Jump to content

CL (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
CL
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 씨엘
Ի ծնե անունԼի Չե Ռին (հանգըլ՝ 이채린)
Նաև հայտնի է որպեսCL
Ծնվել էփետրվարի 26, 1991(1991-02-26)[1] (33 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերփոփ և քեյ փոփ
Մասնագիտությունռեփեր, երգչուհի, երգերի հեղինակ և կոմպոզիտոր
Գործիքներվոկալ
Գործունեություն2007 (2007)–այժմ (այժմ)
ԼեյբլYG Entertainment,
School Boy Records
ԿրթությունTsukuba International School? և Seisen International School?
Անդամակցություն2ne1
Կապված2NE1, G-Dragon,
Diplo, Skrillex,PSY
ԿայքՊաշտոնական կայք
 CL (vocalist) Վիքիպահեստում

Լի Չե Րին (հանգըլ՝ 이채린, չինարեն՝ 李彩麟, փետրվարի 26, 1991(1991-02-26)[1], Սեուլ, Հարավային Կորեա), ավելի հայտնի է CL (Սի Էլ) բեմական անունով, հարավկորեական երգչուհի, ռեփեր, պարուհի, երգերի հեղինակ, կորեական 2NE1 խմբի անդամ[2][3]։

CL-ը զբաղեցրել է «Time» ամսագրի «2014 թվականի 100 ամենաազդեցիկ մարդիկ» ցուցակի 2-րդ հորիզոնականը, զիջելով միայն Վլադիմիր Պուտինին (3-րդ տեղը Լեդի Գագա)[4][5][6][7][8][9]։ Բայց չի ներառվել պաշտոնական ցուցակում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ ժամանակներ ու կարիերայի սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լի Չե Րինը ծնվել է Սեուլում, ֆիզիկայի պրոֆեսորի ընտանիքում[10]։ Մանկության մեծ մասն անց է կացրել Փարիզում ու Ճապոնիայում, որի շնորհիվ լավ է տիրապետում ֆրանսերենին, ճապոներենին ու անգլերենին[11]։ Նրա հայրը քաջալերում էր երաժշտությամբ հետաքրքրությունն ու երգչուհի դառնալու ցանկությունը։ Մի քանի անգամ նա YG Entertaiment է ուղարկել իր ձայնագրություններից, սակայն պատասխան չի ստացել։ 15 տարեկան հասակում, ինքնուրույն ուղևորվել է YG-ի շենքի մոտ, որպեսզի անձամբ հանդիպի տնօրեն Յան Հյոն Սոկին ու նրան հանձնի իր ձայնագրությունները[11][12]։ Մի քանի ամիսներ շարունակ նա փորձաշրջան է անցել YG-ում[11][12]։

CL-ի Կորեայի երաժշտական ինդուստրիայում առաջին հայնտվելը կայացել է Big Bang-ի «Intro (Hot Issue)» երգի ձայնագրման ժամանակ 2007 թվականին։ Առաջին ձայնագրությունը, որտեղ CL-ը հայտնվել է որպես մասնակից 2008 թվականին երգչուհի Օմ Ջոնհվայի «DJ» երգի ժամանալ, որտեղ կատարում է ռեփ[13]։ Նա նաև մասնակցել է YMGA-ի «What» երգի ձայնագրմանը որպես YG Family-ի անդամ[10]։

2008 թվականին Յան Հյոն Սոկը հայտարարել է, որ պատրաստվում է հավաքել կանանց նոր խումբ։ Խմբին սկզբնապես պատրաստվում էին անվանել «21», սակայն, քանի որ այդ անունով երաժիշտ արդեն կար, այն պարզապես անվանեցին «2NE1»[14]։ Խմբի առաջնելույթը եղել է 2009 թվականի մայիսի 17-ին։ Ավելի ուշ նրանք թողարկել են իրեն դեբյուտային մինի ալբոմը, իսկ 2010 թվականին՝ առաջին լիարժեք «To Anyone» ալբոմը[15]։ Ալբոմը հաջողակ էր, իսկ խումբը ստացել է 11 տարբեր երաժշտական մրցանակներ[16]։

2014 թվականին թողարկված երկրորդ լիարժեք «Crush» ալբոմի համար CL-ը դարձել է որոշ երգերի խոսքերի հեղինակ և «Crush», «If I Were You» և «Baby I Miss You» երգերի երաժշտությունների համահեղինակ։ Նաև ալբոմի մեջ ներառվել է իր մենակատարային «MTBD» երգը։

Մենակատարային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի օգոստոսին CL-ը մասնակցել է Big Bang խմբի G-Dragon-ի մենակատարային «Heartbreaker» ալբոմի «The Leaders» երգի ձայնագրմանը որպես կատարող ու բառերի հեղինակ։ Մոտավորապես, հենց այդ ժամանակ էլ 2NE1-ի մոտ գործունեական ոչ մեծ դադար էր, իսկ խմբի անդամները ձայնագրում էին մենակատարային սինգլեր։ CL-ը մասնակցել է նաև իր կոլեգա Դառայի «Kiss» երգի կատարմանը որպես հյուր[17]։ CL-ը այնուհետև ձայնագրել է զուգերգ Մինզիի «Please Don’t Go» երգում[18]։

