Jump to content

Agust D

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Agust D
Agust D միքսթեյփ
Թողարկվածօգոստոսի 16, 2016
Ձայնագրված2011-2016
Ժանրհիփ հոփ
Տևողություն28։13
Լեզուկորեերեն
ԼեյբլBig Hit Entertainment
ՌեժիսորAgust D
ՊրոդյուսերAgust D

Agust D, հարավկորեացի ռեփեր Agust D-ի դեբյուտային միքսթեյփը (ավելի հայտնի որպես Շուգա BTS խմբից)։ Այն թողարկվել է 2016 թվականի օգոստոսի 16-ին Big Hit Entertainment-ի կողմից SoundCloud-ում։

Նախապատմություն և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԻնչև BTS խմբի Շուգա լինելը Agust D-ն սկսել է գրել երաժշտություն MIDI-ով 13 տարեկանում և ստեղծել երաժշտություն կես դրույքով երաժշտական ստուդիայում 17 տարեկանում[1]։ Հայտնի էր ինչպես "Gloss" ստորգետնյա ռեփեր[2], և մտնում է Big Hit Entertainment ինչպես պրյոդուսեր 2010 թվականին[3] ուսուցանվել է Big Hit-ում 3 տարվա ընթացքում J-Hope-ի և RM-ի հետ[4]։ BTS-ի սկզբնական տարիների ընթացքում RM-ին և Agust D-ին քննադատում են Կորեայի ստորգետնյա ռեփերները "վաճառվելու" և քեյ-փոփ այդոլներ դառնալու համար[5][6]։

BTS-ի մասնակցի պարտականություններից դուրս Agust D-ին առավելություն էին տալիս և նա կարող էր ստեղծել երաժշտություն ինքնաթիռի և հյուրանոցի սենյակի մեջ[7]։ Grazia Korea-ի հարցազրույցի ժամանակ Agust D-ն պատմում է սեփական երաժշտությունը թողարկելու ցանկության մասին, նա ուզում էր ստեղծել երաժշտություն առանց իմանալու վերաբերմունքը և երաժշտական դասակարգումը։ Նա նախընտրում է ստեղծել անվճար միքսթեյփ, որպեսզի խուսափի այդպիսի ըմբռնումից, ասելով ալբոմի մասին․ "ունի զգացողություն, որ շրջանակներում թակարդված ես"։ Agust D-ի ոգեշնչող երգերի բառերի երաժշտական զարգացումը հիփ հոփում տեղի է ունեցել Agust D-ի տարբեր պատմություններից երիտասարդության, երազանքների և իրականության մասին[1]։

Որպեսզի տարբերել այս աշխատանքը Շուգայի աշխատանքից նա մշակում է իր "Agust D" "ալտեր էգոն", որը ստացվել է "DT" ինիցիալներից, կարճեցված նրա ծննդավայրի համար "Daegu Town" (Տեգու քաղաք) և Suga-ն շրջած[1]։ Անընդհատ իր կարիերայի ընթացքում երգերը հավաքելով Agust D-ն օգտագործում է երգեր, որոնք նա գրել է 2011-ին և միքսթեյփի թողարկումից մի քանի ամիս առաջ[8]։ Agust D-ի թողարկմանը հետևում է RM-ի ինքնանվան միքսթեյփը RM և BTS-ի առաջին ժողովածու ալբոմը The Most Beautiful Moment in Life: Young Forever[9][10]։

Երաժշտություն և երգերի բառեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Agust D-ի վերջնական տեսքը հասանելի է SoundCloud-ում 10 երգով և երգ լսելու և վերբեռնելու հավելվածներում 8 երգով[11]։ Քննադատները համարեցին "Agust D"-ն մեծ թռիչք ուղղակի BTS-ի մասնակցից հարդքոր ռեփով, որտեղ երևում է ստորգետնյա հիփ հոփի ազդումը[9][10]։ Billboard-ը և Fuse-ը գովել են ալբոմի ճյուղավորումը իր տարեկիցներից K-pop-ում և Agust D-ի ինքնաարտադրությունը[10][12]։

