Edu VanHub
Edu VanHub | |
---|---|
Տիպ | Կրթական նախագիծ |
Հիմնադրված | 2019 թվական |
Հիմնադիրներ | Գևորգ Հարությունյան |
Տեղագրություն | Հայաստան, ՀՀ մարզեր |
գործունեության որլորտ | Մարզերում մեդիագրագիտության բարձրացում և ուսուցում |
Կայք | eduvanhub.com |
EduVanHub, կրթական նախագիծ[1], որի նպատակն է օգնել գյուղական համայնքներում ապրող երիտասարդներին ու պատանիներին (հատկապես սոցիալապես անապահով) ձեռք բերել որոշակի մեդիագիտելիքներ՝ կառուցելով նրանց համար անհրաժեշտ ներառական և ինովատիվ միջավայր[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծի գաղափարն առաջացել է դեռ 2015 թվականին, երբ ծրագրի հիմնադիր Գևորգ Հարությունյանը շրջիկ թատրոնի մաս կազմելով շրջել է Հայաստանյան գյուղերով[4]։ 2018 թվականին Garage Erasmus Foundation-ի Հայաստանյան ներկայացուցչի՝ garagErasmus4yerevan հասարակական կազմակերպության հիմնադրումով հնարավորություն է առաջացել նախագիծը ստեղծման համար[5]։ Edu VanHub-ը կազմակերպության “Van” տեսակի մեքենայով[6] և մեդիաթրեյներների թիմով գնում է գյուղական համայնքներ և իրականացնում մեդիակրթական վորքշոփեր բաղկացած տեսական և գործնական փուլերից[7][8]։ Ծրագիրը դարձել է առաջին շարժական կրթարանը ամբողջ ԱՊՀ տարածաշրջանում, այն եղել է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում[9][10][11]։ Իրականացվել է ծրագրի 3 փուլ՝ Պիլոտային, Միջազգային և Ինտենսիվ։ Ընդհանուր առմամբ կրթարանը անցել է ավելի քան 18,000 կմ[12][13]։
2019 թվականին իրականացվել է առաջին Պիլոտային նախագիծը Հայաստանի Լոռու և Շիրակի մարզերի տարբեր գյուղական համայնքներում[14]։ 2019 Նույն թվականի աշնանը մեկնակրկել է ծրագրի Միջազգային փուլը, որի ընթացքում կազմակերպիչներնը վորքշոփեր և պրոմո ակցիաներ են կազմակերպել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում[15]։ 2020 թվականին ծրագրի Ինտենսիվ նախագիծը այցեր է կազմակերպել Լոռու, Տավուշի և Վայոց ձորի համայնքներում[16]։
Նպատակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մասնակիցների ծանոթացումը մեդիա և թվային գիտելիքներին
- Մասնակիցների ծանոթացումը բլոգ վարելու և սոցիալական ցանցերից գրագետ օգտվելու գիտելիքներին և հմտություններին
- Մասնակիցների ծանոթացումը Erasmus + ծրագրին
- Մեդիատեղեկատվության տրամադրում Erasmus+ -ի տրված հնարավորությունների մասին
- Օնլայն հարթակի ստեղծում (կայքի) և սոցիալական ցանցերի ակտիվ կիրառում, որտեղ մասնակիցները կարող են տեղադրել իրենց կատարած մեդիա առաջադրանքները, ստանալ ինֆորմացիա տարատեսակ հնարավորությունների մասին, լսել կրթական խորհուրդներ մեդիա մասնագետներից
- Մենթորշիփ մասնակիցների համար կապված տարբեր կրթական և մշակութային հնարավորությունների հետ
- Հնարավորությունների տրամադրում մասնակիցներին տարատեսակ սոցիալական, բիզնես և կրթական ինովատիվ գաղափարների առաջխաղացման համար
Ընթացք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցկացվել են մեդիագրագիտության, բլոգինգի և սոցիլական ցանցերի դասընթացներ Հայաստանի սահմանամերձ համայնքներում բնակվող երիտասարդների համար[17]։ Ծրագրի շահառուներն են 15- 17 տարեկան պատանիները։ Յուրաքանչյուր այցի ժամանակ անցկացվում է երկուական դասընթաց, յուրաքանչյուրի տևողությունը՝ 2-3 ժամ, անցկացվում են տարատեսակ ինտերակտիվ խաղեր և պրակտիկ գործողություններ։ Ծրագրի վերջում մասնակիցները ստանում են միջազգային հավաստագրեր[18]։
Թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- սոցիալական ցանցեր
- բլոգգինգ (վլոգգինգ)
- թվային մեդիա՝ ինչպես օգտվել համացանցի կրթական աղբյուրներից
- թվային ռեզյումեի կազմում
- ֆոտո եև վիդեո նկարահանում և տեղադրում սոցցանցերում,
- թվային լրագրություն
- մեդիա անվտանգություն
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ունենալ մեդիագիտելիքներ և կրթական մոտիվացիա ստացած պատանիներ և երիտասարդներ
- Մեդիայի շնորհիվ երիտասարդներին մղել նորարարությունների
- Մեդիայի միջոցով ներառվել աշխարհի կրթական և այլ գործընթացներին
- 3 փուլերի ընթացքում նկարահանվել են ծրագրի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմեր,որոնք ներկայացվել են տեղական և եվրոպական ցուցադրությունների։
- Մասնակից-երիտասարդների կողմից ստեղված մեդիա նախաձեռնություններ և նյութեր web կայքի միջոցով հնարավորություն օգտվել հայաստանյան և միջազգային կրթական ռեսուրսներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «EduVanHub – EduVanHub-Media Education». Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
- ↑ «ESAA Digital magazine, the best projects of ESAA».
- ↑ «Article of ESAA of Edu VanHub intensive phase».
- ↑ «Interview of garagErasmus foundation with Gev Harutyunyan about Edu VanHub».
- ↑ «Article of ESAA of Edu VanHub international phase».
- ↑ «Обучающий хаб на колесах»: новый метод армянских преподавателей».
- ↑ «Կրթությունն անիվների վրա».
- ↑ «Հայաստանում առաջին շարժական կրթարան «Edu VanHub»-ը հյուրընկալվել է Տավուշի, Վայոց ձորի և Լոռու մարզերում».
- ↑ «Медіаосвіта на колесах: як вірмени навчали українських школярів |» (ուկրաիներեն). 2019 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
- ↑ «EduVanHub at Zartucich».
- ↑ «Հայկական շարժական կրթարան. Հայաստանի և Ուկրաինայի մարզերի պատանիները մեդիագիտելիքներ են ստացել».
- ↑ «Armenian Publick TV news program interview».
- ↑ «Armenpress news/media channel».
- ↑ «"Edu VanHub" նախագիծը Աշոցքում. մեդիակրթություն բարձր դասարանների աշակերտների համար». ashotsq.am. Վերցված է 2022 թ․ մարտի 7-ին.
- ↑ «erit.am interview». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
- ↑ «erit.am media channel article». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 6-ին.
- ↑ «Հայկական կրթական բրենդը միջազգային ճանաչում է ստանում. Edu VanHub».
- ↑ «Aravot newspaper article».(չաշխատող հղում)