Ֆրիդրիխ Օյգեն
Ֆրիդրիխ Օյգեն Վյուրթեմբերգացի (գերմ.՝ Friedrich Eugen von Würtemberg, հունվարի 21, 1732[1][2], Շտուտգարտ, Վյուրթեմբերգի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[3] - դեկտեմբերի 23, 1797[1][2], Hohenheim[3]), 1795 թվականի մայիսի 20-ից Վյուրթեմբերգի դուքս։ Նրա որդիները Վյուրթեմբերգի ընտանիքի հինգ ճյուղերի հիմնադիրներն են։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարլ Ալեքսանդրի և Մարիա Ավգուստ Տուրն և Տաքսիսի չորրորդ որդին է։ Վյուրթեմբերգի դքսի գահը զբաղեցրել է վաղ տարիքում՝ 1975 թվականի մայիսի 20-ին Լյուդվիգ Օյգենի մահից հետո։ Կյանքի մեծ մասն անցկացրել է Վյուրթեմբուրգյան տոհմին պատկանող Մոնբելյար անկլավում՝ մինչև 1792 թվականիը, երբ այն մտավ Ռավրացինսկյան հանրապետության կազմի մեջ և 1793 թվականին բռնի կերպով միացվեց Ֆրանսիային։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1750 թվականին Ֆրիդրիխ Օյգենը ամուսնացել է Ֆրիդրիխ Վիլհելմ Բրանդենբուրգ Շվեդացու և Սոֆիա Դորոտեա Պրուսիացու դուստր Դորոտեա Սոֆիա Բրանդենբուրգ Շվեդացու հետ։
Երեխաները.
- Ֆրիդրիխ Վիլհելմ Կառլ (1754—1816), դուքս, ավելի ուշ կուրֆյուրստ, իսկ 1805 թվականից սկսած՝ Վյուրտեմբերգի թագավոր, ամուսնացել է Ավգուստ Կարոլինա Բրաունշվեյգ Վոնֆենբյուտելացու հետ, իսկ հետո՝ Շարլոտ Հանովերացու հետ։
- Լյուդվիգ Ֆրիդրիխ Ալեքսանդր (1756—1817), առաջին ամուսնությունը Մարիա Չարտորիյսկացու հետ էր, երկրորդը՝ Հենրիետա Նասաու Վեյլբուրգացու։ Նրանց որդին Ալեքսանդրը Տեքսկացիների տոհմի հիմնադիրն է։
- Օյգեն Ֆրիդրիխ Հենրիխ Վյուրթեմբերգացի (1758—1822), ամուսնացել է Լուիզա Շտոլբերգ Գեդերնացու հետ, ով Սաքսեն Մեյնինգենացու այրի կինն էր։
- Սոֆիա Մարիա Դորոտեա Ավգուստ (1759—1828), Պավել I-ի կինը։
- Վիլհելմ Ֆրիդրիխ Ֆիլիպ (1761—1830), ամուսնացել է թագավորական ծագում չունեցող Վիլհելմինա ֆոն Տունդերֆելդ-Ռոդիսի հետ։
- Ֆերդինանդ Ֆրիդրիխ Ավգուստ (1763—1834), առաջին անգամ ամուսնացել է Ալբերտինա Վիլհելմինա Շվարբուրգ Զոնդերսհաուսենացու հետ, իսկ երկրորդ անգամ՝ Պաոիլինա Մետերնիխի։
- Ֆրիդերիկա Ելիզավետա Ամալիա Ավգուստա (1765—1785), դուքս Պյոտր I-ի կինը
- Ելիզավետա Վյուրտեմբերգացի (1767—1790), ապագա կայսր Ֆրանց II-ի կինը
- Վիլհելմինա Ֆրի��երիկա Եկատերինա (1768);
- Կառլ Ֆրիդրիխ Հենրիխ (1770—1791);
- Ալեքսանդր Վյուրթեմբերգացի (1771—1833), ամուսնացել է Անտուանետա Սաքսեն Կոբուրգ Զաալֆելդացու հետ
- Հենրիխ Ֆրիդրիխ Կառլ Վյուրթեմբերգացի (1772—1838), ամուսնացել է Կարոլինա Ալեքսեյի հետ։
Ֆրիդրիխը ուներ նաև ապօրինի երեխա՝ Իոհան Գեորգինիոս ֆոն Զոնտհեյմը (1790—1860)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Wurzbach D. C. v. Württemberg, Friedrich Eugen Herzog (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 58. — S. 238.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #117753416 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Мария Феодоровна (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIIа. — С. 638—639.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Օյգեն» հոդվածին։ |
|