2012 թվականի մարտին CL-ը ռեփեր Կիմ Ջին Պյոյի հետ ձայնագրել է երգ «Adidas Originals»-ի գովազդի համար[19]։

2013 թվականի մայիսին YG Entertainment-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ CL-ը շուտով թողարկելու է իր առաջին մենակատարային սինգլը[20]։ Սկզբնապես երգը կոչվում էր «Bad Girl», սակայն հետագայում վերանվանվում է «The Baddest Female», քանի որ նույն ժամանակահատվածում նման անունով երգ է թողարկում երգչուհի Լի Հյորին[21]։ Երգը թողարկվում է 2013 թվականի մայիսի 28-ին[22]։

2014 թվականի մարտին CL-ն ու G-Dragon-ը հայտնվում են Skrillex-ի «Dirty Vibe» երգի տեսահոլովակում որպես հյուր-կատարողներ։

2014 թվականի հոկտեմբերին YG-ն հայտարարում է, որ CL-ը առաջնելույթ է ունենալու ԱՄՆ-ում որպես մենակատարային կատարող 2015 թվականի ամռանը[23][24]։

Ոճն ու ազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2NE1 խմբում CL-ը զբաղեցնում է ավագի, վոկալիստի ու ռեփերի կարգավիճակը[25]։ Երաժիշտների մեջ, ովքեր ազդել են իր ճաշակի ու գործունեության վրա, նա անվանում է 1TYM խմբի ավագ Թեդի Պակին (որը պրոդյուսեր է եղել խմբի թրեքների մեծ մասի համար), Մադոննային[11], Queen-ին ու Լորին Հիլլին[26]։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
2NE1-ի կազմում
Հիմնական հոդված` 2NE1-ի սկավառակագրությունը
Մալայզիայում կայացած «Twin Towers Alive Event»-ի ժամանակ
Մենակատարային և համատեղ սինգլներ։
Թվական Երգ Հիթ-շքերթներ Ալբոմ
KOR
[18]
2009 «Please Don’t Go» (Մինզիի հետ) 6 To Anyone
2013 «The Baddest Female» 4
2014 «MTBD (Mental Breakdown)» 11 Crush
Որպես հյուր-կատարող
2007 «Hot Issue» (G-Dragon և CL) Hot Issue
2008 «DJ» (Օմ Ջոնգ Հվա և CL) D.I.S.C.O
«A Good Man» (Big Bang) Stand Up
«What» (YMGA և YG Family & DJ Wreckx)
2009 «The Leaders» (G-Dragon և CL & Teddy) 38 Heartbreaker
«Kiss» (Դառա և CL) 5 To Anyone
2012 «She’s So (Outta Control)» (M-Flo և 2NE1) - Square One
2013 «Gettin’ Dumb» (Will.i.am և 2NE1) և Apl.de.ap - #willpower
2014 «Rose» (Լի Հի և CL)
«Love You To Death» (TaeYang և CL) Rise
«Dirty Vibe» (Skrillex և Diplo, G-Dragon, ու CL)[27] Recess
2015 «Dr Pepper» (Diplo և CL,Riff Raff,OG Maco)
«Hello Bitches»
«DADDY» (PSY և CL of 2NE1)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստահաղորդումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2009: 2NE1 TV (Mnet)
  • 2009: Style (կորեերեն՝ 스타일, SBS) (կամեո)
  • 2010: 2NE1 TV Season 2 (Mnet)
  • 2011: 2NE1 TV Season 3 (Mnet)
  • 2011: Ծրագիր Պոդիում Կորեա (3-րդ եթերաշրջան, հյուր-ժյուրի[28]
  • 2012: Strong Heart (կորեերեն՝ 강심장(强心臟)), 123—124 սերիաներ
  • 2013: Running Man (կորեերեն՝ 런닝맨), 156, 195 սերիաներ
  • 2013: SBS Super Match, թռիչքային սերիա
  • 2013: Mnet’s Enemy of Broadcasting, 10-րդ սերիա
  • 2013: The Bachelor, 4-րդ սերիա
  • 2014: SBS Roommate, 4-րդ սերիա
  • 2014: America’s Next Top Model N/A

