Հայ-ղազախական հարաբերություններ
Հայաստան |
Ղազախստան |
Հայ-ղազախական հարաբերություններ (ղազ.՝ Армян-қазақ қарым-қатынасы), դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի և Ղազախստանի Հանրապետությունների միջև։
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերութունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 27-ին։ Հայաստանը և Ղազախստանը Անկախ Պետությունների Համագործակցության ակտիվ անդամներ են, ինչպես նաև անդամակցում են այնպիսի միջազգային կառույցների ինչպիսիք են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և Միավորված Ազգերի կազմակերպությունը։
Պատմություն
Ղազախստանը մասնակցել է 1991-1992 թվականների Արցախյան պատերազմի կարգավորմանը։ 1993 թվականից Երևանում գործում է Հայաստանի դեսպանատուն, իսկ Հայաստանի դեսպանությունը Ղազախստանում գործում է սկսած 2007 թվականի մարտից։
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ այց է կատարել Ղազախստան. առաջին անգամ 1999 թվականին, իսկ երկրորդ անգամ՝ 2006 թվականի նոյեմբերին։ Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ղազախստան տեղի է ունեցել 2008 թվականին։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը այցելել է Հայաստան 2001 թվականին[1]։
2013 թվականից Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում է ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը[2]։
2015 թվականից Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանն է Այմդոս Բոզժիգիտ��վը[3][4]։
Երկու պետությունների միջև տնտեսական համագործակցությունը ակտիվացել է 2014 թվականին։ Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Հայաստանի և Ղազախստանի միջև ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը կազմում է 9,388,000 ԱՄՆ դոլար[5]։
Հայերը Ղազախստանում
Ղազախստանի հայ համայնքը ձևավորվել է այն բանից հետո, երբ Կենտրոնական Ասիայի երկրները մտած Ռուսական կայսրության կազմի մեջ։ Հայերի մեծ ներհոսք է գրանցվել Ղազախստան հատկապես խորհրդային տարիներին։
Ղազախահայերը բնակվում են այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Կարագանդան, Ալմաթան, Աստանան և Պավլոդարը։ Ներկայումս Ղազախստանում բնակվում է 20-25 հազար հայ։ Ղազախստանում գործում է մի շարք կիրակնօրյա դպրոցներ, որտեղ սովորում են 300-400 մարդիկ։
2004 թվականին Ալմա-Աթայում ստեղծվել է «Նաիրի» մշակութային կենտրոնը՝ Արտուշ Կարապետյանի նախաձեռնությամբ[6][7]։
Ղազախստանի հայերը ակտիվորեն ներգրավված են երկրի քաղաքական կյանքի մեջ։
Դեսպանություններ
- Հայաստան
- Աստանա (դեսպանատուն)
- Ղազախստան
- Երևան (դեսպանատուն)
Ծանոթագրություններ
- ↑ «Քաղաքական հարաբերություններ». Հայաստանում Ղազախստանի դեսպանություն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Արա Սահակյանը նշանակվեց դեսպան Ղազախստանում». Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Ղազախստանի նախագահի հրամանագիր». Ղազախստանի նախագահի պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Դեսպանությանգ գլխին». Ղրղզստանում Ղազախստանի դեսպանություն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ «առևտրա-տնտեսական հարաբերությունները Հայաստանի և Ղազախստանի Հանրապետությունների միջև». Ղազախստանի դեսպանություն Հայաստանում. Արխիվացված է օրիգինալից 2016-07-16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Об организации». «Նաիրի» մշակութային ասոցացիա կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
- ↑ «Արտուշ Մեսրոպի Կարապետյան». «Նաիրի» մշակութային ասոցացիա կենտրոն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 27-ին.
Արտաքին հղումներ
- Ղազախստանում Հայաստանի դեսպանություն
- Հայաստանում Ղազախստանի դեսպանատուն Արխիվացված 2011-09-06 Wayback Machine
|