Chasing Time
«Chasing Time» | |||||
---|---|---|---|---|---|
Ազիլիա Բենքսի սինգլը | |||||
«Broke with Expensive Taste» ալբոմից | |||||
Թողարկված | Սեպտեմբերի 22, 2014 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ձայնագրված | 2013 | ||||
Ժանր | |||||
Տևողություն | 3:30 | ||||
Լեյբլ |
| ||||
Պրոդյուսեր | Էնդրյու Ուանսել | ||||
Ազիլիա Բենքսի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«Chasing Time», ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսի երգը։ Այն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 22-ին՝ որպես նրա դեբյուտային «Broke with Expensive Taste» (2014) ստուդիական ալբոմի երրորդ սինգլ։ Երգը գրվել է Ազիլիա Բենքսի, Ռոնի Քոլսոնի, Ուորեն Ֆելդերի, Ջոնաթան Հարիսի, Սթիվ Մոսթինի, Քելլի Շիհանի և Էնդրյու Ուանսելի կողմից, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվել է Ուանսելը։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Մարկ Քլասֆելդը, թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 13-ին։ Երգը գովազդելու նպատակով Բենքսը ռեմիքսների մրցույթ էր սկսել, որի հաղթողը կստանար 10.000 դոլար երգի լավագույն ռեմիքսը ստեղծելու համար[1]։ Բենքսը երգը կատարել է Կոաչելա փառատոնի և «Broke with Expensive Taste» ալբոմը գովազդելու նպատակով սկսած համերգային շրջագայությունների ընթացքում։
Երգի գովազդում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգը գովազդելու նպատակով Բենքսը նկարահանեց տեսահոլովակը, որի ռեժիսորը Մարկ Քլասֆելդն է, իսկ պրոդյուսեր՝ Նինա Դլու Միլերը[2]։ 2014 թվականի նոյեմբերի 11-ին Բենքսի ՅուԹյուբի էջում տեղադրվեց տեսահոլովակի 15 վայրկայն տևողությամբ թրեյլերը[3], իսկ նոյեմբերի 13-ին այն ամբողջական տարբերակով ներկայացվեց MTV հեռուստաալիքի եթերում[4]։ Նոյեմբերի 14-ին տեսահոլովակը տեղադրվեց Բենքսի VEVO ալիքում[5]։ MTV-ի լրագրող Ջոն Ուոլքերը տեսահոլովակն համեմատել է «TLC» խմբի «No Scrubs» և Մայքլ/Ջանեթ Ջեքսոնների «Scream» երգի տեսահոլովակի հետ[4]։
Կենդանի կատարումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի ապրիլի 10-ին Բենքսը երգը կատարել է Կոաչելա ֆառատոնի ժամանակ, որը անցկացվել է Կալիֆորնիա նահանգի Ինդիո քաղաքում։ «Rap-Up» ամսագիրը դրական վերլուծություն է գրել նրա կատարման մասին, նկատելով, որ հանդիսատեսի «էներգին բարձր էր» նրա ամբողջ ելույթի ընթացքում[6]։ Երգը նաև ընդգրկված է եղել «Broke with Expensive Taste» ալբոմի համերգային շրջագայության երգացանկում[7]։
Հիթ շքերթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ շքերթ (2014-15) | Զբաղեցրած տեղ |
---|---|
ԱՄՆ (Billboard Hot Dance Club Songs) | 12 |
Ճապոնիա (Japan Hot 100) | 48 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Azealia Banks Announces $10,000 Remix Contest». Stereogum. 2014 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Azealia Banks – Chasing Time». Clash. 2014 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Video: Azealia Banks – 'Chasing Time' [Trailer]». Rap-Up. 2014 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ 4,0 4,1 «Premiere: Watch Azealia Banks' New 'Chasing Time' Video». MTV. 2014 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2015-10-22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Chasing Time (Official) - Azealia Banks». VEVO. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Azealia Banks Makes Triumphant Return to Coachella». Rap-Up. 2015 թ․ ապրիլի 10. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Listen: Azealia Banks Premieres New Singles 'Chasing Time' and 'Wallace' Live». Styleite. 2014 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի տեսահոլովակը ՅուԹյուբ վիդեոհոսթինգում
- Երգի տեքստը Արխիվացված 2015-09-24 Wayback Machine MetroLyrics կայքում