Յունես Բելհանդա
Բելհանդան Ադանա Դեմիրսպոր-ի կազմում 2022 թվականինդիրք=հարձակվողական կիսապաշտպան | |||
Քաղաքացիությունը | Մարոկկո և Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 25, 1990[1][2] (34 տարեկան) | ||
Ծննդավայր | Ավինյոն | ||
Հասակ | 177 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Գալաթասարայ | ||
Համար | 10 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997-1998 | Արամոնուա | ||
1998-2003 | Ավինյոն | ||
2003-2009 | Մոնպելիե | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2009-2013 | Մոնպելիե | 127 | (26) |
2013-2017 | Դինամո Կիև | 56 | (8) |
2016 | → Շալկե 04 | 15 | (2) |
2016-2017 | → Նիս | 31 | (3) |
2017-ներկա | Գալաթասարայ | 32 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2010 | Ֆրանսիա Մ20 | 4 | (0) |
2010-ներկա | Մարոկկո | 49 | (5) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Յունես Բելհանդա (արաբ․՝ يونس بلهندة, փետրվարի 25, 1990[1][2], Ավինյոն), մարոկկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Գալաթասարայի և Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնպելիե
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելհանդան Մոնպելիեի ակադեմիայի սան է։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2009 թվականի հուլիսի 27-ին[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 8-ին՝ Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում[5][6]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[7][8]։ 2010 թվականի հունվարի 13-ին Բելհանդան հեռացվեց խաղադաշտից Մոնակոյի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 72-րդ րոպեին[9][10]։ Մայիսի 15-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ օգնելով Մոնպելիեին հաղթել 3-1 հաշվով[11]։ Իր առաջին մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 33 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ[12]։
Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Բելհանդան անցկացրեց 2010 թվականի հուլիսի 29-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Դյորի դեմ խաղում[13][14]։ Օգոստոսի 19-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը Մոնպելիեի հետ մինչև 2014 թվականը[15]։ 2011 թվականի փետրվարի 20-ին Բելհանդան խփեց Լիլի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[16]։ 2011 թվականի ապրիլի 23-ին նա խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի գավաթի եզրափակչի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում, սակայն Մոնպելիեն պարտվեց 1-0 հաշվով[17][18]։ 2010-11 մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 42 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[19]։
2011-12 մրցաշրջանում Բելհանդան ստացավ 10 համարի մարզաշապիկը՝ նախկին 29-ի փոխարեն[20]։ 2011 թվականի հոկտեմբերի 22-ին նա գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կանի դեմ խաղում՝ օգնելով Մոնպելիեին հաղթել 3-1 հաշվով[21][22]։ Նոյեմբերին Բելհանդան ճանաչվեց Լիգա 1-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 2012 թվականի ապրիլի 11-ին նա դուբլ ձևակերպեց Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[23]։ Մայիսի 1-ին՝ Էվիանի դեմ խաղում մարոկկացին դարձավ գոլի հեղինակ, ապա հեռացվեց խաղադաշտից՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման ավելացված ժամանակում[24][25]։ 2011-12 մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 28 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[26]։ Նա ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[27] և ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[28], իսկ Մոնպելիեն իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Լիգա 1-ը[29][30]։
Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Բելհանդան անցկացրեց 2012 թվականի սեպտեմբերի 18-ին՝ Արսենալի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[31]։ Նոյեմբերի 11-ին նա հեռացվեց խաղադաշտից Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 65-րդ րոպեին[32]։ Դեկտեմբերի 8-ին Բելհանդան գոլի հեղինակ դարձավ Այաչոյի դեմ խաղում՝ օգնելով Մոնպելիեին հաղթել 3-0 հաշվով[33]։ Դեկտեմբերի 22-ին նա հեռացվեց խաղադաշտից Լիլի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 45-րդ րոպեին[34]։ 2013 թվականի փետրվարի 3-ին մարոկկացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռեյմսի դեմ խաղում[35]։ Մոնպելիեի կազմում Բելհանդան անցկացրեց 144 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 29 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
Դինամո Կիև
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հուլիսի 1-ին Բելհանդան 5 տարվա պայմանագիր կնքեց Դինամո Կիևի հետ՝ ստանալով 90 համարի մարզաշապիկը[36][37]։ Ակումբը նրա համար վճարեց 10 միլիոն եվրո[38][39]։ Իր դեբյուտը Դինամոյի կազմում նշեց հուլիսի 14-ին՝ Վոլին Լուցկի դեմ խաղում[40]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 4-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[41]։ Օգոստոսի 22-ին Բելհանդան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ակտոբեի դեմ խաղում[42]։ Հոկտեմբերի 6-ին մարոկկացին հետ-տրիկ ձևակերպեց Մետալուրգ Դոնեցկի դեմ խաղում[43]։ 2014 թվականի մայիսի 18-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Զարյա Լուգանսկի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[44]։ Իր առաջին մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 33 հանդիպում բոլոր մրցաշարերում[45]՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Դինամո Կիևը հաղթեց Ուկրաինայի գավաթը։
2014 թվականի սեպտեմբերի 18-ին Բելհանդան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի Ռիու Ավիի դեմ խաղում՝ օգնելով Դինամոյին հաղթել 3-0 հաշվով[46]։ Նոյեմբերի 2-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Դնեպրի դեմ խաղում[47]։ 2015 թվականի փետրվարի 19-ին մարոկկացին հեռացվեց խաղադաշտից Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակչի Գենգանի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 44-րդ րոպեին[48]։ 2014-15 մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[49]։ Դինամոն հաղթեց Ուկրաինայի առաջնությունը, Ուկրաինայի գավաթը և հասավ Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ 2 հանդիպման արդյունքում ընդհանուր 3-1 հաշվով պարտվեց Ֆիորենտինային[50][51]։
2016 թվականի հունվարի 5-ին Բելհանդան մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Շալկե 04-ին[52][53][54]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հունվարի 24-ին՝ փոխարինելով Մաքս Մեյերին Վերդեր Բրեմենի դեմ խաղում[55]։ Իր առաջին գոլը Բունդեսլիգայում խփեց փետրվարի 12-ին՝ Մայնց 05-ի դեմ խաղում[56]։ Շալկե 04-ի կազմում Բելհանդան անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[57]։ 2016 թվականի օգոստոսի 31-ին մարոկկացին 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Նիս[58][59][60]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ փոխարինելով Դալբերտ Էնրիկեին Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[61]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 18-ին՝ Մոնպելիեի դեմ խաղում[62]։ Հոկտեմբերի 23-ին Բելհանդան 2 գոլային փոխանցում տվեց Մեցի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[63]։ Նիսի կազմում նա անցկացրեց 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[64]։
Գալաթասարայ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 28-ին Բելհանդան 4 տարվա պայմանագիր կնքեց Գալաթասարայի հետ[65][66]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն եվրո[67][68]։ Իր դեբյուտը Գալաթասարայի կազմում նշեց հուլիսի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Էստերսունդի դեմ խաղում[69]։ Առաջին հանդիպումը Թուրքիայի առաջնությունում անցկացրեց օգոստոսի 14-ին՝ Կայսերիսպորի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[70]։ Նոյեմբերի 3-ին Բելհանդան 2 գոլային փոխանցում տվեց Գենչլերբիրլիգիի դեմ խաղում[71]։ Դեկտեմբերի 9-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ակխիսար Բելեդիեսպորի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-2 հաշվով[72]։ Իր առաջին մրցաշրջանում Բելհանդան անցկացրեց 35 հանդիպում[73]՝ դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Գալաթասարայը հաղթեց