Լևոն I Մեծ Սրբազան (Հռոմի պապ)
Լևոն I Մեծ Սրբազան (լատին․՝ Leo PP. I), (մոտ 390, Տոսկանա, Իտալիա - նոյեմբերի 11, 461 կամ նոյեմբերի 10, 461[1], Հռոմ, Արևմտյան Հռոմեական կայսրություն), Հռոմի պապ 440 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 461 թվականի նոյեմբերի 10-ը:
Կենսագրություն
Ծնունդով Էտրուրիայից էր: Պատանեկության տարիներին այդ ժամանակների համար հրաշալի կրթություն է ստացել (եղել է Սբ. Կելեստինոս I Հռոմեացու աշակերտը) և հնարավորություն է ունեցել աշխարհիկ լավ կարիերա կերտելու, բայց, ձգտելով հոգևոր կյանքի, նա իր համար ընտրեց այլ ուղի և դարձավ ավագ սարկավագ Սուրբ Սիքստոս III Պապի օրոք (432-440), իսկ նրա մահից հետո, 440 թվականի օգոստոսի 19-ին ընտրվեց Պապ: Ընտրություններն անցկացվեցին Լևոնի բացակայությամբ: Նա Վալենտինիանոս III կայսեր հանձնարարությամբ գտնվում էր Գալլիայում: Հռոմ վերադառնալուց հետո՝ 440 թվականի սեպտեմբերի 29-ին ձեռնադրվեց: Դարձել Է Հռոմի առաջին եպիսկոպոսը, որն ընդունել է Մեծ պոնտիֆիկատի տիտղոսը (Pontifex Maximus), ինչն ավանդաբար սկզբում պատկանում էր թագավորին, ավելի ուշ՝ Գերագույն քրմին, իսկ պրինցիպատից ի վեր՝ կայսրին (մինչև 382 թվականին Գրացիանոսը չեղյալ կհայտարարեր այդ կարգը)[2]: Դառնալով Պապ՝ պայքարել է արևելյան հերետիկոսության՝ մանիքեության և հեթանոսության վերապրուկների դեմ: Աֆրիկայից (Կարթագենն ու Նումիդիան գրավված էին վանդալների կողմից) փախստականների հոսքերը ողողել էին Հռոմը: Պապը փախստականներին թույլ տվեց բնակություն հաստատել Հռոմում՝ հերետիկոսությունից լիակատար հրաժարվելու պայմանով։ Հրապարակայնորեն այրվել են նրանց գրությունները:
Լևոն I-ը առաջ է քաշել Հռոմի եպիսկոպոսի՝ այլ քրիստոնյա պատրիարքների նկատմամբ գերակայության գաղափարը։ Հռոմի պապի վերադաս դիրքը ճանաչելու հիմնական փաստարկը եղել է Պետրոս առաքյալին Քրիստոսի տված խոստումը՝
Պետրոսը, այդպիսով, լինելով Եկեղեցու տեսանելի գլուխը՝ կարգված հենց իր՝ Քրիստոսի կողմից, և միաժամանակ լինելով Հռոմի առաջին եպիսկոպոսը, ըստ Լևոն I-ի, հաստատել է Հռոմի քահանայապետի գերակայությունը մնացած բոլոր քրիստոնյա պատրիարքների վրա։ Արևմտաեվրոպական քրիստոնյաները Լևոն I-ի այդ իրավունքը ճանաչեցին, իսկ Արևելյան Հռոմեական կայսրության քրիստոնյաները վիճարկում էին այդ գաղափարը[3]: 452 թվականին Պապը հանդիպեց Աթթիլայի հետ, նրան տվեց «Աստծո մտրակ» մականունը և համոզեց չավերել Հռոմը։ Այս հաղթանակի կապակցությամբ Լևոնը կարգադրել է Կապիտոլյան Յուպիտերի արձանը վերածեփել Սբ. Պետրոս առաքյալի պատկերաքանդակով, որը տեղադրվեց Վատիկանի Սբ. Պետրոսի բազիլիկում: Սբ. Պետրոսի բազիլիկին կից Լևոնը ևս երկու վանք է բացել՝ Սբ. Հովհաննեսի և Սբ. Պողոսի[4]:
455 թվականին հանդիպեց վանդալների թագավոր Գեյզերիխին, սակայն չկարողացավ փոխել քաղաքը գրավելու նրա մտադրությունը։ Սակայն, երբ Գեյզերիխը ներխուժեց Հռոմ, Պապը կարողացավ համոզել նրան, որ չավերի քաղաքը, չայրի շենքերը և անմեղ արյուն չթափի[4]:
Լևոնից հետո նրա գործերի մեծ ժողովածու է մնացել (96 քարոզներ և 120 ուղերձներ)[3]: Պահպանվել են Լևոն I-ի նամակները: Նամակագրական կապ է ունեցել Եվտիքիոսի և Սբ. Ֆլավիանոս Կոստանդնուպոլսեցու հետ, Չորրորդ տիեզերաժողովի ժամանակ արված ուղերձում[5] արտահայտել է իր՝ վերջինիս կողմից լինելու հանգամանքը: Սբ. Պետրոսի գերակայությանն է ենթարկեցրել Իլլիրիայի և Գալլիայի եպիսկոպոսներին: Լևոնը առաջին Պապն է, որ թաղվել է Վատիկանի Սբ. Պետրոսի բազիլիկում:
Սրբացում
Վաղուց ի վեր ուղղափառ եկեղեցու կողմից երկրպագվել է փետրվարի 18-ին: 1754 թվականին Բենեդիկտոս XIV պապը Լևոն I-ին շնորհեց Եկեղեցու Ուսուցիչ (doctor ecclesiae) տիտղոսը: Կաթոլիկական Հռոմեական եկեղեցին, մինչև 1971 թվականը, նրան երկրպագել է ապրիլի 11-ին:
Ավելի ուշ նրա հիշատակի օրը նշվում է փետրվարի 18-ին (մարտի 2)՝ նահանջ տարիներին, և փետրվարի 18-ին (մարտի 3)՝ ոչ նահանջ տարիներին, և նոյեմբերի 12-ին:
Վավերագրական կինոյում
- Հնության գաղտնիքները: Բարբարոսներ: Մաս 3: Գուննի (ԱՄՆ, 2003 թվական):
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 BeWeB
- ↑ Джон Норвич История папства / Пер. с англ. А. В. Короленков. — 1-е изд.. — М,: АСТ, 2014. — С. 38. — ISBN 978-5-17-080844-1
- ↑ 3,0 3,1 Ковальский Я. Период II. Под опекой Римской империи // Папы и папство.
- ↑ 4,0 4,1 Грегоровиус Ф. История города Рима в средние века. — 2008.
- ↑ Лев Великий, свт. Послание к епископам, которые собирались на святом халкидонском соборе
Թարգմանություններ
- Լևոն Մեծ: Խոսք Քրիստոսի Ծննդի / թարգմանությունը՝ Դ. Զոտովա, 2000 թվական:
Գրականություն
- Певницкий В. Ф. Լևոն Մեծ Սրբազանը և նրա քարոզները. Կիև, 1871.
- Ковальский Я. Период II. Под опекой Римской империи // Папы и Папство.
- Норвич Д. История папства. — М., АСТ, 2014.
Հղումներ
- «Лев, римские папы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Святитель Лев I Великий, папа Римский.