Jump to content

Բարսեղ Ա Անեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:06, 6 Սեպտեմբերի 2024 տարբերակ, Խմբագրող (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Բարսեղ Ա Անեցի
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էնոյեմբերի 13, 1113(1113-11-13)
Մասնագիտությունկաթողիկոս
Զբաղեցրած պաշտոններԱմենայն Հայոց Կաթողիկոս

Բարսեղ Ա Անեցի (անհայտ[1] - նոյեմբերի 13, 1113(1113-11-13), Կիլիկիայի Սև լեռան Կարմիր վանք), Ամենայն հայոց կաթողիկոս 1105 թվականից առ 1113 թվականը, Պահլավունիների տոհմից։ Հաջորդել է Գրիգոր Բ Վկայասերին, նախորդել Գրիգոր Գ Պահլավունուն։ 1070 թ. ձեռնադրվել է Անիի եպիսկոպոս՝ կաթողիկոսի փոխանորդի պարտականություններով։ 1081 թվականին ձեռնադրվել է Հայոց կաթողիկոսական տեղապահ։ 1090 թ, այցելել է սելջուկյան սուլթան Մելիք-շահին։ 1105 թ. կաթողիկոս ձեռնադրվելուց հետո մնացել է Ծամնդավում (Կարմիր վանք)։ Հմտորեն կառավարել Հայ եկեղեցին՝ պահպանելով նրա ավանդույթներն ու միասնությունը։ Վախճանվել է Երուսաղեմ ուխտագնացության ճանապարհին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Նախորդող՝
Գրիգոր Բ Վկայասեր
Կաթողիկոս
1105-1113
Հաջորդող՝
Գրիգոր Գ Պահլավունի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 336