Թուրքիայի առաջնությունը[74][75][76]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելհանդան իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան ու Մարոկկոն միջազգային ասպարեզում և անցկացրել է 4 հանդիպում Ֆրանսիայի Մ20 հավաքականի կազմում։ Այնուամենայնիվ, նա ընտրեց Մարոկկոն։ Մարոկկոյի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2010 թվականի նոյեմբերի 17-ին՝ Հյուսիսային Իռլանդիայի դեմ ընկերական խաղում[77]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում խփեց 2012 թվականի հունվարի 31-ին՝ Նիգերի դեմ խաղում[78]։ 2012 և 2013 թվականներին Բելհանդան մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթներին[79][80], սակայն 2 առաջնություններում էլ Մարոկկոն դուրս մնաց խմբային փուլից։
2018 թվականի մայիսին Բելհանդան ընդգրկվեց Մարոկկոյի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[81][82]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[83], իսկ Մարոկկոն դուրս մնաց խմբային փուլից[84][85]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ[86]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մոնպելիե | 2009–10 | Լիգա 1 | 33 | 1 | 0 | 0 | — | 1 | 0 | 34 | 1 | |
2010–11 | 36 | 3 | 0 | 0 | 2 | 0 | 4 | 0 | 42 | 3 | ||
2011–12 | 28 | 12 | 2 | 1 | — | 1 | 0 | 31 | 13 | |||
2012–13 | 30 | 10 | 0 | 0 | 6 | 2 | 1 | 0 | 37 | 12 | ||
Ընդհանուր | 127 | 26 | 2 | 1 | 8 | 2 | 7 | 0 | 144 | 29 | ||
Դինամո Կիև | 2013–14 | Ուկրաինայի ՊԼ | 22 | 6 | 3 | 0 | 8 | 1 | 0 | 0 | 33 | 7 |
2014–15 | 24 | 2 | 7 | 1 | 9 | 1 | 1 | 0 | 41 | 4 | ||
2015–16 | 10 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 14 | 0 | ||
Ընդհանուր | 56 | 8 | 12 | 1 | 19 | 2 | 1 | 0 | 88 | 11 | ||
Շալկե 04 (վարձավճար) | 2015–16 | Բունդեսլիգա | 15 | 2 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 17 | 2 |
Նիս (վարձավճար) | 2016–17 | Լիգա 1 | 31 | 3 | 0 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 36 | 3 |
Գալաթասարայ | 2017–18 | Սուպեր Լիգ | 30 | 3 | 4 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 35 | 3 |
2018–19 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 32 | 3 | 4 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 38 | 3 | ||
Կարիերայի ընդհանուր | 261 | 42 | 18 | 2 | 35 | 4 | 9 | 0 | 323 | 48 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի օգոստոսի 26-ի դրությամբ[86]
Մարոկկո | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2010 | 1 | 0 |
2011 | 8 | 0 |
2012 | 8 | 1 |
2013 | 6 | 1 |
2014 | 7 | 1 |
2015 | 2 | 0 |
2016 | 3 | 0 |
2017 | 7 | 0 |
2018 | 7 | 2 |
Ընդհանուր | 49 | 5 |
Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Հունվարի 31, 2012 | Ստադ դ'Օնգոնջի, Լիբրևիլ, Գաբոն | Նիգեր | 1–0 | 1–0 | Աֆրիկայի ազգերի գավաթ 2012 |
2. | Հունիսի 15, 2013 | Մարաքեշ մարզադաշտ, Մարաքեշ, Մարոկկո | Գամբիա | 2–0 | 2–0 | ԱԱ 2014 Որակավորում |
3. | Սեպտեմբերի 7, 2014 | Մոհամեդ V մարզադաշտ, Կասաբլանկա, Մարոկկո | Լիբիա | 1–0 | 3–0 | Ընկերական խաղ |
4. | Հունիսի 4, 2018 | Ստադ դե Ժնև, Ժնև, Շվեյցարիա | Սլովակիա | 2–1 | 2–1 | |
5. | Հունիսի 9, 2018 | Ա. Լե Կոկ Արենա, Թալլին, Էստոնիա | Էստոնիա | 1–0 | 3–1 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոնպելիե
- Դինամո Կիև
- Ուկրաինայի առաջնություն․ 2014–15, 2015–16
- Ուկրաինայի գավաթ․ 2013–14, 2014–15
- Գալաթասարայ
- Թուրքիայի առաջնություն․ 2017–18[75]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լիգա 1-ի խորհրդանշական հավաքական․ 2011–12[28]
- Լիգա 1-ի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2011–12[27]
- Լիգա 1-ի տարվա լավագույն գոլ․ 2011–12 ընդդեմ Մարսելի