Agust D-ում Agust D-ն բացահայտել է իր ներքին մտքերը իր սկզբնավորման և մինչև աստղ դառնալու աճի մասին։ "Intro ; Dt sugA"-ը ցուցադրում է դասական թուրնթաբլիզմի հիփ հոփը, նախորդելով ինքնաներկայացնող "Agust D" երգին, որը ներկայացնում է արագ և հաստատւն ռեփի մեթոդներ "խորիմաստ և ինտենսիվ բասի" վրա, որպեսզի ընդգծել նրա վստահությունը և ինքնանույնականությունը[5]։ "Give It to Me"-ն թողարկվել է, որպես դիս ուղղված նրա չկամեցողներին և հաջորդող "Skit"-ին, որտեղ նկարագրվում է Agust D-ի և Suga-ի երկվությունը, որպես "անհատ" և, որպես "երգահան"[5]։ "724148"-ում արտացոլվում է "հաջողության" իմաստը և Agust D-ի սկզբնական հաջողությունների մասին Տեգուում։ "140503 at Dawn" երգը կամված է նվազագույն բիթերից, արտացոլելով իր հիմնական խոցելիությունը վաղ առավոտյան և անցնելով "The Last" երգին, որը կազմված է դրամատիկ բիթերից և ռեփի մեթոդներից[5], որպեսզի նկարագրել իր հոգին, որը գործածված է իր դեպրեսիայով, կախվածությամբ և իր Սե��ւլ գնալու երազանքով[10]։ "Tony Montana"-ում Agust D-ն վերցրել է Թոնի Մոնթանա կերպարին Սպիով դեմքը ֆիլմից, որպեսզի մտաքննել բնությանը հաջողության, ինքնասիրության և նախանձի մասին։ "Interlude: Dream, Reality" երգի բառերը կազմված են միայն "երազել" բառից տանելով "So Far Away" վերջին երգին, որը բացահայտում է "երազել" բառի էությունը[5] կոչ անելով իր լսողներին, որպեսզի շարունակեն երազել[10]։

Թողարկում և կոմերցիոն կատարում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հուլիսի 29-ին պաշտոնապես հայտարարվում է, որ Agust D-ն կթողարկվի օգոստոսին[13]։ Օգոստոսի 15-ին հասանելի են լինում SoundCloud-ում և անվճար վերբեռնումների հղումներ Թվիթթերում[8][14], որոնց հետևում է "Agust D"-ի երաժշտական տեսահոլովակին[15]։ 2016 թվականի օգոստոսի 18-ին էլ թողարկվում է հետևող "Give It to Me"-ի երաժշտական տեսահոլովակը[16]։ Բացի "Grazia Korea"-ին և Մերի Քլերին հարցազրույց տալը, Agust D-ին հետագայում չի առաջ քաշել միքսթեյփը[1][7]։ Fuse-ում գրավում է 16-րդ տեղը 20 ամենալավ 2016 թվականի միքսթեյփների ցուցակում[12]։

2018 թվականի փետրվարին միքսթեյփը վերաթողարկվել է թվային գնելու հնարավորթյուն տալով[17]։ Վերաթողարկումը գրավում է 3-րդ տեղը BillboardBillboard-ի չարթերում, 5-րդ տեղը Top Heatseekers չարթերում և 74-րդ Billboard 200-ի չարթերում։ Վերաթողարկումով Agust D-ն գրավում է 46-րդ տեղը Billboard Twitter Real-Time-ի մարտի 3-ի շաբաթում[18]։

# ԱնվանումՊրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Intro ; Dt sugA» (feat. DJ Friz)
  • Agust D
  • Pdogg
1:04
2. «Agust D»  Agust D 3:54
3. «give it to me»  Agust D 2:29
4. «skit»  Agust D 1:14
5. «724148» (치리사일사팔)Agust D 3:05
6. «140503 at dawn» (140503 새벽에)
  • Agust D
  • Slow Rabbit
1:24
7. «The Last» (마지막)
  • Agust D
  • June
  • Pdogg
4:05
8. «Tony Montana» (feat. Yankie)
  • Agust D
  • Pdogg
  • Supreme Boi
3:28
9. «Interlude ; Dream, Reality»  
  • Agust D
  • Slow Rabbit
1:32
10. «So Far Away» (feat. Suran)
  • Agust D
  • Slow Rabbit
5:58
28:13

Հետևող մարդիկ նշված են ալբոմում[19]

  • Agust D – Ստեղնաշարային գործիքներ (tracks 2, 3, 5, 8, 10), սինթեզատոր (tracks 2, 3, 5, 8, 10), խմբային վոկալներ (track 2)
  • Dj Friz – ճանկռումներ (track 1)
  • Rm – խմբային վոկալ (track 2)
  • J-hope – խմբային վոկալ (track 2)
  • Pdogg – սինթեզատոր (tracks 7, 8), խմբային վոկալ (track 2), ստեղնաշար (track 7)
  • 정수완 – կիթառ (tracks 7, 10)
  • June – ռիթմերի ծրագրավորում (track 7)
  • Supreme Boi – ստեղնաշար (track 8)
  • Slow Rabbit – սինթեզատոր (tracks 9, 10), ստեղնաշար (track 10)
  • Suran – կրկներգ (track 10)
  • Չոնգուկ – կրկներգ (track 10)

