Օլեգ Բառնա
Օլեգ Բառնա | |
Կուսակցություն՝ | Եվրոպական համերաշխություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Ternopil Volodymyr Hnatiuk National Pedagogical University? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ուսուցիչ |
Ծննդյան օր | ապրիլի 18, 1967 |
Ծննդավայր | Nahirianka, Chortkiv Raion, Տերնոպոլի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանի օր | ապրիլի 17, 2023[2] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Պավլովկա, Vuhledar urban hromada, Վոլնովախայի շրջան, Դոնեցկի մարզ, Ուկրաինա[3] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Ամուսին | Olha Barna? |
Պարգևներ | |
Օլեգ Ստեպանովիչ Բառնա (ուկրաիներեն՝ Олег Степанович Барна, ապրիլի 18, 1967, Nahirianka, Chortkiv Raion, Տերնոպոլի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 17, 2023[2], Պավլովկա, Vuhledar urban hromada, Վոլնովախայի շրջան, Դոնեցկի մարզ, Ուկրաինա[3]), ուկրաինացի քաղաքական գործիչ։ «Պետրո Պորոշենկոյի բլոկ» կուսակցության անդամ։ Ուկրաինայի VIII գումարման Ժողովրդական պատգամավոր։ Հայտնի է իր կռիվներով և էքսցենտրիկ ելույթներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օլեգ Բառնան ծնվել է 1967 թվականի ապրիլի 18-ին, Տերնոպոլի մարզի Չորտկովսկի շրջանի Նագորյանկա գյուղում, գյուղացի ուսուցիչներ Ստեփան Միխայլովիչի և Սվետլանա Լյուդվիգովնայի ընտանիքում։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թվականին ավարտել է Նագորյանի տարրական դպրոցը, 1984 թվականին՝ Յագելնիցկի միջնակարգ դպրոցը։
1991 թվականին ավարտել է Տերնոպոլի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (այժմ Տերնոպոլի ազգային մանկավարժական համալսարան)։ 1995 թվականին ստացել է Տերնոպոլի հետբուհական կրթության ինստիտուտի կրթության համակարգի մենեջերի մասնագիտություն, իսկ 2008 թվականին՝ իրավաբանի մասնագիտություն Տերնոպոլի ազգային տնտեսագիտական համալսարանում[4]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1985-1987 թվականներին ծառայել է բանակում։
1991 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է որպես մաթեմատիկայի, ֆիզիկայի, ինֆորմատիկայի, նախազորակոչային պատրաստության ուսուցիչ Ռիդոդուբովի և Բելոժնիցկի դպրոցներում[4]։
Հասարակական և քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990 թվականի հոկտեմբերին, լինելով 5-րդ կուրսի ուսանող, մասնակցել է Կիևում Հոկտեմբերյան հեղափոխությանը հրապարակում (այժմ՝ Անկախության մայդան)տեղի ունեցած հացադուլին և զանգվածային ակցիաներին, որոնք հետագայում պատմության մեջ մտել են որպես գրանիտի հեղափոխություն[4]։
1996-1999 թվականներին եղել է Չորտկովսկի շրջանի ուսուցիչների գործադուլի կազմակերպիչներից մեկը։
1999 թվականին ստեղծել է Բելոբոժնիցկայա իրավապաշտպան խումբ։ Նույն թվականին առաջադրվել էր Գերագույն ռադայի ընտրություններում, սակայն հանել էր իր թեկնածությունն ի օգուտ ուկրաինացի ազգայնականների Կոնգրեսի հիմնադիրներից մեկի՝ Սերգեյ Ժիժկոյի[4]։
2002-2010 թվականներին երկու անգամ ընտրվել է Նագիրյան գյուղի ղեկավար։ Ակտիվ մասնակցություն է ունեցել «Ուկրաինան առանց Կուչմայի» ակցիային, ղեկավարել է Յուլիա Տիմոշենկոյի բլոկի և Վիկտոր Յուշչենկոյի շրջանային շտաբները[4]։ 2004 թվականին օգնել է փակել երկաթուղային ռելսերը և դադարեցնել «Մոսկվա-Սոֆիա» գնացքի աշխատանքը՝ գյուղական ուսուցիչների արտոնությունների չեղարկման պատճառով[4]։
Համարվում է Եվրամայդանի մասնակից։ 2014 թվականի փետրվարի 18-ին Մարինյան զբոսայգում գլխի և աջ ուսի շրջանում վիրավորվել էր, ստացած վերքից աջ աչքի վերևում սպի էր մնացել[4]։
Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության սկսվելուց հետո կամավոր մեկնել է ռազմական գործողությունների գոտի։ Մարտնչել է 128-րդ առանձին լեռնադահուկային բրիգադի կազմում, եղել է ականանետային հաշվարկի հրամանատար, նրան տվել են «Քեռի Օլեգ» մականունը։ Մարտական գործողությունների ընթացքում կոնտուզիա է ստացել[4]։
