրջանում բոլորից ամենաազդեցիկ միջազգային շարժումը»[2]։

1960-ական թվականներն այն ժամանակաշրջանն են, երբ կին արվեստագետները ցանկացել են ձեռք բերել հավասար իրավունքներ տղամարդկանց հետ կայացած արվեստի աշխարհում և ստեղծել ֆեմինիստական արվեստ, հաճախ ոչ ավանդական ձևերով՝ օգնելու «փոխել աշխարհը»[3]։

Լուիզա Բուրժուան (1911-2010) և գերմանաամերիկացի Եվա Հեսսեն (1936-1970) եղել են վաղ ֆեմինիստ արվեստագետներ[3]։

1964 թվականի հուլիսի 20-ին ավանգարդ նկարչուհի, երգչուհի, ակտիվիստ և ֆլյուկսուս շարժման անդամ Յոկո Օնոն ներկայացրել է Cut PieceՃապոնիայի Կիոտո քաղաքի Յամաիչի համերգասրահում, որտեղ նա եղել է անշարժ նստած, երբ նրա հագուստի մասերը կտրել են, ինչը նշանակել է կանանց նկատմամբ բռնության դեմ բողոքի ակցիա։ Նա այն կրկին կատարել է 1965 թվականին Քարնեգի հոլում[4]։ Նրա որդին՝ Շոնը, 2013 թվականի սեպտեմբերի 15-ին Փարիզի Théâtre le Ranelagh թատրոնում մասնակցել է նկարչի ներկայացմանը։ The GuardianՋոն Ջոնսն այն համարել է «կատարողական արվեստի երբևէ եղած 10 ամենացնցող գործերից մեկը»[5]։

Մերի Բեթ Էդելսոնը «Ամերիկացի ապրող կին արվեստագետներ կամ Վերջին ընթրիք» (1972) աշխատանքում ներկայացրել է Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիք»-ը՝ նշանավոր կին արվեստագետների գլուխներով՝ կոլաժված Քրիստոսի և նրա առաքյալների գլխին։ Բենգլիսը եղել է այդ նշանավոր կին արվեստագետներից մեկը։ Այս նկարը, անդրադառնալով կրոնական և արվեստի պատմական պատկերագրության դերում կանանց ենթակայությանը, դարձել է «ֆեմինիստական արվեստի շարժման ամենահայտնի պատկերներից մեկը»[6][7]։

Կին արվեստագետները 1970-ական թվականներին, ֆեմինիստական տեսությունից և շարժումից դրդված, սկսել են ֆեմինիստական արվեստ շարժումը։ Ֆեմինիստական արվեստը ներկայացվել է մոդեռնիզմից շեղված, որտեղ կանանց ստեղծած աշխատանքները դասակարգվել են տղամարդկանց ստեղծագործություններից զատ։ Շարժումը զարգացրել է նոր ֆեմինիստական գիտակցություն՝ «կյանքին արձագանքել ու ազատություն... «անխոչընդոտ»` ավանդական տղամարդկանց հիմնական հոսքի կողմից»[8]։ Կամ, ինչպես ասել են Գրիզելդա Պոլոքը և Ռոզիկա Պարկերը՝ Արվեստի առանձնացումը կանանց արվեստից առաջացրել է «կանացի կարծրատիպ»[9]։ Ջուդի Չիկագոյի ընթրիքը գեղարվեստական ինստալացիան խորհրդանշական կերպով ներկայացրել է կանանց պատմությունը, որը նկատելիորեն համարվել է ֆեմինիստական արվեստի առաջին էպիկական գործը[10]։

Ներկայացուցչական իրավահավասարության` պատկերասրահները բարեփոխելու իրենց գործելակերպի պահանջը ծածկագրվել է Արվեստագետների կոալիցիայի (AWC) պահանջների հայտարարության մեջ, որը մշակվել է 1969 թվականին և վերջնական ձևով հրապարակվել 1970 թվականի մարտին։ Մինչ կոալիցիան առաջացել է որպես բողոքի շարժում, հույն կինետիկ քանդակագործ ��անագիոտիս «Տակիս» Վասիլակիսի կողմից 1969 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրությունից նրա «Տելե-քանդակը» (1960) ֆիզիկապես հեռացնելու հետևանքով, նա արագորեն հրապարակել է նկարների լայն ցանկ, ինչն անհրաժեշտ է եղել «ընդհանուր առմամբ արվեստի թանգարաններին»[փա՞ստ]։

Անվճար մուտքի, էթնիկ փոքրամասնությունների ավելի լավ ներկայացվածության, ուշ բացման և պատկերասրահների կողմից արվեստի գործեր չցուցադրելու մասին համաձայնության կողքին՝ առանց նկարչի համաձայնության, AWC-ն պահանջել է, որ թանգարանները «խրախուսեն կին արվեստագետներին հաղթահարել դարավոր վնասը, որը հասցվել է կին արվեստագետի կերպարին` հաստատելով սեռերի հավասար ներկայացվածություն ցուցահանդեսներում, թանգարանային գնումներում և ընտրող հանձնաժողովներում»[11]։

