Քուտիշխա
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Քուտիշխա | ||
վրաց.՝ კუტიშხა | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Սուխումի մունիցիպալիտետ | |
Համայնք | Սուխումի շրջան | |
ԲԾՄ | 110 մ | |
Բնակչություն | 1628 մարդ (1989) | |
Ազգային կազմ | Հայեր, Վրացիներ, Աբխազներ | |
|
Քուտիշխա (վրացերեն՝ კუტიშხა - Կուտիշխա), գյուղ Աբխազիայի Սուխումի շրջանում, Սուխումից 7 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է ծովի մակարդակից 110 մ բարձրության վրա։
Բնակչությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 811 մարդ, հիմնականում հայեր, աբխազներ, վրացիներ, նաև ռուսներ[1][2]։ 1989 թվականի հաշվառումների համաձայն, գյուղն ուներ 1628 բնակիչ[3]։
Բնակիչներն զբաղվում են ծխախոտի, եգիպտացորենի, բանջարաբոստանային և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Գյուղն ուներ միջնակարգ դպրոց, ակումբ և բուժկայան։
Հայերը եկել են Օրդուից և շրջակա գյուղերից` 1889 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդված�� կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
|