Jump to content

Օրենքի գերակայությունը զինված հակամարտություններում նախագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրենքի գերակայությունը զինված հակամարտություններում նախագիծը (RULAC Project), ժնևի Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավուքների ակադեմիայի նախաձեռնությունն է՝ աջակցելու պատերազմի օրենքների և սովորույթների միջազգային իրավունքի կիրառմանը և իրականացմանը։

Համաշխարհային տվյալների բազայի և վերլուծության միջոցով, նախագծի նպատակն է գնահատել զինված հակամարտություններում կիրառվող օրենքը ինքնիշխան պետությունների կողից։

Նախագիծը, ի վերջո կներառի ՄԱԿ–ի բոլոր անդամ պետություններին և ժնևի կոնվենցիաների կողմերին, ինչպես նաև վիճելի տարածքներին՝ անկախ նրանից, թե նրանք զինված հակամարտության իրավիճակում են, թե ոչ։ Իրոք, որոշակի միջազգային կանոններ պետք է կիրառվեն խաղաղ ժամանակ կամ արդիական են հետկոնֆլիկտային հանցագործությունների ճնշումների հետ կապված։ Բացի այդ, ահաբեկչության դեմ պայքարի կանոնները, որոնք նույնպես պետք է լուսաբանվեն կայքում, կիրառելի են այն պետությունների համար, որոնք պարտադիր չէ, որ գտնվեն զինվաԺ հակամարտության իրավիճակում։

Կայքը բաժանված է երեք մասի․ գլխավոր էջն առաջարկում է կիրառելի իրավունքի փոքր նկարագրություն և անդրադառնում է այդ ոլորտի հիմնական իրավական խնդիրներին, օրինակ՝ հակամարտությունների իրավական որակավորումը կամ միջազգային իրավունքի կիրառելիությունը ոչ պետական զինված խմբավորումների նկատմամբ։ Այնուհետև, կայքը յուրաքանչյուր երկրի համար առաջարկում է համապատասխան տեքստեր և փաստաթղթեր, որոնք վերաբերում են ազգային և միջազգային իրավական դաշտին, (ազգային օրենսդրություն և նախադեպային իրավունք, միջազգային կազմակերպությունների որոշումներ, միջազգային պայմանգրեր, և այլն)։ Եվ վերջում, կայքն առաջարկում է իրավական վերլուծություն, որը, մի կողմից, որակում է հակամարտությունը միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, իսկ մյուս կողմից՝ որոշում կիրառելի օրենքը։ Կայքի այս հատվածը, անշուշտ, իրավական և քաղաքական առումներով հատուկ է վերոնշյալ նախագծին։

Այս նախագիծը պետք է լինի տեղեկատվության արժեքավոր աղբյուր պետական պաշտոնյաների, լրագրողների և ավելի լայնորեն ցանկացած անձի համար, ով հարգում է օրենքը պատերազմի ժամանակ։

Ժնևի կոնվենցիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժնևի առաջին երեք կոնվենցիաները վերանայվել, ընդլայնվելլ և փոխարինվել են, իսկ չորրորդը ավելացվել է 1949 թվականին։

  • Զինված ուժերում վիրավորների և հիվանդների վիճակի բարելավման Ժնևի կոնվենիցան ընդունվել է 1864 թվականին։ Այն զգալիորեն վերանայվել և փոխարինվել է 1906 թվականի տարբերակով[1], իսկ ավելի ուշ՝ Ժնևի 1949 թվականի առաջին կոնվենիցայով[2]։
  • Զինված ուժերի վիրավոր, հիվանդ և նավաբեկված անդամների վիճակի բարելավման մասին Ժնևի կոնվենցիան ընդունվել է 1906 թվականին[3]։ Այն զգալիորեն վերանայվել և փոխարինվել է 1949 թվականի Ժնևի երկրորդ կոնվենցիայով։
  • Ռազմագերիների վերաբերյալ Ժնևի կոնվենցիան ընդունվել է 1929 թվականին։ Այն նշանակալիորեն վերանայվել և փոխարինվել է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայով։
  • Պատերազմի ժամանակ քաղաքացիական անձանց պաշտպանության մասին Ժնևի չորրորդ կոնվենցիան ընդունվել է 1949 թվականին։

Բացի այդ, Ժնևի կոնվենցիայի երեք հավելյալ փոփոխությունների վերաբերյալ կան արձանագրություններ․

