Սիրեններ
Սիրեններ | |
---|---|
Տեսակ | դիցաբանական էակների դաս և group of mythical creatures? |
Ենթատեսակ | ջրի կանացի ոգի և Դիցաբանական հիբրիդներ |
Հայր | Ախելոս |
Sirens Վիքիպահեստում |
Հունական աստվածություններ | |||
---|---|---|---|
Ջրային աստվածներ | |||
|
|||
Սիրեններ (հուն․՝ Σειρήνες), ոգեղեն էակներ հին հունական դիցաբանության մեջ։ Համարվել են մուսաներից մեկի և Աքելոսի (հին հունարեն՝ Ἀχελῷος - նույնանուն գետիոգի) կիսաթռչնակերպ դուստրերը (Բա-ի նմանությամբ), որոնք հորից իբր ժառանգել են վայրի տարերքը, իսկ մորից՝ աստվածային ձայնը։ Ըստ Հոմերոսի «Ոդիսականի», բնակվելով Կիրկե և Սկիլլա կղզիների միջև գտնվող ժայռակղզում, իրենց կախարդական երգով հրապուրել և կործանել են ծովագնացներին։ Սիրենների կղզու մոտակայքով նավարկող Ոդիսևսը կախարդ Կիրկեի խորհրդով նավաստիների ականջները փակել է մեղրամոմով, իսկ իրեն պատվիրել է կապել կայմին, որպեսզր չլսի Սիրենների երգը։ Նույն կղզու մոտով անվնաս անցել են նաև արգոնավորդները։ Այս առասպելի համաձայն՝ Որփեոսն իր հմայիչ երգով ու նվագով խլացրել է Սիրեններին և փրկել նրանց։ Հիսաթափված Սիրեններին իբր նետվել են ծովը և վերածվել ժայռերի։
Սիրեններ ընկալվելով նույնիսկ իբրև անդրաշխարհիկ մուսաներ, հաճախ պատկերվել են մահարձանների վրա։ Սիրենները սովորաբար պատկերվել են կնոջ գլխով ու կրծքով, թռչնի մարմնով։
Սիրենները հմայքի մարմնացումն են, բայց դաժան ծովային մակերեսի տակ թաքնված են սրածայր ժայռեր։ Միկենական տեքստերում գոյություն ունի se-re-mo-ka-ra-a-pi բառ, որը կարող է նշանակել «Սիրենների գլխով զարդարված»[1]
Ծագում
Հեղինակային իրավունքը խախտող խմբագրումները (այլ աղբյուրներից պատճենված նյութերը) ջնջվելու են։ Պարունակությունը պետք է լինի հանրագիտարանային և հաստատվի վստահելի աղբյուրներով։ Վիքիպեդիայում տեղադրված նյութերը կարող է խմբագրել, օգտագործել և տարածել ցանկացած ոք, եթե կատարում է թույլատրագրի պայմանները (նշում հեղինակներին և տարածոԷդվարդ Արմիտիջ, Սիրեններ]]
Սիրենի հայրը համարվում է ծովային աստված Փորկիսը[2] կամ Աքելոսը, իսկ մայրը եղել է մուսաներից մեկը (Մելպոմենեն[3], Տերփսիքորան[4] կամ Կալլիոպեն[5]), Ստերոպան (Պորփաոնի դուստրը), Գեան կամ Կետոն։
Փոխակերպում
Հետհոմերոսյան պատմություններում սիրենները ներկայացվել են որպես թևավոր աղջիկ, ձկան պոչով կին, կամ էլ որպես կին թռչնի մարմնով և թռչնի ոտքերով[6]։ Պահպանվել են մի քանի պատմությունները, որոնցում բացատրվում է, թե ինչու են նրանք ստացել վերջին տեսքը։
Նրանք եղել են Պերսեփոնեի ուղեկցորդները[7]։ Պերսեփոնեի առևանգումից հետո[8] նրանք թափառելով հասել են Ապոլոնի երկիր, որտեղ Դեմետրան կտրել է նրանց թևերը, որպեսզի նրանք չօգնեն Պերսեփոնեին[9], կամ աստվածները նրանց փոխակերպել են թռչունների, որ նրանք կարողանան փնտրել Պերսեփոնեին[10], կամ էլ Աֆրոդիտեն դարձրել է կիսաթռչուններ, որովհետև նրանք չէին ցանկանում ամուսնանալ[11]։ Կամ էլ նրանք ողբացել են Պերսեփոնեի առևանգումը, փախել Ապոլոնի ժայռի մոտ և վերածվել թռչունների[12]։