Կան նաև պոստմոդեռնիզմի ֆեմինիստական ձևեր, որոնք ի հայտ են եկել 1980-ական թվականներին։ Ֆեմինիստական արվեստ շարժումն առաջացել է կյանքի սեռական, նյութական, սոցիալական և քաղաքական ասպեկտները և կանացիությունն արտահայտելու նոր միջոց գտնելու պայքարից[12]։ Ֆեմինիստական արվեստ շարժումները 1970-ական թվականներին ի հայտ են եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում[13], ներառյալ Իսպանիան[14], Ավստրալիայում, Կանադայում [15] և Լատինական Ամերիկայում[16][17]։

Կանանց արվեստի շարժումները տարածվել են աշխարհով մեկ, այդ թվում՝ Շվեդիայում, Դանիայում, Նորվեգիայում, Ռուսաստանում և Ճապոնիայում, 20-րդ դարի երկրորդ կեսին[18][19]։ Ասիայից, Աֆրիկայից և հատկապես Արևելյան Եվրոպայից 1980-ական թվականների վերջին և 1990-ական թվականներին մեծ թվով կին արվեստագետներ հայտնվել են միջազգային արվեստի ասպարեզում, այն ժամանակ, երբ ժամանակակից արվեստը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում[20][21][22]։

Ժամանակակից կին նկարիչների խոշոր ցուցահանդեսները ներառում են` Արվեստը և ֆեմինիստական հեղափոխությունը (Քոնի Բաթլերի կողմից, Սան Ֆրանցիսկոյի ժամանակակից արվեսի թանգարան, 2007 թվական), Համաշխարհային ֆեմինիզմները (Լինդա Նոչլինի և Մաուրա Ռեյլիի կողմից, Բրուքլինի թանգարան, 2007 թվական[23]), Rebelle (Միրջամ Ուեսթենի կողմից, Առնհեմ, 2009 թվական), Արվեստի և ֆեմինիզմի 45 տարիները (Խավիեր Արաքիստանի կողմից, Բիլբաոյի կերպարվեստի թանգարան, 2007 թվական[24], Էլլսը Պոմպիդու կենտրոնում (Փարիզ, 2009-2011 թվականներ, շրջագայել է նաև Սիեթլի արվեստի թանգարանում[25], այս տեղաշարժն արտացոլված է նաև 1990-ական թվականներին ստեղծված ամսագրերում, ինչպիսին է n.paradoxa-ն)[26]։

