Jump to content

Չիչու արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չիչու արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ և արվեստի պատկերասրահ
Երկիր Ճապոնիա[1]
ՏեղագրությունNaoshima?[1]
Մասն էBenesse Art Site Naoshima?
Հասցե〒761-3110 香川県香川郡直島町3449番地1761-3110
Հիմնադրվել էհուլիսի 18, 2004
ՏնօրենՍոիտիրո Ֆուկուտակե
Կայքbenesse-artsite.jp/en/art/chichu.html(անգլ.), benesse-artsite.jp/art/chichu.html(ճապոներեն), benesse-artsite.jp/zhcn/art/chichu.html և benesse-artsite.jp/zhtw/art/chichu.html
Քարտեզ
Քարտեզ

Չիչու արվեստի թանգարան (地中美術館 (ճապ.՝ Chichū Bijutsukan), բառացիորեն «արվեստի թանգարան երկրի վրա») կառուցված Ճապոնիայի Կագավայի (պրեֆեկտուրայի) Նաոշիմա կղզու հարավային մասում։ Թանգարան նախագծել է ճարտարապետ Տադաո Անդոն և բացվել է հանրության համար 2004 թվականի հուլիսի 18-ին։

Նախապատմություն

Վալտեր Դե Մարիա, «Ժամանակ/Բոլոր ժամանակներ/Չկա ժամանակ», 2004

Ստորգետնյա թանգարանը գտնվում է Ֆուկուտակե հիմնադրամի տնօրինության ներքո, որը Բենեսի կորպորացիայի նախագիծն է, որի նախագահ Սոիտիրո Ֆուկուտակեն գործում է որպես հաստատության տնօրեն։ Այն գոյություն ունի որպես «բնության և մարդկանց փոխհարաբերությունները իմաստավորող» շարունակական նախաձեռնության մաս և հանդիսանում է արվեստի հետ կապված մի քանի վայրերից մեկը, որը գրավում է զբոսաշրջիկների հետաքրքրությունն այդ տարածքում[2]։

Չնայած գետնի տակ թաղված դիրքին, շենքի դիզայնն այնպիսին է, որ այն հեշտացնում է բնական լույսի բացառիկ օգտագործումը մի շարք ցուցանմուշներ լուսավորելու համար՝ փոխելով դրանց տեսքը օրվա տարբեր դիտումների ժամանակ և, ըստ էության, ընդգրկելով շենքը, նույն ոլորտը, ինչ ցուցադրված արվեստը[3]։

Ցուցադրված աշխատանքներ

Այնտեղ մշտական ներկայացված են Ուոլտեր Դե Մարիայի և Ջեյմս Թյուրելի, ինչպես նաև Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» շարքին պատկանող աշխատանքները[4]։

Վալտեր Դե Մարիա

  • «Ժամանակ/Բոլոր ժամանակներ/Չկա ժամանակ», 2004 - գրանիտ, կարմրափայտ ծառ, ոսկե տերև, բետոն

Կլոդ Մոնե

  • «Ջրաշուշաններ»,1914-1917թթ․, յուղաներկ, 200×200սմ
  • «Ջրաշուշաններ,արտասվող ուռիների արտացոլանքը»,1916–1919․, յուղաներկ, 100×200սմ
  • «Ջրաշուշանների լճակ», 1917–1919, յուղաներկ,100×200սմ
  • «Ջրաշուշանների լճակ», 1915–1926, յուղաներկ,դիպտիխ, 200×300սմ

Ջեյմս Թյուրել

  • «Աֆռում,բաց կապույտ»,1968, պրոեկտոր
  • «Բաց դաշտ», 2000, լյումինեսցենտային լույս, նեոնային խողովակ
  • «Բաց երկինք» 2004, LED, քսենոնային լամպ

Չիչու այգի

Գիվերնիում գտնվող Կլոդ Մոնեի այգուց ոգեշնչված

Չիչու այգին գտնվում է տոմսերի կենտրոնի և գլխավոր թանգարանի շենքի միջև, մոտավորապես 400 մ² տարածք է, որտեղ ներկայացված են մոտավորապես 150 տեսակի բույսեր, 40 տեսակի ծառեր և գրեթե 200 տեսակի ծաղիկներ, որոնք կամ հայտնվել են Մոնեի աշխատանքներում, կամ հավաքվել են նկարչի կողմից՝ իր կենդանության օրոք։ Քանի որ Մոնեն մոլի այգեպան էր, նրա սեփական նմուշները, ինչպես նաև նրա ամենահայտնի նկարներից քաղված ներշնչանքները օգտագործվել են տարածքը կազմող այգին և լճակները նախագծելու համար, որոնցում նույնիսկ պատկերված են նույն ջրաշուշանները, որոնք երևում են նրա նկարում[5]։

Չիչու այգու իմաստը կայանում է նրանում,որ շնորհիվ ֆիզիկական փորձի հնարավոր է, խորությամբ հասկանալ և գնահատել Կլոդ Մոնեի աշխատանքները[6]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Chichu Art Museum Concept Website Արխիվացված Մարտ 31, 2008 Wayback Machine
  3. «The art islands floating in the Seto Inland Sea».
  4. «Chichu Art Museum | Art | Benesse Art Site Naoshima».
  5. «Chichu Art Museum | Art». Benesse Art Site Naoshima (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 17-ին.
  6. Chichu Art Museum Garden Website Արխիվացված Փետրվար 24, 2008 Wayback Machine

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիչու արվեստի թանգարան» հոդվածին։