Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Overseas Union Bank Centre (չինարեն՝ 华联银行大厦), երկնաքեր Սինգապուրում։ Շենքի բարձրությունը 280 մետր է, ունի 67 հարկ, որոնցից 63-ը գտնվում են գետնից վերև, իսկ 4-ը՝ գետնի տակ։ Քաղաքի երեք ամենաբարձր երկնաքերերից մեկն է։ Շինարարությունն ավարտվել է
1986 թվականին[1]։
- Շենքի բարձրությունը 280 մետր է, սա Սինգապուրում թուլյատրվող առավելագույն բարձրությունն է
- Երկնաքերը բաղկացած է երկու եռանկյունաձև կառույցից, որոնց միջև առկա է փոքրիկ տարածություն
- Աշտարակի պատերը ծածկված են հատուկ ալյումինե նյութով, որոնք փոխում են իրենց գույնը՝ կախված արևի ճառագայթների ընկնելու դիրքից
- Ավտոկանգառը, առևտրի կենտրոնը և դեպի մետրո ելքը գտնվում են ստորգետնյա հարկում
- 1986-ից 1990 թվականներին OUB Centre եղել է Ասիայ ամենաբարձր շինությունը, քանի դեռ չէր ավարտվել Չինական բանկի աշտարակի շինարարությունը։
- ↑ Singapore Business. — Том 8, Выпуски 1-6. — Singapore Press Holdings, 1984. — С. 74-83.