Jump to content

Ռոդիոն Շչեդրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:51, 3 Հուլիսի 2024 տարբերակ, 23artashes (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ռոդիոն Շչեդրին
Ռոդիոն Շչեդրինը կնոջ` Մայա Պլիսեցկայայի հետ 2009 թ.
Բնօրինակ անունռուս.՝ Родион Константинович Щедрин
Ծնվել էդեկտեմբերի 16, 1932(1932-12-16)[1][2][3][…] (92 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ[1][4]
Երկիր Լիտվա և  Ռուսաստան
Ժանրերօպերա, սիմֆոնիա և բալետ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, երաժշտության ուսուցիչ, լիբրետիստ, համալսարանի դասախոս և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՄոսկվայի կոնսերվատորիա
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա (1955) և Կենտրոնական երաժշտական դպրոց
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն, ԳԴՀ Արվեստների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա
ԱմուսինՄայա Պլիսեցկայա
Պարգևներ
Սուրբ Աննայի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II աստիճանի շքանշան Պատվո շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
«Gloria Artis մշակույթում ունեցած վաստակի համար»ոսկե մեդալ
Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ
«Լիտվային մատուցած ծառայությունների համար» շքանշան
Լենինյան մրցանակ ԽՍՀՄ պետական մրցանակ Ոսկե դիմակ
և Մեդալ մշակույթում վաստակի համար
Կայքshchedrin.de
 Rodion Konstantinovich Shchedrin Վիքիպահեստում

Ռոդիոն Կոնստանտինովիչ Շչեդրին (ռուս.՝ Родион Константинович Щедрин, դեկտեմբերի 16, 1932(1932-12-16)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1][4]), ռուս կոմպոզիտոր, դաշնակահար և մանկավարժ, ՌԽՖՍՀ-ի կոմպոզիտորների միության նախագահ (1973-1990)։ Բեռլինի «Արվեստի ակադեմիայի» անդամ 1989 թվականից, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1981), Լենինյան մրցանակի դափնեկիր (1984), ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1972) և ՌԴ պետական մրցանակի դափնեկիր (1992)։

7 օպերաների, 5 բալետների, 3 սիմֆոնիաների, 14 կոնցերտների, բազմաթիվ կամերային, գործիքային, վոկալ, երգչախմբային և ծրագրային երաժշտական ստեղծագործությունների, կինոյի և թատերական ներկայացումների համար երաժշտության հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մոսկվայում՝ Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ, կոմպոզիտոր և մանկավարժ Կոնստանտին Շչեդրինի (1894-1955) և տնտեսագետ, Կոնկորդիա Շչեդրինայի երաժշտության սիրահարի ընտանիքում (1908֊1999)։

Ռոդիոն Շչեդրինի երաժշտության առաջին ուսուցիչը հայրն էր՝ Կոնստանտին Շչեդրինը, որը ծնվել է Տուլայի նահանգի Վորոտցի գյուղում, իսկ մանկությունն անց էր կացրել Տուլայի մոտ՝ Ալեքսինում։ Նա օժտված էր երաժշտական հազվագյուտ ընդունակություններով՝ «ձայնագրային» հիշողությամբ (առաջին անգամից հիշում էր երաժշտությունը), բացարձակ լսողությամբ։ Նրա ընդունակությունները նկատեց քաղաք ժամանած դերասանուհի Վերա Պաշեննայան, որն իր հաշվին տղային ուղարկեց Մոսկվա, որտեղ վերջինս ավարտեց Մոսկվայի կոնսերվատորիան։

Ռոդիոն Շչեդրինը երաժշտությամբ շրջապատված էր դեռ մանուկ հասակից՝ լսում էր հոր նվագը ջութակով, հոր և նրա եղբայրների գործիքային տրիոն։

1941 թվականին ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիային կից գործող Կենտրոնական երաժշտական տասնամյա դպրոց։ Դաշնամուրով սկսեց լուրջ զբաղվել՝ մասնավոր սովորելով Մ․ Գեհտմանի մոտ։

