Jump to content

Քիմանի Մարուգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քիմանի Մարուգե
Դիմանկար
Ծնվել էմոտ 1920
ԾննդավայրԷլդորետ, Քենիա
Մահացել էօգոստոսի 14, 2009(2009-08-14)[1]
Մահվան վայրՆայրոբի, Քենիա
Քաղաքացիություն Քենիա
Մասնագիտությունիրավապաշտպան

Քիմանի Մարուգե (մոտ 1920, Էլդորետ, Քենիա - օգոստոսի 14, 2009(2009-08-14)[1], Նայրոբի, Քենիա), Քենիայի քաղաքացի, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես տարրական դպրոց ընդունվելու պահին պատմության մեջ ամենատարեց մարդ։ Նա առաջին դասարան է ընդունվել 2004 թվականի հունվարի 12-ին 84 տարեկան հասակում[2]։ Թեև նա չի ունեցել որևէ փաստաթուղթ, որը կհաստատեր իր ծննդյան ճշգրիտ ամսաթիվը, Մարուգեն պնդել է, որ ծնվել է 1920 թվականին։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աֆրիկյան աղքատ ընտանիքում ծնված Մարուգեն մանկության տարիներին դպրոց հաճախելու հնարավորություն չի ունեցել, և այդ պատճառով էլ մնացել է անգրագետ։ 1955 թվականին նա մասնակցել է բրիտանական իշխանությունների դեմ Մաու Մաուի հակագաղութային ապստամբությանը, գերվել և խոշտանգվել է, մասնավորապես վնասվել են նրա ականջի թմբկաթաղանթները։

2004 թվականին նա ընդունվեց Քենիայի Էլդորեթ քաղաքի Կապկենդուիվոյի տարրական դպրոցը, քանի որ Քենիայի կառավարության 2003 թվականին համընդհանուր և անվճար տարրական ութամյա կրթության մասին է օրենք է ընդունել։ Բացի այդ, նա ցանկություն է հայտնել ուսումն ավարտելուց հետո կարդալ Աստվածաշունչը և ձեռք բերել անասնաբուժական գիտելիքներ։ 2005 թվականին՝ բացառությամբ ֆիզկուլտուրայի, գերազանց սովորող Մարուգեն նշանակվել է դասարանի ավագ։

2005 թվականի սեպտեմբերին Մարուգեն իր կյանքում առաջին անգամ դարձել ինքնաթիռի ուղևոր, որով նա մեկնլ է Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Հազարամյակի կրթական գագաթնաժողովում անվճար տարրական կրթության կարևորության մասին ելույթ ունենալու[3]։ Այս միջոցառումից հետո նրան լսողական սարք են նվիրել։

Կողոպուտ և հետագա ուսուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007-2008 թվականների հետընտրական անկարգությունների ժամանակ Մարուգեի տունը կողոպտել են, և նա որոշել ՝է թողնել ուսումը[4]։ 2008 թվականի սկզբին նա ապրել էր փախստականների ճամբարում, որտեղ որոշակի հարգանք է վայելել։ ճամբարը դպրոցի շենքից 4 կիլոմետր հեռավորության վրա է եղել, բայց նա ամեն օր դասի է գնացե[5]։ 2008 թվականի հունիսին նա տեղափոխվել է երկրի մայրաքաղաք Նայրոբի[6]

2008 թվականի հունիսին, առողջական խնդիրների պատճառով, Մարուգեն ստիպված է եղել թողնել դպրոցը և տեղափոխվել ծերանոց[7]։ Այնուամենայնիվ, դրանից անմիջապես հետո՝ նույն տարվա հունիսի 10-ին, նա կրկին ընդունվել է վեցերորդ դասարան Մարուրայի հիմնական դպրոցում, որը գտնվում էր Նայրոբիի Կարիոբանգի թաղամասում։ 2009 թվականի հունվարին ավարտելով յոթերորդ դասարանը, հիվանդության պատճառով վերջնականապես թողել է դպրոցը։

Մկրտություն և մահ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսի 24-ին, Մարուգեն մկրտվել է Կարիոբանգիի կաթոլիկ եկեղեցում և ընդունել է քրիստոնեական անուն՝ Ստիվեն[8]։ Կյանքի վերջին ամիսներին նա տեղաշարժվել է սայլակի օգնությամբ։ Մարուգեն մահացել է 2009 թվականի օգոստոսի 14-ին ստամոքսի քաղցկեղից Նայրոբիի Քենյաթա ազգային հիվանդանոցում[9], թաղվել է Սուբուկիայի իր ֆերմայում[10]։

2015 թվականի հունվարի 12-ին՝ առաջին դասարան ընդունվելու 11-րդ տարեդարձին, Գուգլըը իր դուդլներից մեկը նվիրել է Մարուգեյին[11]։ 2010 թվականին Ջասթին Չեդվիքը «Առաջին դասարանցին» գեղարվեստական ֆիլմն է նկարահանել Մարուգեյի մասին[12]; Ֆիլմը ներկայացվել է 2011 թվականին Էմդենի 22-րդ միջազգային կինոփառատոնում, որտեղ ստացել է երկու մրցանակ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.standardmedia.co.ke/news/InsidePage.php?id=1144022433&cid=159&
  2. BBC News, May 25, 2004: Kenya's record-breaking OAP pupil Արխիվացված 2021-02-27 Wayback Machine
  3. BBC News, September 8, 2005: Kenya OAP school pupil flies high Արխիվացված 2006-08-30 Wayback Machine
  4. The Standard, January 14, 2008: Displaced Maruge may miss school Արխիվացված 2012-02-11 Wayback Machine
  5. Globe and Mail, March 20, 2008: Kenya's 88-year-old schoolboy(չաշխատող հղում)
  6. The Standard, June 7, 2008: Maruge relocates to Nairobi Արխիվացված 2012-02-11 Wayback Machine
  7. BBC, June 6, 2008: Kenyan OAP pupil taken into care Արխիվացված 2020-11-09 Wayback Machine
  8. Daily Nation, May 24, 2009: Oldest pupil now seeks to be listed in Book of Life Արխիվացված 2019-12-27 Wayback Machine
  9. The Standard, August 15, 2009: World's oldest pupil, Stephen Maruge, dies Արխիվացված 2015-01-13 Wayback Machine
  10. The Standard, August 26, 2009: Heroic sendoff for world's oldest pupil Արխիվացված 2011-07-16 Wayback Machine
  11. Google Doodle: 11th Anniversary of Kimani Maruge's First Day of School Արխիվացված 2021-01-25 Wayback Machine
  12. «Euronews: „The First Grader – Für die Schule ist man nie zu alt", 31. Mai 2011». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.