Հերայի խորհրդով նրանք երգելով մրցակցության մեջ են մտնում մուսաների հետ։ Նրանք հաղթում են և փետրահան անում սիրեններին, իսկ փետուրներից ծաղկեպսակներ պատրաստում[13], որոնք այնուհետև սկսել են օգտագործվել որպես մուսաների գլխազարդ։ Մրցակցությունը կայացել է Կրետեի Ափտեր(Անփետուր) քաղաքում[14]։ Զևսը նրանց հատկացնում է Անֆեմոեսու կղզին[15]։
Սիրենները և ծովագնացները
Նաև որոշվել է նրանց գտնվելու վայրը, որը մոտ է Սիցիլիային, որը անվանվել է կամ նրանց՝ Սիրենների անուններով, կամ Կապերիա։ Ստրաբոնի համաձայն, նրանց կեսը գտնվում է Պելորիադների հրվանդանում, իսկ մյուս կեսը՝ Սիրենուսի մոտ։
Հետհոմերոսական պատմություններում սիրենները նկարագրվում են որպես հեքիաթային գեղեցկության փերիներ, հիասքանչ ձայնով։ Սեփական երգերի ձայներով նրանք թմրեցնում էին ճամփորդներին, իսկ հետո բաժանում նրանց մասերի և հրկիզում։ Արգոնավորդները փրկվում են մահից միայն այն պատճառով, որ Օրփեոսը խլացրել էր սիրենների ձայնը իր քնարով։ Արգոնավորներից մեկը՝ Բուտը նրանց ձայնից ծավում գերվել է և գնացել դրա հետևից, բայց Ափրոդիտեն փրկում է նրան, Լիլիբեում թողնելով
Սիրենի կորուստը
Առաջին պահպանված հիշատակումը սիրենների մասին «Ոդիսական»֊ում են։ Նրանք ապրում են Ցիրկայի և Սիցիլիայի երկրների միջև՝ կղզու վրա, ոչտեղ կային նչանց զոհերի ոսկորներն ու չորացած մաշկը։ Զոհվել են շատ մարդիկ, որոնց մաշկը սպիտակել է մարգագետնում։ Սիրենները դյութիչ երգերով գայթակղում են կղզու մոտգտնվող լողորդներին, ովքեր մոռանալով ամեն ինչի մասին, մոտենում են հրաշալի կղզուն և կործանվում իրենց նավեր հետ։ Հենց ինքը՝ Ոդիսևսը փախչել է նենգ սիրենից Ցիրկայի նախազգուշացման շնորհիվ․ նա կտրել է իր ուղեկիցների ականջները մոմանյութերով, իսկ ինքը հրամայեց, որ կապեն իրեն նավակայմին։
Սիրեններին կանխագուշակվել էր, որ նրանք կզոհվեն, երբ ճամփորդներից որևէ մեկը անցնի նրանց կղզու մոտով և չգայթակղվի։ Այդ պատճառով, երբ նրանց մոտով անցնում էր Ոդիսևսի նավը, նրանք անցան ժայռերի հետևը, կամ էլ դեն նետեցին փոտուրներն ու խեղդվեցին։
Ծանոթագրություններ
- ↑ Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С.75, 140
- ↑ Софокл, фр.861 Радт из неизвестной драмы
- ↑ Ликофрон. Александра 722 и комм.
- ↑ Аполлоний Родосский. Аргонавтика IV 887
- ↑ Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 7, 10
- ↑ Обнорский, 1890—1907
- ↑ Еврипид. Елена 168—178
- ↑ Клавдиан. Похищение Прозерпины III 255
- ↑ Овидий. Метаморфозы V 554—563; Гигин. Мифы 141
- ↑ Первый Ватиканский мифограф II 84, 1
- ↑ Евстафий. К «Одиссее» XII 47 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.173
- ↑ Гигин. Мифы, выписки Досифея 8
- ↑ Павсаний. Описание Эллады IX 34, 3
- ↑ Цец. Комментарий к «Александре» Ликофрона 653 // Комментарий Д. О. Торшилова в кн. Гигин. Мифы. СПб, 2000. С.173
- ↑ Гесиод. Перечень женщин, фр.27 М.-У.; Аполлоний Родосский. Аргонавтика IV 883
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 409)։ |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սիրեններ կատեգորիայում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրեններ» հոդվածին։ |
|