Քրիստինա Մարանչի
Քրիստինա Մարանչի | |
---|---|
Ծնվել է | 1968[1][2][3][…] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան և Վասար քոլեջ |
Մասնագիտություն | պատմաբան, թարգմանչուհի, արվեստագետ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Վիսկոնսին-Միլուոկի համալսարան և Թաֆթսի համալսարան |
Քրիստինա Մարանչի (անգլ.՝ Christina Maranci, 1968[1][2][3][…]), ամերիկահայ պատմաբան, Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայագիտության պրոֆեսոր, Թաֆթս համալսարանի հայկական արվեստի նախկին պրոֆեսոր։ Համարվում է հայկական ճարտարապետության պատմության առաջատար մասնագետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստինա Մարանչին ծնվել է 1968 թվականին, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մեծացել է ԱՄՆ Քոնեկտիկուտ նահանգում[4]։ Հայրը Ստամբուլում է ծնվել, իսկ մայրը՝ ԱՄՆ-ում[4]։ 1990 թվականին ավարտել է Վասար քոլեջի արվեստի պատմության բաժինը, ստանալով բակալավրի աստիճան[5]։ Այնուհետ մագիստրոսի աստիճան է ստացել Փրինսթոնի համալսարանի արվեստի և հնագիտության բաժնից[5]։ «Միջնադարյան հայկական ճարտարապետությունը պատմագրության մեջ. Յոզեֆ Ստժիգովսկին և նրա ժառանգությունը» խորագրով ատենախոսությունը հաջողությամբ պաշտպանելուց հետո Փրինսթոնի համալսարանի արվեստի և հնագիտության բաժնից ստացել է դոկտորի աստիճան[6]։ 2001-2008 թվականներին դասավանդել է Միլուոքիում Վիսկոնսինի համալսարանում[5]։ 2008-2022 թվականներին եղել է Թաֆթս համալսարանի հայկական արվեստի դասախոս (նախապես դոցենտի, ապա պրոֆեսորի աստիճանով)[5]։ 2022 թվականին նշանակվել է Հարվարդի համալսարանի Մաշտոցի անվան հայագիտության պրոֆեսորի պաշտոնին[4]։ Նա առաջին կինն է և առաջին հայազգի մարդը, որ զբաղեցրել է այդ պաշտոնը[4]։
Գիտական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարանչիի հետազոտությունները հիմնականում վերաբերում են միջնադարյան հայոց պատմությանը և հայերի՝ Սասանյան, Բյուզանդական և Իսլամական կայսրությունների հետ հարաբերություններին[7]։ Մարանչիի 2001 թվականի «Միջնադարյան հայկական ճարտարապետություն. ցեղի և ազգի կառուցումներ» գիրքն արծարծում է արվեստի պատմաբան Յոզեֆ Ստրժիգովսկու կարևոր ներդրումներն ու ազդեցությունը հայկական ճարտարապետության ուսումնասիրության մեջ[7]։ Նրա վերջին աշխատանքները վերաբերում են հայկական արվեստի և ճարտարապետության վրա բյուզանդական ազդեցությանը վրա[7]։
Մարանչին համարվում է հայ-թուրքաքան սահմանի մոտ գտնվող Մրենի տաճարի առաջատար ուսումնասիրողներից մեկ։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Medieval Armenian Architecture: Constructions of Race and Nation (2001)
- A Survival Guide for Art History Students (2004)
- Vigilant Powers: Three Churches of Early Medieval Armenia (2015)
- The Art of Armenia: An Introduction (2018)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 opac.vatlib.it
- ↑ 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Kezelian, Harry (2022 թ․ օգոստոսի 24). «Christina Maranci Brings Fresh Yet Experienced Leadership to Harvard's Armenian Studies Chair». The Armenian Mirror-Spectator (անգլերեն). Վերցված է 2022 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Curriculum Vitae - CHRISTINA MARANCI».
- ↑ «"Rock, Paper, Scissors: The Excavation and Reconstruction of Zvartnots" A Talk by Dr. Christina Maranci, Arthur H. Dadian and Ara Oztemel Chair of Armenian Art and Architecture at Tufts University». Armenian Library and Museum of America. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 Hovannisian, Richard G., ed. (2004). Armenian Sebastia/Sivas and Lesser Armenia. Costa Mesa, Calif.: Mazda Publ. ISBN 1568591527.