Ֆրենկ Միլլեր
Ֆրենկ Միլլեր անգլ.՝ Frank Miller | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1957[1][2][3][…] (67 տարեկան) |
Ծննդավայր | Olney, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, գրող, սցենարիստ, վիպասան, դերասան, գործադիր պրոդյուսեր, կինոդերասան և կոմիքսների արտիստ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Bombastic Union 32? |
Անդամակցություն | Ամերիկայի գրողների գիլդիա, Արևելյան |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Պարգևներ | |
Ամուսին | Lynn Varley? |
Կայք | frankmillerink.com |
Frank Miller Վիքիպահեստում |
Ֆրենկ Միլլեր (անգլ.՝ Frank Miller, հունվարի 27, 1957[1][2][3][…], Olney, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի կինոռեժիսոր, նկարազարդող և կոմիքսների հեղինակ, ավելի շատ հայտնի է իր գրաֆիկական նովելներով` պատրաստված նուար ոճով։ Ամենահայտնիներից մեկն է, հանրաճանաչ և ազդեցիկ կոմիքսների հեղինակ է աշխարհում։ Միլլերի ամենահայտնի ստեղծագործություններից են կոմիքսները «Կտրիճ» (անգլ.՝ Daredevil), «Էլեկտրա» (անգլ.՝ Elektra),«Բեթմեն։ Մութ ասպետը վերադառնում է» (անգլ.՝ Batman: The Dark Knight Returns),«Մեղքերի քաղաք» (անգլ.՝ Sin City), «300» (անգլ.՝ 300):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրենկ Միլլերը ծնվել է Օլնեյ, Մերիլենդ նահանգում և մեծացել է Մոնպլյե, Վերմոնտ նահանգում, Իռլանդական կաթոլիկ ընտանիքի յոթ երեխաներից հինգերորդն էր։ Նրա հայրը ատաղձագործ էր, էլեկտրիկ, իսկ մայրը՝ բուժքույր։ Ութսունական թվականներին Միլլերը ապրում էր Նյու Յորքի տարածքի դժոխային հյուրանոցում, ինչն անկասկած ազդել է նրա ստեղծագործությունների վրա։ 1990-ականների Լոս Անջելեսում ապրելը ոգեշնչել է նրան գրել «Մեղքերի քաղաքը»։ 2001 թվականին Միլլերը վերադարձել է դժոխային խոհանոց, որտեղ նա աշխատում էր «Batman: The Dark Knight Strikes Again» ստեղծագործության վրա սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ, որը տեղի ունեցավ նրա տնից ընդամենը 4 մղոն հեռավորության վրա։
2005 թվականին Ռոբերտ Ռոդրիգեսը և Քվենտին Տարանտինոն նկարահանեցին «Մեղքերի քաղաքը» ֆիլմը, որն ամբողջությամբ կազմված էր Միլլերի նկարներից։ Միլլերը նկարահանվել է քահանայի էպիզոդիկ դերում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլլերի աշխատանքը առաջին անգամ տպագրվել է իմպրինտ Western Publishing -Gold Key Comics, հեռուստասերիալից արտոնագրված կոմիքսում «Մթնշաղի գոտի», նա նկարել է «Արքայական տոնը» (Royal Feast) № 84 համարում (հունիս 1978), և «Անծայրածիր ամպեր» № 85 համարում (հուլիս 1978)։
Փոքրիկ աշխատանքից հետ «Western Publishing» գլխավոր խմբագիր Marvel, Ջիմ Շուտերը, խորհուրդ տվեց Միլլերին դիմել DC Comics-ին․ ոգևորված՝ եկավ DC, և բավականաչափ քննադատությունից հետո Ջո Օրլանդոն դիմեց գեղարվեստական ղեկավար Վինս Քոլետային, ով բացահայտեց տաղանդը և թույլ տվեց աշխատել մեկ էջանոց կոմիքսում (չնայած այն երբեք չտեղադրվեց Grand Comics Database)։ Միլլերի առաջին հրատարակած աշխատանքը վեց էջանոց էր «Deliver Me From D-Day», գրող Ուայաթ Գվիոնի հետ, Weird War Tales-ում #64 (հունիս 1978) Ռոջեր Մաքքենզիի կողմից գրված երկու էջանոց պատմությունը վերնագրով «Դանդաղ, ցավոտ, դու դուրս ես գալիս ցրտից, խեղդող ավերակներից...», հայտնվեց «Weird War Tales» № 68 (հոկտեմբեր1978). DC-ի մյուս վաղ աշխատանքները վեց էջանոց էին «The Greatest Story Never Told» և հինգ էջանոց «The Edge Of History» в Unknown Soldier #219 (սեպտեմբեր 1978)։ Միլլերի ևս մեկ առաջին աշխատանքից Marvel Comics, մատիտով նկարված պատմություն «The Master Assassin of Mars, Part 3» սերիայում «John Carter, Warlord of Mars» #18 (նոյեմբեր 1978).
