Beautiful (երգ, Էմինեմ)
«Beautiful (երգ, Էմինեմ)» | |
---|---|
Էմինեմի երգը | |
Ժանր | հիփ հոփ |
Լեյբլ | Shady Records, Aftermath Entertainment և Interscope Records |
Հեղինակ | Էմինեմ |
Պրոդյուսեր | Էմինեմ |
Beautiful, ամերիկացի ռեփեր Էմինեմի «Relapse»` վեցերորդ ստուդիական ալբոմի հինգերորդ և վերջին սինգլը, որը թողարկվել է 2009 թվականի օգոստոսի 11-ին։ Երգում օգտագործվել են «Reaching Out»-ի նմուշները, որն ի սկզբանե ձայնագրվել է բրիտանական Rock Therapy ռոք խմբի կողմից։ «Reaching Out»-ի այս տարբերակը գալիս է 2005-2006 թվականների Queen + Paul Rodgers շրջագայությունից, որն օգտագործում էր Էմինեմի «Lose Yourself» երգը որպես հաուս երաժշտություն։ Երգը մասամբ գրվել է 2005 թվականին նրա առաջին վերականգնողական փուլում գտնվելու ընթացքում, և երգը չի ավարտվել, քանի դեռ նա չի հստակեցրել այն, երբ նա ավելացրեց երրորդ հատվածը և թողարկեց երգը «Relapse»-ում[1]։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսահոլովակը նկարահանվել է Դետրոյթում, իսկ ռեժիսորը Էնթոնի Մենդլերն է։ Պրեմիերան կայացել է 2009 թվականի հուլիսի 2-ին Yahoo! music-ում[2]։ Տեսանյութը սկսվում է վերնագրերով, որոնք ասում են, որ «1950 թվականին Միչիգանը Ամերիկայի 8 նահանգներից 1-ն էր, որոնք հավաքականորեն արտադրում էին համաշխարհային համախառն ազգային արդյունքի 36%-ը», և որ «Դեթրոյթը աշխարհի ամենամեծ արդյունաբերական քաղաքն էր»։ Այնուհետև այն փոխվում և ցույց է տալիս քաղաքի ներկայիս պատկերները, որտեղ Էմինեմը քայլում է՝ այդ դարաշրջանի երեք լքված կառույցների միջով՝ Միչիգանի կենտրոնական կայարան, նախկին Packard գործարանը և «Տայգեր» մարզադաշտը՝ ներառյալ վերջինիս քանդման կադրերը։ Յուրաքանչյուր վայրում նրան միանում են յուրաքանչյուր շենքին համապատասխան մի քանի մարդ՝ մի տարեց կին՝ ճամպրուկով, մի քանի ավտոաշխատողներ՝ իրենց ճաշի տուփերն ու գործիքները ձեռքներին, և համապատասխանաբար, բեյսբոլի երիտասարդական թիմը։
Քննադատական ընդունելություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Rolling Stone-ը երգն անվանել է «ոգեշնչող բալլադի հուզիչ փորձ»։ Pitchfork Media-ն պնդում է, որ «Relapse»-ը ինչ-որ չափով նման է «Beautiful»-ին[3]։ «Beautiful»-ը Էմինեմի համար դարձել է իններորդ անընդմեջ սինգլը, որը հայտնվել է Billboard Hot 100-ի թոփ 40-ում ՝ վերադառնալով «Smack That»-ին Էյքոնի հետ։ Billboard-ը երգն անվանել է «էպիկական» և նկարագրել այն որպես «Մասամբ խոստովանական («Ես այնքան ճնշված եմ», սկսվում է թրեքի բացահայտ տարբերակը) և «Lose Yourself»-ի ոճի մոտիվացիոն օրհներգը, «Beautiful»-ը ներառում է երգի ինտրոսպեկտիվ բնույթը։ «Relapse»-ը, ս��կայն շեղվում է ալբոմում գերիշխող շոկային մարտավարությունից»՝ հավելելով, որ «Երգը որքան կրակային է օդում, արենա ռոք ուժային բալլադ է, այդքան էլ լիրիկական ցուցափեղկ է»[4]։ Երգը նոմինացվել է 52-րդ «Գրեմմի» մրցանակի «Լավագույն սոլո ռեփ կատարում» անվանակարգում, սակայն զիջել Է Ջեյ Զիի «Դ. Ո. Ա. (Death of Auto-Tune)» երգին[5]։