1941 թվականի հոկտեմբերին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Շչեդրինների ընտանիքը տարհանվեց Սամարա։ Նույն քաղաք տարհանվեց նաև Դմիտրի Շոստակովիչը՝ այնտեղ ավարտելով իր հանրահայտ Յոթերորդ սիմֆոնիան․ երիտասարդ Ռոդիոնն առիթ ունեցավ լսել այն գլխավոր փորձի ժամանակ՝ Սամուիլ Սամոսուդի դիրիժորությամբ։ Շոստակովիչն ու Կոնստանտին Շչեդրինը գործունեություն էին ծավալում Կոմպոզիտորների միությունում, առաջինը՝ նախագահն էր, երկրորդը՝ պատասխանատու քարտուղարը։ Շոստակովիչը հոգատար օգնում էր Շչեդրինների ընտանիքին կենցաղային դժվարին և այլ հանգամանքներում։

1944-1950 թվականներին երաժշտական կրթությունը շարունակում է Մոսկվայի երգչախմբային ուսումնարանում, որը ղեկավարում էր Ալեքսանդր Սվեշնիկովը։

1950-1955 թվականներին սովորել է Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում, որը գերազանցությամբ ավարտում է 2 մասնագիտացմամբ՝ կոմպոզիցիայի (Յուրի Շապորինի դասարանը) և դաշնամուրային (Յակով Ֆլիերի դասարանը)։ 1959 թվականին ավարտում է նաև նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար՝ Յուրի Շապորին)։

1965-1969 թվականներին կոմպոզիցիա է դասավանդում Մոսկվայի կոնսերվատորիայում։ Նրա աշակերտների շարքում էին Օլեգ Գալախովը, Բ․ Գեցելևը, Գ․ Մինչևը։ Շչեդրինը թողեց կոնսերվատորիայի աշխատանքը՝ կոնֆլիկտի մեջ մտնելով տեսական-կոմպոզիտորական ֆակուլտետի կուսակցական գործիչների հետ։

1968 թվականին հրաժարվեց ստորագրել նամակը, որով պետք է աջակցեր Վարշավայի պայմանագրի երկրների զորքերի ներխուժումը Չեխոսլովակիա։

1973 թվականին Շչեդրինը ընտրվում է ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության նախագահ։ Այս պաշտոնում աշխատում է մինչև 1990 թվականը՝ կամավոր թողնում այն, որից հետո նրան թողնում են որպես Ռուսաստանի Կոմպոզիտորների միության պատվավոր նախագահի պաշտոնում։ Այն փաստը, որ այդքան տարիներ ռուսական կոմպոզիտորական կազմակերպությունը ղեկավարում էր նորարարական ուղղվածություն ունեցող լուրջ կոմպոզիտոր, չափազանց առաջադիմական դեր խաղաց։ Մեծ էր նաև նրա անձնական օգնությունը կոմպոզիտորներին, երաժշտագետներին, դիրիժորներին և այլոց։ «Երկար տարիներ Շչեդրինը ղեկավարում էր Ռուսաստանի կոմպոզիտորների միությունը, և քչերը գիտեն, թե որքան երիտասարդ տաղանդների է նա օգնել, որոնց մերժել ու հալածել են իշխանությունները»,— 2002 թվականին նրա մասին գրել է Վլադիմիր Սպիվակովը երաժշտական փառատոնի թռուցիկում, որը նվիրված էր կոմպոզիտորի 70-ամյա հոբելյանին։

Ռոդիոն Շչեդրինը Լիտվայի[5] և Իսպանիայի[6] քաղաքացիություն ունի, քանի որ Լիտվայի անկախության վերականգնման ժամանակ տարբեր երկրների բնակիչներ՝ այդ թվում և Ռուսաստանի ստացան Լիտվայի քաղաքացիություն։ Դրանք հիմնականում հասարակական, մշակույթի, արվեստի ականավոր գործիչներ էին, ինչպես նաև մարզիկներ և գործարարներ։ Հանրահայտ Մայա Պլիսեցկայա և Ռոդիոն Շչեդրինը զույգն առաջիններից էր, որ 1991 թվականին լիտվական անձնագիր ստացավ[7]։

2015 թվականի մայիսի 2-ին՝ Մայա Պլիսեցկայայի մահից հետո հրապարակվեց նրա կտակը՝ ըստ որի նրա մոխիրը ամուսնու մահից հետո պետք է խառնվի վերջինիս մոխրի հետ և ցրվի Ռուսաստանով մեկ[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոդիոն Շչեդրին» հոդվածին։