  • Արձանագրություն առաջին (1977)։ 1949 թվականի օգոստոսի 12–ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և միջազգային զինված հակմարտությունների զոհերի պաշտպանությանը վերաբերող լրացուցիչ արձանագրություն։ 2007 թվականի հունվարի 12–ի դրությամբ այն վավերացվել էր 167 երկրների կողմից։
  • Արձանագրություն երկրորդ (1977)։ 1949 թվականի օգոստոսի 12 –ի Ժնևի կոնվենցիաներին լրացնող և ոչ միջազգային զինված հակամարտությունների զոհերի պաշտպանությանը վերաբերող արձանգրություն։ 2007 թվականի հունվարի 12 –ի դրությամբ այն վավերացվել էր 163 երկրների կողմից։
    • Արձանագրություն երրորդ (2005)։ 1949 թվականի օգոստոսի 12–ի ժնևի կոնվենցիաներին լրացնող և լրացուցիչ տարբերակիչ տարբերանշանի ընդունմանը վերաբերող արձանագրություն։ 2007 թվականի հունիսի դրությամբ այն վավերացվել է 17 երկրների կողմից, և ստորարգվել, բայց դեռևս չի վավերացվել լրացուցիչ 68 երկրների կողմից։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Barenboim P.,Sidiqi N., "Bruges, the Bridge between Civilizations: 75 Anniversary of Roerich Pact", Grid Belgium, 2010, 978-5-98856-114-9
  • Bassiouni, M.C., Introduction to International Criminal Law, Transnational Publishers, 2003
  • Cassese A., Gaeta P. and Jones J.R.W.D. (eds), The Rome Statute of the International Criminal Court: A Commentary, Oxford University Press, 2002.
  • Cassese, A., International Law, Oxford University Press, UK, 2005.
  • Cassese, A., International Criminal Law, Oxford University Press, 2nd edition, 2008.
  • Clapham, A., Human Rights: A Very Short Introduction, Oxford University Press, UK, 2007
  • Cryer, R., Friman, H., Robinson, D., and Wilmshurst, E., An Introduction to International Criminal Law and Procedure, Cambridge University Press, 2007.
  • De Greiff, P. (ed.), The Handbook on Reparations, Oxford University Press, 2006.
  • Deng, F.M., “The Global Challenge of Internal Displacement”, Journal of Law and Policy, Vol. 5, 2001.
  • Feller, E., Türk, V. and Nicholson, F. (eds.), Refugee Protection in International Law, UNHCR‘s Global Consultations on International Protection, Cambridge, University Press, 2003.
  • Goodwin-Gill, G.S. and McAdam, J., The Refugee in International Law, 3rd edition, Oxford University Press, 2007.
  • Hathaway J.C., The Rights of Refugees under International Law, Cambridge University Press, Cambridge, 2005.
  • Kälin, W., Müller, L. and Wyttenbach, J., The Face of Human Rights, Lars Müller Publishing, Germany, 2004.
  • Romano, C., Nollkaemper, A., Kleffner, J., (eds), Internationalized Criminal Courts and Tribunals: Sierra Leone, East Timor, Kosovo and Cambodia, Oxford University Press, 2004.
  • Schabas, W.A., The UN International Criminal Tribunals. The former Yugoslavia, Rwanda and Sierra Leone, Cambridge University Press, 2006.
  • Smith, R.K.M. and van den Anker, C.(eds.), The Essentials of Human Rights, Oxford University Press, UK, 2006.
  • Steiner, H.J., Alston, P., and Goodman, R., International Human Rights in Context: Laws, Politics and Morals, 3rd edition, Oxford University Press, UK, 2008.
  • Teitel, R.G., Transitional Justice, Oxford University Press, 2000.
  • Tomuschat, C., Human Rights: Between Idealism and Realism, 2nd edition, Oxford University Press, UK, 2008.
  • UNHCR, Handbook on Criteria and Procedures Determining the Status of Refugees, Geneva, 1979.
  • Zahar, A. & Sluiter, G., International Criminal Law, Oxford University Press, 2008.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Convention for the Amelioration of the Condition of the Wounded and Sick in Armies in the Field. Geneva, 6 July 1906». International Committee of the Red Cross. Վերցված է 2013 թ․ հուլիսի 20-ին.
  2. 1949 Geneva Convention (I) for the Amelioration of the Condition of the Wounded and Sick in Armed Forces in the Field Արխիվացված 2014-02-21 Wayback Machine
  3. David P. Forsythe (2007 թ․ հունիսի 17). The International Committee of the Red Cross: A Neutral Humanitarian Actor. Routledge. էջ 43. ISBN 978-0-4153-4151-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]