Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Boeing 247 (զինվորական նշանակում՝ С-73), ամերիկյան 10 տեղանոց մարդատար ինքնաթիռ։ Առաջին թռիչքը իրականացվել է 1933 թվականի փետրվարի 3-ին։
В247-ը՝ փորձարարական երկշարժիչ ռմբակոծիչ Boeing Y1B-9-ի «ժառանգորդն» է, որն առաջին անգամ օդ է բարձրացել 1931 թվականին, սակայն սերիական արտադրության մեջ չի մտել։ В247-ի մշակումը ձգձգվեց ներքին տարաձայնությունների պատճառով։ Բոինգ ընկերության գլխավոր ինժեները պնդում էր, որ նոր սարքավորումը չգերազանցի առկա մոդելների չափերը, սակայն պատվիրատուների ներկայացուցիչները, որոնց թվում էր նաև Իգոր Սիկորսկին, պահանջում էին չափերի և տարողունակության մեծացում։ Արդյունքում հաղթեցին «փոքր չափերի» կողմնակիցները և ինքնաթիռը թողարկվեց տասը տեղով, որի պատճառով մրցակից Douglas ընկերության ինքնաթիռներն առաջ անցան В247-ից։ В247-ի կառուցվածքային յուրահատկությունը, որը ժառանգել էր В-9-ից և որն անհարմարություն էր պատճառում ուղևորներին, ողափայտն էր (լոնժերոն), որն անցնում էր սրահի միջով։
|
Պարամետր
|
Ցուցանիշ
|
Երկարություն, մ |
15,7
|
Թևերի բացվածքը, մ |
22,6
|
Բարձրությունը, մ |
3,8
|
Թևի տարածքը, մ² |
78
|
Շարժիչը |
Երկու շարժիչ Pratt & Whitney S1H1-G Wasp արտադրության
|
Քաշը |
500 լ.ո.
|
Առավելագույն արագությունը, կմ/ժ |
320
|
Գերծանրաբեռնված արագությունը, կմ/ժ |
304
|
Թռիչքի տևողությունը, կմ |
1200
|
Թռիչքի բարձրությունը, մ |
7620
|
Դատարկ քաշը, կգ |
4055
|
Առավելագույն քաշը, կգ |
7623
|
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Boeing 247 կատեգորիայում։
|
Բոինգ ընկերության առևտրային ինքնաթիռներ |
---|
| Պտուտակավոր | |
---|
| Ռեակտիվ | |
---|
| Նախագծվող | |
---|
| Նախատեսվող | |
---|
| Չեղարկված | |
---|
|