2014 թվականի հոկտեմբերի 26-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Պետրո Պորոշենկոյի բլոկից[4][5] ընտրվել է Գերագույն ռադայի ութերորդ գումարման Ժողովրդական պատգամավոր Տերնոպոլի մարզի № 167 միամանդատ ընտրատարածքից՝ հավաքելով ընտրողների ձայների 28,53 %-ը։ Մտնում է Գերագույն ռադայի կոռուպցիայի կանխարգելման և հակազդման հարցերով կոմիտեի կազմի մեջ։ Նա նաև միջխորհրդարանական կապերի յոթ խմբի անդամ է՝ Կանադայի, Լիբանանի, Մալթայի, Լեհաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Էստոնիայի հետ։
2015 թվականի հունվարի 14-ին հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ Գերագույն ռադայի ամբիոնից հրապարակայնորեն հայհոյել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին[6]։
2017 թվականի հուլիսի 13-ին Օլեգ Բառնային շրջապատել են երիտասարդները, ասել, որ քվեարկել են նրա օգտին և դժգոհ են, որ խորհրդարանականն անձեռնմխելի է։ Բառնան ասել է, որ իրենք իր ընտրողները չեն, քանի որ ուկրաիներեն չեն խոսում[7]։ Այնուհետև խորհրդարանի պատերի տակ ձվեր են նետել պատգամավորի վրա, իսկ ոստիկանությունը, որը գտնվում էր նրա կողքին, ոչ մի կերպ չի արձագանքել[8]։
2017 թվականի նոյեմբերի 17-ին Օլեգ Բրանան գրանցել է դպրոցներում անվճար սննդի վերացման մասին № 7314 օրինագիծը։ Ժողովրդական պատգամավորի նախաձեռնությամբ հանրակրթական հաստատություններում 1-ից 11-րդ դասարաններում սահմանվել է պարտադիր սնունդ։ Ընդ որում, նախաճաշի և լանչերի ծախսերի շուրջ 30 %-ը պետք է հատկացնեին տեղական բյուջեները, իսկ մնացած գումարը՝ ծնողները կամ երեխաների խնամակալները[9][10]։
2018 թվականի նոյեմբերի 1-ին ռուսական պատժամիջոցներ են սահմանվել Ուկրաինայի 322 քաղաքացիների, այդ թվում՝ Օլեգ Բառնայի նկատմամբ[11]։
Զինվորական ծառայություն և մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2022 թվականից, Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժելուց հետո, եղել է հրաձիգ՝ ծառայելով Օլեքսի Դովբուշայի անվան 68-րդ առանձին եգերական բրիգադում[12]։
Զոհվել է 2023 թվականի ապրիլի 17-ին՝ Բախմուտի համար մղվող մարտերում[13][14][15]։
Սկանդալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծառայողական կեղծիքի մեջ մեղադրանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Չերտկովի շրջանի դատախազության՝ 2008 թվականին Օլեգ Բառնային մեղադրանք է առաջադրվել ծառայողական կեղծիքի (քրեական օրենսգրքի 366-րդ հոդվածի 1-ին մասի) և իշխանության ու ծառայողական լիազորությունների (Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 365-րդ մասի 2-րդ մասի) հոդվածով։ Ըստ վարկածի պաշտոնյան օրենսդրության պահանջներին հակասող կարգադրություններ Է ընդունել, որոնց դեմ դատախազը բողոքներ է ներկայացրել[4]։
2009 թվականին Նագիրնյանսկի գյուղական խորհրդի պատգամավորները վաղաժամկետ զրկել են Օլեգ Բառնային լիազորություններից, Գերագույն ռադայի հատուկ աշխատանքային խումբը հայտնաբերել է իր կողմից կատարված մի շարք ապօրինի նկատողություններ և աշխատակիցների ազատումներ[4], որից հետո կազմակերպվել են նոր ընտրություններ[4]։
Ծեծկռտուք Յուրի Չիժմարի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր քաղաքական և հասարակական գործունեության ընթացքում մի շարք ծեծկռտուքի մասնակից է եղել, նրա մրցակիցներն էին ինչպես շրջանային պաշտոնյաները, այնպես էլ խորհրդարանի գործընկերները։ 2015 թվականի սեպտեմբերի 1-ին Օլեգ Բառնան NewsOne հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերի ընդունարանում ծեծկռտուք է սարքել արմատական կուսակցությունից պատգամավոր Յուրի Չիժմարի հետ, որը կողոսկրերի կոտրվածք է ստացել[16][17][18]։
