Ֆուտ ֆետիշիզմ
Ֆուտ ֆետիշիզմ, նաև հայտնի է որպես պոդոֆիլիա, ոտքերի նկատմամբ ընդգծված սեռական հետաքրքրություն[1][2]։ Սա ամենատարածված սեռական ֆետիշիզմի ձևն է որը կապված չէ մարմնի սեռական օրգանների հետ[3]։
Բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտ ֆետիշիզմը սահմանված է որպես ոտքերի և ոտնաթաթի նկատմամբ սեռական հետաքրքրություն: Ֆուտ ֆետիշիստի համար ոտքի գրավիչ կետեր կարող են համարվել ոտքերի ձևն ու չափը, ոտնաթաթերը, մատները, զարդերը (օրինակ՝ ոտքի մատների մատանիներ), կոնկրետ գործողությունները (օրինակ՝ մերսում, զուգընկերոջ ոտքերը լվանալը կամ զուգընկերոջ եղունգները ներկելը, հոտ քաշելը, լիզելը, համբուրելը, սեռական օրգանները ոտքին քսելը), հագած վիճակը (օրինակ՝ ոտաբոբիկ, ոտնամանով, բալետի կոշիկներով, սանդալներներով, բարձր կրունկներով[4], գուլպայով, և այլն), ոտքի հոտը, և այլն[5]։
Ֆետիշը նաև ներառում է կոշիկների և գուլպաների հանդեպ սեռական հետաքրքրությունը և օլֆակտոֆիլիան (հոտի ֆետիշիզմ): Զիգմունդ Ֆրեյդը ոտքի երիզակապումը նույնպես համարում էր ��ետիշիզմի ձև[6][7], չնայած այս տեսակետը վիճարկման ենթակա է[8]։
Հոտի ֆետիշիզմը (որը կապված ոտքերի հոտի հետ) մեծ դեր է խաղում ֆուտ ֆետիշիզմի մեջ և սերտորեն կապված է դրա հետ։ 1994 թվականին կատարված ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ ոտքերի ֆետիշ ունեցողների 45%-ը սեռական հետաքրքրություն է ցույց տվել գուլպաների կամ ոտքերի վատ հոտի նկատմամբ, դարձնելով այն օլֆակտոֆիլիայի ամենատարածված ձևերից մեկը[9]։
Շատ ծայրահեղ դեպքերում, ոտքերի նկատմամբ արտահայտված սեռական հետաքրքրություն ունեցող մարդը կարող է դիագնոզավորվել ֆետիշիզմի խանգարումով, եթե նա ունի հետևյալ ախտանիշները[10] .
- Առկա են կրկնվող սեքսուալ երևակայություններ կամ վարքագծեր նվազագույնը վեց ամիսների ընթացքում:
- Այս երևակայությունները կամ վարքագծերը առաջացնում են զգալի անհանգստություն սոցիալական, աշխատանքային կամ անձնական միջավայրում:
- Ֆետիշի օբյեկտները չեն սահմանափակվում միայն հագուստի կամ սեռական խթանման սարքերի օգտագործմամբ։
Ըստ Յան Քերների՝ ֆուտ ֆետիշիզմը մարմնի հետ կապված սեռական ֆետիշների ամենատարածված ձևն է[11]։
Ֆուտ ֆետիշիզմը ավելի տարածված է տղամարդկանց մոտ, քան կանանց: 2017 թվականին Բելգիայի ընդհանուր բնակչության շրջանում սոցհարցում անցկացնող գործակալության հետազոտողները պարզել են, որ 459 տղամարդ հարցվածներից 76-ը (17%) և 565 կին հարցվողներից 23-ը (4%) պատասխանել են «Համաձայն եմ» կամ «Լիովին համաձայն եմ» ոտքերի հանդեպ ֆետիշ ունենալու հարցին[12]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեռական ֆետիշիզմի այլ ձևերի նման, ֆուտ ֆետիշիզմի կոնկրետ պատճառների վերաբերյալ դեռևս չկան հստակ տեղեկություններ: Թեև կան թեմային վերաբերվող բազմաթիվ աշխատանքներ, դրանց արդյունքները հաճախ համարվում են խիստ ենթադրական: Սեռական ֆետիշիզմը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով, և ոչ մի եզակի պատճառ չի հաստատվել որևէ տեսակի ֆետիշիզմի համար[13]։
Ֆուտ ֆետիշիզմը կարող է պայմանավորված լինել նրանով, որ ոտքերը և սեռական օրգանները ուղեղի սոմատոսենսոր կեղևում զբաղեցնում են հարևան տարածքներ, ինչը, հնարավոր է, բերում է նյարդային հաղորդակցության որոշակի խաչաձևման երկուսի միջև[14]։ Նյարդաբան Վ.Ս. Ռամաչանդրանն առաջարկել է, որ այս երկուսի միջև պատահական կապը կարող է բացատրել ֆուտ ֆետիշիզմի տարածվածությունը[15]։
Որոշ հետազոտողներ առաջարկել են այն տարբերակը, որ ֆուտ ֆետիշիզմը տարածվում է որպես պատասխան սեռական ճանապարհով փոխանցվող վարակների համաճարակներին: Օհայոյի պետական համալսարանի հետազոտող Ջեյմս Ջանինիի կողմից իրականացված մի ուսումնասիրության մեջ նկատվել է ոտքերի նկատմամբ սեռական հետաքրքրության աճ տասներկուերորդ դարում Եվրոպայի մեծ գոնորեայի համաճարակի և 16-րդ և 19-րդ դարերի սիֆիլիսի համաճարակների ժամանակ: ՁԻԱՀ-ի ներկայիս համաճարակի ընթացքում արձանագրվել է էքսպոնենցիալ աճ: Այս դեպքերում ոտքերով սեքսուալ խաղը դիտվում էր որպես անվտանգ սեքսի այլընտրանք[16]։
Մշակույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտ ֆետիշիզմի ամենավաղ գրանցված դեպքերից մի քանիսը տեղի են ունենում հին հույն գրող Ֆիլոստրատոսին վերագրվող էրոտիկ «Բոբիկ կնոջը» և «Բոբիկ տղային» պոեմներում: Հինդու աստված Բրահման սեռական հետաքրքրություն ուներ Պարվատիի ոտքերի նկատմամբ, որի մասին խոսվում է ութերորդ դարի Skanda Purana տեքստում:
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Havelock Ellis (1936), Սեքսի հոգեբանության ուսումնասիրությունքքի, հ. II, Նյու Յորք: Random House
- Ուիլյամ Ռոսսի (1989), Ոտնաթաթի և կոշիկի սեքսուալ կյանքը, Մալաբար. Krieger Publishing Company:0-89464-573-0ISBN 0-89464-573-0
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Hickey, Eric W. (2006). Sex Crimes and Paraphilia. Pearson Education. էջ 165. ISBN 978-0-13-170350-6.
- ↑ King, Moses (1919). «Science, Volume 49». Science. Moses King, 1919. 49: 287.
- ↑ Scorolli, C.; Ghirlanda, S.; Enquist, M.; Zattoni, S. & Jannini, E. A. (2007). «Relative prevalence of different fetishes». International Journal of Impotence Research. 19 (4): 432–437. doi:10.1038/sj.ijir.3901547. PMID 17304204.
- ↑ Kunzle, David (1982). «Fashion and Fetishism: A Social History of the Corset, Tight-Lacing and Other Forms of Body Sculpture in the West». The University of Michigan. Rowman & Littlefield Pub Incorporated, 1982: 103. ISBN 978-0-8476-6276-0.
- ↑ Kippen, Cameron (July 2004). «The History of Footwear – Foot Fetish and Shoe Retifism». Department of Podiatry, Curtin University. Արխիվացված է օրիգինալից 18 October 2007-ին. Վերցված է 10 December 2014-ին – via National Library of Australia.
- ↑ Lee, Rachel (2014). «The Routledge Companion to Asian American and Pacific Islander Literature». Routledge Literature Companions. Rachel Lee: 125. ISBN 978-1-317-69841-8.
- ↑ Hacker, Arthur (2004). China Illustrated: Western Views of the Middle Kingdom. the University of Michigan: Tuttle, 2004. էջ 138. ISBN 978-0-8048-3519-0.
- ↑ Hacker, Authur (2012). China Illustrated. Turtle Publishing. ISBN 978-1-4629-0690-1.
- ↑ Sutker, Patricia B.; Adams, Henry E. (2001), Comprehensive handbook of psychopathology, Springer, էջ 762, ISBN 978-0-306-46490-4
- ↑ Kippen, Cameron (July 2004). «The History of Footwear – Foot Fetish and Shoe Retifism». Department of Podiatry, Curtin University. Արխիվացված է օրիգինալից 18 October 2007-ին. Վերցված է 10 December 2014-ին – via National Library of Australia.
- ↑ «Rex Ryan's Apparent Foot Fetish not Necessarily Unhealthy – ABC News». Abcnews.go.com. 23 December 2010. Վերցված է 14 March 2013-ին.
- ↑ Holvoet, Lien; Huys, Wim; Coppens, Violette; Seeuws, Jantien; Goethals, Kris; Morrens, Manuel (2017). «Fifty shades of Belgian gray: The prevalence of BDSM-related fantasies and activities in the general population» (PDF). Journal of Sexual Medicine. 14 (9): 1152–1159. doi:10.1016/J.JSXM.2017.07.003. PMID 28781214.
{{cite journal}}
:|hdl-access=
requires|hdl=
(օգնություն) - ↑ Bancroft, John (2009). Human Sexuality and Its Problems. Elsevier Health Sciences. էջեր 283–286.
- ↑ Kringelbach, Morten. Bodily Illusions. kringelbach.dk Արխիվացված 17 Մայիս 2013 Wayback Machine last accessed Sept 2006.
- ↑ Ramachandran, V. S. (1994). «Phantom limbs, neglect syndromes, repressed memories, and Freudian psychology». International Review of Neurobiology. 37: 291–333. doi:10.1016/S0074-7742(08)60254-8. ISBN 9780123668370. PMID 7883483.
- ↑ Shaw, WJ (1979). «Use of Relaxation in the Short-Term Treatment of Fetishistic Behavior: An Exploratory Case Study». Journal of Pediatric Psychology. 4 (4): 406. doi:10.1093/jpepsy/4.4.403.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆուտ ֆետիշիզմ» հոդվածին։ |