Հանրապետության հրապարակ (Երևան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հանրապետության հրապարակ (բազմանշանակություն)
Տեսակ | հրապարակ |
---|---|
Նախկին անվանում | Լենինի հրապարակ (1940-1990)[1] |
Երկիր | Հայաստան[2] |
Տեղագրություն | Կենտրոն վարչական շրջան |
Մակերես | 3 հեկ��ար |
Կազմված է | Հյուրանոց «Արմենիա», Մշակույթի տուն. Արական գիմնազիայի (Հայհամերգի փոքր դահլիճ) և թանգարանների շենքը, Վարչական շենք. Արհմիությունների տունը և Կապի նախարարությունը, Վարչական շենք. Կառավարական տունը (Հայաստանի Նախարարների խորհրդի շենք) և Վարչական շենք. Կառավարական երկրորդ տունը |
Անվանված է | հանրապետություն |
Կառուցման սկիզբ | 1926[3][4][5] |
Հիմնադրված է | 1977 |
Ճարտարապետ | Ալեքսանդր Թամանյան |
Կառուցման ավարտ | 1977[3] |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[2] |
Հանրապետության հրապարակ, քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցը, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին, 1940-1990 թթ.՝ կոչվել է Լենինի հրապարակ (թանգարանների շենքն ավարտվել է 1977 թվականին)։ Հանրապետության հրապարակի հատակագծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հեկտար[1][6])՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Հրապարակի հարավ-արևմուտքում մինչև 1990-ը Լենինի արձանն էր, 1996-ը՝ պատվանդանը (1940, քանդակագործ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետներ՝ Նատալյա Փարեմուզովա, Լևոն Վարդանով (Վարդանյան))։
Հանրապետության հրապարակի ծավալատարածված հորինվածքն ընդգրկում է վարչական շենքեր՝ Կառավարական տունը (ճարտարապետ՝ Ալեքսանդր Թամանյան, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1942, հետմահու, նիստերի դահլիճի նախագիծը և շինության ավարտի ղեկավարումը՝ Գևորգ Թամանյանի), Կառավարական 2-րդ տունը (ճարտարապետներ՝ Սամվել Սաֆարյան, Վարազդատ Արևշատյան, նախագծման սկզբնական փուլում նաև՝ Ռաֆայել Իսրայելյան), Արհեստակցական միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը (երեքն էլ՝ ճարտարապետներ՝ Մարկ Գրիգորյան, Էդուարդ Սարապյան, վերջինը՝ Ս. Ղազարյանի մասնակցությամբ)։ Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման։ Բոլոր շենքերը կառուցված են և երեսպատված սպիտակ (Կառավարական 2-րդ տունը, թանգարանների շենքը) և վարդագույն (մնացած շենքերը) երանգների ֆելզիտային տուֆով։ Կառավարական տունը հրապարակի առաջին կառույցն է, ավելի ուշ կառուցված Կառավարական 2-րդ տունը և հրապարակի հարավարևմտյան շենքերը ճարտարապետական ձևերի բնույթով, ընդհանուր բարձրությամբ, ուրվագծով, ծավալային շեշտերով, ճակատային քայլքի չափով ներդաշնակ են նրան, որով և պայմանավորված է Հանրապետության հրապարակի հորինվածքային և ոճային միասնությունը։ Հանրապետության հրապարակը հայ ճարտարապետության լավագույն անսամբլներից է։ 1971 թվականին Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։
Ճարտարաետություն
Հրապարակը կազմված է երկու մասերից: Առաջինը՝ շրջանաձև է, որի կենտրոնում քարե նախշերով սալահատակ է, որն ըստ մտահղացման բարձրից դիտելիս պետք է հիշեցնի հայկական գորգ: Երկրորդն ունի սեղանաձև տեսք և ներառում է երգող շատրվանները, որ տեղակայված են Հայաստանի պատմության թանգարանի և Ազգային պատկերասրահի շենքի դիմաց[7]: Հրապարակի շուրջը գտնվող շենքերը կառուցված են վարդագույն և սպի��ակ տուֆից, իսկ դրանց ստորին մասը՝ բազալտից:
Պատմություն
