Jump to content

Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:34, 7 Դեկտեմբերի 2024 տարբերակ, Svetlana.margaryan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը (այլ կիրառումներ)
Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը
անգլ.՝ Harry Potter and the Half-Blood Prince
ՀեղինակՋոան Ռոուլինգ
Անվանվել էՀարրի Փոթեր և Half-blood Prince?
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրyoung adult fiction?, ֆենթեզի, արկածային և վեպ
Բնօրինակ լեզուբրիտանական անգլերեն և անգլերեն
Կերպար(ներ)Հարրի Փոթեր, Ռոն Ուիզլի, Դրակո Մալֆոյ, Ալբուս Դամբլդոր, Սևերուս Սնեյփ և Հերմայոնի Գրեյնջեր
Նկարագրում էՀարրի Փոթերի աշխարհ
Էջեր607 652 672
ՇարքՀարրի Փոթերը
ՆախորդՀարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը
ՀաջորդՀարրի Փոթերը և Մահվան պարգևները
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչBloomsbury Publishing և Qanun?
Հրատարակման տարեթիվհուլիսի 16, 2005 և 2005
 Harry Potter and the Half-Blood Prince Վիքիպահեստում

Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը, Ջոան Ռոուլինգի հեղինակած Հարրի Փոթերի մասին վիպաշարի 6-րդ գիրքն է։ Գրքում նկարագրվում է Հոգվարթսում սովորելու 6-րդ տարին։

Գիրքը լույս է տեսել 2005 թվականի հուլիսի 16, անգլերենով։

Անգլիայում հանելուկային իրադարձություններ են տեղի ունենում, որոնք նկատում են նաև մագլները։ Մոգության նախարար Կոռնելիուս Ֆաջը հանդիպում է մագլների պատգամավորի հետ և բացատրում նրան, որ մոգերի երկրորդ պատերազմի պատճառը Վոլդեմորի վերածնունդն էր։

Սևերուս Սնեյփը, ով Փյունիկի միաբանության անդամ էր, հանդիպում է Դրակոյի մայր Նարցիսա Մալֆոյի հետ և նրան Անխախտելի Երդում է տալիս որդու պաշտպանության համար։

Գրքի ամերիկյան հրատարակումը

Դամբլդորը տանում է Հարրիին Հորացիոս Սլուգորնի տուն, ով նախկինում ուսուցիչ էր Հոգվարթսում և պնդում է վերադա��նալ դասավանդելու։ Հարրիին տանում են Բուրրո, որտեղ Հերմիոնան արդեն հասել էր։ Հաջորդ առավոտյան նրանք ստանում են իրենց O.W.L. արդյունքները, և դպրոցը տրամադրում է նրանց ցանկը։ Ավելի ուշ Ռոն Ուիսլին և Հերմիոնա Գրենգերը հետևում են Դրակոյին։ Աշակերտները վերադառնում են դպրոց, որտեղ Դամբլդորը հայտարարում է, որ Սնեյփը պետք է դասավանդի սև մոգության դեմ պաշտպանություն այդ տարի, մինչդեռ Սլուգհորնը պետք է շարունակեր իր դիրքը։

Բյուրեղյա գավաթը

Հավատալով, որ Հարրին կարիք ունի ուսումնասիրելու Վոլդեմորտի անցյալը՝ Դամբլդորը պլանավորում է հաստատուն հանդիպումներ Հարրիի հետ։ Այդպիսով Հարրին սովորում է Դամբլդորի ընտանիքի մասին և ուսումնասիրում նրա ամբողջ կյանքը։ Դամբլդորը բացատրում է, որ Հորկրուքսները՝ ներառյալ Ռիդլի օրագիրը Հարրի Փոթերը և գաղտնի սենյակից արդեն ավերվել են՝ բացի 4 այլ մասունքներից։

Հարրի Փոթերի սկաֆանդրը 6-րդ գրքի հատվածից

Հիմնական կերպարների անձնական կյանքերը ի մի են բերվում այդ տարվա ընթացքում։ Ռոնը և Հերմիոնան մոտենում են իրար, սակայն Ռոնը, իմանալով իր քույր Ջինիից, որ Հերմիոնան նախկինում համբուրվել է Վիկտոր Կրումին, լքում է նրան։ Հարրիի փորձերը վերականգնելու երկուսի հարաբերությունները հետևում այն փաստը, որ Ռոնը մոտենում է Լավենդեր Բրաունի հետ՝ դարձնելով Հերմիոնային նախանձ։ Այնուհետև Հարրին սիրահարվում է Ջինիին, սակայն նա արդեն իսկ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում Ռոնի հետ։ Մեկ տարի անց Հարրին և Դամբլդորը ճանապարհորդում են մի քարանձավ՝ հայտնաբերելու Հորկրուքսը։ Նրանք վերցնում են այն և վերադառնում՝ գտնելու Դարք Մարկին։ Դամբլդորը օգտագործում է իր կախարդանքը, որպեսզի սառեցնի Հարրիին իր թաքնված տողում։ Սակայն արդյունքում մահանում է Դամբլդորը։

Դամբլդորի թաղումից հետո Հարրին խզում է հարաբերությունները Ջինիի հետ՝ ասելով, որ չափազանց տարօրինակ է իրենց հարաբերությունները շարունակելը։ Հարրին այնքան է սպառված Դամբլդորի մահվանից հետո, որ որոշում է ասել իր ընկերներին, որ հաջորդ տարի չի վերադառնալու Հոգվարթս և դրա փոխարեն կփնտրի և կսպանի Վոլդեմորտին՝ ավերելով Հորկրուքսը։