Marvel-ում Միլլերը լրիվ դրույքով աշխատանք ստացավ որպես տարբեր սերիալների շապիկի նկարիչ։ Այդ աշխատանքներից մեկը եղել է շապիկը Peter Parker, The Spectacular Spider-Man #27-28 (փետրվար-մարտ 1978), որում հայտնվում է Կտրիճը։ Այն ժամանակ Կտրիճի վաճառքը ցածր էր, սակայն Միլլերը տեսավ կերպարի մասին ինչ-որ բան, որն իրեն դուր եկավ և հարցրեց գլխավոր խմբագրին՝ Ջիմ Շուտերին, թե արդյոք կարո՞ղ է նա մշտական հիմունքներով աշխատել այս կոմիքսով։ Շուտերը համաձայնեց և Միլլերին դարձրեց էսքիզի նոր նկարիչ (անգլ.՝ penciller) այդ համարում։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միլլերի աշխատանքը հաճախ լավ արձագանքների է արժանացել։ «Կտրիճ․ վերածնվեց» (անգլ.՝ Daredevil: Born Again) և «Բեթմեն.Մութ ասպետը վերադառնում է» (անգլ.՝ The Dark Knight Returns) հաջողակ էին քննադատների շրջանում, իսկ «Batman: Year One» նույնիսկ ավելի լավ ընդունվեց իր համարձակ ոճի համար։ Նրա նախորդ ստեղծագործությունների մեծ մասը, ինչպիսիք են «Ռոնին», «300» և «Մեղքերի քաղաք»-ը նույնպես հաջողակ էին։ Այնուամենայնիվ, Միլլերի հետագա աշխատանքը ավելի շատ քննադատությունների է արժանացել։ «Batman: The Dark Knight Strikes Again» ստացավ շատ հակասական արձագանքներ։ «All Star Batman and Robin the Boy Wonder» էլ ավելի շատ քննադատության արժանացավ։
Միլլերի որոշ ստեղծագործություններ մեղադրվում էին հումանիզմի բացակայության համար[8], նրան հատկապես մեղադրում էին մարմնավաճառների առատության մեջ «Մեղքերի քաղաք»-ում[9]։ Երբ ֆիլմը թողարկվեց 2008 թվականին «Վրիժառու», կոմիքսների ադապտացիա Ուիլ Այսներ «The Spirit», այն արժանացավ բազմաթիվ բացասական արձագանքների ՝ Metacritic.com-ում 100-ից միայն 30 բալ հավաքելով։ Այնուամենայնիվ, ֆիլմը շատ է տարբերվում օրիգինալից։
Նրա «Սուրբ ահաբեկչություն» աշխատությունը (անգլ.՝ Holy Terror) խիստ քննադատության ենթարկվեց մուսուլմանների կերպարի համար[10].