Ծեծկռտուք Արսենի Յացենյուկի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի դեկտեմբերի 11-ին սկանդալ է տեղի ունեցել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հաշվետվության ժամանակ նրա և մի շարք այլ պատգամավորների (մասնավորապես՝ վարչապետի կուսակիցներ Մաքսիմ Բուրբակի, Եվգենի Դեյդեյի և Անդրեյ Իվանչուկի հետ)[19][20]։ Դրա համար զրկվել է խորհրդարանի հինգ նիստ այցելելու իրավունքից և հեռացվել Պետրո Պորոշենկոյի խմբակցությունից[21]։ Ինքը՝ Օլեգ Բառնան, հայտարարել էր, որ որոշել էր խմբակցությունից դուրս գալ ինքնուրույն, և ինքը մտադիր չէր վայր դնել պատգամավորական լիազորությունները, այլ ցանկանում էր մնալ արտաֆրակցիոն պատգամավոր[22]։
2016 թվականի հունվարի 26-ին Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պարուբիյը հայտարարել էր պատգամավոր Օլեգ Բարնին «Պետրո Պորոշենկոյի բլոկ» խմբակցությունից հեռացնելու մասին[23]։ 2016 թվականի փետրվարի 17-ին խմբակցությունում քվեարկությամբ որոշվել էր Օլեգ Բարնին վերադարձնել բլոկի կազմ[24]։ Պաշտոնական վերադարձը տեղի է ունեցել մարտի 29-ին, այդ մասին հայտնել է Անդրեյ Պարուբին[25]։
Սեքսիստական արտահայտություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի փետրվարի 12-ին «24 հեռուստաալիքի» «ՉԵ թոք-շոու» հաղորդման եթերում Օլեգ Բառնան իր համար է հրավիրել «Ինքնօգնության» խմբակցության երեք կին պատգամավորներին՝ Վիկտորիա Վոյցկույային, Ելենա Սոտնիկին և Իրինա Պոդոլյակին՝ «կարևոր որոշումներ կայացնելու» համար․ «Ուկրաինա» հյուրանոցի 519 սենյակ, «ես երեկոյան միշտ այստեղ եմ։ Եկեք, և օգտակար կլինի, և հաճելի»։ Մարտի վերջին նրանք պահանջել էին Բառնային զրկել հինգ լիագումար նիստերին մասնակցելու իրավունքից։ Վիկտորյա Վոյցկայան հայտարարել էր․ «Ցանկացած այլ եվրոպական երկրում այս արտահայտությունը կգնահատվեր սեռական ոտնձգություն և կարող էր լուրջ քաղաքական հակամարտության հիմք դառնալ։ Ցավալի է, որ մեր հետխորհրդային աշխարհում ընդունված է չնկատել և «կուլ տալ» նման բաները»[26][27][28]։
Ճանապարհատրանսպորտային պատահար
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսի 15-ի գիշերը Škoda ավտոմեքենան, որը վարում էր Օլեգ Բառնան, մխրճվել Է Կիևի կենտրոնում գտնվող № 18 տրամվայի մեջ։ Բախման հետևանքով դատարկ տրամվայը դուրս է եկել ռելսերից և նրա պատուհաններից ապակիներ են թռել։ Բառնան տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Կիևի № 17 քաղաքային կլինիկական հիվանդանոց[29][30][31]։
Տերնոպոլի մարզի բնակչին ծեծի ենթարկելը
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի նոյեմբերի 3-ին Տերնոպոլի մարզի Ջուրինսկայա Սլոբոդկա գյուղի բնակիչ Իգոր Միզերատան հայտարարել էր, որ Օլեգ Բարան ծեծել է իրեն, ինչը հանգեցրել է գանգուղեղային փակ վնասվածքի, ուղեղի ցնցման և հեմատոմիայի։ Գործարարի խոսքով՝ ինքը արհեստական լճակ ունի, որը երեք տարի շարունակ փորձում է Բառնան վերցնել իրեն։ Հենց դա էլ դարձել է վեճի պատճառ․ «Այս պատմությունը տևում է երեք տարի, հարևան գյուղի Բառնայի իմ լճակը շատ է դուր գալիս և նա օգտագործում է բոլոր հնարավորությունները, օրինական և անօրինական, որպեսզի վերցնի լճակը։ Այժմ նա որևէ փաստարկներ չունի, այդ իսկ պատճառով նա դիմել է ուժի կիրառմանը։ Ես հասկանում եմ, որ նրան ոչինչ չի լինի, նա Կիևի կենտրոնում վրաերթի էր ենթարկել տրամվայը և դա նրա համար անցած է»։ Բառնան հերքել է կռվի փաստը։ Սակայն ոստիկանության շրջանային բաժինը քրեական վարույթ է սկսել «դիտավորյալ թեթև մարմնական վնասվածքներ պատճառելու» հոդվածով[32][33]։