Գրքի հեղինակ Ջոան Ռոուլինգը

Որոշ քննադատներ նշում են, որ խառնածին արքայազնը պարունակում է ավելի մութ տոներ, քան նախորդ նովելները։

Այս սերայում լուսավորությունը ավելի նուրբ է, քան երբևէ։ Ես դեպրեսիա զգացի, երբ ճանապարհի 2/3ին էի հասել[1]։
- Լիզ Ռոսենբերգ

«Chikago Tribune»-ի քննադատ Ջուլիա Կելլերը կարևորել է հումորը, որ կարելի է գտնել վեպում և նշել, որ դա այդ սերիայի ամենահաջողված բաներից է։

Հրատարակում և ընդունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը գրքի վերաբերյալ հիմնականում դրական մեկնաբանություններ են։ «The New York Times» շաբաթաթերթում աշխատող Լիսլ Շիլինգերը գնահատել է գրքի տարատեսակ թեմաները և անսպասելի վերջաբանը[2]։ Ինչևէ, նա գիրքը համարել է լավը ոչ այնքան լեզուների համար, ինչքան սյուժեի և զարգացման։

Գիրքը ընթերցողներին թողնում է գոհ, ոգևորված, վախեցած, զայրացած, տխուր, զարմացած, մտածող, և բոլոր ընթերցողները մտածում են, թե որտեղ կարող է լինել Վոլդեմորտը իր անհետանալուց հետո։
- Կիրկուս Րիվյուս

Մրցանակներ և պարգևներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը հաղթել է մի շարք մրցանակներ՝ այդ թվում և 2006 թվականին կայացած տարվա բրիտանական գիրքը[3] և 2006 թվականի արքայական մրցանակը 8-12 տարեկան շոտլանդացի երեխաների համար գրքերի մրցանակը Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆ-ում ամերիկյան գրադարանների ընկերությունը դասել է գիրքը 2006 թվականի լավագույն գրքեր չափահասների համար շարքում։ Այն հաղթել է 2005 թվականի «Quill» մրցանակաբաշխությունը երեխաների համար տարվա լավագույն գիրք անվանակարգում[4]։

Վիպաշարի երկրպագուները, որ սպասում են գիրքը գնելու համար

Թողարկումից առաջ 1,4 միլիոն պատվերներ են գրանցվել խառնածին արքայազնը amazon.com կայքում՝ սահմանելով նոր ռեկորդ։ Նախորդ ռեկորդակիրը Փյունիկի միաբանությունն էր՝ 1.3 միլիոն պատվերով[5]։ Տպագրման ծավալը կազմել է 10.8 միլիոն։ Թողարկման առաջին 24 ժամերի ընթացքում գիրքը ունեցել է 9 միլիոն կրկնօրինակ ամբողջ աշխարհում, 2 միլիոն Մեծ Բրիտանիայում և մոտ 6,9 միլիոն ԱՄՆ-ում։ Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 11 միլիոն գիրք։ Ամերիկյան աուդիոգիրքը, որ կարդում է Ջիմ Դեյլը, ունեցել է ռեկորդային վաճառք՝ մոտ 165,000 2 օրվա ընթացքում[6]։

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը լույս է տեսել միաժամանակ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հարավային Աֆրիկայում։ Այն թարգմանվել է 67 լեզուներով։ Ինչևէ, ձեռագրի մեծ գաղտնիության պատճառով թարգմանիչները չսկսեցին գրքի թարգմանությունը մինչ անգլերենով թողարկման օրը։ Գերմանիայում թարգմանիչների մի խումբ ավարտեց գրքի թարգմանությունը ինտերնետային հրապարակումից երկու օր անց[7]։

Խմբագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիտանիայում 2005 թվականի հուլիսի 16-ի թողարկումից հետո խառնածին արքայազնը լույս տեսավ թերթերում հատվածներով։ Երկու օր անց՝ հուլիսի 25-ին Կանադայում և ԱՄՆ-ում տպագրվեց սկզբնական 2 միլիոն օրինակով[8]։

Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը նախատեսվում էր լույս տեսնել 2008 թվականի նոյեմբերի 21-ին, սակայն փոփոխվեց՝ թողարկվելով 2009 թվականի հուլիսի 15-ին։ Ֆիլմի ռեժիսորը Դեյվիդ Յեթսն էր իսկ պրոդյուսերը՝ Դեյվիս Հեյմենն ու Դեյվիդ Բարրոնը։ Ֆիլմը ունեցավ մոտ 934 միլիոն դոլար շահույթ, որը դարձավ երկրորդ ամենատարածված ֆիլմը։ Խառնածին արքայազնը արժանացավ նաև լավագույն կինեմատոգրաֆիայի մրցանակին[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. [1] http://www.csmonitor.com/
  2. New Yok Times շաբաթաթերթ
  3. [2] Գրքերի արխիվ
  4. «http://web.archive.org/». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 26-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  5. «Ամազոն». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  6. http://www.penguinrandomhouse.biz/
  7. Գերմանացիները շտապում են թարգմանել Հարրի Փոթերը
  8. Ռոուլինգի ֆենոմենալ հաջողությունը
  9. Օսկար մրցանակաբաշխություն

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» հոդվածին։