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Մրցանակ Անվանակարգ Աշխատանք Արդյունք
2013
Mnet 20's Choice Awards
20’s Style Award Հաղթանակ
15th Mnet Asian Music Awards
Լավագույն կանացի կատարում- մենակատարային[29] The Baddest Female Հաղթանակ
Տարվա երգ Առաջադրված
MYX Philippines
2013 թվականի լավագույն կին արտիստ Հաղթանակ
SBS MTV Best of the Best
Լավագույն կանացի մենակատարային կատարում Առաջադրված
Eat Your Kimchi Awards
Լավագույն մենակատարային կատարում Առաջադրված
Philippines Kpop Convention
Լավագույն կին արտիստ Հաղթանակ
allkpop Awards
Լավագույն մենակատարային կատարում Առաջադրված
2014
23rd Seoul Music Awards
Bonsang Awards The Baddest Female Առաջադրված
Հայտնիության մրցանակ Առաջադրված
2nd YinYueTai V-Chart Awards
Լավագույն երգչուհի (Կորեա)[30] Հաղթանակ
7th Style Icon Awards
Top 10 Style Icons Առաջադրված
2015
Time
Աշխարհի ամենաազդեցիկ մարդը Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.famousbirthdays.com/people/cl.html
  2. «CL at Naver Music». Naver Music (Korean). NHN Corp. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Female Big Bang to be Unveiled». KBS Global. Korea Broadcasting System. 2009 թ․ մարտի 25. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  4. «Путин стал персоной года по версии читателей журнала Time». Interfax. 2015 թ․ ապրիլի 10.
  5. «Президент Владимир Путин и корейская поп-звезда CL стали персонами года по версии читателей Time». Серебряный Дождь. 2015 թ․ ապրիլի 10.
  6. «Путин и поп-звезда CL стали персонами года по версии читателей Time». Lenta.ru. 2015 թ․ ապրիլի 10.
  7. «Путин возглавил рейтинг 100 самых влиятельных людей по версии Time». Forbes.ru. 2015 թ․ ապրիլի 11.
  8. «Путин обошел Обаму в списке влиятельных людей по версии читателей Time». РИА Новости. 2015 թ․ ապրիլի 10.
  9. «Time объявил Путина победителем читательского рейтинга влиятельных людей». Lenta.ru. 2015 թ․ ապրիլի 14.
  10. 10,0 10,1 «CL&Minzy». YG Entertainment (Korean). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. 11,0 11,1 11,2 11,3 Park, Mi-ae (2009 թ․ մայիսի 22). «CL, "데모 테이프 들고 무작정 YG 문 노크"» [CL, "knocked on the YG Entertainment door to hand in my demo tape"]. eDaily SPN (Korean). eDaily. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. 12,0 12,1 «[CL] 1부. 새해 첫 날, 눈물 젖은 자장면 드셔보셨나요?». OSEN (Korean). Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Uhm Jung Hwa 2008 Mini Album – D.I.S.C.O». YesAsia.com. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.
  14. (կոր.) Lee, Hyae-rin. YG «원조 21에게 미안, '여자빅뱅' 이름 2NE1로 교체» (YG «We apologize to original '21' and Have Changed the Name to 2NE1!! Please forgive us!»). Asia Economy. March 30, 2009.
  15. «2NE1 9월9일 '트리플타이틀'로 출격» (Korean). Newsen. 2010 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. Gil, Hye-seong (2010 թ․ հոկտեմբերի 17). «2NE1, '인기가요' 초유 4주연속 1위» [2NE1, 4 unprecedented first place titles on Inkigayo]. Star News (Korean). MoneyToday. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. «Gaon Chart Search: 다라» [Gaon Chart Search: Dara]. Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. 18,0 18,1 «Gaon Chart Search: CL». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Adidas Originals release rap campaign videos featuring 2NE1′s CL & Kim Jin Pyo». Allkpop. 6Theory Media. 2012 թ․ մարտի 12.
  20. «"Who's Next?"- CL is, with her first solo single!». allkpop. 2013 թ․ մայիսի 15.
  21. «2NE1's CL officially changes title of solo debut song to "The Baddest Female"». allkpop. 2013 թ․ մայիսի 23.
  22. «The Baddest Female CL releases her solo debut MV». allkpop. 2013 թ․ մայիսի 28.
  23. «[Exclusive] CL Debuts in the U.S. as a Soloist Next Spring… To Be Supported by Scooter Braun». YG-LIFE. 2014 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
  24. «[Exclusive] Scooter Braun Officially Announces CL's American Debut». YG-LIFE. 2014 թ․ նոյեմբերի 1.
  25. «Member Profile: CL». 2NE1 Japanese Website (Japanese). YG Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  26. Park Yeong-ung (2010 թ․ հոկտեմբերի 13). «"박봄은 비욘세?"..2NE1이 밝힌 롤모델은?» ["Park Bom and Beyoncé?" Who are 2NE1's role models?]. Star News (Korean). MoneyToday. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. Skrillex, Diplo, G-Dragon & CL’s 'Dirty Vibe': Listen to the EDM/K-Pop Collaboration | Billboard
  28. Kim, Sunny (2011 թ․ մարտի 13). «2NE1's CL Guest Judges For Project Runway Korea 3!». MTV K. Viacom International Inc. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 14-ին.
  29. «2013 M.net Korean Music Festival Winners list» Արխիվացված 2014-07-14 Wayback Machine. MAMA. Retrieved 2014-06-12.
  30. «CL WON "TOP FEMALE ARTIST (KOREAN)" AWARD AT THE 2014 2ND YINYUETAI V-CHART AWARDS IN BEIJING (APRIL 15, 2014)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «CL (երգչուհի)» հոդվածին։