Քաղաքային հրապարակը տարբեր համամասնություններով այդ վայրում գոյություն է ունեցել շատ դարեր[8]: 2003 թվականին հրապարակում անցկացվել են պեղումներ և կազմակերպվել վերակառուցումներ, բացվել է 18-19-րդ դարերի հին մակարդակը[9]:
Մինչխորհրդային տարիներին՝ 1906-1911 թվականներին, հրապարակը նախագծել է Բորիս Մեհրաբյանը[10] որպես Երևանի հատակագծի մաս: Հրապարակի ժամանակակից տեսքը 1924 թվականին նախագծել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը: Հրապարակի շինարարությունն սկսվել է 1926 թվականին՝ Կառավարության շենքի կառուցումով[3][4][5][7][11]: Նախագիծը մշակվել է մինչև 1950-ական թվականները, երբ նախագծվել են բոլոր հինգ շենքերը, և ավարտվել 1977 թվականին[3], երբ կառուցվել է Ազգային պատկերասրահը: Խորհրդային շրջանում հրապարակը կրել է Լենինի անունը՝ ի պատիվ խորհրդային առաջնորդ Վլադիմիր Լենինի: Հրապարակում Լենինի արձանը տեղադրվել է 1940 թվականին և ապամոնտաժվել 1991 թվականին՝ Հայաստանի անկախացման նախաշեմին:
Տեսարժան վայրեր
Կառույցներ
Կառույց | Պատմություն |
---|---|
Շենքը պատկանում է Հայաստանի կառավարությանը (նախարարների կաբինետ և գործադիր իշխանության ոչ լրիվ կազմ): Խորհրդային տարիներին այնտեղ է գտնվել Ժողովրդական կոմիսարիասը՝ խորհրդային Հայաստանի գործադիր մարմինը:
Հյուսիսարևմտյան հատվածը կառուցվել է 1926-1929 թվականներին Ալեքսանդր Թամանյանի նախագծով[7]: 1938 թվականին շենքի մնացած մասի կառուցումը հանձն է առնել նրա որդին՝ Գևորգ Թամանյանը: Շենքի կառուցումն ավարտվել է 1941 թվականին[3][12]: | |
Շենքում տեղակայված են Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը։
Շինարարությունն սկսվել է 1950-ական թվականներին և ավարտվել է 1977 թվականին, երբ ավարտվել է Ազգային պատկերասրահի կառուցումը[3][13]: Շենքը նախագծվել է Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի կողմից[3]: Անսամբլի մի փոքր մասը՝ Առնո Բաբաջանյան համերգասրահը, կառուցվել է 1916 թվականին[3]: | |
Շենքը կառուցվել 1958 թվականին Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով[14]։ Խորհրդային տարիներին հյուրանոցը կոչվել է Արմենիա։ Այն լյուքս դասի է, Հայաստանի առաջատար հյուրանոցների մեկը[15][16]։ Ունի 380 սենյակ[17]։ | |
Շենքը կառուցվել է 1955 թվականին Սամվել Սաֆարյանի, Ռաֆայել Իսրայելյանի և Վարազդատ Արևշատյանի նախագծով[3][18][3][19]։ Առաջին հարկի պատուհանների վերևի ֆրիզն անավարտ է[20]։ 1996 թվականից մինչև 2016 թվականըշենքը պատկանել Արտաքին գործերի նախարարությանը[19]։ | |
Շենքը կառուցվել է 1933 թվականից մինչև 1956 թվականը Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով[3]։ Մինչև 2016 թվականը շենքում տեղակայված է եղել Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարությունը[20]։ |
Շատրվաններ
Մի ամբողջ տարի երգող շատրվանները չեն աշխատել և կրկին բացվել են 2007 թվականի սեպտեմբերին՝ ֆրանսիական Aquatique Show International ընկերության կողմից կատարված վերանորոգումից հետո[21]։ Շատրվանների նորացման համար ծախսվել է շուրջ 1,4 միլիոն եվրո[22][23]։
Առաջարկներ
Հայաստանում մի քանի անգամ անցկացվել են նախագծերի մրցույթներ՝ նպատակ ունենալով լրացնել այն տեղը, որտեղ նախկինում եղել է Լենինի արձանը։ Տարածված է եղել Սասունցի Դավթրի արձանը Հանրապետության հրապարակ տեղափոխելու գաղափարը։ Ինչպես արտահայտվել է Դիանա Տեր-Ղազարյանը, հայկական էպոսի՝ ապաքաղաքական բնույթ ունեցող հերոսն անվտանգ ընտրություն է։ Սակայն, ինչպես նա գրել է 2013 թվականին, իր ներկայիս տեղից արձանի տեղափոփումը «քիչ հավանական է»[24]։