- Մարկ-Վիվյեն Ֆոեի մրցանակ․ 2012[87]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Morocco - Y. Belhanda - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younes Belhanda passe pro». Maghress. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «HSC Montpellier - Paris Saint-Germain, Aug 8, 2009 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2009/2010 - 1ère journée - Montpellier Hérault SC / Paris Saint-Germain». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Olympique Marseille - HSC Montpellier, Sep 19, 2009 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2009/2010 - 6ème journée - Olympique de Marseille / Montpellier Hérault SC». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «AS Monaco - HSC Montpellier, Jan 13, 2010 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2009/2010 - 15ème journée - AS Monaco / Montpellier Hérault SC». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Paris Saint-Germain - HSC Montpellier, May 15, 2010 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2009/2010 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «ETO FC Győr - HSC Montpellier, Jul 29, 2010 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ UEFA.com. «UEFA Europa League - Győr-Montpellier». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Montpellier prolonge deux grands espoirs». Foot Mercato : Info Transferts Football - Actu Foot Transfert (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «HSC Montpellier - LOSC Lille, Feb 20, 2011 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Olympique Marseille - HSC Montpellier, Apr 23, 2011 - Coupe de la Ligue - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «LFP.fr - Ligue de Football Professionnel - Coupe de la Ligue - Saison 2010/2011 - Finale - Olympique de Marseille / Montpellier Hérault SC». www.lfp.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2010/2011 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younès Belhanda - Squad number history» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «SM Caen - HSC Montpellier, Oct 22, 2011 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2011/2012 - 11ème journée - SM Caen / Montpellier Hérault SC». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Olympique Marseille - HSC Montpellier, Apr 11, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «HSC Montpellier - FC Évian Thonon Gaillard, May 1, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «LFP.fr - Ligue de Football Professionnel - Ligue 1 Conforama - Saison 2011/2012 - 19ème journée - Evian TG FC / Montpellier Hérault SC». www.lfp.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 27,0 27,1 «Morocco's Belhanda is France's Young Player of the Year». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 28,0 28,1 «Ligue 1 Team of the Season: Title-winning Montpellier dominate as Hazard signs off with dazzling campaign | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 29,0 29,1 Sport, Telegraph (2012 թ․ մայիսի 20). «Montpellier win maiden Ligue 1 title after beating Auxerre on an dramatic final day in France» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Montpellier win maiden title on chaotic final day». 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «HSC Montpellier - Arsenal FC, Sep 18, 2012 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «HSC Montpellier - Paris Saint-Germain, Nov 11, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «HSC Montpellier - AC Ajaccio, Dec 8, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «LOSC Lille - HSC Montpellier, Dec 22, 2012 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «HSC Montpellier - Stade Reims, Feb 3, 2013 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Dynamo Kyiv sign Younes BELHANDA!». www.fcdynamo.kiev.ua. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Transfer news: Younes Belhanda signs for Dynamo Kiev from Montpellier». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ uefa.com (2013 թ․ հուլիսի 1). «Dynamo take on Belhanda from Montpellier». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Dynamo Kiev confirm Belhanda signing | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստո��ի 26-ին.
