Փրինս Պատրիկ (կղզի)
' | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Կանադա |
Վարչատարածքային միավոր | Հյուսիսարևմտյան տարածքներ |
Մասն է | Կանադական Արկտիկական կղզեխումբ |
Երկարություն | 240 կմ |
Լայնություն | 80 կմ |
Մակերես | 15848 |
Անվանված է | Prince Arthur, Duke of Connaught and Strathearn? |
Փրինս Պատրիկ (կղզի) (անգլ.՝ Prince Patrick Island), կղզին գտնվում է Կանադական արկտիկական կղզեխմբի կազմում, պատկանում է Կանադային և ամենաարևելյանն է Եղիզաբեթ Թագուհու Կղզիների խմբում։ Պատկանում է Կանադայի հյուսիսարևմտյան տարածքներին։ Փրինս Պատրիկ կղզին անմարդաբնակ է (2012)։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու մակերեսը կազմում է 15 848 կմ², մեծությամբ զբաղեցնում է 55-րդ տեղը երկրագնդի բոլոր կղզիների շարքում և 14-րդը Կանադայում[1]։ Ամբողջ տարին ծածկված է ձյան և սառույցի շերտով և այն Կանադայի ամենադժվարանցանելի վայրերից մեկն է։ Բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է ընդամենը 279 մ[2]։ Կղզին գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում։ Ափի երկարությունը կազմում է 1672 կմ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փրինս Պատրիկ կղզին հետազոտվվել է 1853 թվականին (շատ ավելի ուշ) և անվանվել է ի պատիվ արքայազն Արթուր Վիլհեմ Պատրիկի, հերցոգ՝ Կոնաուտի և Ստրաթհերնի։ Նա 1911-1916 թվականներին համարվում էր գեներալ նահանգապետ։
1948 թվականի Կանադայի և Ամերիկայի ռազմական գերատեսչություններ աջակցությամբ կղզում բացվում է լայնամասշտաբ արկտիկական օդերևութաբանական կայան (ԼԱՕԿ), Մոլդ Բեյ անվանումով։ Կայանի աշխատակազմը կազմում էր 40-50 մարդ։ 1997 թվականին կայանը փակվում է ֆինանսական սղության պատճառով, որն էլ փոխարինվում է ավտոմատացված կայանով։ 2007 թվականի տվյալներով՝ կայանի շինությունները դեռևս կանգուն են[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Prince Patrick Island Արխիվացված 2013-01-22 Wayback Machine at the Atlas of Canada
- ↑ Prince Patrick Island High Point, Northwest Territories
- ↑ See Mould Bay photographs(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փրինս Պատրիկ (կղզի)» հոդվածին։ |
|