Jump to content

Mafia: The Old Country

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Mafia: The Old Country
ՄշակողHangar 13
Հրատարակիչ2K Games
ԴիստրիբյուտորPlayStation Store, Microsoft Store և Steam
Միջերեսի լեզուանգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, ռուսերեն, պարզեցված չինարեն և ավանդական չինարեն
Սերիայի մասՄաֆիա
Թողարկման թվական2025
ՊլատֆորմներPlayStation 5, Xbox Series X and Series S? և Windows
Ժանրարկածային էքշն
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
ԿրիչBlu-ray Disc և թվային բաշխում
Կառավարումստեղնաշար, մկնիկ և գեյմփադ

Mafia: The Old Country, գալիք էքշն-արկածային խաղ, որը մշակել է Hangar 13-ը և թողարկել է 2K-ը: Սյուժեով սա առաջին խաղի նախորդողն է և Մաֆիա շարքի չորրորդ խաղը[1]։ Խաղը նախատեսվում է թողարկել PlayStation 5-ի, Windows-ի և Xbox Series X/S-ի համար 2025 թվականի կեսերին[2]։

Խաղը հիմնված է 1900-ականների Սիցիլիայում՝ Սան Սելեստ քաղաքում, որը նախկինում հայտնվել է Mafia II- ում[3]։ Այն հիմնված է մաֆիայի ծագման շուրջ[1]։ Պատմությունը պատմում է գլխավոր հերոս Էնցո Ֆավարայի մասին։ Էնցոն իր մանկության տարիները անցկացրել է Սիցիլիայի ծծմբի հանքերում աշխատելիս։ Ֆավարան ապագայում միանում է Թորրիսի հանցագործ ընտանիքին[4]։

Mafia: The Old Country-ն երրորդ դեմքով սյուժեակենտրոն խաղ է[4]։ Այս դետալը խաղն ավելի համահունչ է դարձնում Mafia-ին և Mafia II-ին, ի տարբերություն Mafia III-ի, որը սյուժեակենտրոն չէր և ուներ բաց աշխարհ[5]։

2017 թվականին Hangar 13-ի մշակման խումբը բաժանվեց երկու մասի. մի մասը զբաղվում էր Mafia III-ի համար նախատեսված ներբեռնվող կոնտենտով, իսկ մյուսը մշակում էր Mafia IV-ի կոնցեպտները։ Վաղ գաղափարները խաղի գործողությունները տեղափոխում էին 1970-ականների Լաս Վեգաս, սակայն այդ ծրագրերը երկար չտևեցին, քանի որ ստուդիան նպատակ ուներ ստեղծել սկզբունքորեն նոր խաղ[6]։

2022 թվականի օգոստոսին Hangar 13-ի գլխավոր տնօրեն Ռոման Հլադիկը Mafia- ի 20-ամյակին նվիրված հարցազրույցում հաստատել է, որ Hangar 13-ը «սկսել է աշխատանքը բոլորովին նոր մաֆիա խաղի նախագծի վրա», սակայն դրա ավարտին դեռ «մի քանի տարի կա»[7]։ Ըստ Hangar 13-ի նախագահ Նիք Բեյնսի՝ շարքի չորրորդ խաղով Hangar 13-ը ձգտում է վերադառնալ «նրան, ինչ որ երկրպագուները սիրում են մաֆիայի ֆրանշիզայում»[8]։ Mafia: The Old Country-ը ներառում է ամբողջական աուդիո կրկնօրինակում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, չեխերեն և ռուսերեն լեզուներով, բայց ոչ իտալերենով, չնայած նրան, որ խաղը վերաբերում է Սիցիլիայում կազմակերպված հանցավորության ծագմանը[9]։ Ի պատասխան հակասությունների, Hangar 13-ը հայտարարել է, որ խաղում առկա են լինելու ձայնային երկխոսություններ սիցիլիական լեզվով, ասելով, որ «Մաֆիայի ֆրանշիզայի հիմքում իսկականությունն է»[10][11]։