Չարթում զբաղեցրած դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Beautiful»-ը մտել է Մեծ Բրիտանիայի սինգլների չարթ 2009 թվականի մայիսի 17-ին, զբաղեցրել է 38-րդ համարը և ապա բարձրացավ 31՝ զանգվածային եթերի պատճառով։ Այն թողարկվել է, որպես բրիտանական երրորդ սինգլ We Made You-ից հետո և հասել է 12-րդ հորիզոնականին։ Այն դարձավ Էմինեմի 21-րդ թոփ 40 սինգլը Մեծ Բրիտանիայում, բայց նաև նրա երկրորդ պաշտոնական սինգլը, որը բաց թողեց Թոփ 10-ը։ ԱՄՆ-ում երգը Billboard Hot 100-ում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։ Երգը հայտնվել է BBC Radio 1-ի երգացանկի Ա ցուցակում։ 2009 թվականի հուլիսի 23-ի շաբաթվա ընթացքում նա կրկին մտավ Hot 100՝ 98 համարի ներքո[6]։
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Year | Արարողություն | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2010 | Գրեմմի | Լավագույն սոլո ռեփ կատարում | Առաջադրված |
Much Music Video Awards | Տարվա միջազգային տեսահոլովակ | Առաջադրված |
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվային ներբեռնում[7] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսերներ | Տևողություն | ||||||
1. | «Beautiful» | Էմինեմ, Ջեֆ բասս | 6:32 |
Թվային սինգլ[8] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսերներ | Տևողություն | ||||||
1. | «Beautiful» | Էմինեմ, Ջեֆ Բասս | 6:32 | ||||||
2. | «Beautiful» (music video) | Էմինեմ, Ջեֆ Բեսս | 4:21 | ||||||
10:53 |
CD սինգլ[9] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսերներ | Տևողություն | ||||||
1. | «Beautiful» | Էմինեմ, Ջեֆ բասս | 6:32 | ||||||
2. | «3 a.m.» (Թրևիս Բարքեր ռեմիքս) | Դոկտոր Դրե | 5:20 | ||||||
11:52 |
Թվային մինի ալբոմ[10] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Պրոդյուսերներ | Տևողություն | ||||||
1. | «Էմինեմ» (radio edit) | Էմինեմ, Ջեֆ Բասս | 4:00 | ||||||
2. | «Beautiful» | Էմինեմ, Ջեֆ Բասս | 6:32 | ||||||
3. | «Beautiful» (instrumental) | Էմինեմ, Ջեֆ Բասս | 6:37 | ||||||
4. | «3 a.m.» (Թրևիս Բարքեր ռեմիքս) | Դոկտոր Դրե | 5:20 | ||||||
22:29 |
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրեդիտներ՝ հարմարեցված Relapse թվային գրքույկին․
- Երգերի հեղինակներ՝ Մարշալ Մաթերս, Լ․ Ռեստո, Ջ. Ռ․Ռ․ Բաս, Դ. Բլեք, է. Հիլլ,
- Ձայնագրվել է՝ Մայք Սթրենջի կողմից Միչիգան նահանգի Ֆերնդեյլ քաղաքում գտնվող 54 Sound ստուդիայում,
- Ինժեներական օգնական՝ Թոնի Կամպանան 54 Sound-ից՝ Ֆերնդեյլում, Միչիգան,
- Միքսը՝ Էմինեմը և Մայք Սթրենջը Effigy Studios-ում,
- Ստեղնաշարային գործիքներ ՝ Ջեֆրի Բաս և Լուիս Ռեստո,
- Բաս կիթառ՝ Ջեֆրի Բաս,
- Նմուշներ։ Պարունակում է նմուշներ Queen + Paul Rodgers-ի «Reaching Out»-ից՝ գրված Դոն Բլեքի և Էնդի Հիլի կողմից։
Չարթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարթ (2009) | Զբաղեցրած հորիզոնական |
---|---|
ARIA[11] | 33 |
Ö3 Austria Top 75[12] | 11 |
Ultratip Flanders[13] | 16 |
Canadian Hot 100[14] | 8 |
Tracklisten[15] | 40 |
European Hot 100 Singles[16] | 26 |
Media Control AG[17] | 39 |
IRMA[18] | 5 |
RIANZ[19] | 4 |
Scottish Singles Top 40[20] | 6 |
Sverigetopplistan[21] | 47 |
Schweizer Hitparade[22] | 8 |
UK R&B Chart[23] | 7 |
UK Singles Chart[24] | 12 |
Billboard Hot 100[25] | 17 |
Pop Songs (Billboard)[26] | 35 |
Rhythmic (Billboard)[27] | 32 |
Տարեվերջյան աղյուսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղյուսակ (2009) | Հորիզոնական |
---|---|
