Jump to content

Lolcat

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ես կո Վիքիպեդիայում, խմբագրում եմ կո հոդվածները»

Lolcat (LOL-ից և անգլ.՝ cat՝ կատու), համացանցային մեմ, կատվի լուսանկար՝ վերնագրված հումորային բնույթի ինչ-որ տեքստով։ Հաճախ գրվածքում դիտավորյալ ներմուծում են կոպիտ քերականական կամ ուղղագրական սխալներ[1]:

Բազմաթիվ նկարներ սկսեցին շրջանառվել համացանցում 2005 թվականից ի վեր, այդ թվում՝ հայտնի 4chan իմիջբորդով, որտեղ ամեն կատվաշաբաթ («caturday» խորագրով, անգլ.՝ cat «կատու» և անգլ.՝ Saturday «շաբաթ» բառերից), հրապարակվել են կատուների զվարճալի լուսանկարներ։ Մեմը լայն տարածում է ստացել 2007 թվականի սկզբին, երբ icanhascheezburger.com կայքը սկսեց պարբերաբար հրապարակել նմանատիպ նկարներ։ Թեման լայնորեն լուսաբանվել է անգլալեզու մամուլում (տե՛ս հղումներ), ինչպես նաև հանդիպում է ռուսալեզու մամուլում[2]։

Լանկաստերի համալսարանի գիտնական Ադամ Լինդսեյը (Adam Lindsay) 2007 թվականին հրատարակել է ինտերպրետատոր LOLCODE էզոթերիկ ծրագրավորման լեզվի համար, որի շարահյուսությունը հիմնված է «lolcats» նկարների բազմաթիվ արտահայտությունների վրա:

Կատվի լուսանկարն ամենից հաճախ ուղեկցվում է առանց նշահատումների մեծ սպիտակ տառերով (sans-serif տառատեսակով) մակագրությամբ[3]։ Մակագրությունը օգտագործվում է որպես լուսանկարի որոշակի իրավիճակի մեկնաբանություն:

Տարածված ձևեր[3].

  • I’m in ur <տեղ>, <բայ> ur <առարկա>, օրինակ I’m in ur Wikipedia, editing ur articles («Յես կո Վիքիպեդիայում, պօխում էմ կո հոդվացները»): «I’m in ur base, killing ur doodz» արտահայտության հիման վրա («I am in your base killing your d00ds» — «յես կո բազայում սպանում եմ կո հընգերներին»), բխում է ռազմավարական խաղերի ժարգոնից:
  • I can has <առարկա> («կարող եմ ստանալ»), օրինակ I can has cheezburger? («Կայեյի՞ է ինձ չիզբուրգիր»)
  • <թեմա>. U r doin it rong (<թեմա> դյու էտ սխյալ յես անյում)
I maded u a picsher, but they deleted it
I maded u a picsher, but they deleted it
  • I made you a <առարկա>, but they <բայ> it, օրինակ՝ («Յես նկար էյի նկարյել, բայց իրյանք ջնջյեցին»): Ենթադրաբար առաջացել է ետևի ոտքերի վրա մեղավոր կանգնած կատվի մի լուսանկարից՝ «I made you a cookie. But I eated it» տեքստի ուղեկցությամբ[4] («Յես քյեզ տորթիկ էյի թխյել: Բայց հետյո կերյա»)
  • Invisible <առարկա> («անտեսանելի առարկա»), օրինակ Invisible bike կամ Invisible sandwich. Սովորաբար ավելացվում է անբնական դիրքով կատվի նկարին, կարծես այն ինչ-որ առարկա է պահել (օրինակ՝ սենդվիչ):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Dwight Silverman (2007-06-06). «Web photo phenomenon centers on felines, poor spelling». Houston Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2013-02-27-ին. Վերցված է 2012-04-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Lenta.ru: Интернет: Серьёзный тренд». Արխիվացված է օրիգինալից 2008-06-08-ին. Վերցված է 2008-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 Anil Dash (2007-04-23). «Anil Dash: Cats Can Has Grammar». Արխիվացված է օրիգինալից 2013-08-26-ին. Վերցված է 2007-05-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «mt998786082.jpg». web.archive.org. 2012-03-27. Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին. Վերցված է 2022-02-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Lolcat» հոդվածին։