Jump to content

Դաուգավպիլսի գետտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
14:55, 10 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Voskanyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Դաուգավպիլսի գետտո  (15 հուլիսի, 1941 թվական – 26 հոկտեմբերի, 1942 թվական), հրեական գետտո, Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի զորքերի կողմից Լատվիայի տարածքի օկուպացման ընթացքում իրականացված հրեաների հալածանքների ու ոչնչացման ժամանակ Դաուգավպիլս քաղաքի ու շրջակա բնակավայրերի հրեաների բռնի վերաբնակեցման վայր։ Գետտոյի ավելի քան 15 հազար կալանավորներից մինչև պատերազմի ավարտը կենդանի է մնացել շուրջ 100 մարդ, իսկ մյուսներն սպանվել են նացիստների ու նրանց դաշնակիցների կողմից։

Օկուպացիա և գետտոյի ստեղծում

Ըստ 1935 թվականի մարդահամարի տվյալների՝ Դաուգավպիլսում ապրել է 11 106 հրեա, որոնք կազմել են քաղաքի ընդհանուր բնակչության շուրջ մեկ քառորդը։ Նրանցից ոման արտագաղթել են նախքան պատերազմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին քաղաքում ապրել է 13 000 հրեա[1]։ Լատվիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1941 թվականի հունիսի 14-ին, 209 հրեաներ աքսորվել են Սիբիր խորհրդային իշխանությունների կողմից[2]։

Գերմանական զորքերը գրավել են Դաուգավպիլսը 1941 թվականի հունիսի 26-ին ուժեղ ռմբակոծումից հետո։ Հրեաների մեծ մասը մնացել են քաղաքում և չեն տարհանվել, քանի որ շատերը կարծել են, թե գերմանացիները հանդուրժող կլինեն տեղի բնակչության նկատմամբ, ինչպես եղել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Իսկ նրանք, ովքեր ցանկացել են հեռանալ, չեն հասցրել Կարմիր բանակի շտապ նահանջելու պատճառով[2]; Տարհանվել հասցրել է շուրջ 2000 հրեա։ Ըստ Վ. Ցուկինովի վկայության՝ գերմանացիների Դաուգավպիլսում հրեաների առաջին խմբին գնդակահարել են արդեն հունիսի 26-ին զբոսայգում[3]։

Հունիսի 29-ին սկսվել են հրեաների նկատմամբ ծաղրանքներն ու նրանց զանգվածային սպանությունները[4]։ Նացիստները հրեաներին մեղադրել են քաղաքում հրդեհումներ կատարելու[5] և գերմանական ներխուժման նախօրեին խորհրդային չեկիստների հետ միասին լատիշներին սպանելու մեջ[4][6]։ Օկուպացիայի սկզբից մինչև հուլիսի 13-ը Էրիխ Էրլինգերի գլխավորությամբ А այնզատցխմբի 1b զոնդերկոմանդի կողմից քաղաքում սպանվել է 1150 հրեա[7]։

Հուլիսի 13-ին «Դաուգավպիլսի քաղաքային թերթի» առաջին համարում տպագրվել է պարետի հրամանը, որով հրեաներին պարտադրվել է իրենց հագուստի վրա առջևից և հետևից (տղամարդկանց դեպքում՝ նաև ձախ ծնկի վրա) կարել դեղին աստղեր[8]։ Հուլիսի 15-ին այրվել է Մեծ սինագոգն ու մի շարք աղոթատներ[9]։ Նույն օրը հրապարակվել է որոշում՝ ստեղծելու հրեական գետտոյի Դաուգավպիլսի բերդի կամրջային ամրաշինությունում՝ Դվինայի ձախ ափին[10]։

Կյանքը գետտոյում և կալանավորների ոչնչացումը

Դաուդավպիլսում ֆաշիզմի զոհերին նվիրված հուշարձանի քանդակը, որը ներկայում փոխարինվել է կոթողով

Մինչ հուլիսի 26-ը բոլոր հրեաները տեղավորվել են գետտոյում։ Այնտեղ են տեղափոխվել նաև օկուպացիայի առաջին շաբաթների ընթացքում իրականացված զանգվածային ոչնչացումներից հետո մոտակա բնակավայրերում կենդանի մնացած հրեաներին Կրասլավայից, Ռեզեկնեից, Իլուկստեից, Լուձայից և այլն։ Գետտոյում գտնվել է ընդհանուր առմամբ 15-20 հազար մարդ[9][11]։

Հիշատակ

1960 թվականի հունիսի 27-ին Դաուգավպիլսում բացվել է զոհվածների հուշարձան, որը հետագայում ավերվել է, և նրանից մնացել է միայն պատվանդանը ռուսերեն և լատվիերեն գրություններով՝ «Հավեր հիշատակ ֆաշիզմի զոհերին։ 1941-1944 թթ»[12]։