Նոր Զելանդիայի սինգլների աղյուսակ[28] | 40 |
Միացյալ Թագավորության սինգլների աղյուսակ[29] | 173 |
Սերտիֆիկատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Նոր Զելանդիա (RIANZ)[30] | Gold | 7500* |
Մեծ Բրիտանիա (BPI)[31] | Gold | 400 000^ |
ԱՄՆ (RIAA)[32] | 3× Platinum | 3 000 000* |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Eminem's 'Beautiful' Hits iTunes». MTV. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «Eminem – Beautiful Official Music Video». WeLiveThis.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Cohen, Ian (2009 թ․ մայիսի 19). «Eminem: Relapse | Album Reviews». Pitchfork. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Billboard». www.billboard.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «And the 2010 Grammy Nominees Are…». Rap-Up.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Music Albums, Top 200 Albums & Music Album Charts» (հոլանդերեն). Billboard.com. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Beautiful – Single by Eminem on Apple Music». iTunes.
- ↑ «Beautiful – Single by Eminem on Apple Music». iTunes. January 2009.
- ↑ «Amazon.co.uk: Buying Choices: Beautiful». Amazon UK.
- ↑ «Beautiful – EP by Eminem on Apple Music». iTunes. January 2009.
- ↑ Australian-charts.com — Eminem — Beautiful. ARIA Top 50 Singles. Hung Medien.
- ↑ Eminem — Beautiful Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Eminem — Beautiful (նիդեր.). Ultratip. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ Eminem Album & Song Chart History Canadian Hot 100 for Eminem.
- ↑ Danishcharts.com — Eminem — Beautiful. Tracklisten. Hung Medien.
- ↑ Eminem Album & Song Chart History European Hot 100 for Eminem.
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Eminem — Beautiful (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ "Irish-charts.com – Discography Eminem". Irish Singles Chart.
- ↑ Charts.org.nz — Eminem — Beautiful. Top 40 Singles. Hung Medien.
- ↑ Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
- ↑ Swedishcharts.com — Eminem — Beautiful. Singles Top 60. Hung Medien.
- ↑ Eminem — Beautiful swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Archive Chart UK R&B Chart. The Official Charts Company.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ Eminem Album & Song Chart History Billboard Hot 100 for Eminem.
- ↑ Eminem Album & Song Chart History Billboard Pop Songs for Eminem.
- ↑ Eminem Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Eminem.
- ↑ «The Official New Zealand Music Chart». Rianz.org.nz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Charts Plus Year end 2009» (PDF). Charts Plus. Արխիվացված (PDF) օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ THE FIELD id (chart number) MUST BE PROVIDED for NEW ZEALAND CERTIFICATION.
- ↑ «British single certifications – Eminem – Beautiful». British Phonographic Industry.
- ↑ «American single certifications – Eminem – Beautiful». Recording Industry Association of America.