Տեխնիկական և արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Agust D – պրոդյուսեր (tracks 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10), հնչունային օպերատոր (tracks 5, 6, 7, 8, 10)
  • Alex DeYoung – վարող ինժեներ (tracks 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10)
  • Dj Friz – հնչունային օպերատոր (track 1)
  • Pdogg – հնչունային օպերատոր (tracks 2, 3, 7, 10), միքսող ինժեներ (track 1)
  • Yang Ga – միքսող ինժեներ (tracks 2, 3, 5, 9, 10)
  • 김보성 – միքսող ինժեներ (tracks 4, 6, 7, 8)
  • Supreme Boi – պրոդյուսեր (track 7)
  • Slow Rabbit – պրոդյուսեր (tracks 9, 10)
  • 정우영 – հնչունային օպերատոր(track 10)

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Տարբեր 2016 թվականի օգոստոսի 16[11] Big Hit

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Park, Han-bit (2016 թ․ հոկտեմբերի 7). 방탄소년단의 슈가, 민윤기, 혹은 Agust D. Grazia Korea (կորեերեն). Seoul Media Group. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  2. Park, Su-jeong (2014 թ․ օգոստոսի 19). 기다렸다, 방탄소년단① 정규 1집이 되기까지 일곱 소년의 성장기 –데뷔 전. 10asia (կորեերեն). Korea Entertainment Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  3. 방탄소년단(BTS) "팬들이 함께 노래부르는 모습, 최고의 행복" (풀영상) / SBS (video) (News) (կորեերեն). YouTube: SBS News. 2018 թ․ հունիսի 3. Event occurs at 7:30. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
  4. Bennett, Colette (2016 թ․ մայիսի 12). «How BTS is changing K-pop for the better». dailydot. Վերցված է 2018 թ․ հունվարի 19-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kim, Youngdae (2019). «Review 09». BTS - The Review: A Comprehensive Look at the Music of BTS. RH Korea. ISBN 9788925565828.
  6. Jung, Hae-myoung (2019 թ․ հուլիսի 17). «Rapper rueful about past careless remarks about BTS». The Korea Times. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  7. 7,0 7,1 «꿈꾸는 슈가». Marie Claire Korea (կորեերեն). 2016 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  8. 8,0 8,1 Kim, Ji Ho (2016 թ․ օգոստոսի 17). «"My name is, AgustD"... 'SUGA' to rap about the real Min Yoon-ki». Starcast. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
  9. 9,0 9,1 Benjamin, Jeff (2016 թ․ օգոստոսի 16). «Suga takes the spotliht with 'Agust D' mixtape: why you should know the BTS rapper's alter ego». Fuse. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Herman, Tamar (2016 թ․ օգոստոսի 16). «BTS' Suga Addresses Depression & Cost of Fame on 'Agust D' Mixtape». Billboard. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  11. 11,0 11,1 «Agust D - Agust D». Soundcloud. 2018 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
  12. 12,0 12,1 Benjamin, Jeff (2016 թ․ դեկտեմբերի 16). «The 20 Best Mixtapes of 2016: #16 Agust D, 'Agust D'». Fuse. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  13. Jeong, Jee won (2016 թ․ հուլիսի 20). «[단독] 방탄소년단 슈가, 데뷔 3년만에 첫 솔로 믹스테이프 발표». Xportsnews. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  14. «Agust D - 'Agust D' Full Mixtape Download». Twitter. 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  15. Hwang, Hye-jin (2016 թ․ օգոստոսի 16). «[뮤직와치]방탄소년단 탈피한 슈가, 아이돌 편견에 가두기 아까운 민피디». Newsen. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  16. Tucci, Sherry (2016 թ․ օգոստոսի 8). «BTS rapper Suga goes into blast mode on 'Give It to Me'». The Daily Dot. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
  17. Jones, Alan (2018 թ․ փետրվարի 26). «International Charts Analysis: Black Panther OST comes charging out of the blocks». Music Week. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  18. Agust D Billboard charts:
  19. * «Agust D - 'Agust D' Full Mixtape Download». Twitter. 2016 թ․ օգոստոսի 15. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.