- ↑ «Dynamo Kyiv - Volyn Lutsk, Jul 14, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Shakhtar Donetsk - Dynamo Kyiv, Aug 4, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «FK Aktobe - Dynamo Kyiv, Aug 22, 2013 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Dynamo Kyiv - Metalurh Donetsk, Oct 6, 2013 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Dynamo Kyiv - Zorya Lugansk, May 18, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Rio Ave FC - Dynamo Kyiv, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Dnipro Dnipropetrovsk - Dynamo Kyiv, Nov 2, 2014 - Premier Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «EA Guingamp - Dynamo Kyiv, Feb 19, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Dynamo Kiev 1 - 1 Fiorentina». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Fiorentina 2 - 0 Dynamo Kiev». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younes BELHANDA to feature for Schalke 04 on loan till the end of current season». www.fcdynamo.kiev.ua. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Morocco international Belhanda joins Schalke in loan deal | FC Schalke 04 | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Schalke signs Younes Belhanda from Dynamo Kyiv on loan». theScore.com (կանադական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «FC Schalke 04 - SV Werder Bremen, Jan 24, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «1.FSV Mainz 05 - FC Schalke 04, Feb 12, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younes Belhanda: official loan move to Nice». www.fcdynamo.kiev.ua. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younes Belhanda joins Nice on loan». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Morocco's Midfielder Younes Belhanda Joins Nice on loan». Morocco World News (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «OGC Nice - Olympique Marseille, Sep 11, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «HSC Montpellier - OGC Nice, Sep 18, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «FC Metz - OGC Nice, Oct 23, 2016 - Ligue 1 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Morocco's Belhanda completes move to Galatasaray». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Official: Morocco's Younes Belhanda joins Galatasaray». www.kingfut.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Galatasaray sign former Montpellier star Younes Belhanda from Dynamo Kiev». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Galatasaray Sign Dynamo Kiev Midfielder Younes Belhanda For €8m». www.360nobs.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Galatasaray SK - Östersunds FK, Jul 20, 2017 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Galatasaray SK - Kayserispor, Aug 14, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Galatasaray SK - Genclerbirligi Ankara, Nov 3, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Galatasaray SK - Akhisarspor, Dec 9, 2017 - Süper Lig - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Younes Belhanda | Football Stats | Galatasaray | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Editorial, Reuters. «Galatasaray win Turkish title for record 21st time». U.K. (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ 75,0 75,1 AS, Diario (2018 թ․ մայիսի 20). «Galatasaray win 21st Turkish title on final day». AS.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ AFP. «Galatasaray hold Fenerbahce, Basaksehir to win Turkish league title». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Northern Ireland - Morocco, Nov 17, 2010 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Niger - Morocco, Jan 31, 2012 - Africa Cup of Nations 2012 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «QUARTET NAMED IN MOROCCO SQUAD». www.ligue1.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Africa Cup of Nations: Adel Taarabt out of Morocco squad». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Football: Boufal left out by Morocco after Southampton fallout | The Star Online». www.thestar.com.my. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «2018 FIFA WC: Morocco coach names squad». www.panapress.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Younes BELHANDA - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «World Cup: Morocco out after 1-0 defeat to Portugal». euronews (անգլերեն). 2018 թ․ հունիսի 20. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Sport (2018 թ․ հունիսի 20). «Morocco become first team to be knocked out of World Cup». sport (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
- ↑ 86,0 86,1 «Younès Belhanda». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Morocco's Younes Belhanda wins Marc-Vivien Foe Prize | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելհանդայի պաշտոնական կայքը Արխիվացված 2018-08-22 Wayback Machine
- Բելհանդայի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Բելհանդայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Բելհանդան transfermarkt-ում
- Բելհանդան soccerbase.com-ում
- Բելհանդան WhoScored.com կայքում
- Բելհանդան Դինամո Կիևի պաշտոնական կայքը
- Բելհանդան Գալաթասարայի պաշտոնական կայքում
- Բելհանդան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը
- Բելհանդան ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-01-30 Wayback Machine
- Բելհանդան Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Արխիվացված 2018-10-23 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յունես Բելհանդա» հոդվածին։ |
|
|
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ավինյոն քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Գալաթասարայի ֆուտբոլիստներ
- Դինամո Կիևի ֆուտբոլիստներ
- Թուրքական Սուպերլիգայի ֆուտբոլիստներ
- Մարոկկացի ֆուտբոլիստներ
- Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստներ
- Մոնպելիեի ֆուտբոլիստներ
- Նիսի ֆուտբոլիստներ
- Շալկե 04-ի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