Mafia: The Old Country խաղը ստեղծվել է Unreal Engine 5-ի միջոցով։ Ալեքս Քոքսը խաղի տնօրենն է: Քոքսը հայտնել է, որ Unreal Engine 5-ին անցնելը «թույլ է տվել ստանալ տեսողական գրաֆիկայի նույնիսկ ավելի բարձր մակարդակ, համեմատած մաֆիայի նախորդ խաղերի հետ»[12]։

Mafia: The Old Country խաղը ներկայացվել 2024 թվականի օգոստոսի 20-ին Gamescom-ի «Opening Night Live» միջոցառման ժամանակ, տիզեր-թրեյլերի միջոցով։ Ամբողջական թրեյլերը ցուցադրվել է The Game Awards 2024 մրցանակաբաշխության ժամանակ, թեև այն արդեն հրապարակվել էր մի քանի ժամ առաջ[13]։ Խաղը նախատեսվում է թողարկել PlayStation 5-ի, Windows-ի և Xbox Series X/S-ի համար 2025 թվականի կեսերին[14]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Fenlon, Wes (August 20, 2024). «'Mafia 4' officially revealed as Mafia: The Old Country, set in 1900s Sicily during the 'origins of the mafia'». PC Gamer (անգլերեն). Վերցված է August 20, 2024-ին.
  2. Romano, Sal (August 20, 2024). «Mafia: The Old Country announced for PS5, Xbox Series, and PC». Gematsu (ամերիկյան անգլերեն). Վերցված է December 12, 2024-ին.
  3. «Mafia: The Old Country». Mafia Games (անգլերեն). Վերցված է August 20, 2024-ին.
  4. 4,0 4,1 Conditt, Jessica (December 13, 2024). «Mafia: The Old Country is a Sicilian prequel arriving summer 2025». Engadget (ամերիկյան անգլերեն). Վերցված է December 13, 2024-ին.
  5. Yin-Poole, Wesley (December 13, 2024). «Mafia: The Old Country Trailer Reveals First Look at 'Linear, Narrative-Driven' Sequel, Summer 2025 Release Window Confirmed - The Game Awards 2024». IGN (ամերիկյան անգլերեն). Վերցված է December 13, 2024-ին.
  6. Schreier, Jason (2018-04-13). «How The Makers Of Mafia III Lost Their Way». Kotaku (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-12-30-ին. Վերցված է 2024-08-20-ին.
  7. Bailey, Kat (August 22, 2022). «'All-New Mafia Game' Confirmed to be in Development». IGN (ամերիկյան անգլերեն). Վերցված է November 28, 2024-ին.
  8. Cryer, Hirun (August 20, 2024). «Mafia: The Old Country is going "back to the roots of what fans love about the Mafia franchise," and acts as a prequel in 1900s Sicily». GamesRadar+ (բրիտանական անգլերեն). Վերցված է October 9, 2024-ին.
  9. Wolens, Joshua (August 21, 2024). «Mafia: The Old Country studio clarifies lack of Italian voice acting, says they're doing it in Sicilian for that real Mafioso 'authenticity'». PC Gamer (ամերիկյան անգլերեն). Վերցված է October 9, 2024-ին.
  10. Smith, Ed (August 22, 2024). «Mafia The Old Country dev makes statement after language controversy». PCGamesN (բրիտանական անգլերեն). Վերցված է October 9, 2024-ին.
  11. Barker, Sammy (August 22, 2024). «Incredibly, Mafia: The Old Country Will Feature a Full Sicilian Dub on PS5». Push Square (բրիտանական անգլերեն). Վերցված է October 9, 2024-ին.
  12. Sullivan, Lucas (December 12, 2024). «How Mafia: The Old Country is Taking us Back to the Roots of Organized Crime». Xbox Wire (ամերիկյան անգլերեն). Վերցված է December 13, 2024-ին.
  13. Lewis, Catherine (December 12, 2024). «Hours before Mafia: The Old Country's "full world premiere reveal," a trailer and summer 2025 release window appear to leak early via a YouTube ad». GamesRadar+ (ամերիկյան անգլերեն). Վերցված է December 13, 2024-ին.
  14. IGN (August 20, 2024). Mafia The Old Country Reveal Trailer (անգլերեն). Վերցված է August 20, 2024-ին.