Ծեծկռտուք «Ավտոմայդանի» մասնակիցների հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի դեկտեմբերի 9-ին Օլեգ Բառնան եկել էր կոռուպցիայի դեմ բողոքի ակցիայի, որը կազմակերպել էին «Ավտոմայդանի» ակտիվիստները գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյի մերձքաղաքային տան մոտ։ Ժողովրդական պատգամավորը բռունցքով հարվածել է ակցիայի մասնակիցներից մեկին (Դնեպրոպետրովսկի մարզից Ալլային), ի պատասխան ավտոմայդանցիները նրա դեմքին գազ են փչել։ Բառնան հայտարարել էր, որ հակամարտությունը հրահրել են ժողովրդական այլ պատգամավորներ՝ Եգոր Սոբոլևը և Վլադիմիր Պարասյուկը, որոնք էմոցիոնալ կերպով «փչացրել» են մարդկանց[34][35][36]։
Լեզվակռիվ «1+1»-ի լրագրողի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ժողովրդական պատգամավոր Օլեգ Բառնան հայհոյել էր լրագրողին այն հարցի համար, թե ինչու է նա խախտում օրենքը՝ օգտագործելով ոչ անձնական քվեարկություն։ «1+1»-ի լրագրող Իգոր Կոլտունովը նկարահանել էր միջադեպը և տեղադրել Facebook-ում։ Ավելի վաղ նույն օրը Բառնան քվեարկել էր միանգամից երեք պատգամավորների օգտին՝ օրինախախտների արտահանձնման պարզեցման հարցով քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծի օգտին[37][38][39][40]։
Այս միջադեպի պատճառով «Гроші» ծրագիրը Օլեգ Բառնայից պահանջել էր վայր դնել ժողովրդական պատգամավորի մանդատը։ Հաղորդման սյուժեում հայտարարվել էր, որ Բառնան երեք քրեական գործի մասնակից է եղել։ Մասնավորապես, Տերնոպոլի շրջանի Գուսյատինի շրջանային դատարանի կողմից մարդուն փայտով ծեծելու համար նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման։ Կոլտունովի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Բառնան պահանջել է լրագրողին զրկել Ուկրաինայի խորհրդարանում հավատարմագրումից[41][42]։ Ավելի վաղ՝ 2018 թվականի սեպտեմբերին, «Գրոշեյ»-ի լրագրողները Իգոր Կոնոնենկոյի անունից Բառնային առաջարկել էին 50 հազար դոլարի դիմաց քվեարկել հորինված օրինագծի օգտին, որն իբր ձեռնտու էր Կոնոնենկոյին։ Այդ պատճառով Օլեգ Բառնան ընդհատել է իր ուղևորությունը, վերադարձել է Կիև, իսկ երբ հասկացել է, որ դա կատակ է, սկսել է վիրավորել լրագրողներին[43][44]։
Ծեծկռտուք Յուրի Լևչենկոյի հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի դեկտեմբերի 6-ին «Ռադայի» եթերում «Ռհոպախորհրդարան» ծրագրի երեկոյան ուղիղ եթերի ժամանակ Օլեգ Բառնան բռունցքներով հարձակվել է «Ազատություն» կուսակցության պատգամավոր Յուրի Լևչենկոյին։ Բառնան հարձակվել է մրցակցի վրա, երբ վերջինս հիշեցրել է Կիևում տրամվայի վթարի մասին. «Այստեղ մարդը ցույց է տվել իր մակարդակը, մարդ, որը Կիևում հարբած բախվել է տրամվային այնպես, որ տրամվայը շրջվել է»։ Հեռուստաալիքի տնօրեն Վլադիմիր Լեխայի խոսքով՝ սա «Ռադայի» գոյության 20 տարիների ընթացքում եթերում առաջին ծեծկռտուքն էր[45][46][47]։
Սպորտային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1994-1995 թվականներին Բառնան դարձել է Ուկրաինայի ձմեռային պոլիատլոնի առաջնության արծաթե մեդալակիր (հրաձգություն, դահուկավազք, ձգում), ինչպես նաև մասնակցել է Ուկրաինայի հավաքականի կազմում անցկացվող միջազգային մրցաշարերին։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուկրաինայի նախագահի 2016 թվականի օգոստոսի 19-ի № 336/2016 հրամանագրով պարգևատրվել էր «Ուկրաինայի անկախության 25 տարվա» հոբելյանական մեդալով[48]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու դուստր։
Եղբայրը՝ Ստեփան Ստեպովիչ Բառնան նախկինում եղել է Տերնոպոլի մարզային խորհրդի պատգամավոր և Գերագույն ռադայի VIII գումարման Ժողովրդական պատգամավոր, 2015 թվականի ապրիլից Տերնոպոլի մարզային պետական վարչակազմի ղեկավարն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://w1.c1.rada.gov.ua/pls/site2/p_deputat?d_id=128&is_r_id=1
- ↑ 2,0 2,1 2,2 На війні загинув колишній нардеп Олег Барна — 2023.
- ↑ 3,0 3,1 3,2 https://tsn.ua/ato/stali-vidomi-detali-zagibeli-eksnardepa-olega-barni-na-viyni-2310766.html