Նոյեմբերի 7 2011 թվականին Միլլերն իր կայքում հոդված է հրապարակել ընդդեմ Occupy Movement։ Այս հոդվածն արժանացել է Ալան Մուրի քննադատությանը, ով Միլլերի վերջին աշխատանքը անվանել է հոմոֆոբիայով և կնատյացությամ լի։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարիստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտրիճ Marvel Comics համար
- Կտրիճ #158-191 (1981-83) (նաև նկարիչ)
- Կտրիճ #219 (1985) (նկարիչներ՝ Ջոն Բուսսեմա և Գերի Թալաոկ
- Կտրիճ #226 (1985) (համահեղիանկ)
- Կտրիճ․ վերածնված #227-233 (1985-86) (նկարիչ — Դեյվիդ Մազուչելլի)
- Կտրիճ․ Սեր և պատերազմ (1986) (գրաֆիկական վեպ, նկարիչ — Բիլ Սինքևիչ)
- Կտրիճ․Մարդ առանց վախի (1993, 5 համար) (նկարիչ - Ջոն Ռոմիտա կրտսեր)
- Իսկ եթե Կտրիճը դառնար գործակալ #28 (1981, համահեղինակություն Մայք Բարրի հետ, որը նույնպես նկարիչ է)
- Մարվելի թիմ․ Իշխանության խաղեր #4 (1981)
- Իսկ եթե Կտրիճը ոչ թե կույր, այլ խուլ լիներ, մեկ էջանոց կատակ կոմիքսում Իսկ եթե... #34 (1982, նաև նկարիչ)
- Էլեկտրա, կարճ պատմություն ամսագրից Bizarre Adventures #28 (1981)
- Ի՞նչ կլիներ, եթե Մեչենին չսպաներ Էլեկտրային, կարճ պատմություն Ինչ կլիներ, եթե․․․ #35 (1982, նաև նկարիչ)
- Էլեկտրա։ Մարդասպան #1-8 (1986) (նկարիչ — Բիլ Սինքևիչ)
- Էլեկտրան կրկին ողջ է (1990) (նաև նկարիչ)
Բեթմենի համար DC Comics
- Բեթմեն. Մութ ասպետի վերադարձը #1-4 (1986) (նաև նկարիչ)
- Բեթմեն.Առաջին տարին #404-407 (1987) (նկարիչ — Դեյվիդ Մազուչելլի)
- Բեթմեն։ Մութ ասպետ հակահարված է տալիս #1-3 (2001) (նաև նկարիչ)
- Բեթմեն և Ռոբին (All-Star Batman and Robin the Boy Wonder) #1-10 (2005-08) (նկարիչ Ջիմ Լի)
- Բեթմեն. Վերջին խաչակրաց արշավանքը (2016) (Բրայան Ազարելլոյի, նկարիչ Ջոն Ռոմիտա կրտսերի հետ)
- Բեթմեն.Ռասա գասպոդ #1-9 (2017) (Բրայան Ազարելլոյի հետ, որը նաև նկարիչ Էնդի Կուբերտի և Կլաուս Ջենսոնի հետ)
Մեղքերի քաղաք Dark Horse Comics համար (Սցենարիստ և նկարիչ)
- Դժվար հրաժեշտ (1991)
- Կին, որի համար արժե սպանել #1-6 (1994)
- Մեծ կծուծ ախոյան կոտորած #1-5 (1994)
- Այս դեղին տականքը #1-6 (1996)
- Ընտանեկան արժեքներ (1997)
- Խմիչք, ճտեր և փամփուշտներ (հավաքածու 1998 года)
- Դեպի դժոխք և վերադարձ (Մեղքերի քաղաքի սիրո պատմություն) #1-9 (1999)
Մարթա Վաշինգտոնի համար Dark Horse Comics համար (Նկարիչ և ներդրող — Դեյվ Գիբոնս)
- Տուր ինձ ազատություն #1-4 (1990)
- Մարթա Վաշինգտոնը գնում է պատերազմ #1-5 (1994)
- Ծնունդդ շնորհավոր Մարթա Վաշինգտոն (1995)
- Մարթա Վաշինգտոնը կորսվածը տիեզերքում (1995)
- Մարթա Վաշինգտոնը փրկում է աշխարհը #1-3 (1997)
- Մարթա Վաշինգտոնը մահանում է «2095» (2007)
Այլ
- Ռոնին#1-6 (1983) (նաև նկարիչ) (DC)
- Կապիտան Ամերիկա․ Տունը այրվում է կարճ պատմություն կոմիքսում Marvel Fanfare #18 (1984) (համահեղինակ՝ Ռոջեր Սթերն) (Marvel)
- Կոշտ խաշած #1-3 (1990) (նկարիչ - Ջեֆ Դերոու) (Dark Horse)
- Ռոբոտ ոստիկան Ֆրենկ Միլլերի կողմից #1-9 (2003) (Միլլերի 1990 թվականի սցենարի ադապտացիան Սթիվեն Գրանտի RoboCop 2-ի համար; նկարիչ - Խուան Խոսա Ռիփ) (Avatar)