Դեպքեր և միջոցառումներ
Շքերթներ
Խորհրդային ժամանակաշրջանում ամեն տարի հրապարակում անցկացվել են շքերթներ մայիսի 1-ին (Աշխատանքի օր), մայիսի 9-ին (Հաղթանակի օր մինչև 1969 թվականը[25]) և նոյեմբերի 7-ին (Հոկտեմբերյանն հեղափոխության օր)։[26][25]։ Խորհրդային Հայաստանի ղեկավարները կանգնել են բեմի վրա Լենինի արձանի մոտ[26]։ Վերջին անգամ այդ շքերթներն անցկացվել են 1988 թվականին[25]։
Հայաստանի անկախության առթիվ հրապարակում սեպտեմբերի 21-ին մի քանի անգամ անցկացվել են ռազմական շքերթներ, այդ թվում՝ 1996 (5-րդ տարեդարձ),[27], 1999 (8-րդ տարեդարձ)[28], 2006 (15-րդ տարեդարձ)[29][30], 2011 (20-րդ տարեդարձ)[31], 2016 (25-րդ տարեդարձ) թվականներին[32]։
Քաղաքական ցույցեր
Խորհրդային ժամանակաշրջան
1965 թվականի ապրիլի 24-ին Հանրապետության հրապարակում և Հայաստանի այլ քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 50-ամյակին[33][34][35]։
1974 թվականի հունվարին Հայաստանի ազգային միացյալ կուսակցություն ընդհատակյա կազմակերպության անդամ Ռազմիկ Զոհրաբյանն այրել է Լենինի դիմանկարը՝ բողոքելով տոտալիտար խորհրդային իշխանության դեմ[36]։
Անկախ Հայաստան
2008 թվականի նախագահական ընտրություններից հետո նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում անցկացրել է իր 60.000-70.000 «պոտենցիալ կողմնակիցների» միտինգ, որոնք ավտոբուսներով բերվել են Երևանի բոլոր վարչական շրջաններից և Հայաստանի տարբեր մարզերից: Նրանցից շատերը գնացել են Ազատության հրապարակ, որտեղ տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ցույցը[37]: Մարտին՝ ցույցի բռնի ցրումից հետո, տարածքը ժամանակավորապես շրջապատվել է Հայաստանի Զինված ուժերի կողմից[38]:
2012 թվականի մայիսի 4-ին ՀՀԿ համագումարի և Հանրապետության հրապարակում խորհրդարանական ընտրությունների նախօրեին տեղի ունեցած համերգի ժամանակ պայթել են ջրածնով լցված տասնյակ փուչիկներ: Առնվազն 144 մարդ վիրավորվել է[39][40]:
Ապրիլի 17-23-ն ընկած հատվածում Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ակցիա Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ապրիլի 22-ին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի ձերբակալման օրը, ոստիկանության զորքերը դուրս են բերվել հրապարակ: Տասնյակ ցուցարարներ ձերբակալվել են[41][42]: Երեկոյան շուրջ 120 հազար ցուցարարներ դուրս են եկել հրապարակ և հարակից փողոցներ[43]: Հաջորդ օրը՝ ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Հանրապետության հրապարակը դարձել է զանգվածային տոնակատարությունների կենտրոն[44][45]: Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, տասնյակ ցուցարարներ մաքրել են հրապարակը և հարակից փողոցները[46]:
Այլ դեպքեր
1968 թվականին Հանրապետության հրապարակում մեծ շուքով նշվել է Երևանի հիմնադրման 2750-ամյակը[26]։
2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը և Գարեգին Բ-ն Հանրապետության հրապարակում կատարել են էկումենյան աղոթք[47][48], որին ներկա է եղել շուրջ 50,000 մարդ[49]։
Պատկերասրահ
-
Արմենիա Մարիոթ հյուրանոցը
-
Տարածքային կառավարման նախարարության շենքը
-
Տրանսպորտի և կապի նախարարության շենքը
-
Արտաքային գործերի և Էներգետիկայի նախարարության շենքերը
-
Հրապարակը 20-րդ դարի սկզբին
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Հանրապետության հրապարակ. Հայկական Համառոտ Հանրագիտարան. 1999. էջ 296.
