Ֆլորի Գատե
Ֆլորի Գատե | |
---|---|
Ծնվել է | մարտի 26, 1904 |
Ծննդավայր | Domkyrkoförsamlingen in Göteborg, Շվեդիա |
Մահացել է | հունվարի 5, 1998 (93 տարեկան) |
Մահվան վայր | Berg parish, Վակշյո, Կրունուբերգ, Շվեդիա |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | ագարակապան, տեքստիլ նկարչուհի և դիզայներ |
Ծնողներ | հայր՝ James Keiller?, մայր՝ Alice Keiller? |
Flory Gate Վիքիպահեստում |
Հիլդա Ֆլորենս (Ֆլորի ) Մարգարետ Գատե (ծննդյամբ` Կեյլլեր, շվեդ.՝ Hilda Florence (Flory) Margaret Gate, մարտի 26, 1904, Domkyrkoförsamlingen in Göteborg, Շվեդիա - հունվարի 5, 1998, Berg parish, Վակշյո, Կրունուբերգ, Շվեդիա), շվեդ նկարիչ, ֆերմեր և խաղաղության շարժման մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆլորի Կեյլլերը ծնվել է 1904 թվականին։ Նրա ծնողներն էին` Ջեյմս Կեյլլերը, ով շոտլանդական արմատներ ուներ և նրա կինը՝ Ալիսա Լիոն։ Ֆլորիի հայրն ու մայրը մոտ էին արքունական շրջանակներին, իսկ արքա Գուստավ V ամռանը հաճախ էր այցելում նրանց։ Ֆլորի մանկությունը անցել է Հալանդում գտնվող հոր ֆերմայում, որտեղից էլ առաջացել է նրա հետաքրքրությունը գյուղատնտեսության նկատմամբ[1]։
Ֆլորին ստացել է գեղարվեստական կրթություն, այդ թվում Փարիզի Սկանդինավյան ակադեմիայում։ Վերադառնալով Շվեդիա` նա սովորում է փորագրություն և գեղարվեստական ձևավորում Օրրեֆորսի ապակու գործարանում։ 1929 թվականին Ֆլորի Կեյլլերը ամուսնացավ Սիմոն Գատեի հետ, ով աշխատում էր Ապակու գործարանում որպես գեղարվեստական ղեկավար։ Ավելի ուշ նա ծանոթացավ Էլին Վագների հետ, ով էքսկուրսիայի շրջանակներում այցելել էր գործարան, և նրանք դարձան մտերիմ ընկերուհիներ[1]։
1930-ական թվականներին Ֆլորին բաժանվեց ամուսնուց և երկու երեխաների հետ տեղափոխվեց Գյոթեբորգ։ Բայց նա հողի հետ սեր ուներ և 1939 թվականին նա ֆերմա ձեռք բերեց Կրունուբերգի Լեդյա (Lädja) գյուղում։ Այնտեղ տեղափոխվելուց հետո նա նաև հնարավորություն ունեցավ ավելի հաճախ շփվել Էլին Վագների հետ, և 1930-ականներին նրանք միասին շատ էին ճանապարհորդում և ի թիվս այլ վայրերի 1934 թվականին նրանք այցելեցին Լենինգրադ և Մոսկվա։ 1935 թվականին Ֆլորի Գատեն մասնակցում է Ստոկհոլմում անցկացվող խաղաղ ցույցին, որը կազմակերպել էր Էլին Վագները։ Բացի այդ, նա դարձավ այն պատվիրակության անդամ, որը կոչ էր անում Ստոկհոլմում ընդունված որոշումները ներկայացնել Ազգերի լիգայի քննարկմանը։ Ժնևում Էլին Վագները և Ֆլորի Գատեն դարձան աշխարհում կարգ ու կանոն հաստատելու համար պայքարող Կանանց համաշխարհային կազմակերպության (Women’s Organisation for World Order) համահիմնադիրները, իսկ հետագա տարիներին մասնակցեցին այդ կազմակերպության գիտաժողովներին Զալցբուրգում, Բրատիսլավայում և Լյուցեռնում։ Բացի այդ, Շվեյցարիայում Ֆլորի Գատեն այցելեց էկոլոգիական գյուղատնտեսության ջատագով Մինա Հոֆստետտերի ագարակ և ոգեշնչվեց նրա գաղափարներից[1]։ Վերադառնալով Շվեդիա` Ֆլորինը հրաժարվեց իր սեփական ագարակում քիմիկատներ օգտագործելուց։ 1949 թվականին, նրա մոտ հյուրընկալության ընթացքում մահացավ Էլին Վագները։ Երկու տարի անց Ֆլորի Գատեն կանանց աշխատանքի տեղավորելու համար Լեդյեում բացեց մանածագործական դպրոց և փոքրիկ տեքստիլ գործարան։ 1967 թվականին՝ 63 տարեկան հասակում, նա դադարեց աշխատել ագարակում, բայց շարունակեց ակտիվ մասնակցություն ունենալ խաղաղապահության գործընթացում և դարձավ Կանայք հանուն խաղաղության և ազատության միջազգային միության անդամ։ 1982 թվականին նա հիմնադրեց Ֆլորի Գատե (Flory Gates stiftelse Fred med Jorden) հիմնադրամը, որը նպատակաուղղված էր ֆինանսական աջակցություն ցուցաբերել էկոլոգիական գյուղատնտեսության վարման մեթոդներից օգտվող կանանց[1]։
1985 թվականին նկարահանվել է «Mötet med Flory» ֆիլմը Ֆլորի Գատեի մասին։ 1990 թվականին նա դարձավ Էլին Վագներ ընկերության հիմնադիրներից մեկը և փոխնախագահը և կազմակերպեց դրամահավաք, որը կկարողանա գնել Վագների տունը Lilla Björka-ում։ 1994 թվականին նրան շնորհվել է Կրունեբերգ նահանգի (Landstinget Kronobergs läns kulturpris) մրցանակ։ Պահպանվել է Ֆլորի Գատեի և Էլին Վագների մտերմության տարիների ընդարձակ նամակագրությունը[1]։
1985 թվականին նկարահանվել է «Mötet med Flory» ֆիլմը Ֆլորի Գատեի մասին։ 1990 թվականին նա դարձավ Էլին Վագներ ընկերության հիմնադիրներից մեկը և փոխնախագահը և կազմակերպեց դրամահավաք, որը կկարողանա գնել Վագների տունը Lilla Björka-ում։ 1994 թվականին նրան շնորհվել է Կրունեբերգ նահանգի (Landstinget Kronobergs läns kulturpris) մրցանակ։ Պահպանվել է Ֆլորի Գատեի և Էլին Վագների մտերմության տարիների ընդարձակ նամակագրությունը[1]։
Ֆլորի Գատեն մահացել է Բերգում 1998 թվականին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Irene Andersson. «Hilda Florence (Flory) Margaret Gate». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).