Jump to content

Ձմեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
04:40, 23 հունվարի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ձյան շերտի փոփոխման անիմացիա սեզոնների հետ։

Ձմեռը տարվա ամենացուրտ եղանակն է բարեխառն կլիմայում, աշնան և գարնան միջև։ Ձմեռային արևադարձի ժամանակ օրերը ամենակարճն են, իսկ գիշերները ամենաերկարը։ Հյուսիսային կիսագնդում տևում է ձմեռային արևադարձի օրից (դեկտեմբերի 22) մինչև գարնանային գիշերահավասարի օրը (մարտի 21), իսկ Հարավային կիսագնդում՝ ամառային արևադարձի օրից (հունիսի 22) մինչև աշնանային գիշերահավասարի օրը (սեպտեմբերի 23)։ Ցերեկվա տևողության փոքրացման և կեսօրին Արեգակի փոքր բարձրության հետևանքով, ջերմաստիճանը ձմռանը լինում է ցածր։ Ձմռանը ցերեկվա նվազագույն տևողությունը (դեկտեմբերի 22) Հայաստանում 9 ժամ է։

Օթերևութաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդերևութաբանական ձմեռը ամենակարճ ցերեկներ և ամենացածր միջին ջերմաստիճանը ունեցող ամենացուրտ եղանակն է։ Այս պնդումը համապատասխանում է դեկտեմբեր, հունվար, և փետրվար ամիսներին Հյուսիսային կիսագնդում, և հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին հարավային կիսագնդում։

Ընթերցե՛ք «ձմեռ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 709