{{cite book}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ 2,0 2,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «arlis
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 4,0 4,1 Tigranian, 1985, էջ 25
- ↑ 5,0 5,1 Avetisyan, 1979, էջ 80
- ↑ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ
- ↑ 7,0 7,1 7,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «0
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- ↑ Brookes, Richard (1820). The General Gazetteer; or Compendious Geographical Dictionary (17th ed.). London. էջ ERN-ERZ. «Erivan ... The Meidan is and open square, 400 paces over, in which are very fine trees.»
- ↑ «Yerevan Walking Tour: Republic Square Excavations». armenianheritage.org. Armenian Monuments Awareness Project.
- ↑ «Հանրապետության հրապարակ». yerevan.am.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «1
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «gov%am
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «1947-1991 Հայաստանի պետական պատկերասրահ». gallery.am (y). Հայաստանի ազգային պատկերասրահ.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Gevorgian, A. O. (1979). «Yerevan». The Great Soviet Encyclopedia. «The main architectural ensemble of the city is Lenin Square, at which several streets converge. On the square are a monument to V. I. Lenin (cast bronze, 1940, sculptor S. D. Merkurov), the Government House of the Armenian SSR (1926-41, A. I. and G. A. Tamanian), the second Government House (1955, S. A. Safarian, V. A. Arevshatian, and R. S. Israelian), the Armenian Historical Museum (1975), the Hotel Armenia (1958), and the building of the Communications Ministry and the Trade Union Council (1956-58); the last three were designed by M. V. Grigorian and E. A. Sarapian.» view article online
- ↑ «Armenia Marriott Hotel Yerevan». marriott.com.
- ↑ Karanian, Matthew; Kurkjian, Robert (2002). Edge of Time: Traveling in Armenia and Karabagh. Stone Garden Productions. էջ 78. ISBN 9780967212029. «The country's flagship hotel is still the massive Hotel Armenia, which faces Republic Square in the heart of the city. In 2003 the hotel will be renamed the Armenia Marriott Hotel Yerevan to reflect its new ownership.»
- ↑ «Marriott». Asian Hotel & Catering Times. 26: 7. 2001. «...the 380-room Armenia Marriott Hotel Yerevan.»
- ↑ «Սամվել Սաֆարյան վաստակավոր ճարտարապետ». archmuseum.am. Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ. «...Կառավարական 2-րդ շենքը Երևանի Հանրապետության հրապարակում (համահեղինակներ՝ Ռ.Իսրաելյան, Վ.Արևշատյան)...»
- ↑ 19,0 19,1 «Պատմություն». mfa.am. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն. Արխիվացված է օրիգինալից 4 August 2016-ին.
- ↑ 20,0 20,1 «Շրջայց Երևանով. Հանրապետության հրապարակ». armenianheritage.org. Armenian Monuments Awareness Project.
- ↑ «Հրապարակի շատրվաններն ու ցայտաղբյուրը` կենդանի պատմություն». mediamax.am. Mediamax. 3 April 2013.
- ↑ «Հրապարակում ջրային հրավառություն է լինելու». Առավոտ. 25 June 2007.
- ↑ «Երևանի Հանրապետության հրապարակի շատրվանները կգործարկվեն մինչև նոյեմբերի 1֊ը». Արմենպրես. 27 September 2007.
- ↑ Ter-Ghazaryan, 2013, էջ 585
- ↑ 25,0 25,1 25,2 Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «mediamax
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ 26,0 26,1 26,2 Ter-Ghazaryan, 2013, էջ 582
- ↑ «Զորահանդես. 7 տարվա ընթացքում ոչ մի նոր տեխնիկա». A1+. 21 September 2006. Արխիվացված է օրիգինալից 9 August 2016-ին. «...1996 եւ 1999 թվականների զորահանդեսների...»
- ↑ «Armenia Marks Independence Anniversary With Military Parade». Ասպարեզ. 21 September 1999.