Զանգվածային ոչնչացման վայրը գտնվել է քաղաքից ու մյուս բնակավայրերից բավական հեռու, այդ պատճառով էլ Դաուգավպիլսի հրեաների սպանության վայրը երկար ժամանակ մնացել է անհայտ։ Այն հայտնաբերվել է պատահաբար 1989 թվականի հունիսին։ 1989 թվականի հուլիսի 9-ին 1960 թվականին ստեղծված ֆաշիզմի զոհերի հուշարձանի տարածքում խորհրդանշական գերեզմաններից մեկում վերաթաղվել է սպանված հրեաների աճյունը[13]։ 1991 թվականի նոյեմբերի 10-ին գնդակահարությունների վայրում հանդիսավոր բացվել է Լատվիայի միակ հուշարձանը, որ նվիրված է հրեա ժողովրդի ցեղասպանության զոհերի ու Դաուգավպիլսի գետտոյի հրեաների հիշատակին[14]։ Դրա վրա նշված է զոհվածների զգալիորեն չափազանցված թիվ՝ 30 հազար մարդ[12]։

Վերականգնված «Քադիշ» սինագոգի շենքում ստեղծվել է «Հրեաները Դաուգավպիլսում և Լատգալիայում» թանգարան[15][16]։

Ծանոթագրություններ

  1. Даугавпилс՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. 2,0 2,1 Рочко, 2008, էջ 175
  3. Рочко, 2009, էջ 356-357
  4. 4,0 4,1 Рочко, 2008, էջ 176
  5. Einsatzgruppe A Situation Report («Ereignismeldung») No. 24, July 16, 1941. Ezergailis, 1996, p. 272-273
  6. Տեղի բանտում հունիսի 22-26-ը ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից իսկապես սպանվել են քաղաքի մի շարք բնակիչներ, որոնց թվում է եղել հայտնի ուսուցիչ և ռուսական համայնքի հասարակական գործիչ Մելետի Կալիստրատովը։
  7. Рочко, 2008, էջ 177
  8. Рочко, 2008, էջ 177—178
  9. 9,0 9,1 Бобе, 2006, էջ 254
  10. Рочко, 2008, էջ 178
  11. Рочко, 2008, էջ 180
  12. 12,0 12,1 Рочко, 2009, էջ 380
  13. «Daugavpils pilsētas tūrisma attīstības koncepcija» (PDF) (լատվիերեն). Daugavpils pilsētas dome. 2012. էջեր C. 68. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-09-28-ին. Վերցված է 2012-7-21-ին.
  14. Светлана Тумасянц. Память нужна живым // Лехаим : журнал. — 2004. — № 9 (149). Архивировано из первоисточника 28 Սեպտեմբերի 2012.
  15. «DAUGAVPILS». daugavpils.lv. Արխիվացված է օրիգինալից 2012-09-28-ին. Վերցված է 2012-7-17-ին.
  16. «Музей «Евреи в Даугавпилсе и Латгалии»». Туристический информационный центр Даугавпилсского края. Վերցված է 2015-11-19-ին.

Գրականություն

  • Бобе М. Евреи в Латвии / М. Баркаган. — Рига: Шамир, 2006. — С. 254-255. — 438 с. — ISBN 9984-9835-3-6
  • Рочко И. Холокост в Латгалии: Даугавпилс // Баркаган М. Уничтожение евреев Латвии 1941-1945 : сборник. — Рига: Шамир, 2008. — С. 175-209. — ISBN 978-9984-9835-6-1.
  • Рочко И. Евреи в Латгалии: исторические очерки. — Даугавпилс: Музей "Евреи в Даугавпилсе и Латгалии", 2010. — ISBN 9789984491387
  • Рочко И. "Они были нашими соседями". Из истории Холокоста в Даугавпилсе // под ред. Г. Брановера и Р. Фербера Евреи в меняющемся мире : Сборник материалов 6-й Международной конференции. — Рига: Центр изучения иудаики Латвийского университета, 2009. — С. 351-383. — ISSN 1407-785X.
  • Ezergailis A. The Holocaust in Latvia, 1941-1944: the missing center. — Historical Institute of Latvia, 1996. — 465 p. — ISBN 9789984905433
  • Barkovska G., Šteimanis J. V nodaļa. Otrā pasaules kara gados // Daugavpils vēstures lappuses. — Latgales kultūras centra izdevniecība, 2005. — ISBN 9984290840
  • Sidney Iwens. How Dark the Heavens: 1400 Days in the Grip of Nazi Terror. — 2. — Shengold Publishers, 1990. — 291 p. — ISBN 9780884001478