- Ռոբոտ ոստիկան ընդդեմ Տերմինատորի#1-4 (1992) (նկարիչ - Ուոլտեր Սիմոնսոն) (Dark Horse)
- Սպաուն #11 (1993) (նկարիչ Թոդ Մաքֆարլեյն) (Image Comics)
- Սպաուն/Բեթմեն (1994) (նկարիչ Թոդ Մաքֆարլեյն) (Image Comics)
- Big Guy-ը և Rusty the Robot Boy-ը #1-2 (1995) (նկարիչ - Ջեֆ Դերոու) (Dark Horse)
- Վատ տղա #1 (1997) (նկարիչ - Սայմոն Բիսլի) (Oni Press)
- 300 #1-5 (1998) (նաև նկարիչ) (Dark Horse)
- սուրբ ահաբեկչություն (2011) (նաև նկարիչ) (Legendary Comics)
- Քսերքս։ Դարեհի տան անկումը և Ալեքսանդրի բարձրացումը #1-5 (2018) — պատմություն և կոմիքս 300-ի շարունակություն (նաև նկարիչ) (Dark Horse)
Նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մթնշաղի գոտի #84, 85 (1978) («Royal Feast» и «Endless Cloud») (Gold Key Comics)
- Ջոն Քարթեր, Մարսի հրամանատար #18 (1978) (Սցենար՝ Քրիս Քլերմոնտ) (Marvel Comics)
- Ֆրենկ Միլլերի Spider-Man հավաքածուն։
- Հետաքրքիր Սարդ մարդը #27-28 (1979) (Սցենարի հեղինակ՝ Բիլ Մանտլո) (Marvel Comics)
- Սարդ մարդը և ֆանտաստիկ քառյակը։ Կարմա! ԹիմիցMarvel #100 (1980) (Սցենարի հեղինակ՝ Քրիս Քլերմոնտ) (Marvel Comics)
- Զարմանալի Սարդ մարդը տարեգրքեր #14, 15 (1980-81) (սցենարիստ Դենիս Օ'Նիլ) (Marvel Comics)
- Marvel․ Երկուսը մեկում #51 (1979) «Full House--Dragons High!» (Սցենարի հեղինակ՝ Փիթեր Գիլիս) (Marvel)
- Հավաքածու «Կտրիճ»։
- Կտրիճ #158-161, 163—166 (1979—1980) (սցենարիստ Ռոջեր Մաքենզի)
- Կտրիճ #167 (1980) (սցենարի հեղինակ՝ Դեյվիդ Միշելինի)
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 — Ռոբոկոպ 2
- 1993 — Ռոբոկոպ 3
- 2003 — Կտրիճ
- 2005 — Էլեկտրա
- 2005 — Մեղքերի քաղաք
- 2006 — 300 սպարտացիներ
- 2008 — Վրիժառու
- 2013 — Ռոսամախա․ Անմահը
- 2013 — 300 սպարտացիներ. կայսրության վերելքը
- 2014 — Մեղքերի քաղաք 2 Կին, որի համար արժե սպանել
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեղքերի քաղաք (2005)
- Վրիժառու (2008)
- Մեղքերի քաղաք 2, Կին, որի համար արժե սպանել (2014)
Հարմարեցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- RoboCop versus The Terminator (տեսախաղ, 1993)
- 300: March to Glory (видеоигра, 2007)
- Բեթմեն․ Առաջին տարին (մուլտֆիլմ) (2011)
- Բեթմեն․ Մութ ասպետի վերադարձը(մուլտֆիլմ, 2012)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Ray M. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ https://www.comic-con.org/awards/inkpot
- ↑ https://www.comic-con.org/awards/eisner-award-recipients-2010-present
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 https://www.comic-con.org/awards/1990s-recipients
- ↑ 7,0 7,1 https://www.comic-con.org/awards/1980s-recipients
- ↑ Scott, A. O. (2005 թ․ ապրիլի 24). «The Unreal Road From Toontown to 'Sin City'». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Dargis, Manohla (2005 թ․ ապրիլի 1). «A Savage and Sexy City of Pulp Fiction Regulars». The New York Times.
- ↑ Ackerman, Spencer (Sept 28, 2011). «Frank Miller's Holy Terror Is Fodder for Anti-Islam Set». Wired. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.