- ↑ «Հանրապետության հրապարակում անցկացվեց զորահանդես` նվիրված ՀՀ անկախության 15րդ տարեդարձին». Արմենպրես. 21 September 2006. Արխիվացված է օրիգինալից 9 August 2016-ին.
- ↑ «Military parade is over in Yerevan: Armenian tricolor in the sky and 15 artillery salvos (photo report)». REGNUM News Agency. 21 September 2006. Արխիվացված է օրիգինալից 25 May 2009-ին.
{{cite news}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Danielyan, Emil (21 September 2011). «Armenia Parades Military Might On Independence Day». azatutyun.am. Radio Free Europe/Radio Liberty Armenian Service.
- ↑ «Military Parade Highlights Independence Day Celebrations in Armenia». Ասպարեզ. 21 September 2016.
- ↑ Malkasian, Mark (1996). Gha-ra-bagh!: The Emergence of the National Democratic Movement in Armenia. Wayne State University Press. էջ 76. ISBN 9780814326046. «They were also among the university students who skipped classes on 24 April 1965, marching instead toward Yerevan's Lenin Square...»
- ↑ Petrone, Karen (2011). The Great War in Russian Memory. Indiana University Press. էջ 288. ISBN 9780253001443.
- ↑ Lieberman, Benjamin (2013). The Holocaust and Genocides in Europe. A&C Black. էջ 213. ISBN 9781441194787. «On the fiftieth anniversary of the Armenian Genocide thousands gathered in Lenin Square in the Yerevan...»
- ↑ Payaslian, Simon (2011). The Political Economy of Human Rights in Armenia: Authoritarianism and Democracy in a Former Soviet Republic. I.B. Tauris. էջ 87. ISBN 9780857731692. «In January 1974, Razmik Zohrapyan, a member of the NUP, burned Lenin‖s picture in Lenin Square (now Republic Square) in protest of Soviet totalitarian rule.»
- ↑ Pennington, Joseph (28 February 2008). «LTP AND SARGSIAN HOLD DUELING RALLIES; LTP WINS HANDS DOWN». WikiLeaks. Embassy of the United States, Yerevan.
- ↑ Tavernise, Sabrina (3 March 2008). «Emergency Order Empties Armenian Capital's Streets». The New York Times. «By Sunday night, military units moved in, taking up position at places like the government buildings at Republic Square.»
- ↑ «Vote 2012: Accident at RPA rally causes 144 injuries». ArmeniaNow. 4 May 2012.
- ↑ Stepanian, Ruzanna; Shoghikian, Hovannes (4 May 2012). «Scores Injured As Balloon Blasts Spark Chaos At Armenian Election Rally». azatutyun.am. Radio Free Europe/Radio Liberty Armenian Service.
- ↑ «Armenian Protesters Detained At Yerevan's Central Square». Radio Free Europe/Radio Liberty. 22 April 2018.
- ↑ «Police forces deployed to Republic Square, protesters being detained (VIDEO)». news.am. 22 April 2018.
- ↑ Kucera, Joshua (22 April 2018). «Armenian opposition leader arrested, but protesters rally». eEurasianet.
- ↑ Navasardian, Boris (23 April 2018). «Armenia looks to the future as protesters celebrate resignation of Prime Minister Serzh Sargsyan». The Independent.
- ↑ «Thousands Celebrate As Armenia's Longtime Ruler Sarkisian Steps Down». RFE/RL. 23 April 2018.
- ↑ Ghazaryan, Diana (24 April 2018). «Yerevan's Republic Square: Protest Epicenter Gets Citizen Clean-Up». Hetq Online.
- ↑ «Ecumenical Prayer Vigil for Peace: Address of the Holy Father». vatican.va. Yerevan, Republic Square: Holy See. 25 June 2016.
- ↑ «Pope Francis Holds Ecumenical Service at Yerevan's Republic Square». Armenian Weekly. 26 June 2016.
- ↑ Povoledo, Elisabetta (25 June 2016). «Pope Francis to Armenians: Seek Peace, but Never Forget Genocide». The New York Times.
Արտաքին հղումներ
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/96 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հանրապետության հրապարակ (Երևան) կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանրապետության հրապարակ (Երևան)» հոդվածին։ |
|