20-21-րդ դարի արվեստագետներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kennedy, Victoria (2017 թ․ հուլիսի 19). «What is Feminist Art?». canvas.saatchiart.com. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.
  2. Jeremy Strick, director of the Museum of Contemporary Art in Los Angeles in the Washington Post, 2007
  3. 3,0 3,1 «Feminist art movement». The Art Story Foundation. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  4. Jarett Murphy (2003 թ․ հոկտեմբերի 16). «Crowd Cuts Yoko Ono's Clothing Off». CBS News. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  5. Jonathan Jones (2013 թ․ նոյեմբերի 11). «The 10 most shocking performance artworks ever». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունվարի 12-ին.
  6. «Mary Beth Edelson». The Frost Art Museum Drawing Project. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
  7. «Mary Beth Adelson». Clara - Database of Women Artists. Washington, D.C.: National Museum of Women in the Arts. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 10-ին.
  8. Deoritha Anne Waters, Three Feminist Perspectives on Visual Media: Influences of the Second Wave Feminist Movement on Women’s Art Education and Their Lives as Artists, ed. Deoritha Anne Waters (Michigan: ProQuest Dissertations Publishing, 2014), 1.
  9. Rozsika Parker; Griselda Pollock (1981). Old Mistresses: Women, Art and Ideology. Pandora, RKP.
  10. Jane F. Gerhard (2013 թ․ հունիսի 1). The Dinner Party: Judy Chicago and the Power of Popular Feminism, 1970-2007. University of Georgia Press. էջեր 221–. ISBN 978-0-8203-3675-6.
  11. Harrison, Charles (2000). Art in theory (Repr. ed.). Oxford [u.a.]: Blackwell. էջեր 901–2. ISBN 0-631-16575-4.
  12. Entry on feminist art practice by Katy Deepwell in Cheris Kramarae; Dale Spender, eds. (2000 թ․ դեկտեմբերի 1). Routledge International Encyclopedia of Women: Global Women's Issues and Knowledge. Taylor & Francis. էջեր 92–93. ISBN 978-0-415-92088-9.
  13. Gislind Nabakowski; Peter Gorsen; Sander Helke (1980). Frauen in der Kunst(2 Vols.). Frankfurt, Suhrkamp.
  14. «Mujeres en les Artes Visuales, Women in the Visual Arts, Spanish chronology». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 5-ին.
  15. Marie Rose Arbour Art et Feminisme Exhibition catalogue. Canada: Quebec, Musée d'Art Contemporain, Montreal & Ministere des Affaires Culturelles. 1982
  16. Catriona Moore (1994). Dissonance: Feminism and the Arts, 1970-1990. Allen and Unwin and Artspace.
  17. see Andrea Giunta's, Feminist Disruptions in Mexican Art Արխիվացված 2014-10-26 Wayback Machine, 1975-1987 in Number 5 .(c) Artelogie, October 2013.
  18. Hindsbo, Karen. The Beginning is Always Today: Scandinavian feminist art from the last 20 years. SKMU, Sørlandets Kunstmuseum, 2013.
  19. Kokatsu, Reiko.Women In-Between: Asian Women Artists 1984-2012. Japan, Fukuoka Asian Art Museum, 2012.
  20. Gender Check: Masculinity and Femininity in the Art in Eastern Europe Արխիվացված 2017-07-03 Wayback Machine,
  21. Huangfu, Binghui.(ed).Text and Sub-Text(Singapore: Lasalle-SIA University, 2000).
  22. Dike, Paul Chike and Oyelola, Patricia. Nigerian Women in Visual Art. National Gallery of Art, Lagos, Nigeria, 2004
  23. Global Feminisms
  24. «Kiss Kiss Bang Bang! 45 Years of Art and Feminism». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 7-ին.
  25. Elles Pompidou. Արխիվացված 2014-03-17 Wayback Machine Seattle Art Museum
  26. Connor, Maureen (Summer 2002). «Working Notes: Conversation with Katy Deepwell». Art Journal. 61 (2): 32–43. JSTOR 778180.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Juan Vicente Aliaga Gender Battle/A Battala dos Xeneros Spain, Santiago de Compostela, 2007.
  • Juan Aliaga and Maria Laura Rosa Recuperar la Memoria: Experiencias feministas desde el Arte, Argentina y Espana, Ana Navarette and Mujeres Publicas Centro Cultural de Espana, Buenos Aires and CCEBE, Sede Parana, 2013.
  • L. Anderson, A. Livion Ingvarsson, M. Jensner, A. Nystrom, B.Werkmeister, N. Ostlind (eds.) Konstfeminism Helsingborg, Sweden, Dunkers Kulturhaus and Lilevalch Konsthall, 2004.
  • Kathy Battista Re-Negotiating the Body: Feminist Art in 1970s London, I B Tauris, 2011.
  • Carla Bianpoen, Farah Wardani, Wulan Dirgantoro Indonesian Women Artists Jakarta: Yayasan Semirupa Indonesia:2007.
  • Katy Deepwell (ed) New Feminist Art Criticism: Critical Strategies UK, Manchester, Manchester University Press, 1995.
  • Sylvia Eiblmayr Die Frau als Bild: Der weibliche Körper in der Kunst des 20 Jahrhunderts Berlin, Dietrich Reimer, 1993.
  • Isabelle Graw Die bessere Hälfte: Künstlerinnen des 20. und 21. Jahrhunderts Cologne, du Mont Verlag, 2003.
  • Uta Grosenick (ed.) "Women Artists in the 20th and 21st Century" Köln: Taschen GmbH, 2001.
  • Karen Hindsbo The Beginning is Always Today': Scandinavian feminist art from the last 20 years Norway: Saarlandets Kunstmuseum, 2013.
  • Johanna Householder and Tanya Mars (eds) Caught in the Act: an Anthology of Performance Art by Canadian Women Toronto:YYZ Books, 2003.
  • Lucy Lippard From the Center:Feminist Essays on Women's Art New York. Dutton, 1976.
  • Rozsika Parker and Griselda Pollock Framing Feminism: Art and the Women's Movement, 1970-1985 London. Pandora/RKP, 1987.
  • Bojana Pejic (ed) The Gender Check Reader Vienna, MUMOK and Erste Foundation, 2010
  • Griselda Pollock (ed) Generations and Geographies London, Routledge, 1996.
  • Helena Reckitt (ed) Art and Feminism London, Phaidon, 2001
  • Hilary Robinson (scholar)|Hilary Robinson (ed) Visibly Female London, Camden Press, 1987
  • Hilary Robinson (ed) Feminism – Art – Theory: An Anthology, 1968-2000 Oxford. Blackwells, 2001.
  • Araceli Barbosa Sanchez Arte Feminista en los ochenta en Mexico: una perspectiva de genero Mexico: Casa Juan Pablos Centro Cultural, Universidad Autonoma de Estado de Morelos, 2008.
  • Ella Shohat (ed) Talking Visions: Multicultural Feminism in a Transnational Age Cambridge, Massachusetts, MIT:1998
  • Bridget Tracy Tan Women Artists in Singapore Singapore, Select Books and Singapore Art Museum, 2011.
  • Jayne Wark Radical Gestures: Feminism and Performance Art in North America Montreal: McGill-Queen's University Press, 2006.
  • Women Down the Pub (a.k.a. N.Debois Buhl, L.Strombeck, A.Sonjasdotter) Udsight – Feministiske Strategier i Dansk Billedkunst / View – Feminist Strategies in Danish Visual Art Denmark, Informations Vorla, 2004.