Քամիլա Քեյրոզ
Քամիլա Քեյրոզ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 27, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր | Ռիբեյրան Պրետո, Սան Պաուլու, Բրազիլիա[1][2] |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, մոդել, թատրոնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի |
Ամուսին(ներ) | Klebber Toledo?[3] |
Համատեղ ապրող(ներ) | Klebber Toledo?[4][3] |
Քամիլա Տավարես դե Քեյրոզ (անգլ.՝ Camila Tavares de Queiroz, հունիսի 27, 1993, Ռիբեյրան Պրետո, Սան Պաուլու, Բրազիլիա[1][2]), բրազիլացի մոդել և դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քամիլա Տավարես դե Քեյրոզը ծնվել է 1993 թվականի հունիսի 27-ին Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Ռիբերաո Պրետո քաղաքում։ Քամիլան համեստ ընտանիքից էր։ Նրա մայրը մատնահարդար է, իսկ հայրը՝ կահույքագործ։ Քամիլան ունի երկու քույր։ 14 տարեկանը լրանալուց հետո տեղափոխվել է Սան Պաուլու, որտեղ նրան հաջողվեց կնքել պայմանագիր «Ford Models»-ի հետ։ 16 տարեկանում Քամիլան աշխատել է Ճապոնիայում՝ տեղի մոդելային ընկերությունում։ 18 տարեկանում տեղափոխում է Նյու Յորք, որտեղ աշխատել է միջազգային ընկերությունում։ Ապրելով այնտեղ երեք տարի՝ նա ստանում է հրավեր «Globo» հեռուստաընկերության կողմից, որտեղ պետք է խաղար գլխավոր դերը «Մերկ ճշմարտություն» հեռուստասերիալում։ Քամիլան չի ունեցել դերասանական ոչ մի փորձ, բայց աղջիկը կարողանում է արագ հարմարվել իր նոր մասնագիտությանը և, Վալսիր Կարասսկոյի կարծիքով, նա հիանալի արդյունքներ է ցուցաբերում։
Մերկ ճշմարտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա գլխավոր դերը դարձավ 2015 թվականին նկարահանված «Մերկ ճշմարտություն(Գլոբո)»[5] սերիալում Առլետիի կամ Էնջլի դերը։ Նա կատարում էր մի 16-ամյա աղջկա դեր, ով ուներ մեծ նպատակներ և երազանքներ, սակայն ճակատագրի բերումով դառնում է անբարոյական և նրա կյանքը կապվում է սերիալի գլխավոր հերոս Ռոդրիգո Լոմբարդիի հետ։ Քամիլան 16-ամյա աղջիկ էր, ով նոր էր արվարձանից տեղափոխվել քաղաք։ Նա իր ուժերը փորձում է մոդելային ասպարեզում և ունենում է բավական լավ արդյունքներ։ Ցուցադրություններից մեկի ժամանակ Էնջլը (Քամիլան) իր գեղեցկությամբ հմայում է ձեռնարկատեր Ալեքսանդրո Տիցիանոյին (նույն ինքը՝ Ռոդրիգո Լոմբարդոյին)։ Նրանք սկսում են հանդիպել հյուրանոցում ամեն օր։ Բայց Էնջլը հասկանալով, որ Ալեքսը նրան լուրջ չի վերաբերվում, հեռանում է նրանից։ Ալեքսը ինքն էլ չնկատելով՝ սիրահարվում է Էնջլին և նրան վերադարձնելու համար ամուսնանում է Էնջլի մոր՝ Կարոլինայի հետ։ Այդ ժամանակ Էնջլին սիրահետում է Ալեքսի աղջկա՝ Ջիովանայի զարմիկը՝ Գիլերմին։ Ալեքսին մոռանալու նպատակով՝ Էնջլը սկսում է հանդիպել տղայի հետ։ Որոշ ժամանակ անց Էնջլի մայրը և Ալեքսը ամուսնանում են։ Ալեքսն անընդհատ սիրահետում էր Էնջլին, բայց արժանանում էր աղջկա արհամարհանքին։ Սակայն Ալեքսը նրա առաջ պայման է դնում, որ եթե Էնջլը չհանդիպի նրա հետ, ապա մայրը կիմանա աղջկա վատ անցյալի մասին։ Նրանք սկսում են հանդիպել։ Դրա մասին կռահում են Էնջլի ընկերը և Ջիովանան։ Նրանք այնպես են անում, որ Կարոլինան տեսնի Ալեքսին և Էնջլին միասին։ Եվ դա իրականանում է. այդ ամենը տեսնելով Կարոլինան ինքնասպան է լինում , իսկ որոշ ժամանակ անց Էնջլը չներելով Ալեքսին մոր մահը ՝ սպանում է նրան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.purepeople.com.br/midia/camila-queiroz-e-de-ribeirao-preto-onde_m2018624
- ↑ 2,0 2,1 2,2 https://extra.globo.com/famosos/klebber-toledo-passou-fim-de-semana-com-familia-de-camila-queiroz-em-ribeirao-preto-20150327.html
- ↑ 3,0 3,1 https://revistaquem.globo.com/Casamentos/noticia/2018/08/camila-queiroz-e-klebber-toledo-se-casam-em-jericoacoara.html
- ↑ http://ego.globo.com/famosos/noticia/2016/08/camila-queiroz-e-klebber-toledo-posam-juntos-na-neve.html
- ↑ Camila Queiroz já se prepara para sua próxima novela, "Êta Mundo Bom"
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քամիլա Քեյրոզ» հոդվածին։ |
|