Ֆիցջերալդ Ռիվեր (ազգային պարկ)
Տեսակ | Ավստրալիայի ազգային պարկ, natural cultural heritage site? և ազգային պարկ |
---|---|
Երկիր | Ավստրալիա[1][2] |
Վարչատարածք | Արևմտյան Ավստրալիա[1][2], Shire of Ravensthorpe? և Shire of Jerramungup? |
Տեղագրություն | Ravensthorpe?[1] |
Հիմնվել է | 1973[3] և 1997[3] |
Մակերես | 2972,11 կմ², 295 725,34007111 հեկտար[1], 2948,6316894531 կմ²[3] և 8,431301879883 կմ²[3] |
ԲԾՄ | 60 մետր |
Ֆիցջերալդ Ռիվեր (անգլ.՝ Fitzgerald River National Park), ազգային պարկ և կենսոլորտային արգելոց։ Գտնվում է Ավստրալիայի Արևմտյան Ավստրալիա նահանգում[4]։
Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային պարկը գտնվում է Արևմտյան Ավստրալիայի հարավային ափին՝ Բրեմեր-Բեյ (անգլ.՝ Bremer Bay) և Հոուփթոուն (անգլ.՝ Hopetoun) քաղաքների միջև[4][5], Էսպերանս քաղաքից մոտավորապես 200 կմ հեռավորության վրա[6]։ Պարկի տարածքը բարձունք է, որը հատում է մի քանի գետ՝ առաջացնելով լայն հովիտներ։ Պարկում ներկայացված են մինչև ափ հասնող գագաթների անջատ շղթաներ, որոնք առաջացնում են Բարրեն լեռնաշղթան։ Ամենաբարձր գագաթն ունի 450 մ բարձրություն։ Ափում տեղակայված են ավազաբլուրներ, բազմաթիվ կղզիներ, գետեր, լճեր և ճահիճներ, որոնք ամառային օրերին չորանում են[4]։
Արգելոցի մակերեսը 3290,39 կմ² է։ Տարածքը բաժանված է առանձին մասերի․ 780 կմ²-ը վայրի բնություն է, որտեղ մուտքն արգելված է Phytophthora cinnamomi հիվանդությունից խուսափելու և հազվագյուտ բուսատեսակները պահպանելու նպատակով։ Եվս 700 կմ² հատուկ հսկվող տարածքներ են[4]։ Ազգային պարկի մակերեսը կազմում է 2427,27 կմ²։ Այն համարվում է բնության պահպանման ամենախոշոր տարածքը Արևմտյան Ավստրալիայի հարավային մասում[6]։
Բարձրությունը ծովի մակերևույթից տատանվում է 0-457 մետրի սահմաններում[4]։ Տեղումների տարեկան միջին մակարդակը 400 մմ է[6]։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգելոցի տարածքում կան բույսերի և կենդանիների ավելի քան 250 հազվագյուտ տեսակներ, որոնց մեծ մասը քիչ է ուսումնասիրված[7]։ Այս տեսակների հսկողությունն էլ արգելոցի ստեղծելու նպատակներից մեկն էր[4]։
Արգելոցի հարուստ բուսական աշխարհն իր մեջ ներառում է երաշտային և մերձափնյա նոսր անտառներ և անմշակ հողատարածքներ։ Ընդհանուր հաշվով, ազգային պարկում ներկայացված է 2000 տեսակ անոթավոր բույս, որի 75%-ը համարվում է էնդեմիկ[4]։ Ազգային պարկի տարածքում է գտնվում նահանգի էնդեմիկ բույսերի շուրջ 20%-ը[6]։
Պարկում բնակվում են 4 տեսակ ձուկ, 2 տեսակ գորտ, 41 տեսակ սողուն, 19 տեսակ կաթնասուն[6]։
Արգելոցի տարածքում բնակվում են այնպիսի հազվագյուտ թռչուններ, ինչպիսիք են աչքավոր հավը, սպիտակապոչ տխուր կակադուն, Dasyornis longirostris-ը, Psophodes nigrogularis-ը։ Բացի այդ, պարկում բնակվում են կարմրագլխարկ թութակը, դեղնաթուշ ռոզելլան, ժայռային խոտավոր թութակը, Malurus pulcherrimus-ը, Lichenostomus cratitius-ը, արևմտյան բիզակտուց մեդոսոսը, անտառային բիզակտուցիկը, Eopsaltria griseogularis-ը, Stagonopleura oculata-ը[6]։
Համագործակցություն մարդկանց հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի տվյալների համաձայն՝ պարկ է այցելել 36 հազար զբոսաշրջիկ։ Արգելոցում մարդու ներկայությունը սահմանափակվում է զբոսաշրջությամբ և զբոսաշրջային ենթակառուցվածքի պահպանմամբ։ Արգելոցը շրջապատված է գյուղատնտեսական կալվածքներո��, որոնցով անցնում են նույն ջրահոսքերը, ինչ որ արգելոցի տարածքով, և օգտագործվում են գյուղատնտեսական գործունեության մեջ[4]։
Պարկով անցնում է Համերսլի-դրայվը (անգլ.՝ Hamersley Drive), որի հյուսիսային մասը հեշտանցանելի է, իսկ հարավայինը, որն անցում է պարկի արևելյան սահմանով, անցանելի է միայն ջիպերի համար։ 2013 թվականին Արևմտյան Ավսրալիայի կառավարությունը իրականացրել է պարկի ենթակառուցվածքների բարելավման ծրագիր[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://data.gov.au/dataset/2016-soe-her-aus-national-heritage — 2017.
- ↑ 2,0 2,1 http://quickstats.censusdata.abs.gov.au/census_services/getproduct/census/2016/quickstat/SSC50505
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 https://www.protectedplanet.net/558
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Fitzgerald River» (անգլերեն). Человек и биосфера. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Media Release – $20 Million Investment in Fitzgerald River National Park». 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Important Bird Areas factsheet: Fitzgerald River — BirdLife International (англ.)
- ↑ «Department of Environment Park Fnder – Fitzgerald River National Park». 2008. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Fitzgerald River National Park» (անգլերեն). Министерство парков и дикого мира Западной Австралии. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիցջերալդ Ռիվեր (ազգային պարկ)» հոդվածին։ |
|