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Виктория Матола (2015 թ․ դեկտեմբերի 12). «Хто такий Олег Барна» (ուկրաիներեն). «Левый берег». Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Одномандатний виборчий округ №167 (Тернопільська область)» (ուկրաիներեն). ЦИК Украины. 2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Депутат с трибуны Рады обматерил Путина» (ռուսերեն). Korrespondent.net. 2015 թ․ հունվարի 14. Վերցված է 2017 թ․ հուլիսի 25-ին.
- ↑ «Депутата Барну забросали яйцами под Верховной Радой (фото)» (ռուսերեն). «Факты и комментарии». 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Депутата Барну забросали яйцами» (ռուսերեն). korrespondent.net. 2017 թ․ հուլիսի 13. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
- ↑ «Депутат из БПП предлагает ввести платное питание в школах» (ռուսերեն). «РИА Новости Украина». 2017 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018-12-05-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Нардеп БПП предлагает отменить бесплатное питание для младших школьников» (ռուսերեն). Страна.ua. 2017 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Под экономические санкции России попали 127 нардепов - Чесно». Украинская правда. 2018 թ․ նոյեմբերի 1. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Oleg Barna». www.facebook.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «На фронте погиб экс-нардеп Олег Барна». www.unian.net (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Выносивший Яценюка с трибуны Рады бывший депутат Барна убит в зоне СВО». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ На війні загинув колишній нардеп Олег Барна
- ↑ «Нардеп Барна напал на депутата Чижмаря (обновлено)». «Левый берег». 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Нардепу Чижмарю сломали ребро. Ляшковцы пытаются пробиться к Порошенко». ТСН. 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ «Нардепы Чижмарь и Барна подрались в редакции телеканала News One. Видео». gordonua.com. 2015 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Анастасия Иванцова, Максим Савчук, Александр Черновалов (2015 թ․ դեկտեմբերի 11). «Врятувати рядового Яценюка» (ուկրաիներեն). Радио «Свобода». Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ «Яценюк о драке в Раде: Дебилов много, комментировать нечего» (ռուսերեն). «112 Украина». 2015 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Напавший ��а Яценюка депутат уходит из БПП» (ռուսերեն). korrespondent.net. 2015 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Барна согласен с исключением его из фракции после потасовки с Яценюком». РИА новости. 2015 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Парубий объявил об исключении Барны из фракции «Блок Петра Порошенко»». «112 Украина». 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «БПП взял обидчика Яценюка назад во фракцию». «Левый берег». 2016 թ․ փետրվարի 18. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «БПП взял обидчика Яценюка назад во фракцию». «Украинская правда». 2016 թ․ մարտի 29. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Скандального нардепа Барну вимагають видалити з п'яти засідань Ради за сексистські висловлювання» (ուկրաիներեն). «Новое время». 2016 թ․ մարտի 31. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Галина Студенникова (2018 թ․ մարտի 20). ««А потом депутат достает член». Что известно о сексдомогательствах в украинской политике» (ռուսերեն). Страна.ua. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Денис Глухов (2016 թ․ մարտի 31). «Депутата Барну обвинили в сексизме» (ռուսերեն). «Комсомольская правда в Украине». Վերցված է 2019 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «В центре Киева трамвай сошел с рельсов после столкновения с авто нардепа». «Эспрессо TV». 2017 թ․ հունիսի 15. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «За рулем авто, которое врезалось в трамвай в Киеве, был нардеп Олег Барна, — СМИ». «112 Украина». 2017 թ․ հունիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Барна заявил, что сам управлял машиной во время аварии». ТСН. 2017 թ․ հունիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «В Тернопольской обл. предприниматель обвиняет нардепа Олега Барну в избиении, полиция открыла дело». «112 Украина». 2017 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Нардепа Барну обвинили в избиении предпринимателя на Тернопольщине». ТСН. 2017 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Нардеп БПП ударил в глаз девушку под домом Луценко. В ответ его запшикали «черемухой»». Страна.ua. 2017 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Нардепу Барне в ходе акции протеста у дома Луценко брызнули в лицо газом». gordonua.com. 2017 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «Нардепу Барне досталось от активистов под домом Луценко: видео стычки». 24tv.ua. 2017 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հունվարի 23-ին.
- ↑ Марина Тищенко (2018 թ․ հոկտեմբերի 2). ««Иди на х**, пида**с»: Олег Барна обматерил журналиста в день его рождения» (ռուսերեն). «Комсомольская правда в Украине». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Депутат Олег Барна нецензурно обругал журналиста» (ռուսերեն). ТСН. 2018 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Депутат от БПП Барна послал «на х@й» журналиста, спросившего его о кнопкодавстве» (ռուսերեն). Страна.ua. 2018 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Барна обматерил журналиста после вопроса о кнопкодавстве» (ռուսերեն). «Украинская правда». 2018 թ․ հոկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ «Журналисты рассказали о трех судимостях Барны и требуют от него сложить мандат (видео)» (ռուսերեն). УНИАН. 2018 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Татьяна Нечет (2018 թ․ նոյեմբերի 8). «Барна просит лишить аккредитации при Раде журналиста, которого обматерил» (ռուսերեն). «Комсомольская правда в Украине». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Олег Барна понял, что его «развели» журналисты «Грошей»» (ռուսերեն). ТСН. 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Депутат Барна понял, что его «развели» журналисты «Грошей» (видео)» (ռուսերեն). УНИАН. 2018 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Скандальный депутат Барна подрался со «свободовцем» в прямом эфире парламентского телеканала» (ռուսերեն). ТСН. 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «Депутаты Барна и Левченко подрались в прямом эфире (видео)» (ռուսերեն). «Факты и комментарии». 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «В эфире парламентского телеканала впервые за 20 лет подрались депутаты: Барна повалил Левченко» (ռուսերեն). NewsOne. 2018 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
- ↑ «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ № 336/2016» (ուկրաիներեն). Официальное интернет-представительство президента Украины. 2016 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ Բառնա» հոդվածին։ |
|